Մեր ազգային շահն ու նպատակները` նախեւառաջ… Մեր թշնամիների բարեկամները` մեր թշնամիներն են…

Առաջնայինը պիտի մեր շահը լինի՛ ֊ հայի ազգային նպատակները լինե՛ն… 

Եվ ես թքա՛ծ (մեղմորեն ասած…) ունեմ բոլոր այն հայերի վրա, որ ոռնում են թուրք֊ադրբեջանական բարեկամության եւ կախկանձում են հանուն ուկրաինացիների եւ թուրքերի կողքին կանգնած եվրոպա֊ամերիկյան հակահայ դաշինքի հաջողությունների համար… 

Ես թքա՛ծ (էլի մեղմորեն ասած) ունեմ նաեւ  բոլոր հայ ռուսամանյակների վրա եւս, որ կլանչում են Ռուսաստան֊Բելառուս միությանը միանալու (ապա ՌԴ֊ին ձուլվելու) մասին… / բայց Ռուսաստանը պիտի՛ հաղթի Ադրբեջանի եղբայր Ուկրաինային ֊ Արեւմուտքի եղբայր Թուրքիային, որ Հայաստանն էլ հաղթի “արտաքին թեւերը” կտրած Ադրբեջանին եւ մտածի ռազմա֊քաղաքական ու տնտեսական առումներով թուլացող, տարածաշրջանում իր դերը կորցնող Թուրքիայի ոչնչացման մասին…  

…Ռուսաստանից բացի, այստեղ մեզ կարող են աջակից լինել Իրանը, քանզի մեր այս մի հարեւանն արդեն հասկացել է տարածաշրջանային երկակի խաղի վտանգավորությունը` հենց թուրքական կողմից եկող եւ համաշխարհային երրորդ բեւեռի ձգտող ու թուրք֊ույղուրական ներքին վտանգ ունեցող Չինաստանը… գուցե նաեւ` Հնդկաստանը` ընդդեմ թուրք֊ադրբեջանա֊պակիստանյան դաշինքի…

֊ ֊ ֊

…ռուս֊ուկրաինական հակամարտությունն անմիջական կապ ունի հայ֊ադրբեջանական հակամարտության հետ… ինչպեսեւ ուղղակի կապ` քանի որ երկու հակամարտություններում էլ իր զգալի դերն ունի Թուրքիան…

…երկու դեպքում էլ Թուրքիայի դերը երկակի է` նախ մեզ թշնամի այս երկիրը Արեւմուտք֊Ռուսաստան հակամարտության գլխավոր դերակատարն է Հարավային Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում Մոսկվայի դիրքերն ու ազդեցությունը թուլացնելու առումով, ապա սեփական համաթուրանականության ֊ “Մեծ Թուրան” ծրագրի նախաձեռնողն է` Հայաստանի եւ Արցախի վերջնական եւ Ղրիմի թաթարների հետ` Մոլդովայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի (նաեւ Չինաստանի) թրքատարր շրջանների բռնազավթմամբ…

…իհարկե կա նաեւ երրորդ ճակատ ընդդեմ Ռուսաստանի եւ զուգահեռ համաթուրքական նպատակների` Միջին Ասիան է դա` համաթուրքական դաշինքի երկրներով` Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան… ֊ ղազախական ձախողված փորձը դեռ կփորձեն կրկնել Արեւմուտքն ու Թուրքիան, իսկ դրա համար նորից նախապատրաստում են Ադրբեջանին` Հայաստանի դեմ պատերազմելու նպատակով…

Հիշեցնեմ, որ վերոնշյալ երկրներից Ուկրաինան եւ Մոլդովան ՎՈւԱՄ֊ի անդամ երկրներ են, ինչպես Վրաստանն ու Ադրբեջանը եւ ԽՍՀՄ կազմաքսնդումից հետո ստեղծվել են ընդդեմ ԱՊՀ֊ի եւ միջազգային ասպարեզում, համաշխարհային ու եվրոպական կազմակերպություններում գործել են նաե Հայաստանի դեմ եւ այսօր էլ Ադրբեջանի կողքին են եւ Թուրքիայի հետ…

Ուկրաինան թուրք֊ադրբեջանա֊պակիստանա֊իսլամաահաբեկչական դաշինքի կողքին էր նաեւ մեր 44֊օրյա պատերազմի ընթացքում, ինչպես մեր “բարեկամ”֊հարեւան Վրաստանն ու միջինասիական ԱՊՀ֊ԵԱՏՄ֊ՀԱՊԿ֊ական մեր “դաշնակից” թրքական երկրները…

Էլի կան պատճառներ, էլի հայտնի են բոլորիս, որ ԱՍՈՒՄ են՝ այս ամենը մոռանալը մեզ կտանի վերջնական կործանման․․․

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակաևգող)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.