ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 30 ՏԱՐԻ ԱՆՑ

Ուղիղ 30 տարի առաջ Իրանի ժողովուրդը լուսահոգի Իմամ Խոմեյնու առաջնորդմամբ կատարված մի զարմանահրաշ հեղափոխությամբ, որը կարելի է համարել քսաներորդ դարի ամենակարևոր իրադարձություններից, տապալեց 2500 տարվա թագավորական իշխանությունն ու ստեղծեց ժողովրդական իսլամական հանրապետություն, որը հիմնված է իսլամական և կրոնական հիմունքների, ժողովրդավարության և հանրապետականության սկզբունքների վրա: Այս փառահեղ հեղափոխության արդյունքում հասարակության կառավարման գործընթացում կիրառվեց մի նոր գաղափար՝ «կրոնական ժողովրդավարություն» անվամբ:
Իսլամական հեղափոխության հաղթանակից և Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծումից և վատ չի լինի եթե մեր հանդեսում ընդհանրական հայացքով անդրադառնանք ժամանակակից Իրանի հասարակական խոշոր  ձեռքբերումներին և բարեփոխումներին:

Քաղաքական նվաճումներ
Նախքան Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը քսաներորդ դարի վերջին տասնամյակների երկբևեռ աշխարհում, Իրանը համարվում էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և արևմուտքի հիմնական դաշնակիցը: Իր թագավորության վերջին տասնամյակներում փեհլևական թագավորության ռազմական կախվածությունն արևմտյան և հատկապես ամերիկյան գաղութատիրական ուժերից այնքան մեծ էր, որ ամերիկացիների միջամտությունը ակներև զգացվում էր անգամ Իրանի ժողովրդի հասարակական կյանքի ամենամանրամասը խնդիրների հարցում:
Իրանի իսլամական հեղափոխությունը լուրջ և մնայուն փոփոխությունների ենթարկեց իրանական հասարակության քաղաքական ասպարեզը: Իսլամական հանրապետության հիմնադիր և հեղափոխության առաջնորդի հրամանով երկրի ամենակարևոր որոշիչները դարձան ժողովրդական հանրաքվեի արդյունքները և հասարակական տարբեր ասպարեզներում մարդկային հոծ զանգվածների մասնակցությամբ ստեղծվեց քսաներորդ դարի վերջին տասնամյակների աշխարհում ամենաժողովրդական քաղաքական համակարգը: Անմիջապես Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրի բոլոր կարևոր կառույցներն ու իշխանավորներին ընտրողն ու համակարգողը ժողովրդի ձայնն ու ցանկությունն էր: Տարբեր հանրաքվեների և ընտրությունների անցկացումը, ժողովրդի ընտրությամբ գյուղական և քաղաքային խորհուրդների ստեղծումն ու բազմաթիվ այլ երևույթներ համարվում են Իրանի Իսլամական Հանրապետության վարած ժողովրդավարութ-յան արդյունք:
Արտաքին քաղաքականության ասպարեզում նույնպես ԻԻՀ հանդես է եկել իր արմատական «Ոչ արևելյան և ոչ արևմտյան, այլ իսլամական հանրապետություն» կարգախոսով և անկախությունը հայտարարել, որպես իր քաղաքականության հիմնական առանցք: Քսաներորդ դարի վերջին տասնամյակներից սկսած ԻԻՀ որդեգրել է երկու արևելյան և արևմտյան բլոկների կախվածությունից խուսափելու քաղաքականություն և իր աստվածահաճո սկզբունքների պահպանման համար հաճախ շատ թանկ է վճարել: Իրանի դեմ վարած իրաքյան հարկադրված պատերազմը հանդիսացավ Իրանի իսլամական հեղափոխության ալիքների դեմ պայքարելու աշխարհի գերտերությունների ամենամեծ փորձը: Պատերազմ, որի արդյունքում ստեղծվեցին Իրանի պատմության ամենահերոսական և մնայուն տեսարաններն ու առասպելները: Պատերազմ, որը 8 տարիների ընթացքում ապացուցեց Իրանի ժողովրդի անձնազոհությունը, հոգևոր ուժն ու կամքը, անսահման համբերությունն ու անխոնջ պայքարն աշխարհի գաղութատիրական ճամբարենրի և կեղեքիչների դեմ:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ քաղաքական ասպարեզում իսլամական հեղափոխության ամենակարևոր նվաճումներն են արտաքին քաղաքականության  անկախությունն ու ներքին քաղաքականության ազատությունը:

Տնտեսական նվաճումներ
