Թիվ 13 – փետրվար 2003

Թիվ 13 – փետրվար 2003 «ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ»-ը 1 տարեկան է
    2002թ. փետրվարի 2-ը ՀԱՄ-ի պաշտոնաթերթի ծննդյան տարեթիվն է, և «ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ»-ը, արդեն 1 տարի է ինչ ամսե- ամիս դրվում է մեր ընթերցողի սեղանին: Երեք ամիսը մեկ էլ «ՀԱՅԵՐ» հավելվածն է դառնում ընթերցողի զրուցակիցը:
      Նախ, ովքե՞ր են մեր ընթերցողները: Առաջինը՝ նրանք մեր գաղափարակիրներն են, որոնք անհամբերությամբ են սպասում ամսաթերթի հերթական թողարկմանը, իսկ նրանցից շատերն էլ հաճույքով  թղթակցում են: Այնուհետև, պարբերականը ստանում են ՀՀ նախագահի ու վարչապետի աշխատակազմերը, ԱԺ պատգամավորները, նախարարները, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարները, ուսանողները, սփյուռքահայերը, ԶԼՄ-ները, օտարերկրյա դեսպանատներն ու ամսաթերթով հետաքրքրվողները: Մենք շարունակելու ենք ներկայացնել Հայ Ազգայնական միտքը, Հայկական-Արիական գաղափարաբանությունը՝ պաշտպանելով Հայագիտությունը, Հայոց Արյունը, Լեզուն ու Մշակույթը, մեր Ազգային Արժեքները, Բարոյականությունն ու Սրբությունները…

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
(Հայ Արիական Միաբանության տեսակետը)

(սկիզբը՝ թիվ 1(12)-ում).

   Մերձավոր Արևելք.
   – Ընդհանրապես պետք է աշխուժացնել կապերն ու ռազմավարական հարաբերությունները Արաբական աշխարհի հետ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի: Շատ կարևոր են  Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի, Պաղեստինի և Իրաքի հետ ուղղակի կապերը, որոնք հակաթուրքական ստեղծվելիք դաշինքի ամենակայուն թեկնածուներն են (հաշվի առնելով ԱՄՆ-Թուրքիա(նաև՝ Ադրբեջան)-Իսրայել դաշինքը, որին հնարավոր է միանա նաև Վրաստանը): Վերոնշյալ երկրների հետ հարաբերությունները կկրեն նաև լուրջ տնտեսական բնույթ, և այս գործընկերությունը իսկապես շահավետ է, հատկապես՝ երբ հաշվի ենք առնում այդ տարածաշրջանի հարուստ հումքային պաշարները (իհարկե՝ առաջնահերթ նավթն ու գազը): Իրաքը և Սիրիան (Հայաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Բուլղարիայի, Իրանի և քրդական գործոնի հետ) կարող են լինել օղակներն այն շղթայի, որն անհրաժեշտության դեպքում կշրջափակի Թուրքիան: ՀՀ-ն պետք է մշակի հստակ ռազմավարություն նշյալ երկրների հետ՝ հնարավոր պատերազմական իրավիճակներում համատեղ գործելու համար: Այս դաշինքի մահմեդական պետությունները կարող են իրականում մեղմել նաև իսլամական գործոնի ազդեցությունը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ (նաև՝ Արցախի հարցում) մեր հարաբերությունները (Իսլամական կոնֆերանս, Իսլամական միջխորհրդարանական ժողով և այլն):   
     – Իսրայելի հետ անհրաժեշտ է հաստատել նրա համար «անհասկանալի» քաղաքական հարաբերություններ: Այն պետք է հստակ լինի միայն փոխադարձ համագործակցության դեպքում: ՀՀ կեցվածքը պետք է «ստիպի» Իսրայելին՝ մշտապես ձգտելու լավ հարաբերությունների ու փոխադարձ ընդունելի համագործակցության: Այդ համագործակցությունը պետք է միտված լինի ոչնչացնելու հատկապես Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան դաշինքը, այլապես անիմաստ է Իսրայելի հետ «սիրախաղը», և պետք է կարողանալ անմիջապես հակադրվել այդ դաշինքին՝ մեկ ուրիշ համարժեքով: Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի հետ համատեղ անհրաժեշտ է լուրջ դերակատարության հասնել արաբա-իսրայելական հակամարտության մեջ՝ մինչև իսկ միջնորդությունների, հանդիպումների-բանակցությունների վայր կարգելով Երևանը: Մերձավորարևելյան հզոր հայ համայնքի միջոցով կարելի է նախևառաջ հաշտեցման գործունեություն ծավալել մասնավորապես Իսրայել-Պաղեստին խնդրում: Իսրայելի (նաև՝ աշխարհասփյուռ հրեաների) հետ տնտեսական կապեր պետք է հաստատել՝ բացառելով Արաբական աշխարհի ու Իրանի հետ հարաբերությունների փչացումը: Հայաստան-Իսրայել բազմակողմանի կապերի ընդհանուր ջերմացումը նույնպես չպետք է կառուցվի Մերձավոր Արևելքի՝ մեզ բարեկամ պետություններին «լքելու» հաշվին:  
   – Իրանը մերձավորարևելյան համատեքստում հատուկ նշանակություն ունի և ազդեցիկ գործոն է: Իրանի հետ ՀՀ-ն պետք է վարի բազմակողմանի ու կայուն քաղաքականություն, քանի որ այն այսօր մի պետություն է, որի հետ կարելի է համատեղ լուծել տարածաշրջանային շատ հարցեր, այդ թվում՝ Արցախի ու Նախիջևանի, ինչպես նաև՝ Արևելյան ու Արևմտյան Ադրբեջանների (մեծ Ադրբեջան) հիմնահարցերը: Համաթուրանականության դեմ պայքարը նույնպես ընդհանուր է, որին զուգահեռ պետք է մեղմվի իսլամական աշխարհի «ագրեսիվությունը»՝ Արցախի հարցի և անիմաստ քրիստոնեական հորջորջվող ՀՀ-ի նկատմամբ: Իրանն այն առանցքային երկրներից է, որի հետ (նաև՝ Հունաստանի ու Ռուսաստանի Դաշնության) հետ Հայաստանը պետք է կառուցի լուրջ ռազմավարական (քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ) հարաբերություններ, և այդ դաշինքը (հետագայում գուցե դրան միանան Իրաքը, Սիրիան, Լիբանանը և այլն) պետք է ազդեցիկ, նույնիսկ անվերապահ դերակատարություն ունենա մեր տարածաշրջանում (Կովկաս – Անդրկովկաս – Մերձավոր Արևելք), հատկապես՝ ռազմական, քաղաքական ու տնտեսական գերակայության հարցերում: Իրանի բնակչության մի մեծ հատվածի հետ կարելի է առնչվել նաև համաարիականության գաղափարախոսությամբ, որն ակնկալում է ստեղծել Արիական Ազգերի Դաշինք՝ նախապես մեր տարածաշրջանում (որը կգործի համաթուրանականության (պանթուրքիզմ), սիոնականության (սիոնիզմ), ինչ-որ տեղ էլ համաարաբականության (պանարաբիզմ) դեմ՝ չեզոքացնելով նաև քրիստոնեական ու մահմեդական հակադրություններն ու վահաբականության (վահաբիզմ) նկրտումները), Կովկաս-Անդրկովկասի և հարակից տարածքներում բնակվող արիական ազգերի մասնակցությամբ: Այս դաշինքը, հետագայում ծավալվելով, հանդես կգա որպես Համաշխարհային Համաարիական Դաշինք: Իրանի (նաև Ռուսաստանի Դաշնության ու Իրաքի հետ) անհրաժեշտ է ծրագրավորել քրդական հարցի ծավալման հնարավորություններն ու հետագա զարգացումները, Քրդստանի ստեղծման քարոզչության կարգն ու առհասարակ նպատակահարմարությունը (կամ հնարավոր սահմանները): Իրանի հետ կարելի է համագործակցել նաև իրանահայության մի մասին «աննկատ» ներկայիս Արևելյան ու Արևմտյան Ադրբեջաններ «տեղափոխելու» հարցում՝ հայերին տալով շահագրգիռ արտոնություններ և ազդեցիկ դիրք՝ այդ տարածքներում: Սա պետք է կատարվի ի հաշիվ տվյալ տարածքի թուրք-ազերիների՝ Իրանի արևելյան ծայրամասեր տեղափոխման՝ ապահովելով ՀՀ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների մերձակայքում հայերի թվային գերակայությումը: Իրանի հետ բանակցային թեմա է նաև 1920-ական թվականներին կատարած սխալն ուղղելու՝ Թուրքիա-Նախիջևան սահմանագլխի թյուրքական «սեպի» (որն առաջացել է տարածքների երկկողմանի փոխանակման հետևանքով) հարցը ինչ-որ կերպ շահարկելու նպատակով:     
