Տոն է՝ Մայր Բնության գունաբաժանման ֊ գունազատման – գունագեղության / Բնազատում է ֊ Զատիկ ծաղկունքի եւ մայր֊հողի գարնանային վերազարթնումի` ձմեռային նիրհից…
Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշում են Բնության Հավերժապտույտի տոներից մեկը` Զատիկը, եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը…
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը` բնական գունագեղության վերահաստատման համար, Զարթնել է Բնությունը, ինչի հովանավորը Աստվածամայրը` Մայր Անահիտն է, ով այնուհետ հովանավորելու է գարնանային ծաղկունքը, բերրիությունն ու պտղաբերումը Հայոց Բնաշխարհի կենդանական եւ բուսական աշխարհներում, եւ իհարկե, հայ մարդկանց ֊ ընտանիքների կյանքում, նպաստելու է նոր ընտանիքների կազմմանը…
Եթե Աստվածահայրը` Հայր Արան ունի հայի աշխարհում գարնան գալուստը հովանավորելու բնական գործառույթ, եւ մարտի 1֊ին հայ արիները նշում են Հայր Արայի Հրաշագործության` Բնակարգի պահպանման տոնը, ապա ձմռան խորը նիրհից հետո Մայր Անահիտն է հովանավորում բնության վերազարթոնքը ֊ ծիլարձակումն ու գունազատումը…
Եվ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր Հանձնախմբի քրմերը կատարեցին Բնակարգին, ապԵւ Տիեզերակարգին նվիրված ծիսական արարողություն ու փառաբանեցին Մայր Անահիտին, ով իր Աստվածային գործառույթով հայ արիների համար ապահովում է Բնության Զարթոնքը:
Եվ քանի որ Մայր Անահիտը նաեւ բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերության եւ մայրանալու Աստվածուհին է, հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ առողջ, բազմազավակ ու բարգավաճ, սիրո վրա հենված ընտանիքներ ունենալու ակնկալությամբ, որ ծաղկի ու զարգանա Ազգը Հայոց ֊ զորանա ու Ազգ֊Բանակ դառնա Զինուժը Հայոց…
Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները դիմեցին նաեւ Հայ Աստվածներին` Հայոց Հայրենիքին վերատիրելու գործում հայ նվիրյալներին աջակցելու եւ հաղթություն պարգեւելու համար…
Փառաբանվեցին բոլոր ժամանակների բոլոր հայ նահատակները եւ նվիրհալներն ու վրիժառուները…
Արարողությունների ու փառաբանումներից հետո ծիսական կրակ վառվեց եւ բոցկլտացող կրակի շուրջը (որը երկրում արեւի խորհրդանիշն է) ձոներգեր ասեցին ի փառս Աստվածամայր Անահիտի, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի:
Այնուհետեւ արիադավան հայերը կրակի վրայից թռչելուվ երազանքներ պահեցին եւ գույնզգույն ներկված ձվերով ձվախաղ կազմակերպեցին, որի ժամանակ յուրաքանչյուր հաղթող իր հաղթանակը հանձեց ազգի հաղթարշավի ընթացքին…
Այո, Զատիկը Հայոց հնագույն բնական տոներից է ֊ գարնան վերազարթոնքի ու գունագեղության հաստատումն է արձանագրում, երբ զարմանազան ու զանազան գույները զատվում են միմյանցից` ցուցադրելով մեր բնաշխարհի շքեղությունը, տարածելով գարնան համն ու հոտը, ինչն էլ կյանքի վերազարթոնքն է խորհրդանշում ֊ կյանքը շարունակվում է` շաղկապելով անցյալը, ներկան ու ապագան…
֊ ֊ ֊
Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն
17.04.2022թ. ֊ Քաղաքամայր Երեւան