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, շուրջ 30 տարիների ընթացքում, Իրանը տնտեսական ամենակախյալ երկրից վերածվել է տնտեսապես ինքնավար, հզոր և առաջավոր մի պետության: Իրանի շահական ռեժիմը, երկրի նավթից ստացվող ահռելի եկամուտներից բացի, իշխանական համակարգի արմատական անառակության պատճառով, հասարակական արդարության առումով բախվել էր ահավոր խտրականության և հասարակական անարդարության ճգնաժամի հետ: Շահական ռեժիմի օրոք գյուղաբնակ և քաղաքաբնակ ժողովրդի կենսամակարդակի կտրուկ տարբերությունների արդյունքում առաջացել էր հասարակության դասակարգված և աստիճանական համակարգ: Քաղաքաների վիճակը նույնպես բավարար չէր և բացի պետական կառույցներին կցված փոքրամասնություններից, սովորական բնակչությունն ապրում էր անչափ սուղ և դժվար պայմաններում: Երկրի բազմաթիվ շրջաններ զրկված էին ջրից, գազից և էլեկտրոէներգիայից, իսկ ժամանակակից զարգացած տեխնոլոգիաներից օգտվում էին միայն երկրի մի քանի մեծ քաղաքներ:
Արտաքին կախվածության պատճառով ահավոր իրադրության մեջ էր հայտնվել երկրի տնտեսությունը և եթե մեկ օր դադարեցվում էր ցորենի ներմուծումը, ապա հասարակության կյանքում մեծ փոփոխություններ էին նկատվում:
Իրանի իսլամական հեղափոխության նպատակներից էին հասարակական ար
դարությունը, տնտեսական անառակության դեմ պայքարն ու երկրի տնտեսական անկախությունն ու ինքնավարությունը: Իսկ իսլամական հեղափոխության արդյունքում  գրանցվեցին հասարակական կառուցվածքի և հարաբերությունների լուրջ փոփոխություններ: Կեղեքվածների ու ճնշվածների համար ստեղծվեցին աճի և զարգացման բարենպաստ պայմաններ, որի արդյունքում վերջիններս բուռն մասնակցություն ցուցաբերեցին երկրի ներքին կյանքի բոլոր ասպարեզներում: Իրանի իսլամական հեղափոխության կարևորագույն նվաճումներից էր հասարակական բուրգի փլուզումն ու տարբեր հասարակական խավերի մասնակցությունը հասարակական բոլոր ասպարեզներում:
Այսօր ԻԻՀ-ն իր բնակչության անմիջական ջանքերի արդյունքում տնտեսական առումով վերածվել է տարածաշրջանային մի կարևոր բևեռի:
Հացահատիկի մշակման ասպարեզում ԻԻՀ ոչ միայն ամբողջապես ինքնանկախ է, այլև ծրագրավորում է նաև այն արտահանել: Նմանատիպ ծրագրեր կան նաև մյուս գյուղմթերքների առումով:
Բնական ապարների, հանքերի և քիմիական արդյունաբերության, հատկապես երկաթի և պողպատի, բնագավառում ԻԻՀ գտնվում է աշխարհի բարձր ցուցիչների շարքերում: Իսկ տեխնիկական գիտությունների բնագավառում, օրինակ ջրամբարների կառուցման առումով, ԻԻՀ համարվում է աշխարհի լավագույն երեք երկրներից մեկը: 
Մշակութային նվաճումներ
Իրանի իսլամական հեղափոխության ամենահիմնական նպատակը իսլամական Իրանի մշակութային ինքնության վերականգնումն էր: Շահական ռեժիմի օրոք ժամանակի իշխանավորների վարած կախյալ քաղաքականության պատճառով իրանական մշակույթը զրկվել էր կրոնական և բուն իրանական մշակութային ժառանգությունից, իսկ երկրի մշակութային և արվեստի ասպարեզը ողողվել արևմտյան օտար մշակույթի կրկնօրինակմամբ և որդեգրմամբ: Իսլամական հեղափոխության առաջնորդների արմատները սերում էին բուն իրանական և կրոնական մշակույթից և ինքնությունից, իսկ նրանց հիմնական առաքելությունն էին համարում բուն իրանական մշակույթի վերածնումը:
Մշակույթի գործիչներն ու մտավորականները, որոնք զգում և գիտակցում էին, որ ազգային մշակույթը գնում է դեպի կործանում, հեղափոխության առաջնորդի առաջին իսկ կանչով որդեգրվեցին այդ ազգանվեր և ազգապահպան գործին:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հասարակության մշակութային բոլոր ասպարեզներում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան: Հասարակության քաղաքական դաշտի ազատությունն ու մշակութային և արվեստի գործունեությանն անհրաժեշտ հնարավորությունների ստեղծումը երկրի մտավորականներին և մշակութային գործիչներին նոր ուժ ու եռանդ հաղորդեցին: Այս աշխույժ և եռանդուն գործունեության արդյունք են հանդիսանում թատրոնի, երաժշտության, կինոյի, գրահրատարակչության, լրատվության և այլ ոլորտներում գրանցված հաջողությունները: Այս մասին են վկայում ստորև բերված վիճակագրական տվյալները.
