Դեռ կսկսվի Հայկական Լեռնաշխարհի ֊ Արարատյան Աշխարհի ինքնամաքրումը` Տիեզերական (այս դեպքում` Արեգակնային համակսրգի) Գարնան գործառույթների Երկրային Արմատացման պահից…
Տիեզերքը֊Բնությունն ինքը իր պատժաձեւերն ունի, որ հաճախ իրականացվում են բնական աղետների միջոցով` երկրաշարժներ, ջրհեղեղներ, հրդեհներ, սողանքներ, փլուզումներ, երաշտներ, մրրիկներ, անբերրի բնական պայմաններ … որ կառաջացնեն նաեւ երկրային համարժեք անդրադարձներ ..
Հայկական Լեռնաշխարհը ֊ Արարատյան Աշխարհը Ի Վերուստ Հայ Տեսակի Արարչակնիք եւ Աստվածազարմ Բնօրրանն է ֊ Հայ Աստվածների Երկրային Բնակստեղին եւ Տիեզերակարգով Ամեն Բան Ւ Շրջանս Յուր Կնթանա… / Տիեզերքի դեմ խաղ չկա ֊ փողն ու զենքը, խարդավանքն ու խաբկանքը անզոր են Երկնքից Երկիր իջնող Արդար Օրենքը վերահաստատող Արդարադատ Ձեռքի դեմ…
Մեծ եւ Փոքր Մասիսների Ալեհավաք եւ Ալեցիր Բնական Կայանները դեռ կվերաբաշխեն Տիեզերական Ձմռան (Բնության Հարաբերական Մահվան (Նիրհի)) ավարտի եւ Տիեզերական Գարնան (Բնության Հարաբերական Կյանքի (Վերազարթոնքի)) հաստատման Տիեզերաազդակները…
Արիածին Տեսակների` նախեւառաջ Արարչածին Առաջնեկի` Հայ Տեսակի (Հայ Աստվածներ / Հոգե֊Ոգեղեն Տիեզերաաշխարհի Հայ Էակներ / Երկրային Հայ Ազգ ֊ Հայ Մարդիկ) համար նոր հազարամյակների ժամանակաշրջան է գալիս Բնակարգով…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)