    – Քրդական հարցի լուրջ վերլուծություններից հետո պետք է այն շահեկանորեն կապել Հայկական հարցի հետ և արծարծել ըստ նպատակահարմարության: Քրդական աշխատավորական կուսակցության և այլ երկրների քրդական ուժերի հետ (Սիրիայի, Իրաքի, Իրանի, ՌԴ-ի, նաև՝ ՀՀ) պետք է նախապես ճշտել մեր տարածքային տարաձայնությունները և այդուհետ համագործակցել քրդական շարժումների ու զինված պայքարի հետ: Քրդերը պետք է պաշտոնապես միասնաբար ներողություն խնդրեն 1915-1923թթ. Հայկական ցեղասպանության իրականացման մեջ թուրքերին աջակցելու համար և դիմեն ՄԱԿ-ին (և այլ անհրաժեշտ ատյաններին, դատարաններին)՝ ճանաչելու ցեղասպանությունը: Քրդերի հարցը կարելի է արծարծել Համաարիական քաղաքականության մեջ, համաթուրանականության դեմ և այլ տարածաշրջանային հիմնախնդիրներում:
     – Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ: Թուրքերը պատմականորեն ամենաբացասական ազգն են հայերիս համար, եթե չասենք` թշնամական: Վերջին հարյուրամյակների մեր գրեթե բոլոր անհաջողությունները (նաև՝ հայրենիքի մեծ մասի կորուստը) կապված են թուրքերի հետ, որոնք բարբարոսաբար ներխուժեցին տարածաշրջան՝ վնաս պատճառելով բոլոր բնիկներին: Սա լուրջ արգելք է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու, առավել ևս՝ բարիդրացիական դարձնելու համար, թեև «մեծ հաշվով» դրա կարիքը չկա, քանի դեռ Հայկական հարցն ամբողջությամբ չի լուծվել: Երկուստեք հարաբերությունների ծիրում չի կարող երբևիցե հանդուրժվել հզոր Թուրքիայի գոյատևումը, թուրանականության (թուրքիզմ) քաղաքական  առկայությունը, Հայկական լեռնաշխարհում թուրքական պետության կառուցումը (ինչպես Ադրբեջանի պարագայում): Նման պետության գոյությունը լուրջ սպառնալիք է Հայոց պետականության համար (Հայ Դատի արդարացի լուծման համար): Թուրքական ներքաղաքական կյանքի ապակայունացումն ու Թուրքիայի հետագա մասնատման հարցերը պետք է մշտապես լինեն մեր պետական արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության օրակարգում: Հայոց Մեծ Եղեռնի (1915-1923թթ.) ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քայլերին զուգահեռ՝ անհրաժեշտ է արծարծել հույների, կիպրացիների, կրետացիների, քրդերի, սերբերի, բոսնիացիների, մակեդոնացիների, ալբանացիների, բուլղարացիների ռումինացիների, հունգարացիների, վրացիների, սիրիացիների և այլոց ջարդերն ու տեղահանությունները, 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի դաշնագիրը, հայոց պահանջատիրությունը (օգտագործելով սփյուռքահայության հզոր լծակները), քրդական անջատողականությունը, նաև թուրք-արաբական (Սիրիա, Իրաք), թուրք-իրանական, թուրք-հունական սուր հարաբերությունները, ռուս-թուրքական տարածաշրջանային հակամարտությունը և այլն: Թուրքիան, այժմ ավելի շատ է շրջապատված թշնամիներով, քան մենք, և դա հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրների հակասության առկայության պայմաններում լինել հակաթուրքական կենտրոն-երկիր, որին մեծապես, բոլոր ոլորտներում պիտի աջակցեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ շահագրգիռ երկրները: Կարելի է Թուրքիայում բնակվող այլազգիների (հատկապես ջարդերի զոհ և ձուլման ենթարկվող) հարցը և թուրքահայերի հիմնախնդիրները համադրել ու ծավալել անջատողական քարոզչություն: Մոտ 100հզ. քրիստոնյա հայից բացի, Թուրքիայում բնակվում է ավելի քան 3մլն. (կա նույնիսկ 8,5 մլն. տվյալ) մահմադականացված հայ (հիմնականում՝ համշենահայեր), որոնք հիշում են իրենց ծագումը և կարող են նպաստավոր գործոն լինել համահայկական գերխնդիրները լուծելու ճանապարհին: Հատուկ ներթուրքական ծրագրով (նաև՝ տնտեսական) պետք է կազմակերպել այդ հայերի համախմբումը Արևմտյան Հայաստանում: Ամեն կերպ պետք է խոչընդոտվեն թուրք-բուլղարական, թուրք-ուկրաինական, թուրք-իսրայելական, թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական, թուրք-արաբական և թուրք-իրանական մերձեցումները, պետք է պարբերաբար լարված մնա Կիպրոսի հարցը, Թուրքիայում պետք է մշտապես հրահրվի ներքաղաքական և ազգամիջյան հակադրություններ, զինված բախումներ, տարածքային մասնատման տանող շարժումներ: Թուրանականությունը (թուրքիզմ) և համաթուրանականությունը (պանթուրքիզմ) կարևոր «խաղաթղթեր» են միջազգային ասպարեզում, քանի որ լուրջ վտանգ են ներկայացնում Իրանի, Արաբական աշխարհի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի և եվրոպական երկրների համար: Այս առումով Հայաստանը կիզակետում է, վտանգավոր, բայցևայնպես, շահեկան դիրքում, և այս բոլոր երկրների համար Հայաստանի գոյությունը պարզապես անհրաժեշտ պայման է: Թուրքիայի հետ կարելի է որոշակի նպատակային առևտրատնտեսական գործունեություն ծավալել, սակայն, շատ հեռու Արևմտյան Հայաստանի տարածքից, որը պետք է լինի աղքատ ու նոսր բնակչությամբ, մինչև ազատագրվելը և ՀՀ-ին միանալը: Այս հարաբերությունները պետք է խթանեն նաև հայության կապերը թուրքահայության հետ:
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ).
    – ԱՊՀ կառույցը՝ որպես ԽՍՀՄ–ի անցումային «ժառանգ», այժմ շատ հարցերում կրում է ձևական բնույթ, և հնարավոր է՝ քաղաքական-տնտեսական հակասությունների պատճառով քանակապես նվազի: Այս կառույցը ՀՀ-ին ներկայումս ձեռնտու է, թեկուզ միայն ընդհանուր անվտանգության և պաշտպանական համակարգի առումով: Իսկ ԱՊՀ-ի   քանակական նվազման դեպքում հեռացողները հիմնականում մեր շահերին հակադիր պետություններն են լինելու (դիցուք՝ ԳՈՒՈՒԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) ներկայումս ԱՊՀ-ին հակադրելու փորձ է), ուստի դա ևս դրականորեն կանդրադառնա կառույցի հայաստանանպաստ գործունեությանը: ԱՊՀ-ում ՀՀ-ն կայուն ռազմաքաղաքական և տնտեսական գործընկերություն պետք է հաստատի Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի և Տաջիկստանի հետ, որը հետևողականորեն անհրաժեշտ է իրականացնել նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և հատկապես Թուրքմենստանի հետ, որը լուրջ հակասությունների մեջ է Ադրբեջանի հետ՝ Կասպիցծովյան հիմնախնդիրների հարցում: Վրաստանի հետ լրջորեն կարելի է հարաբերվել միայն որոշակի տնտեսական ու տրանսպորտային հարցերում, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է դադարեն ԱՊՀ-ից դուրս: Տնտեսական առումով, ԱՊՀ-ի ներսում կարևոր կլինի զուգահեռաբար զարգացնել Ռուսաստանի Դաշնություն-Թուրքմենստան-Իրան-Հայաստան-Արաբական աշխարհ կապը, որը լուրջ քաղաքական-տնտեսական առանցք կլինի Միջին և Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության մեջ, ու նաև կդառնա կարևորագույն հանգույց՝ Ասիա-Եվրոպա տնտեսական ու տրանսպորտային կապերի նորովի զարգացման հեռանկարում: Իսկ Տաջիկստանը կարող է դառնալ «բազա»՝ մեր և Իրանի հետ Ասիայի մի մասի արիականացման քաղաքականության մեջ, որի առանցքը՝ Հայաստան-Իրան-Հնդկաստան հիմքն է, որը մեծապես կհզորանա ԱՊՀ-ի սլավոնական (Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա) երկրների ներգրավմամբ: Սա նաև հիմնավորապես կկանխի Ասիայի (նաև՝ ԱՊՀ-ի) մահմեդականացումը: ԱՊՀ-ի և առհասարակ աշխարհի հզորներից է Ռուսաստանի Դաշնությունը, որի հետ հարաբերությունները մեզ համար ռազմաքաղաքական ու տնտեսական կարևոր նշանակություն ունեն: Բացի դա, այդ մեծ երիրը համեմատաբար հաստատուն գործընկեր է՝ հատկապես իր աշխարհա-քաղաքական դիրքով, ուստի նրա հետ բազմակողմանի համագործակցությունը տարածաշրջանում և առհասարակ ՀՀ-ի համար շատ հարցերում վճռորոշ նշանակություն ունի, մանավանդ՝ մեր ներկայիս հակառակորդների հետ առկա հակամարտության ու քաղաքականության մեջ: Սակայն, այս սերտ, համակողմանի համագործակցությունը չպետք է որևէ կախում նույնիսկ նշմարի մեր փոխադարձ բարիդրացիական հարաբերությունների ծիրում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը, պետք է զերծ մնա մեծ ռուսական (վելիկոռուսական) ու համասլավոնական (պանսլավոնիզմ) նկրտումներից: Հատկապես կարևոր է մի քանի միլիոնանոց հայ համայնքի դերը հայ-ռուսական հարաբերություններում, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաև ներռուսաստանյան քաղաքական-տնտեսական կյանքում, որը նույնիսկ կարող է բացահայտ հայաստանանպաստ դարձնել ռուսաստանյան ռազմավարությունը: Մեր փոխշահավետ հարաբերությունները չպետք է արգելափակեն նաև Արևմուտքի (Եվրոպա-ԱՄՆ)հետ արդեն ձևավորված և Արևելքի հետ ձևավորվող մեր հարաբերությունները: ՀՀ-ն պետք է մշտապես մերժի այս կամ այն ռազմաքաղաքական խնդիրների մեջ «քավության նոխազ» դառնալու հեռանկարը՝ ունենալով պետական  հստակ ռազմավարություն և ճկուն մարտավարություն: ԱՊՀ-ի եվրոպական «թևը» (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, քաղաքական մասով՝ նաև Հունաստան, Կիպրոս) կարող է լուրջ     աջակցություն ցույց տալ ՀՀ-ին համաեվրոպական ամենատարբեր կառույցներում և հարաբերություններում, որը նույնպես պիտի հաշվի առնվի մեր արտաքին քաղաքականության մեջ: Պետք է ձգտել, որ ԱՊՀ-ն, տնտեսական կապերի ամրապնդմանը զուգահեռ, ունենա հզոր ռազմապաշտպանական արդիական համակարգ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա լուծել ռազմաքաղաքական խնդիրներ: Անհրաժեշտ է վերականգնել նաև նախկին կապերը «ԽՍՀՄ-ական» Մերձբալթիկայի (Էստոնիա, Լատվիա, Լիտվա) հանրապետությունների հետ, որն էլ իր հերթին կնպաստի ՀՀ-Հյուսիսային Եվրոպա ու Բալթյան երկրներ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Ռուսաստան – Բելառուս համագործակցության հետ հարաբերությունները նույնպես պետք է դիտարկել ԱՊՀ կառույցի մեջ:
Արևմուտք (Եվրոպա-ԱՄՆ)
       Եվրոպական ու ամերիկյան քաղաքակրթությունը (արևմտյան որակվող) տասնյակ տարիներ շարունակ փորձում է թելադրող դառնալ ողջ աշխարհում: Այն այժմ համաշխարհայնացման ծրագրի գործադրմամբ մտել է վճռորոշ փուլ: ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը (ինչ-որ չափով Եվրոպային անտեսելով) ստեղծեց միաբևեռ աշխարհ, և այսօր Արևմուտքը գործում է այդ իրողության մեջ: Եվ’ Արևմտյան, և’ Արևելյան Եվրոպաների, և’ ԱՄՆ-ի հետ անհրաժեշ է կառուցել կայուն հարաբերություններ, հատկապես՝ դրամական-տնտեսական բնագավառում, իսկ ռազմաքաղաքական հարցերը դեռևս լուրջ ճշգրտումների կարիք ունեն, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է և ՆԱՏՕ-ի կարևոր օղակներից մեկը: Ըստ էության, Արևմուտքը միատարր ու միակարծիք չէ, ուստի մեր հարաբերություններն էլ պիտի լինեն բազմաշերտ ու բազմաբնույթ՝ ելնելով հատկապես Եվրոպայի մեծ մասի ու ԱՄՆ-ի փոխհարաբերություններում տիրող վիճակից: Անգլո-(սաքսոնական)ամերիկյան դաշնությունը տիրապետող է Արևմուտքում (նաև՝ ներկայիս աշխարհում), որի հետ սակայն, մշտապես պայքարի մեջ է Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա եռյակը: Այս հակադրությունը «սառել» էր ԽՍՀՄ գոյության պայմաններում, սակայն, այժմ դա վերստին աշխուժացել է: Այս դաշինքին Ռուսաստանի Դաշնության միանալը կազդարարի համաշխարհային նոր հզոր բևեռի ձևավորումը, որը լուրջ շրջադարձ կլինի մոլորակի աշխարհա-քաղաքական կյանքում: Հակաանգլոամերիկյան տրամադրություններ են նկատվում նաև եվրոպական այլ երկրներում (Իսպանիա, Պորտուգալիա, Իռլանդիա և այլն), քանի որ Մեծ Բրիտանիան է խոչընդոտում Եվրոպական Միասնական Տան կայացմանը: Իսկ վերոնշյալ հնարավոր փոփոխությունը, կարծում ենք, դրականորեն կանդրադառնա ՀՀ միջազգային իրավիճակի ու հետագա դերակատարության վրա: Եվրոպայում, նաև՝ աշխարհում, կարևոր շրջադարձ կարող է լինել սլավոնական երկրների դաշինքի ստեղծումը (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուկրաինա, Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Բուլղարիա, Հարավսլավիա,  Սլովենիա, Խորվաթիա, Բոսնիա-Հերցոգովինայի ու Մակեդոնիայի որոշակի հատվածներ) նույնպես, որն այսօր դժվար կանխատեսելի է, բայց երբևիցե չի բացառվում: Այսպիսի կամ նման մի այլ դաշինքի հետ շատ հարցերում կարող են համագործակցել ՀՀ-ն, Հունաստանը, Կիպրոսը, Մակեդոնիան, Մոլդովան, Ռումինիան, Հունգարիան և այլ երկրներ, որի պարագայում կտրուկ կփոխվի իրավիճակը Արևելյան Եվրոպայում՝ հետագա ծավալման հետևանքներով հանդերձ: Եվրոպական քաղաքականության վրա որոշակիորեն կարող է ազդել նաև Սևծովյան Տնտեսական Համագործակցությունը, եթե զուտ եվրոպական ու անգլո-ամերիկյան հակակշռում հաղթի առաջինը: Սա նույնպես կարևոր է հայերիս համար, քանի որ անգլո-ամերիկյան համագործակցությունը առավելապես «պրոթուրքական» է և անբարենպաստ ինչպես ՀՀ-ի, այնպես էլ մեր տարածաշրջանի մյուս երկրների համար:
    Մինչև համաեվրոպական բանակի ձևավորումը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները պետք է պահել գործնական հողի վրա՝ չվնասելով հայ-ռուսական ռազմական համագործակցությունը: ՆԱՏՕ-ն նույնպես «պրոթուրքական» հակումներ ունի, և չի կարելի անվերապահորեն մտնել նրա հովանավորության տակ: Հնարավոր է նաև Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն-Հունաստան (Կիպրոս) ռազմական համագործակցությունը, որին կարող են միանալ ինչպես եվրոպական (Բելառուս, Հարավսլավիա և այլն ), այնպես էլ ասիական երկրներ (Իրան, Իրաք, Սիրիա և այլն):
   Անհրաժեշտ է, շահագրգիռ ուժերի համախմբմամբ, հասնել Եվրոպական Արիական Ազգերի Դաշինքի ձևավորմանը, որը հետագայում կամբողջացվի Ամերիկայի և Ասիայի (որոշակիորեն նաև՝ Աֆրիկայի ու Ավստրալիայի) արիական ազգերի միջոցով (Հայաստանի Արարատ լեռ կենտրոնով): Այս հարցում կարևոր է արդեն ձևավորված եվրոպական հայ համայնքի բարեփոխիչ դերը:Սա, լինելով վերկրոնական համախմբում, համոզված ենք՝ լրջորեն կազդի միջազգային քաղաքական ու գաղափարախոսական իրավիճակի վրա, որը մեծապես նպաստավոր կլինի Հայաստանի ու հայության համար:
Արևելք (Ասիա)