Ըստ պաշտոնական տվյալների 1977 թվականին (շահական իշխանության վերջին տարում) հրատարակվել է ընդհանուր առմամբ 1489 անուն գիրք, իսկ գրքերի միջին տպաքանակը եղել է 10005000 օրինակ:
1986 թվականին (իսլամական հեղափոխութ-յունից 8 տարի անց) Իրանում հրատարավեց 3812 անուն գիրք՝ 28112000 օրինակ ընդհանուր տպաքանակով:
Վերջին մի քանի տարիներին այս թիվը հասել է ավելի քան  40000 անունի՝ 196783000 օրինակ ընդհանուր տպաքանակով:
1977 թվականին երկրում հրատարակվում էր ընդհամենը 772 պարբերական, այդ թվում նաև օրաթերթ, շաբաթաթերթ, ամսագիր, տարեգիրք և այլն: Այս պարբերականներից յուրաքանչյուրի տպաքանակը հասնում  է 500000-ի£
2000 թվականին Իրանում լույս էր   տեսնում 1207 անուն, 2001 թվականին՝ 1275 անուն, իսկ 2008  թվականին 2861 անուն պարբերական:
1989 թվականին լրագրերի ընդհանուր տպաքանակը կազմում էր 176,5 մլն օրինակ, իսկ 1998 թվականին այն հասավ 857 մլն-ի:
1965 թվականին 19372000 հոգի Իրանի բնակչության միայն 5556000 հոգին էր տառաճանաչ, 1975 թվականին 27113000–ից միայն 12877 000 հոգին£  Ներկայումս երկրի բնակչության 86% գրագետ է£ 
Ըստ Իրանի բարձրագույն կրթության կենտրոնի ներկայացված տվյալենրի համաձայն 1985 թվականին Իրանի տարբեր ԲՈՒՀ – երի շրջանավարտների թիվը 5731000 էր, իսկ անցած տարի  11 մլն. էր:
Կինոյի և Ֆիլմարտադրության ասպարեզում ըստ առկա տվյալների 1969 թվականին Իրանում տարեկան նկարահանվում էր 63 Ֆիլմ, իսկ 2008 թվականին՝ արտադրվել է 327 լիամետրաժ և կարճամետրաժ  Ֆիլմ:
Վերջին մի քանի տարիներին շեշտակի աճել է նաև թանգարանների և ցուցահանդեսների այցելուների թիվը, իսկ մշակութային միջոցառումները ստացել են առավել ընդգծված բնույթ և հատուկ կարևորություն£    
Հասարակական նվաճումներ
 Նախքան իսլամական հեղափոխությունն իրանական հասարակությունը արևմտյան մշակույթի հզոր ալիքի ազդեցության պատճառով հայտնվել էր ինքնության և միասնականության մասնատման խնդրի առաջ: Հասարակական իրավիճակը օտարների քարոզչության ազդեցության արդյունքում բավական հեռացել էր բուն իրանական ազգային և իսլամական ավանդույթներից:
Մի կողմից հասարակական լայն զանգվածների համատարած աղքատությունն ու մյուս կողմի
ց պալատականներին և կառավարությանը կցված խավերի աննախադեպ և սարսափելի մեծ կապիտալը հասարակությունը դարձրել էին շերտավորված և դասակարգված: Իրանի բնակչության մեծ մասն անգրագետ էր: Գյուղի և քաղաքի բնակչության կենսական ստանդարտների տարբերությունն այնքան մեծ էր, որ գրանցվեց գյուղի բնակչության դեպի քաղաք մեծ հոսք, որն իր հերթին լուրջ սպառնալիք էր երկրի համար և առաջացնում էր սարսափելի մեծ խնդիրներ:
Բարոյական և հասարակական անառակությունը օրեցօր տարածվում և ընդլայնվում էր: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Իրանը նախահեղափոխական շրջանում, և հատկապես թագավորական ռեժիմի վերջին տասնամյակում, բախվել էր հասարակական ինքնության ճգնաժամի հետ:
Իսլամական հեղափոխությունը, հասարակական բոլոր խավերի մասնակցությամբ, հիմնվելով իսլամական կրոնական սկզբունքների և ուսմունքների վրա և Իմամ Խոմեյնու խելամիտ առաջնորդմամբ հռչակվեց հաղթանակով, իրանական հասարակության տարբեր շրջաններում լուրջ բարեփոխումներ առաջացրեց: Հեղափոխականների հիմնական նպատակն էր հասարակական դասակարգման վերացումն ու ազգային և կրոնական ինքնության վերականգնումը:
Բարոյական ընդվզումների կանխման արդյունքում հասարակության տարբեր շերտեր ներգրավվեցին երկրի կառուցողական քաղաքականության մեջ, վերացավ գյուղի և քաղաքի բնակչության կենսամակարդակի կտրուկ տարբերությունը, աստիճանաբար նվազեց նաև երկրի բնակչության անգրագիտության աստիճանը, բարելավվեց երկրի սանիտարական և առողջապահական վիճակը, սկսվեց խիստ պայքար աղքատության և դասակարգային խտրականության միջև: Այս ամենը կարելի է համարել Իրանի իսլամական հեղափոխության հասարակական նվաճումներից:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոն

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։