…նախ հոգեպես են հաղթահարում արգելքը ֊ հաղթում թշնամուն, ապա միտքն այն իրացնում֊իրականացնում է մարմնապես` կյանքի կոչելով այդ համազմունքը… …հնում` նախ Աստվածներն էին կռում հաղթանակը Երկնքում, ապա Քրմերի միջոցով այդ հաղթանակի Երկնային Զորությունը փոխանցվում էր Արքաներին եւ Արքայական Զորքը վճռականորեն մեկնում էր Երկրային Հաղթանակն հաստատելու եւ արձանագրելու… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս աշխարհը չարի տիրույթում է եւ կանգնած է ինքնասպառման֊ինքնաոչնչացման ճանապարհին…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող) 

֊ ֊ ֊

Այս նյութական աշխարհը ապականվել ու սպառվել է մինչեւ վերջին տառն ու տարրը… / գահավիժում է դեպի “ներերկրային սեւ խոռոչ”…

Այս նյութակերտ֊մարմնապաշտ աշխարհը կվերափոխվի֊կփրկվի, եթե ամենահաս միտքը դադարի զբաղվել աշխարհի նյութարժեքային֊մարմնակենտրոն ձեւափոխումներով… / նյութափոխանակությամբ, որն ինքնամսխման հանգեցնող ձեւախեղումներով է հավելվում…

Այս նյութախեղդ աշխարհը պետք է վերաձեւակերպվի հոգեւոր֊հոգու֊հոգեկենտրոն աշխարհի եւ ապա վերադառնա Եռահամակարգ Մարդու (Մարմին֊Միտք֊Հոգի) Աշխարհակարգին…

֊ ֊ ֊

Նախ Տիեզերաարար Հոգին է Կյանքի Կոչվել Տիեզերքում, ապա Արարչի Կամոք Հանգրվանել է Երկրածին Մարմնում եւ Ստացել է Գենա֊Ծինաբանական Առաքելություն, որ Մտածելու Կարողություն է դարձել` ձեւավորելով Միտքը…

Եռահամակարգ Մարդը կփրկի այս նյութակենտրոն֊նյութապաշտ աշխարհը, եթե վերսկսի ապրել ու գործել Սրտի ֊ Ուղեղի ֊ Հոգու Համադրությամբ…

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.