…անպատժելիությունն ու ամենաթողությունը պետականակործանության պայմաններ…

Անպատժելիությունն ու ամենաթողությունը մեզանում արմատավորել են անարդարությունն ու ամենափողությունը (ամեն ինչ փողով լուծելու համակարգը) ֊ եւ երկիրը երկիր չի դառնում… 

Որպեսզի երկիրն սկսի երկիր դառնալ` նախեւառաջ պետք է ուշադիր, բծախնդրորեն վերանայել եւ հետեւողականորեն դիտարկել Հայաստանի 3֊րդ Հանրապետության փողատերերի եւ որոշակի ոլորտային դիրքեր նվաճածների անցյալը… եւ շատ հստակ կդառնա, որ անգամ 0֊ից ցածր վիճակից` բառացիորեն մի քանի տարում ընչաքաղծների մի “վերնախավ” մեծահարուստի կարգավիճակ ստացավ` հայրենաթալանի եւ ազգակեղեքման ու շատ մարդկանց անձնական ունեցվածքի, արյան ու կյանքի հաշվին… 

֊ ֊ ֊

…ընչաքաղծությունը հիվանդություն է, որ առողջապահական ոլորտից դուրս է ֊ դեղամիջոցներից հեռու… եւ բուժումը բարոյա֊հոգեբանական պատճառա֊հետեւանքային կապի գիտակցումն է…

…ազգն ու երկիրը շուրջ 30 տարի (ոմանք դեռ խսհմական տարիներից) ֊ բոլոր իշխանությունների ժամամակ հարստահարղները մնացին անպատիժ ֊ հղփացան եւ երկիրը մեջ֊մեջ արեցին… բարոյազրկվեցին ֊բարոյազրկեցին շատերին ու զանգվածաբար հոգեխեղվեցին… եւ ընչաքաղծությունը դարձավ առօրյա … իրենք էլ ազգահալածությունը կուլ տալով` դարձան պետական այրեր. գործարարներ. բարեգործներ եւ (դարձան այսօրվա ծախու ազգադավների ու “ժեխանոցի” կերտողներ) … / եղան տխմար ամբոխա֊ժողովրդական զանգվածներին ուտելիք եւ զվարճալիք շպրտողներ` այդպիսով փառք ու ծափահարություններ կորզողներ եւ ընչաքաղծությունը դարձավ առօրյա ֊ համաժողովրդական ամբոխահաճ իրավիճակի ֊ հնազանդության արձանագրում… 

Եվ ցայսօր վստահաբար ասվում է, թե “Ժողովրդի հիշողությունը կարճ է” ֊ դեռ կշարունակեն լափանքը… ֊ բայց պետք է հիշեն նաեւ, որ Ազգի հիշողությունն է անջնջելի… / եւ մի օր տալու են պատասխան, եթե ոչ իրենք, եթե մեռած լինեն, ապա իևենց ժառանգները…

եթե ազգաթալանի հեղինակները դեռ գործարար ու բարեգործ են այս հանրա(հանրային)֊պետության ժամանակ, ապա ազգային պետությունը կհիշեցնի ամեն ինչ … անգամ դրանց սերունդները ընչաքաղծության համար կզղջան. քանի որ ազգաթալանը եւ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունեն ֊ իսկ Ազգի սոցիալ֊տնտեսական,բարոյա֊հոգեբանական … շահագործումը ֊ ազգահալած քաղաքականությունը` ցեղասպանության մեկ այլ դրսեւորում է…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.