Հայամետ ուժերի պայքարը կսաստկանա Հայրենիքում… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)  

Հայամետ ազգային-ազգայնական (ո՛չ օտարներից սնուցվող սին ազգայնական) ուժերի պայքարը Հայրենիքում նոր թափ պիտի ստանա, քանզի Մոսկվան շարունակում է իր երկակի (հայաթուրքա/արաբաթուրքա(ադրբեջանա)/ իրանաթուրքա(ադրբեջանա) ֊ խառը) խաղերով խարխլել իր արդեն իսկ թուլացած դիրքերը Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում, իսկ Թել֊Ավիվ/Լոնդոն/Վաշինգթոն հակահայ եւ թուրքամետ դաշինքը ամրապնդում է իր դիրքերը` ռուս֊ուկրաինական պատերազմի կրակը բորբոքելով նաեւ…
…ավելացնում է հատկապես իր աջակիցների թիվը Հայաստանում, ի տարբերություն ռուսական կողմի, որ շարունակում է կորցնել… Հայամետ ուժերը պետք է օգնեն Չինաստանին` նոր համաշխարհային բեւեռի ձեւավորման հարցում եւս` մեծացնելով միջազգային խաղացանկը` ազգային հարցերում…  
* * *
…հանրահայտ է` այն, ինչ ունենում է սկիզբ, ունենում է նաեւ ավարտ եւ թավշյա հակահայկականությունը կործանիչ հայատյացությամբ մոտենում է իր ավարտին… …ամեն ինչ կարող է կա՛մ վերջանալ իսպառ (ինչը եւս հնարավոր է սկիզբ֊վերջ֊սկիզբ… պարբերականությունից դուրս)… կա՛մ ավարտվել` նորին կամ վերանորացվածին ճանապարհ տալով… …հիմա այդ փուլն է գալիս` ներկա թավշյա֊ավերիչները պիտի ավարտին հասցնեն Արցախի “նախիջեւանիզացիան” եւ Հայաստանի թուրքահպատակության (հետագայում` փոխարինողներն արդեն թուրքացման) հարցը, ինչպես նաեւ` Հայաստան֊Արցախ֊Սփյուռք երբեմնի հզոր եւ ազդեցիկ համահայկական կապի չգոյությունը…
…եւ կա՛մ այս ամենը կավարտվի` արձանագրելով հնի֊հայակերության մահը, եթե հաղթի նորը` նոր հայկական պետականության սկիզբը դնելով` Հայաստանի Ազգային Պետության (ՀԱՊ` ՀՀ֊ի փոխարեն` ազգային օրենքների գերակայությամբ` միջազգային հակաօրենքների (անմարդկային, ապազգային, հակաստվածային անօրինությունների) նկատմամբ)…
…բայց լուրջ վտանգ կա, քանի որ իսրայելա֊անգլո֊ամերիկյան թուրքամետ դաշինքը այս կամակատար իշխանության վերոշեշտշյալ դավադիր ավարտից հետո կա՛մ պիտի փախցնի֊թաքցնի սրանց, կա՛մ` ոչնչացնի` փուռը տալով կամ` իսպառ` սրանց հետքերը սրբելով… եւ իրենց փոխարինող կազմին իշխանության բերելով…
…իսկ դրանք էլ մի քանիսն են` հին֊գործածված արդեն ծախված֊ծառայած, որ ցայսօր ձգտում են արեւմտյան առաջամարտիկը դառնալ Հայաստանում, որոնցից Հայաստան վերադարձածներ կան նաեւ` ամերիկյան վայելքներից թարմացած…
…ռուսաստանամետ ուժերը Մոսկվայի երկակի խաղերից` ռուս ֊ հայկական եւ ռուս ֊ թուրք֊ադրբեջանական, այլեւս զզված են ու հիասթափված (կարող են նաեւ կողմնորոշումը փոխել), ինչն ավելի է բարդացնում ՀԱՅԱՄԵՏ ուժերի վիճակը Հայաստանում եւ աշխարհում, երբ չկա համաշխարհային բեւեռների լուրջ պայքար…
…բայց, մի բայց կա դեռեւս, կան երրորդ համաշխարհային բեւեռին ձգտող երկրներ, այդ բեւեռը Չինաստանն ու Իրանն են փորձում կյանքի կոչել իրենց հետ համախոհ երկրների հետ (Չինաստանը` համաշխարհային գերտերություն հաստատվելու նպատակով, Իրանը` տարածաշրջանային)… ինչը եւս պետք է դիտարկեն ՀԱՅԱՄԵՏ ուժերը` Հայաստան֊Արցախ֊Սփյուռք կապը վերականգնելու եւ Հայաստանի Ազգային Պետության ներքին կազմակերպվածությունն ու միջազգային կարգավիճակը բարձրացնելու նպատակով…
ՄԵՆՔ ՊԵ՛ՏՔ Է ԱՊԱՀՈՎԵՆՔ ԱՄԵՆ ՎԵՐՋ ՆՈՐ ՍԿԻԶԲ Է ԲԵՐՈւՄ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ…
Կեցցե՛ Հայոց Ազգային Պետությունը, որ վաղն է գալու… 
This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.