Առանց ազգային ապրելակերպի` կեցակարգի, ազգային գաղափարախոսությունն ու քաղաքականությունը դեռեւս ազգային որակներ չեն… / ազգային պետությունն էլ դեռեւս չունի հայադեմք ինքնություն… Բնական Համակարգը զուտ ազգային֊ազգայնական կենսակերպ է (առանց ազգային֊ժողովրդավարական եւ այլ իրարամերժ խառնուրդների)… / իսկ ներկայումս կան արհեստածին համակարգեր (ինչպես` օրվա, անհիմք եւ կեղծ ժողովրդավարությունը, որ նույն ամբոխավարությունն է այլեւս, ինչպես օրվա հասարակ֊ությունը` հասարակների` անդեմ պարզունակների մեկտեղումն ու զանգվածային շահագործումը)։ …”իրական” ժողովրդավարությունը (ավելի ընկալելի ձեւակերպումը` ժողովրդաիշխանությունը) եւս հարատեւ չէ եւ անպայման վերածվում է ամբոխաշահագործության, որը հակաբնական է, անմիտ եւ ավերիչ ծայրահեղություն է… / Նման մարդատյաց, ապազգային ու աստվածամերժ ճակատագրի են արժանանում բոլոր անբնական, իրավիճակային թելադրանքի հետեւանք համակարգերը… Բնությունը` լավագույն համեմատականն է, սեւ, գորշ եւ սպիտակ արջերը ժողովրդավարորեն երբեք չեն “շփոթում” իրենց կենսատարածքները, չնայած բոլորն էլ արջեր են… կամ` առյուծները, վագրերն ու հովազները չեն խաչասերվում ու քավորա֊սանիկական կյանքով ապրում, չնայած բոլորն էլ կատվազգիներ են… եւ սա ազգային ծայրահեղություն չէ… Ծաղիկները ծառերի նման բերքատու չեն, ծառերն էլ պարտադրված չեն բուրավետ լինել ծաղիկների պես, կամ ցածրանալ` հատապտղի թփերին հավասարվելով, ինչ֊ինչ բուսական իրավունքներին հնազանդվելով… եւ սա էլ ազգային ծայրահեղություն չէ… Հիմա եթե արարչածին֊բնածին ազգեր կան եւ ինչ֊ինչ աշխարհագրական տարածքների կամ պատմական իրավիճակների հետեւանքով անուն ստացած “ազգեր”… ինչու պիտի բնածին֊բնօրրանատեր տիեզերահոգի ազգերը հավասարվեն, խաչասերվեն արհեստածինների հետ կամ իրենց բնօրրան֊հայրենի տարածքները զիջեն` ինչ֊ինչ հակաբնական ու մարդաշահակենտրոն օրենքներից ելնելով… այդ օրենքներ կոչվածին չհետեւելը` ազգային ծայրահեղություն չէ… հակառակը պնդողներն են ծայրահեղականներ, այն էլ` անդեմ ու անմիտ… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.