      Ասիական աշխարհընկալումը մեծապես տարբերվում է արևմտյան-եվրոպականից, ինչ-որ տեղ էլ նույնիսկ հակադրվում է՝ հատկապես մշակութային ու հոգևոր-բարոյական ոլորտներում: Եվ այս աշխարհամասում ՀՀ-ն պիտի վարի բոլորովին այլ քաղաքականություն, որը պետք է լինի բազմաբնույթ, որովհետև Ասիան Եվրոպայի նման միադեմք չէ, այլ ընդգծված ձևով խայտաբղետ է, և այստեղ արևմտյան      աշխարհայնացումը փլուզվում է բախվելով ազգային դիմագծով ասիական պատերին: Այստեղ անհրաժեշտ է առաջնահերթության կարգով լուրջ ռազմավարական հարաբերություններ հաստատել տարածաշրջանի հզորների՝ Չինաստանի, Ճապոնիայի ու Հնդկաստանի հետ: Առանձնակի կապեր պիտի լինեն նաև Իրանի, ասիական Արաբական աշխարհի (Իրաք, Սիրիա, Լիբանան, Հորդանան, Պաղեստին, Սաուդյան Արաբիա և այլն), ԱՊՀ-ական միջինասիական երկրների (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Տաջիկստան) հետ: Պետք է մեծացնել ասիական հայ համայնքի դերն ու ազդեցությունը տվյալ երկրների և առհասարակ տարածաշրջանի կյանքում՝ հատկապես հարավ-արևելյան Ասիայի հատվածում, որտեղ թույլ է հայկական գործոնը: Մեզ համար շատ կարևոր է շուտափույթ ձևավորել Հայաստան – Իրան – Հնդկաստան (+Հունաստան) համաշխարհային արիական առանցքը, որը պետք է վերջնականապես կարևորի ՀՀ աշխարհա-քաղաքական դիրքն ու դերը: Արևելքը, բացի հզոր հոգևոր-մշակութային հարստությունից, նաև նյութական հումքային հարուստ շտեմարան է՝ տնտեսական լուրջ համագործակցության համար: Եթե հաշվի առնենք, որ Չինաստանն էլ հավակնում է մոտ ապագայում համաշխարհային առանձին բևեռ կազմել, ապա ասիական գործոնն էլ ավելի է կարևորվում, քանի որ Չինաստանին նույնպես անհանգստացնում է համաթուրանականության (ույղուրներ) խնդիրը, իսկ Հնդկաստանն արդեն պատերազմում է մի քանի հարյուր միլիոնների հասնող արմատական մահմեդականության դեմ: Կարևոր է նաև տնտեսապես գերհզոր Ճապոնիայի դերը, որը լրջորեն մրցակցում է աշխարհի տնտեսապես հզորների հետ և փորձում է ծավալվել տարածաշրջանում, նաև՝ ՀՀ-ում:
Ամերիկա (Հյուսիսային և Հարավային).
       Հյուսիսային Ամերիկայի երկրներից Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ)-ի համաշխարհային դերակատարության մասին նշվեց «Արևմուտք»-ի բաժնում՝ որպես անգլո-ամերիկյան համագործակցություն: Այս երկիրը ներկայումս ձգտում է միաբևեռությամբ տիրել համայն աշխարհին և դրան փորձում է հասնել ամեն գնով, ինչն էլ մեծ վտանգ է ներկայացնում մոլորակի ու մարդկության համար: Համաշխարհայնացման քաղաքական-գաղափարական ու տնտեսական գործընթացները տարվում են ԱՄՆ-ի կողմից, և այդ համահարթեցման քաղաքականությունը վտանգում է ազգերի գոյությունն ու բազմաթիվ երկրների հետագա ճակատագիրը: Սա սպառնում է նաև Հայաստանին ու հայությանը, ուստի մեր դիրքորոշումները պիտի ձևավորվեն ու նպատակաուղղվեն այդ քաղաքականությանը հակառակ: Իհարկե, ԱՄՆ-ի հետ պետք է հաստատել բազմակողմնի կապեր բոլոր առումներով, սակայն հայկական դիվանագիտությունն այստեղ հեռանկարային լուրջ անելիքներ ունի: Հայկական ամենահզոր համայնքն այստեղ է, և սա ազդեցիկ գործոն է ներամերիկյան կյանքում: Բայց այն դեռևս հայաստանանպաստ ընդգծված ուղղվածություն չի ձևավորել ԱՄՆ-ում. մասնակի դեպքերը բավարար չեն: ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ պիտի պահպանի գործընկերային ճիշտ հարաբերություններ, իսկ եթե այդ երկիրը դադարեցնի իր թուրքամետ քաղաքականությունը, ապա ՀՀ-ն պետք է բազմապատկի իր դրական վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ:
     Այլ խնդիր է Կանադայի պարագայում: Այստեղ անտարակույս անհրաժեշտ է հաստատել կայուն բարիդրացիական  կապեր ու հարաբերություններ, քանի որ այս երկրի արտաքին քաղաքականությունը հայանպաստ է, և հայկական համայնքն էլ բարենպաստ վիճակում է:
     Նույնն է Մեքսիկայի պարագայում, թեև հայկական համայնքն այստեղ դեռևս հզոր չէ: Կենտրանական և Հարավային Ամերիկաների երկրների հետ նույնպես պետք է հաստատել կայուն հարաբերություններ, որտեղ, ինչպես և ամբողջ Ամերիկա աշխարհամասում, կարող է լրջորեն զարգանալ համաաարիական գաղափարական շարժումը: Այս տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը մեծապես կխթանի մեր տնտեսության համաչափ զարգացումը, կմեծացնի ու կապահովի մեր դրամական-տնտեսական շրջանառության շուկան: Իսկ քաղաքական առումով մեծ աջակցություն կարող ենք ստանալ հատկապես Արգենտինայից, Բրազիլիայից և Ուրուգվայից: Այս երկրներում հայկական հարցի արդարացի լուծմանն ու հայկական ցեղասպանության (1915թ.) ճանաչմանն ուղղված հարցերը բարձր մակարդակի վրա են և կրում են հետևողական, պետական բնույթ:
Աֆրիկա. Ավստրալիա և Օվկիանիա.
     Այս մայրցամաքների երկրների հետ պետք է հաստատել հատկապես տնտեսական կապեր, իհարկե, քաղաքականը երկրորդ դիրք չմղելով: Այս առումով, թերևս, լուրջ կապեր պետք է ստեղծել Ավստրալիական ու Նորզելանդական (Օվկիանիա) պետությունների ու Եգիպտոսի (Աֆրիկա) հետ, որոնք կարող են լուրջ դերակատարություն ունենալ նաև համաարիական դաշինքի ձևավորման մեջ: Անհրաժեշտ է մերձենալ նաև աֆրիկյան Արաբական աշխարհի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ), Եթովպիայի ու այլ տարածաշրջանային զարգացող-հզորացող երկրների հետ: Այս մայրցամաքները նաև հումքային մեծ պաշարներով տարածքներ են, և ՀՀ-ն չպետք է անտեսի նման հեռանկարային հնարավորությունները:
Հայաստան-Սփյուռք.
      Այս հարաբերությունները բոլոր ոլորտներում պետք է զարգանան համաչափ և փոխշահավետ՝ իհարկե, առաջնայինը ՀայոցՊետականության հզորացման ու հայության բարգավաճման նպատակը դնելով, քանզի առանց Հայաստանի Սփյուռքը երկար չի գոյատևի: Աշխարհի ավելի քան 110 պետությունում հայեր են բնակվում, որոնք ունեն որոշակի դիրք ու դեր այդ երկրներում ու կարող են հրաշալի միջնորդներ լինել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, եթե Համայն Հայության Հայրենիքը վճռականորեն պաշտպանի աշխարհասփյուռ հայության իրավական, սոցիալական, մարդկային ու ազգային իրավունքները: Ուստի Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը պիտի լինի ճշմարիտ ու անշահախնդիր: Համատեղ պիտի ստեղծել ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ տարաբնույթ կառույցներ (պետական համակարգում, հասարակական-քաղաքական, բարեգործական, ընկերային-տնտեսական, դրամական-վարկային, գիտական-մշակութային, կրթական-մարզական և այլ ոլորտներում), որոնք կնպատակաուղղեն ու կզորեղացնեն Հայաստան-Սփյուռք կապերը, պետք է ստեղծել նաև համահայկական անվտանգության ու պաշտպանական կառույցներ, համահայկական միացյալ բանակ: Հատկապես կարևոր են ռազմավարական հեռանկարային ծրագրերի մշակումն ուիրականացումը, որոնց ներդրմամբ օժանդակություն կցուցաբերվի համայն հայությանը՝ մոլորակի ցանկացած հատվածում, ցանկացած իրավիճակում: Հայաստանի՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ դառնալու առաքելությունը պետք է վերստին նպաստի Հայերի՝ Մարդ-Աստվածների հիմնական առաքելության վերահաստատմանը մեր մոլորակում…     
  Հայ Արիական Միաբանության Ազգային Խորհուրդ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ
ՑԵՂԱԿՐՈՆ ԵՎ ՏԱՐՈՆԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍ

սկիզբը՝ թիվ 1(12)-ում.
