Հայոց Ազգային Հավատը Հայ Ազգայնականության Հոգին է ֊ անհոգի ազգայնականությունը ապագա ազգայնամոլությունն է նյութապաշտ… – Հայ ազգայնականությունը, որպես պետա֊քաղաքական ուղղություն, այս կյանքում միակ փոքրամասնությունն է, որի համար արժե ոչ միայն ծայրահեղանալ ֊ գնալ զոհողությունների, այլեւ կյանք տալ` վասն Ազգի ու Հայրենիքի…

․․․Թե չէ` ազգամե՜րժ֊մարդակու՜լ, անբարո՜֊հոգեխե՜ղ եւ այլ անբնական ու սրբապիղծ սինաբանություններ են խցկվել֊ամրագրվել գաղափարա֊քաղաքական ոլորտում…

* * *

Աշխարհը հետզհետե ազգայնանում է եւ ազգային պետությունների ստեղծման կանխումը դարձել է իսրայելա֊անգլո֊ամերիկյան անդեմ, անբարո եւ անհավատ համագործակցության “սրբազան գործը” ֊ ինչն էլ այս ավերիչ դաշինքի ինքնապահպանման հերթական ու միակ երաշխիքն է…

(ազգայնանալը չշփոթել ազգայնամոլանալու հետ ֊ ազգայինը (նացիոնալը) ֊ ազգայնականը/ազգայնականությունը (նացիոնալիստը/նացիոնալիզմը) որեւէ կապ չունի գերմանական նացիզմի (հիտլերականության, նաեւ իտալական ֆաշիզմի) ու միջազգային շովինիզմի (ազգայնամոլության) հետ, ինչն էլ փորձում են անել ազգայինից փախչող գերտերությունները / այսօր Արեւմուտքը ուկրաինական նեռնացիստներին պաշտպանելով ընդդեմ Ռուսաստանի (ռուսականության, որոշակիորեն նաեւ սլավոնական աշխարհի), միաժամանակ վարկաբեկման է տանում միջազգային ազգայնականությունը` նրանց, ոչ թե նացիստներ, այլ նացիոնալիստներ, որակելով, ինչը անում են նաեւ ռուսաստանյան քարոզչամիջոցները` մեկ նացիստ կամ շովինիստ, մեկ էլ նացիոնալիստ կոչելով ուկրաինական նացիստ֊շովինիստ/այլամերժներին… / այս չարի աշխարհակարգում իրական նացիոնալիզմը մերժվում է, քանզի կբացահայտի ու կքանդի հին` փողն աստված դարձրած (հատկապես արհեստածին) ազգերն ու երկրները, ստրկատիրական այս աշխարհակարգը)…

Ազգայինը, ազգայնականն առավել եւս, հակազգայինի֊հակամարդկայինի մահն է բերում, իսկ հին ազգամերժ աշխարհակարգը ապրել է ուզում ֊ դեռ չի հասել իր “ոսկե միլիարդի” (մեկ միլիարդ բնակչությամբ մոլորակի) տեսության հաղթանակին, որ համաշխարհային “մեկ պետություն ֊ մեկ ազգ” անդեմության (չիպավորված լսող֊կատարող, ամենուր հասանելի֊տեսանելի / անծագում֊անազգ մարդկության) ստեղծելուն է միտված… 

* * *

֊ Բարին եւ Չարին

֊ Ազգայնականություն (Նացիոնալիզմ) ֊ Ազգայնամոլություն (Շովինիզմ)…

֊ Ցեղապաշտություն (չկա միջազգային ձեւակերպում֊ընկալում` խորթ է ոչ բնածիններին) ֊ Ցեղամոլություն (Ռասիզմ)…

֊ Ազգիշխանություն (Ազգային պետություն` Ազգապետություն) ֊ Ժողովրդաիշխանություն (Հանրային պետություն` Հանրապետություն)…

֊ Ազգային ֊ հակազգային… / Մարդկային ֊ հակամարդկային…

֊ Ազգային ազատարար ուժեր ֊ Միջազգային գաղտնի ուժեր…

֊ Ազգային արժեհամակարգ ֊ Միջազգային խառնահամակարգ…

֊ ֊ ֊

֊ Նացիոնալ֊Ինտերնացիոնալ հարաբերություններ.֊ …ազգայինից ֊ միջազգային ճանապարհը հաստատուն է եւ միակողմանի (ունի նաեւ ազգամիջյան ճանապարհահատվածներ)… ֊ միջազգայինից ազգային ճանապարհը հաստատուն չէ, սին եւ կործանարար է… ականապատված է ու վթարներով լի…

* * *

֊ Հայ Ազգայնականությունը` Հաղթության Գաղափարախոսություն…

֊ Հայ Արիականությունը` Հարատեւման Գաղափարախոսություն…

֊ Արիականությունը` Արիածնության` Արարչարարության Հիմք ունի ֊ ունի նաեւ Արարիչ֊Ավերիչ Ազդակներ (Գործառույթներ), որ ուղղվում են Լույսի ու Խավարի, Բարու եւ Չարի Տիրույթներ…

֊ Հայկականությունը` Հավերժելու Հիմք ունի ֊ ու նաեւ ՀԱՅ֊ի Արարչակնիք Առաքելությանը դառնալու Աստվածային Ուղի է…

֊ Համահայկականություն / Համաարիականություն ֊ Արիածին Հայի (Հայ Արիացու) ներքին ու արտաքին կյանքի ու գործունեության ասպարեզներ…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)

* * *

(Արմենուհի Մելքոնյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդի մամուլի խոսնակ)

Էսօր շատերն են խոսում ազգայնականությունից։ Ես կարեւորում եմ այդ խոսքը։ Անշուշտ՝ շատ եմ կարեւորում։ Բայց նախ եւ առաջ կարեւորում եմ, թե ով է ասել։

Եթե ազգայնականությունից խոսում է մեկը, ով տարիներ շարունակ այն միտումնավոր ազգայնամոլություն, շովինիզմ է համարել, նրա ասածը զրոյանում է։ Միտումնավոր, որովհետեւ գիտեր դրանց տարբերությունը, բայց խառնաշփոթ էր ստեղծում։ Հիմա արդեն այլ հարցեր են առաջ գալիս, ինչու «հանկարծ» սկսեց չխառնել, արդյո՞ք հասկացավ իր սխալը, երկրին պատուհասած աղե՞տը նրան բերեց այդ մտքին, թե՞ իմացության հոտառությունը թույլ տվեց հասկանալ, որ հիմա էլ ազգայնականությունից խոսելն է ձեռնտու։

Տարիներ շարունակ ասվում էր՝ մեզ պետք է ազգայնականություն, քանզի թշնամին դեռ չի մոռացել Հայաստանի ու Արցախի տեղը ու մենք դեռ կռիվ ունենք տալու։ Էդ ժամանակ «առաջադեմները» թե՝ էս դարում դա վտանգավոր ա, երկրին վնասող ա, ֆլան-ֆստան․․․ Բա հիմա ինչ է, էս դարը չի՞, էլ վտանգավոր չի՞, անհրաժեշտություն ա՞։

Հա հիշում եմ, արխիվացրել եմ շատ բան։ Ու վախենում եմ, շատ եմ վախենում, որ էստեղ էլ թացն ու չորը կխառնվեն իրար․․․

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.