Մեր վստահելի տեղեկությունների համաձայն, այսպես կոչված թավշյա հեղափոխության (իրականում` լուրջ կազմակերպված հեղաշրջման) նախապատրաստումն ու իրականացումը, անգլո֊թուրքական մի վերջին ճիգ էր` Արցախի անկախության ճանաչումը եւ Հայաստանի հզորացումը կանխելու համար, ինչն արդեն հասունացել էր միջազգային հարթակում եւ եվրոպական ու լատինաամերիկյան երկրների, ԱՄՆ֊ի, Կանադայի ու Ավստրալիայի … ինքնավարությամբ օժտված որոշ վարչատարածքների, նաեւ առանձին քաղաքների ղեկավար մարմինների կողմից պարբերաբար ճանաչվելով մոտեցել էր իր հանգուցալուծմանը … ինչպես Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը…
…եւ 2018֊ը եկավ կանխելու այդ գործընթացները, որ այլեւս միջազգային օրակարգի հարցեր էին…
Կանխվեցին ներսից` ստորաբար եւ դավադրաբար (վաղուց պատրաստված ազգադավ անհատների ու դրամաշնորհված (իմա` ծախված) կազմակերպությունների, լրատվամիջոցների օժանդակությամբ)… ցավոք շատ հեշտությամբ հանձնվեց իշխանությունը Հայաստանում, չնայած կար այն գիտակցությունն ու տեղեկությունները, որ հակահայ քայլեր են սպասվում…
Այդ նույն վստահելի տեղեկությունների համաձայն, 2020֊ի 44֊օրյա պատերազմում չնայած հայերի` իշխանական դավադրությամբ իրականացված պարտությանը, հայտնի եռակողմ հայտարարությամբ հապշտապ ամրագրված (այստեղ անգլո(ամերիկյան)֊թուրքական հակահայկականությանը հավելվեց ռուս֊ադրբեջանականը), հայկական բանակը չէր պարտվել… որոշ դիրքեր զիջել էր, որոշ դիրքերում առաջխաղացում էր գրանցվել (չնայած թուրք֊ադրբեջանական զինուժի եւ թուրքամետ իսլամական ահաբեկիչների համատեղ մասնակցությանը)…
Ըստ որոշ օտար աղբյուրների տվյալների, եթե անգամ հայ զինվորականների զոհերի թիվը (եթե նաեւ անհայտ կորածները հաշվարկվեն) զգալիորեն ավելի քիչ էր, քան ադրբեջանական բանակինը, որ հաշվարկվում է 22֊25 հազար (չհաշված անհայտ կորածներն ու մեծաքանակ վիրավորները)… եթե հավելենք նաեւ թուրք զինվորների ու ահաբեկիչների թվաքանակը, ապա հայերիս վիճակը նույնիսկ այդ դավադիր պայմաններում ողբալի չի եղել…
Կարող էր ամեն բան այլ ընթացք ստանալ, եթե մեր “դարավոր դաշնակից “Ռուսաստանը հերթական անգամ չհայտնվեր թուրքական (այս դեպքում` նաեւ ադրբեջանական) ծուղակում, որտեղ մնացել է ցայսօր, նաեւ ռուս֊ուկրաինական պատերազմում, դեռ հավատում է, թե Ադրբեջանը կդառնա ռուսամետ (ոչ թուրքաենթակա), իսկ Թուրքիան էլ կհեռանա իսրայելա֊անգլո֊ամերիկյան ուղղությունից, լինելով ՆԱՏՕ֊ի համար կարեւոր երկրներից մեկը…
Այդ վստահելի աղբյուրբերն ասում են, որ Հայաստանը դեռ կարող է շտկել առկա տխուր իրավիճակը, եթե ազգային իշխանություն ունենա … միջազգային իրավիճակ է փոխվելու առաջիկայում (թերեւս նոր աշխարհակարգ կհաստատվի) եւ ամենայն հավանականությամբ` հայանպաստ կլինի…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Հանախմբման համակարգող



