ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ Ն.Վ. ԱՌԱՋՆՈՐԴԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն ասել է՝ այն ոճիրները , որ հանցավոր սիոնիստները գործեցին Գազայի պատմական իրադեպում , փաստեցին թե ինչպես , սիոնիստական կեղծ պետության իշխանավորների վայրագ բնազդը՝ Պաղեստինի աղետի սկզբնական տասնամյակներից մինչ այժմ անփոփոխ է մնացել :
Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին այսօր Թեհրանում , « Պաղեստինը դիմադրության խորհրդանիշ , Գազան ոճրագործության զոհ » միջազգային համագումարում ասել է՝ հույժ կարևոր իրադեպեր են տեղի ունեցել , որոնք Պաղեստինի հարցի կապակցությամբ առավել քան երբևէ լուսավորել են գալիքի հորիզոնը և մեզ ավելի են պարտավորեցրել՝ պաղեստինցիների ու իսլամ աշխարհի նկատմամբ :
Թեհրանում կայացած Պաղեստինի միջազգային նախորդ համագումարից մինչ այժմ , Իսրայելը՝ ռազմական ու քաղաքական զարմանահրաշ պարտություններ է կրել թե՝ Լիբանանի 33¬օրյա և թե՝ Գազայի 22¬օրյա պատերազմներում , որոնցում հաջորդաբար փայլուն հաղթանակ տարան՝ Լիբանանի իսլամական դիմադրությունը իսկ հետո Գազայում՝ ժողովուրդն ու Պաղեստինի օրինական կառավարությունը :
Մեծահարգ Այաթոլլահ Խամենեին իր ելույթում նշել է՝ Իսրայելի զավթիչ վարչակարգը , որ տասնամյակներ իր բանակով ու սպառազինությամբ և Ամերիկայի ռազմական ու քաղաքական հովանավորությամբ , անպարտելի դիրք էր ընդունել , երկու անգամ պարտվեց՝ Աստծուն , ժողովրդին ու հավատքին ապավինած դիմադրության ուժերից : ՍՌ ¬ը՝ Ամերիկայի , Արևմտյան որոշ երկրների և իսլամ աշխարհի մոնաֆեղների անխնա աջակցությունը վայելելով հանդերձ չարաչար պարտվեց իսլամի զարթոնքի հզոր ալիքների դիմաց , այնպես որ՝ իր սև պատմության ընթացքում՝ ներկայումս ՍՌ ¬ը առավել քան երբևէ պախարակվել է աշխարհի հանրային կարծիքի մոտ :

Ըստ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի՝ Ասիայի արևելքից մինչև Լատին Ամերիկա ծայր առած հակասիոնիստական ինքնաբուխ բողոքները և աշխարհի 120 երկրներում՝ դրանց թվում Եվրոպայում ու Անգլիայում տեղի ունեցած հակա¬Իսրայել ցույցերը և նրանց բոլորի կեցվածքը ի հովանավորություն՝ Լիբանանի ու Գազայի իսլամական դիմադրության , ցուցանիշն է հակա¬սիոնիստական մի այնպիսի միջազգային ընդդիմության , որը աննախադեպ է եղել ՍՌ ¬ի 60¬ամյա նողկալի պատմության ընթացքում , ուստի մեծ թյուրիմացություն կլինի եթե՝ ասվի, որ Պաղեստինի ժողովրդի փրկության միակ ճանապարհը բանակցությունն է :
Շարունակելով իր խոսքը՝ Գերաշնորհ Այաթոլլահ Խամենեին ասել է՝ մինչև իսկ Բուշի քաղաքականության փոփոխման նշանաբանով գործի գլուխ եկած Ամերիկայի նոր նախագահն ևս բացարձակորեն անդրադառնում է Իսրայելի անվտանգությանը , այսինքն նա պաշտպանում է բռնությունը , զոռբայությունը , պետական տերորիզմը և պաղեստինցի հարյուրավոր կանանց ու երեխաների ջարդը , որը կրկնօրինակումն է Բուշի աղետաբեր դիրքորոշումների :
Իսլամական հեղափոխության հարգարժան առաջնորդը , Պաղեստինի փրկության միակ ճանապարհը՝ պայքարի ու դիմադրության ուղին համարելով ընդգծել է , որ միանանությունը՝ Պաղեստինի ժողովրդի էությունն է :
Միևնույն ժամանակ Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին , Գազայի վերակառուցումը համարելով Պաղեստինի ամենահրատապ հարցն ասել է թե՝ պաղեստինցիների մեծամասնության կողմից ընտրված ՀԱՄԱՍ ¬ի կառավարությունը , որի հերոսական դիմադրությունը պարտության մատնեց ՍՌ¬ին և կերտեց Պաղեստինի նոր շրջանի պատմության ամենափայլուն էջը , պետք է լինի Գազայի վերականգնման գործունեության կենտրոնը :
 