            Ցեղակրոնությունն անհատի ազատությունն ու անհատականությունն է, ապագայի նկատմամբ հայրենապաշտությունը, արյան, լեզվի պաշտամունքները, ինչպես նաև զոհապաշտությունն ու նախնիապաշտությունը, ուժի և առաջնորդի պաշտամունքը: Դրանք անիմաստ կլինեն, եթե մնան վերացական դատողություններ և իրենց տեղը չգտնեն իրականության մեջ, անհատական վարքում:
        «Մեր սեփական ցաւերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կայ – մտածել այլոց ցաւերի մասին»: Մենք պետք է մեր մեջ կրենք ցեղը, լինենք ցեղակիր-ցեղակրոն, այդ էլ առանց հոգնելու, անդադար կրկնում էր աննկուն հայրենասեր Նժդեհը:
            Նժդեհը նշում էր, որ ազգային համերաշխության միակ գրավականը ազգի անդամների կողմից կրոնական և քաղաքական իրենց համոզմունքները երկրորդական համարելը ու հայ լինելու հանգամանքով միավորելն է:
       Ցեղակրոնությունը հետապնդում է մի վեհ նպատակ,     նա անհաշտ է կուսակցականամոլության հետ: Նժդեհն ապրում էր մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կուսակցականացվում էին ազգային բոլոր սրբությունները: Նա վեր էր կանգնած եսակենտրոն կուսակցություններից և ինքնավստահ պատգամում էր. «Չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կան ու կմնան ազգային մարտիրոսագրությունը և հերոսականը»:
     Ցեղակրոնությունը, մեծահարուստի և օրավարձու           բանվորի հավասարաչափ հայրենասեր դառնալու կամք է, դեպի հայրենի երկիրը շրջվելու սրբազան ուխտ: Կյանքը միանշանակ ապացուցեց, ու Նժդեհի ցեղակրոն ուսմունքին խորթ է իտալական ֆաշիզմն ու գերմանական նացիզմը,  Նիցշեի գաղափարների ազդեցությունը, առաջինները իրենց ազգը վեր են դասում մյուսներից, վերջինս իր փիլիսոփայության առանցքը համարում է անհատ գերմարդը – Հրիր ընկնողին, – այս է Նիցշեի դևիզը:
         Ցեղակրոնությունը կրոն չէ: Այն գերազանցապես աշխարհիկ ուսմունք է. «իսկ եթե դա կրոն է, ապա դա կրոն է ցեղային հպարտության, ուժի և արիության»: Նժդեհը պահանջում էր պաշտել ցեղի ուժակիր աստվածներին՝ Հայկին ու Վահագնին, էական դեր էր հատկացնում վահագնապաշտությանը: «Ցեղն ամեն բանից վեր է», այս էր Նժդեհի նշանաբանը, նրա հրամայականը:
          Նժդեհն ինչքան իրավացի էր, երբ հայությանը բաժանում էր զգայա-գիտակցական երեք շերտերի՝ ազգային, ցեղական, տատանվող կամ չկողմնորոշված «ժողովուրդ», «համազգային տականք»: Հայությունը հանդես էր գալիս գերազանցապես որպես հայ ժողովուրդ: Հայության շատ փոքր մասն էր նկատվում որպես հայ ցեղ (ազգ), հայության մի հատվածն էլ տականք էր, որը հայության ազգուրաց տարրն էր, նրա աղբը, թերմացքը: Տականքն ազգային պատկանելություն չունի, ցեղն հայության ընտրանին է, ժողովուրդը չկողմնորոշված տատանվող տարրը, մեր խնդիրն է բարձրացնել ցեղի տեսակարար կշիռը:
        ՀՅԴ-ից Գ. Նժդեհի և Հ. Ասատրյանի հեռացումով ցեղակրոն շարժումը տեղատվություն ապրեց, ԱՄՆ-ի ցեղակրոն ուխտերը կուսակցականացվել էին, հեռացել համակուսակցական կառույցի հիմքից և անհրաժեշտություն զգացվեց համագաղութային մի նոր շարժման: Եվ ահա, ի դեմս՝    Գ. Նժդեհի, Հ. Ասատրյանի և Ն. Աստվածատուրյանի, 1937թ. Պլովդիվում (Բուլղարիա) հրատարակված «Ռազմիկ» թերթի էջերում ծնունդ առան Տարոնականության վերաբերյալ լուրջ հրապարակումներ: Շարժման հենարան դարձավ Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միավորումը, որը հիմնադրվել էր 1917թ.-ին ԱՄՆ-ում, նա իր զինանշանի վրա արձանագրել էր Մամիկոնյան ուխտը, հաստատելով, որ ինքը սովորական հայրենակցական միություն չէ, այլ ավելին. քաղաքական բնույթ կրող հայրենասիրական կազմակերպություն, «հին ասպետական ուխտերի տիպար»: 1938թ.-ի ապրիլին, արդեն Սոֆիայում, Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը (ՏՏՀՄ) սկսեց լույս ընծայել «Տարոնի Արծիվ» ամսաթերթը:
  Նոր շարժման նախադրյալներն ու նպատակները          նույնն էին, ինչ ցեղակրոն շարժմանը, դա այն ժամանակն էր, երբ գաղութահայությունը ներքին պառակտիչ պայքարների փոխադարձ անհանդուրժողականության և ատելության մթնոլորտում կանգնեցվել էր դժողքի շեմին, երբ աշխարհի ազգերը վերաքննում էին սեփական արժեքները: Տարոնական շարժման առաջնորդները պնդում էին, որ «Ցեղ էինք և կցեղանանք, ցեղ էինք և հզոր էինք, կցեղանանք, որպեսզի կրկին հզորանանք»: Տարոնականությունը համոզված էր, որ փրկարար դեր կխաղա հայությունը իր անկերպարանք վիճակից դուրս բերելու գործում: Սակայն Տարոնականության ճամփան ի սկզբանե խոչընդոտվեց: Հայության հոգով տկար, հանցավոր ներկայով բավարարվող, ցեղի էությանը անծանոթները դեմ գնացին տարոնական շարժմանն, այն որակելով որպես նոր կուսակցություն ստեղծելու փորձ: Եվ ահա, 1939թ.-ին Դետրոյթում (ԱՄՆ) գումարված Տարոն-Տուրուբերանյան հայրենասիրական պատգամավորական ժողովը, որը մեկ տարի առաջ հայտարարում էր, որ կշնորհավորեն և քաղաքական խոսք կուղղեն «Տարոնի Արծիվ»-ին իր ուղղության համար, արեց տրամագծորեն հակառակ հայտարարություն, այժմ էլ գտավ, որ. ««Տարոնի Արծիվ»-ի մեջ պետք է լույս տեսնեն այնպիսի գրություններ, որոնք կվերաբերվեն Տարոնի աշխարհին»: Որոշ ժամանակ անց «Տարոնի Արծիվ»-ը Սոֆիայից տեղափոխվեց Նյու-Յորք և վերածվեց Տարոնի հայության պարբերականի:
            Տարոնի շարժումը ողբերգություն ապրեց իր հաղթանակից առաջ: Ինչպես նշում էին շարժման առաջնորդները, իրոք 30-ական թվականների վերջին, թաղվելուց հետո Տարոնականության տված ճշմարտություններն այսօր հարություն են առնում: Տարոնականությունը Հայրենիք վերադառնալու և Հայաստանում ապրելու անդրդվելի կամք է: Հայը իր Արշակ թագավորի նման հզոր և ազատահոգի է միայն իր հողի վրա: Հայրենիքն է նրա ինքնապաշտպանության միակ զենքը: Ըստ Հ. Ասատրյանի, այս միտքը վկայում է այն մասին, որ Տարոնականությունը դեպի Հայոց Հավիտենական Հայրենիքը վերադառնալու սրբազան ուխտ է: Տարոնականությունը որդեգրել է ներցեղային բարոյականը, նա ներքին պայքարը տեղափոխել է արտաքին ճակատ, այդ կապակցությամբ նշելով, որ. «կա արտաքին ճակատ, որի վրա միայն կարելի է հերոսանալ»: Նա դեմ էր «դասակարգային մտածումին», որը մասնատում էր ազգային մարմինը: Տարոնականությունը պատգամում է. «մի ասի հայ բուրժուազիա, հայ ավատատեր, հայ կղեր, այլ ասա հայություն»: Տարոնական ոգու առաջնորդողները խնդիր էին դրել «գտնել դասական հայի հոգեգծերը և տալ հայ սերնդին»: Դասական հային անվանում են տարոնական կամ տարնակիր, որի գաղափարատիպն է Վարդան սպարապետը: Տարոնականները գտնում են, որ հայը պետք է զինվորագրվի Մամիկոնյան Ուխտին, նմանվի Մամիկոնյան Հային: «Վարդանների անմահությունը – դա հայրենապաշտութեամբ, քաջութեամբ եւ ցեղային բարոյականով զօրաւոր հայ սերունդներն են»:
        Հայրենիքն է ոգու ամենասրբազան ստեղծագործությունը: Տարոնականությունը նրանց ուսմունքն է, ովքեր «սրտի կսկիծով ապրում են տխուր ներկան և հոգու աչքով տեսնում երջանիկ ապագան»: Նրանց հատկանիշներն են. «Ցուցաբերել հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք, ցեղային հավիտենականի խոր զգացում»: – «Երբ Տարոն եմ ասում, ինձ թվում է, թե լեռներում ապրող գերբնական ոգիներն են գծում հանճարի և հերոսության հորիզոնները»:
             …Նժդեհյան տարին մեկ անգամ ևս թարմացրեց հայոց հերոսական պայքարի պատմությունը, ազգային ոգու, հայրենասիրական – հայրենատիրական գաղափարների հարատևությունը: Սա կարևորվում է նաև ներկայումս, հատկապես, երբ կրկին հնչում են մարտակոչեր հեռավոր հակահայկական բարիկադների վրա…
        Ակամայից հիշում ես բանաստեղծի նախազգուշացնող տողերը.
