Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովին՝ նրանից պարզաբանումներ պահանջելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ։
Լավրովն իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր. «Նա (Զելենսկին) առաջ է քաշում հետեւյալ փաստարկը. «Ի՞նչ նացիզմ կարող է մեզ մոտ լինել, երբ ես հրեա եմ»:
Ես, եթե ճիշտ եմ հիշում, վախենում եմ սխալվել, բայց կարծես թե Հիտլերը եւս հրեական արյուն ուներ: Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Եվ մենք վաղուց լսել ենք, որ իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները սովորաբար հրեաներն են: Ինչպես ասում են՝ գյուղ չկա, որ շուն չլինի…»:
֊ ֊ ֊
Արդյո՞ք Հիտլերը զտարյուն արիացի էր … Հիտլերի ծագման գաղտնիքը… ֊ http://www.hayary.org/wph/?p=4478
http://www.hayary.org/wph/?p=1739