 
 




ԹԵՀՐԱՆԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵԼ է ՊԱՂԵՍՏԻՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
 


«Պաղեստինը՝ դիմադրության խորհրդանիշ, Գազան՝ոճրագործության զոհ» նշանաբանով միջազգային համագումարը Իրանի իսլամական խորհրդարանի հյուրընկալությամբ այսօր մեկնարկել է Թեհրանում:Երկօրյա այդ համագումարին մասնակցել են իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը, ԻԻՀ եռյակ ուժերի ղեկավարները, տարբեր երկրների խորհրդարանների նախագահներ, պաղեստինյան խմբերի ղեկավարներ և միջազային ու համաշխարհային շրջանակներում Պաղեստինի ժողովրդի պաշտպաններ:Երեկ նույնպես Թեհրանում, իրանցի ու արտասահմանցի իրավագետների, դատավորների, փաստաբանների ու համալսարանի դասախոսների ներկայությամբ կայացավ «Մարդկային աղետը Գազայում և միջազգային իրավունքների խախտումը»  թեմայով նստաշրջանը:Սյդ նստաշրջանում «Զավթողականությունը և միջազգային իրավունքի տեսակետից դիմադրության օրինականությունը», «Միջազգային իրավունքների խախտումն ու Գազայում իրականացված ոճիրները» և «Գազայի կապակցությամբ Սիոնիստական Ռեժիմի ոճրագործներին հետապնդման ենթարկելու և պատժելու միջազգային իրավական ու դատական անհրաժեշտություններ և ուղիներ» խորագրով աշխատանքային խմբերում քննարկվել են Գազայում Սիոնիստական Ռեժիմի ոճրագործությունների իրավական ծավալները:Իրանի նախաձեռնությամբ Պաղեստինի միջազգային համագումարը այն
պայմաններում է կայանում, երբ Եգիպտոսի Շարմ-Օլ-Շեյխում գումարված Գազայի ժողովրդին օժանդակող համագումարը չհաջողեց բավարարություն տալ Պաղեստինի ժողովրդի պահանջներին և Գազայի բռնահարված ժողովրդին օժանդակելու ուղղությամբ ազդեցիկ քայլեր վերցնելու փոխարեն ընդգծեց Իսրայելի ոճրագործ ռեժիմի պաշտոնական ճանաչումն ու պաղեստինի ընտրյալ կառավարության հետ հակադրվելը:    «Պաղեստինը՝ դիմադրության խորհրդանիշ, Գազան՝ոճրագործության զոհ» նշանաբանով միջազգային համագումարը Իրանի իսլամական խորհրդարանի հյուրընկալությամբ այսօր մեկնարկել է Թեհրանում:
Երկօրյա այդ համագումարին մասնակցել են իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը, ԻԻՀ եռյակ ուժերի ղեկավարները, տարբեր երկրների խորհրդարանների նախագահներ, պաղեստինյան խմբերի ղեկավարներ և միջազային ու համաշխարհային շրջանակներում Պաղեստինի ժողովրդի պաշտպաններ:
Երեկ նույնպես Թեհրանում, իրանցի ու արտասահմանցի իրավագետների, դատավորների, փաստաբանների ու համալսարանի դասախոսների ներկայությամբ կայացավ «Մարդկային աղետը Գազայում և միջազգային իրավունքների խախտումը» թեմայով նստաշրջանը:
Սյդ նստաշրջանում «Զավթողականությունը և միջազգային իրավունքի տեսակետից դիմադրության օրինականությունը», «Միջազգային իրավունքների խախտումն ու Գազայում իրականացված ոճիրները» և «Գազայի կապակցությամբ Սիոնիստական Ռեժիմի ոճրագործներին հետապնդման ենթարկելու և պատժելու միջազգային իրավական ու դատական անհրաժեշտություններ և ուղիներ» խորագրով աշխատանքային խմբերում քննարկվել են Գազայում Սիոնիստական Ռեժիմի ոճրագործությունների իրավական ծավալները:
Իրանի նախաձեռնությամբ Պաղեստինի միջազգային համագումարը այն պայմաններում է կայանում, երբ Եգիպտոսի Շարմ-Օլ-Շեյխում գումարված Գազայի ժողովրդին օժանդակող համագումարը չհաջողեց բավարարություն տալ Պաղեստինի ժողովրդի պահանջներին և Գազայի բռնահարված ժողովրդին օժանդակելու ուղղությամբ ազդեցիկ քայլեր վերցնելու փոխարեն ընդգծեց Իսրայելի ոճրագործ ռեժիմի պաշտոնական ճանաչումն ու պաղեստինի ընտրյալ կառավարության հետ հակադրվելը:
 
 
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։