        Խտանում են ամպերը պատերազմի ու մահի
        Եվ ուր որ է երկինքը շուտով անձրև կմաղի…
         Ուրեմն, կրկնենք մեծն Նժդեհի հիշարժան նշանաբանը. – Առաջ, դեպի հաղթանակ. – և փառք ու պատիվ նժդեհականներին, բարձր ու ավելի բարձր պահենք Նժդեհի պաշտած հաղթական եռագույն սրբազան դրոշը, որը Հայաստանը տանում է դեպի ազատաբաղձ՝ նախանձն հարուցող ապագան: 
ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի
1-ին տարվա Հայաստանի հարակից երկրների
պատմության ամբիոնի ուսանող՝՝      
 Արթուր Խաչատուրյան
         Գարեգին Նժդեհի հասարակական-քաղաքական, տրամաբանական ու ռազմագիտական, բարոյագիտական ու հրապարակախոսական, լեզվական աշխարհի ու դեռևս չերևակված իմաստաբանական բազմաթիվ այլ ասպարեզների զարգացման օրինաչափություններն ուսումնասիրելու և վերաարժեքավորելու պատասխանատու մի նոր փուլ է սկսվել, և այդ ամենի վերաբերյալ կուտակված և կուտակվող նյութերն իրենց նորանոր հայտնությամբ մեկ անգամ ևս փաստում են նրա ստեղծագործության ներքին հարստությունների անսպառականությունն ու անսահմանությունը:
    Ունենալով զարգացման յուրօրինակ օրինաչափություններ՝ նժդեհագիտությունն այսօր արդեն ճյուղավորվելու և իր բազմաբովանդակությանը համապատասխան տարբեր գիտությունների հետ սերտաճելու միտումներ է ցուցաբերում, այդպիսով իսկ իր մնայուն տեղը հաստատում ոչ միայն հայ իմաստաբանության տարբեր ասպարեզների հոլովույթում, այլև ձեռք է բերում համամարդկային նշանակություն:
1
     Հանդես գալով անցյալ դարի սկզբներին՝ նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է ոչ միայն հայրենիքի զուտ ռազմական պաշտպանության գործին, այլև նրա հասարակական-քաղաքական կյանքի վերափոխման, մտավոր և բարոյական մթնոլորտի վերածնության, տնտեսական ու մշակութային կյանքի վերաարժեքավորման ու առաջադիմության պայքարին:
      Հասկանալով և խորապես գիտակցելով, որ «անվերջ      ու անդադրում վերանորոգություն է կյանքը», և որ «վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան», նա իր բազմաթիվ աշխատություններում, հրապարակախոսություններում ու հոդվածներում փրկության ելքը ողողում էր հայեցի, հայրենապաշտական դաստիարակության ուղենիշ լույսով: «Հայրենապաշտական դաստիարակություն-ահա մեր փրկության խարիսխը», «վերջին խաղաթուղթը ապագան վտանգված ժողովուրդների»,- գրում էր նա՝ ոչ միայն վտանգի անհանգստությունից դրդված, այլև դեպի ապագան կամրջված ամրակուռ հավատով՝ այդպիսով իսկ հաստատելով, որ կյանքը հավետ նորոգվող հավատի մի գործողություն է:
2
        Բարոյախոսները միշտ և այժմ էլ իրենց սուր դիտողականությամբ տեսել և ընդգծել են կյանքն իր բազմազանությամբ, սակայն և նրանցից շատ շատերին չի հաջողվել ընկալել այն, քանզի բավարարվել միայն կյանքի հայտնի կողմերի թերին ու կատարյալը մատնանշելով՝ դեռևս չի նշանակում հասկանալ կյանքը: Իսկ իրականում հարկավոր է ուղղություն տալ, եղած թերին ու անկատարը շուռ տալ դեպի կատարյալը: Այս առիթով էր, որ Նժդեհը գրում էր. «Պիտի փնտրենք, գտնենք, մեր դժբախտությանց իրական պատճառները, ճանաչենք մեր իրական վերքերը, ախտորոշանքի պիտի ենթարկենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն խոսք կարող է լինել բուժման մասին»:
        Եվ այդ որոնումների ճանապարհին բախվելով ոչ խոստումնալից ապագայով հղի իրականությանը՝ վերջ ի վերջո հանգում է նորովի դաստիարակության խնդրին և նրա պահանջի հրամայականից ելնելով՝ պնդում, որ «այս նոր դաստիարակության ստեղծագործ և փրկարար գործին է, որ անվերապահորեն և վճռաբար պիտի գործի լծվեն մեր կյանքի և պատմության ընթացքը շարժող բոլոր հավաքականությունները՝ ազգային բարձր մի մարմնի հսկողության տակ, ընտրված բոլոր հոսանքներից»:
          Սակայն Նժդեհը, խորապես գիտակցելով մատաղ սերնդի ուսերին ընկած պատասխանատու և ճակատագրական խնդրականը, որի «ուխտված և վրիժակ սերունդ – դյուցազնախառն սերունդ» դառնալուն չէր կասկածում, և հավատացած էր այդ նոր սերնդի հայտնությանը, «որի ջանքերով Հայաստան երկիրը պիտի դառնա Նոր Սպարտա Արևելքի սրտի մեջ», չբավարարվեց միայն «մեր կյանքի և պատմության ընթացքը շարժող բոլոր հավաքական ուժերի» ներքին խամրող և մարող նպատակի երակը գտնելով և ցուցանելով, դրանից զատ նա հասկացավ և հայ կնոջ անգերազանցելի տեղն ու դերն այդ հավաքականության մեջ, նրա աստվածային ազդեցությունը «որպես դաստիարակչուհին և ոգևորիչը մարտնչող սերունդների – նրա հրաշագործ ազդեցությունը այն ժողովուրդների համար, ինչպիսին մերն է, կմնա միակ լծակը, որ պիտի բարձրացնի և մեր ազգային դատը, որի ծանրությունը այսօր սարսափեցնում է միայն անհայրենասերներին»:
         Իսկ գտնվելով սպանիչ իրականության ճիրաններում և թպրտալով հեղձուցիչ ու մրափող մթնոլորտում՝ նոր սերունդն ավելի նման է իր ինքնությանն անհաղորդ Դավթին, որը, ցեղի թշնամու կողմից դավադրաբար ընկած հորում և ջրաղացի ծանրածանր քարերով ծածկված, սպասում է իր անփառունակ վախճանին՝ չցնցվելով իսկ «ողբերգության մեջ տկար և ծիծաղելի լինելուց»: Մինչդեռ, հարկավոր էր զարթնեցնող, ինքնաճանաչման բերող և գիտակցության մեջ անընդհատ զանգակող այն կանչը, որը հաղորդակից է դարձնում ազգային առաքինություններին և իրավունք տալիս վստահորեն նայել ապագայի խանձող հայացքին: Նման կանչը մոր ազգածին ազդեցությունն է, որի բացակայության դեպքում շատ ժողովուրդներ կան, որոնք «դեռ հեռու են անկախության և քաղաքակրթության բարիքները վայելելու բախտից»:
