Ինչքան էլ թուրք֊ադրբեջանական մարդանմաններին բնորոշենք սեւ թուրք, իսկ ռուսներին էլ` սպիտակ թուրք համարեն շատերը, միեւնույնն է վերջին` հայ ֊ ադրբեջանա֊թուրքական (+ մեր ներքին դավադրաշատ) պատերազմը եւ ռուա֊ուկրաինական առաջին` դեռ ընթացքի մեջ պատերազմը հավաստում են, որ եվրո֊ամերիկյան բեւեռը Ռուսաստանի դեմ հենարան է դարձրել Թուրքիային, ինչը ամեն դեպքում հատվում է մեր` հայերիս, Հայաստանի շահերին ֊ ուստիեւ հակասում է հայկական նպատակներին, քանզի Թուրքիայի ուռճացումը նաեւ մեր տարածաշրջանում չի կարող հայանպաստ դիտարկվել, ինչքան էլ Արեւմուտքը երաշխիքներ տա (թուրքից երաշխի՞ք…), անգամ չեզոք չի կարող լինել թուրքը մեր նկատմամբ ֊ մեզ համար… Առավել եւս, երբ այսօր էլ ՀՀ թուրքամետ իշխանությունների միտումնավոր թողտվությամբ (ՀՀ ՊՆ֊ն եւ մնացյալ ուժային կառույցները շարունակում են պաշտպանել ադրբեջանական եւ համաթուրանական շահերը) կրկին սպառնում են ՀՀ եւ ԱՀ (անկախ մնացյալ տարածքի) սահմաններին եւ սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.