3
       Հանրածանոթ իրողություն է, որ ամեն սերունդ մշտապես մտահոգված է իր ապագայով, առավել ևս այն ժամանակ, երբ այն վտանգված է, երբ ժառանգել է սպառնալիքով լեցուն մի ներկա և խորտակված երազների փլատակների մեջ ծխացող Հայրենիք: Նման պայմաններում գերագույն կամք է պետք, որպեսզի ապագայի սահմռկելի ծանրությանը հնարավոր լինի դիմանալ: Եվ ի՞նչ է պետք, եթե ոչ հոգու անպարտելիություն. «Հաճախ վիրավոր, բայց հոգեպես անպարտելի-միայն նման ժողովուրդներն են հաջողում պատմության մեջ»: Սակայն հնարավո՞ր է արդյոք թշվառության արցունքների և սգավոր հեծեծանքների հեղեղատների մեջ հոգու անպարտելիության զգացումը: Այո՛, եթե դեռ չի լքել մարդուն Հայրենիքի սրբազան հասկացությունը, նրա հանդեպ ունեցած սիրո ներշնչումն ու նվիրումը, եթե կենդանի է նրա մեջ վերածնության ոգին, հավատը. «Իսկ սեր ու նվիրում դեպի Հայրենիքը, ներշնչում և սնուցանում է հայրենասեր մայրը»:
       Քաջության ու քաջերի պակասից չէ, որ մարդիկ կորցնում են Հայրենիքը. դա մայրության կատարելության բացակայությունն է, որը հայրենատիրության զգացումով եփված հոգիների ու սրտերի փոխարեն պատուհասներ է հարուցանում: Եթե նման կատարելության առաքինությունը բացակայում է մայր հասկացության սրբազնությունից, այնժամ և վտանգվում է Հայրենիքի գոյության հարցը-մորն է վիճակված այն գերազանցությունը, որի շնորհիվ ժողովուրդը ազգ է դառնում, և հողը՝ Հայրենիք. «Թուրքը հայրենիք չունի և չպիտի ունենա, քանզի մայր և ընտանիք չունեցավ»:
       Այն հաստատուն խարիսխը, որի վրա ամրապինդ կերպով զետեղվել և վեր խոյանալ կարող է Հայրենիքը և իր աներեր քայլերով մխրճվել գալիքի մեջ, դա հայրենասիրությամբ բաբախող մոր սրտի գոյությունը միայն կարող է ապահովել:
4
      Պատմությունը միշտ էլ խանդավառությամբ արձանագրել է հայրենասեր մոր կազդուրիչ ազդեցության արդյունքը, առանց որի առինքնող բարոյականի ազգերը հալածական ուրվականներ են, և Հայրենիքը՝ գերեզմանոց. «Նրա հայրենասիրությունը ևս – աստվածային կրակ, բոց ու ջերմություն պիտ արթնացնի թմրած առյուծը իր ժողովրդի մեջ, պիտ բարձրացնի մեր առօրյա կյանքի թափը, պիտ քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհությունը»: Իսկ հայրենասիրությունն առանց անձնազոհության անհնարին մի ցնորանք է, այդպիսով իսկ առաքինի, հայրենակրոն մոր պարտականությունն ու դերը սրբազան է և նվիրական, քանզի նրա սրտում են կենտրոնացված ցեղի բարեմասնությունները, որի փոխանցման, ժառանգման դժվարին և սրբազան պարտականությունը ունի նա. «Մայրը, միշտ էլ իր հոգուց մի բան տեղափոխում է իր զավակների կրծքի տակ»: Մոր գրկի մեջ է, որ կձևավորվեն ու կզարգանան և կամ կուծանան ու կոչնչանան ազգերը, մոր գրկի մեջ է, որ հասունանում է ազատության իդեալը, և կամ դարբնվում ստրկության շղթաները, այնտեղ է, որ ծնունդ կառնեն հերոսները և կամ դավաճանները. «Մի ժողովրդի բարքերը – գովելի թե պարսավելի – կախում ունեն մայրերից»: Երանելի է ճակատագիրն այն ազգերի, որի մայրերը սիրում են Հայրենիքն այնպիսի ուժգնությամբ, ինչպիսի ուժգնությամբ սիրում են իրենց զավակներին, և նման ազգերի պատմությունն ավելի շատ լեցուն կլինի հաղթությունների ու ապագայի հանդեպ ունեցած շողշողուն հավատով, քան թե դժբախտությունների ու արհավիրքների ողբասացությամբ: Ահա և միայն հայրենասեր մայրը կարող է Հայրենիքին այդքան անհրաժեշտ հայրենասեր ռազմիկը հասցնել-հարկավոր է միայն նրա ցանկությունը. «Սպարտան կհասցներ հայրենապաշտ և աներկյուղ մարտիկներ, որովհետև մայրերի ցանկությունն էր՝ նման սերունդ տալ Հայրենիքին»:
          Այսպիսով, մոր ազդեցությունը հայրենասիրության ձևավորման հարցում երբեք չի վերածվի պատրանքի, եթե ըստ արժանվույն այն գնահատվի և հավատարիմ ծառայի իր կոչմանը: Դրա առկայության դեպքում անպարտելի են ազգերը, և տիրական՝ Հայրենիքը, ու թող տարօրինակ չթվա, երբ ասենք, որ մոր միջոցով է Ցեղը խորհում և գործում: Եվ ոչ-ոք չի ժխտի, որ հայրենասիրության զգացողությամբ զավակները ավելի պարտական են մորը.«Ոգիացած հայրենասիրություն,
որից ժողովուրդները ստեղծում են մի հրաշագործ ուժ՝ Հայրենիքի անկախության և հզորության համար»:
5
     Մոր և Հայրենիքի, մոր և հայրենասիրության միջև եղած սերտ ու կարևոր կապերը մատնանշելով՝ չի վերջանում, սակայն, հայ կնոջ կերպարի վերլուծությունը նժդեհյան իմաստաբանության ծիրում: Այստեղ իրականում սկսվում է միայն նրա էության վերաարժեքավորումը: Եվ Նժդեհի տեսական ժառանգության ուսումնասիրությունը հանգեցնում է այն հետևության, որ նա խստագույնս տարբերում է հայ կնոջ երկու՝ «ցեղուրաց հայուհու», «ապազգայնացած հայ կնոջ» և դրան հակառակ՝ «հայրենակրոն մոր», «առյուծածին մոր» տարաբևեռ կերպարները: Եվ նկատի ունենալով «ցեղուրաց հայուհու» և կամ «ապազգայնացած հայ կնոջ» առկայությունը՝ նա Մայր սրբազան հասկացությանը արժանի համարում է միայն «հայրենակրոն մորը». «Ահա թե ինչու՛ մեր իրականության մեջ ՄԱՅՐ անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն և միայն հայրենակրոն մայրերի և ոչ թե բոլորի»:                                                             (շարունակելի)
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող՝
Սմբատ Հովհաննիսյան


ԺՈՂՈՎՈՒՐԴ  ԵՎ  ԱՌԱՋՆՈՐԴ

(շարունակությունը՝ 8-րդ էջում).

 – «Յեսու կը յառաջանար՝ մտախոհ
                                 եւ գունատ, որովհետեւ Ամենակալին
ընտրեալն էր արդէն» – նաեւ՝ ժողովրդի
առաջնորդը, աւելացնենք մենք:

 * * *
   Ամենաբարձր իրաւունքը, որ կարող է ունենալ մի քաղաքացի – դա իր ծնող ժողովուրդը առաջնորդելն է:
   Քիչերին է տրւում այդ իրաւունքը, եւ շատ քիչերն են արդարացնում դա:
   Ո՛վ, սակայն իրաւունք ունի մի ժողովրդի ճակատագիրը՝ վարել:
   – Նա՛, ճակատագրի ընտրեա՛լը, որ «կը յառաջանայ մտախոհ» -ճակատը լեցուն, վսեմ խոհերով ու իր կոչումի ամենասրբազնութեան գիտակցութիւնից «գունատ», ապա օժտուած իր առաջնորդած ժողովրդի համար ամեն վայրկեան մեռնելու կամքով:
* * *
    Ամեն առաջնորդ ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովուրդը:
* * *
    Որի՞ն հետեւել – ահա՛ հարցերէն ամենաճակատագրականը, որի՞ն – Նազովրեցո՞ւն, թէ՞ Բիւխներին, Էմերսոնի՞ն, թէ՞ Մարքսին, Մամիկոնեանների՞ն, թէ հայ մտաւորականութեան քաղաքականապէս անկապաշտ մասին:
    Առաջինները – ոգու հսկանե՛ր – քո մէջ կ'ապրեցնեն աստուածայինը, վերջինները՝ մարդկօրէն անասնականը. առաջինները քո մէջ կը մշակեն իդէալիստը, ասպետը, հերոսը, վերջինները՝ գորտի հոգով առօրեապաշտ պաղ մահկանացուն:
* * *
    Ճշմարիտ մտաւորականութիւն, ասել է՝ ազգի հոգեւոր ընտրանին, առաջնորդութիւնը:
   Ստամտաւորականութիւն է դա, եթէ այդպիսին չէ:
* * *
   Ուր ճշմարիտ մտաւորականութիւնը առաջնորդի իր դերի մէջ չէ՝ այնտեղ կոյր է ժողովուրդը, նաեւ՝ պառակտուած:
* * *
   Մեր կեանքում դեռ զօրաշարժի ենթարկուած չէ ճշմարտութիւնը ստամտաւորականութեան պատճառով, հայութիւնը դեռ չի հասկացել, որ հայկական հարցի սկիզբն ու վախճանը – դա հոգեվերանորոգուած հայ անհատն է:
* * *
   Ժողովուրդները յաճախ տառապում են, հոգե-զգացական կուրութեամբ – մա՛յրը ամեն կարգի ներքին տկարութեանց եւ բախումների:
    Ճշմարիտ մտաւորականութեա՛ն է ընկնում՝ բուժել այդ կուրութիւնը իրենց ժողովրդի մէջ մշակելով բարոյական առաքինութիւններ – ճշմարտասիրութիւն, արդարամտութիւն, մեծահոգութիւն:
* * *
   Քաղցրօրէն ստել ու կեղծել իր ժողովրդին՝ մանիլովշչինա՛ – ահա՛ հայրենաքանդ այն տկարութիւնը, որով բռնուած է հայ մտաւորականութեան իմաստասիրօրէն կոյր եւ անցեղաշունչ մասը:
* * *
   Ժողովուրդները յաճախ ունակաբար ենթարկւում են նաեւ իրենց ձախաւեր առաջնորդներին, բայց չեն ներում նրանց:
* * *
   Ուր զօրաւոր առաջնորդ չկայ՝ այնտեղ ոգու կեանք չկայ, իսկ ուր այդ վերջինը չկայ՝ այնտեղ խանդավառներ, մարտիկներ, գերզոհաբերողներ չեն ստեղծւում:
* * *
    Ազգերը չեն ունեցել եւ պիտի չունենան աւելի մեծ թշնամի, քան նիւթապաշտ առաջնորդը:
* * *
   Այն մտաւորականութիւնը, որը գրքի ծնունդ է եւ ոչ թէ իր ցեղի մեծութեան ու ժողովրդի տառապանքի – կեղծ եւ անպտուղ մտաւորականութիւն է:
* * *
    Երբ ժողովուրդը՝ ծուռ խղճմտանքի տէր իր ղեկավարների պատճառով մնում է անգիտակ իր ապրած դժբախտութեանց  պատճառներին, իր ամեն մի պարտութիւնից յետոյ նա դառնում է նաե՛ւ պարտուողական, որ ասել է՝ ատակ եւ արժանի նորանոր պարտութիւնների:
* * *
    Մի ժողովուրդ ցեղօրէն այնքան արթուն է, որքան դա զգայուն է դէպի իր մարգարէների, իր ընտրանիի կանչերը:

* * *
     Չկա՛յ աւելի մեծ չարագործ, քան առաջնորդը, որ իր ժողովուրդը պահում է անգիտակ իր դժբախտութեանց պատճառներին: Նմանը, իր անձի հանդէպ մոռացում ապահովելու նպատակով, մութ ճամբաներով յաջողում է տարբեր ուղղութիւն տալ ժողովրդի ցասումին, մղելով նրան՝ իր դժբախտութեան պատճառները փնտռելու իրենից դուրս: Ուրիշ ազգերի կեանքում յաճախ մի դժբախտութիւնը գալիս է խափանելու մի ուրիշը, ուրիշնե՛րը: Մեզ մօտ ընդհակառակը, ամեն դժբախտութիւն դառնում է պատճառ նորի, նորե՛րի:
    Կը վկայէ պատմութիւնը, որ իր դժբախտութեան պատճառները գիտակցող ժողովուրդը աւելի հեշտ է կրում իրեն վիճակուած դառնութեան բաժակը եւ հեշտութեամբ յաղթահարում չարիքը:
     Աւելի՛ն, նմանի համար ամեն մի ձախորդութիւն, գալիքի մի նախազգուշացում է: Միայն նմանին է յաջողւում հարուածախոյս լինել:
* * *
   Առաջնո՞րդ ես, ուրեմն, եղի՛ր ազնիւ, ազնիւ եղի՛ր, էլի՛ ազնիւ՝ խղճմտանքիդ հանդէպ – դա ճակատագրական նշանակութիւն ունի ժողովրդիդ ճակատագրի համար:
* * *
     Կայ մտաւորականի ամենէն վտանգաւորը – նա՛, ո՛վ փարիսեցիների եւ դպիրների նման լաւ է ուսուցանում, բայց վատ ու վատն է գործում:
* * *
   Զօրաւոր եւ օրհնաբեր է այն առաջնորդը, որի կամքը օժտուած է իր ցեղի ամենադրական յատկութիւններով:
* * *
     Հոգեւոր կեանքի անատակ մարդուն տրուած չէ՛ գերագոյն նպատակի համար աշխատելու, զոհաբերելու, մեռնելու քաղցրութիւնը: Նմանը չէ՛ կարող առաջնորդ լինել:
* * *
     Ժողովուրդները չունեն աւելի մեծ թշնամի, քան կրօնապէս պաղ եկեղեցականը, անոգի ուսուցիչը, կաշուապաշտ զօրականը: Խորագոյն անկումի իրենց օրինակով սրանք են անբարոյացնում մարդը իբրեւ անհատ եւ հաւաքականութիւն:
* * *
    Մտքի անշարժութիւն, քարացում – երբ ա՛յդ է մտաւորականութիւնը, նշանակում է, որ ժողովրդի քայլերն ուղղուած են դէպի գերեզմանատուն:
* * *
    Միայն մեծ առաջնորդներին է յաջողւում իրենց կամքի    ողջ ուժականութիւնը փոխանցել իրենց ժողովուրդներին, առաւելապէս նրանց երիտասարդ սերունդներին: Եւ հենց դրանով են վերանորոգւում զանգուածները, վերածուելով մի բարոյական ընդհանրութեան, միակամ եւ միուղի ազգի:
* * *
      Նախ հասցնել մի մեծ սերունդ – մե՛ծ իր պաշտամունքով եւ ատելու կարողութեամբ – եւ նրա միջոցաւ իրագործել իր պատմական առաքելութիւնը. այսպէ՛ս է գործում ճշմարիտ առաջնորդը:
* * *
    Միջազգային առաջնորդութեան մասին խօսում են անյուսօրէն տգէտները միայն: Պատմութեան դեռ անծանօթ է նմանը: Առաջնորդը – իբրեւ տուեալ ազգի կուլտուր-ընկերային գործառնութեանց կիրարկիչը – միշտ էլ երեւան է գալիս ազգային կնիքով:
* * *
       Ազգային գաղափարը միշտ էլ նոր է եւ յաւիտենապէս արդիական: Քանի դեռ այդ չի հասկացել հայ մտաւորականութիւնը՝ դա առաջնորդելու բարոյական իրաւունք եւ կարելիութիւն չի ունենայ:
* * *
      Փառասէ՞ր է առաջնորդը – փառասէր է ճշմարիտ ամեն առաջնորդը – այդ ոչի՛նչ, բաւական է որ նա իր ազնուական ու ստեղծագործ փառասիրութեան միացնում է իր շարժիչ միտքն ու մեծ սիրտը, բաւական է, որ խաչ կայ իր ուսին:
   Նմանի համար չէ՛ կոմպրոմիսը, նա վախ չունի հալածանքից եւ բնաւ հաշուի չի առնում, թէ իր սկսած պայքարում ո՞վ է իր հետ, ո՞վ՝ իրեն դէմ: Նրա առաջին թշնամին է կազմակերպուած միջակութիւնը՝ յանձին զանգուածների տգիտութեան եւ տկարութեան քուէներով ընտրուած իշխանութիւնը:
* * *
      Երբ մի ժողովրդի մէջ ճշմարիտ առաջնորդի երեւումը ցնծութեան, փառաբանութեան եւ պաշտամունքի փոխարէն արժանանում է օձաթոյն նախանձի, թշնամանքի ու մատնութեան՝ պէտք է ընդունել, որ այդ ժողովուրդը դեռ արժանի է իր հին ճակատագրին:
«Ռազմիկ», 1941թ., թիւ 3
հատված՝ «Գարեգին Նժդեհ – Մեծ Գաղափար
(նորահայտ նյութեր)» գրքից

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։