…եղե՛լ եմ ֊ կա՛մ ֊ ու կմնա՛մ Արարչակնիք ու Աստվածազարմ Արմատիցս կառչած ֊ Ակունքիցս սնվող… (Արմեն Ավետիս/յան/, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) Հայաստանը (Հայկական Լեռնաշխարհը ֊ Բնաշխարհը)` Հայերինս է (Արարատյան Աշխարհի Բնիկներինը),- սա՛ է Ազգային Պետության իմ կարգախոսը… Պետական մտածողությամբ` Հայակրոն եմ ֊ կրում եմ Հայրենիքիս (Հայրենակենտրոն Պետության) գաղափարը… Քաղաքական հայացքներով` Հայ Ազգայնական եմ ֊ Ազգակենտրոն` Եռահամակարգ ՀԱՅ Տիեզերատեսակի անցյալի֊ներկայի֊ապագայի անխախտ֊շարունակական տեսլականով առաջնորդվող… Հավատով` Հայ Արիադավան ֊ Ցեղակրոն֊Արորդի եմ` Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների (ՄեկԱրարչական ԲազմԱստվածության) Պաշտամունքն ունեմ… * * * 1995֊2005թթ. Արմեն Ավետիսյանը Հայ Արիական Միաբանության` “Հայ֊Արիական” ուսանողական միության, “Հայ֊Արիներ” երիտասարդական եւ “Հայ֊Արորդիներ” մանկապատանեկան ակումբների, ինչպես նաեւ Հայ Արիական կենտրոնի մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբերի սաների հետ պարբերաբար բարձրացել են Հայկական Բնաշխարհի մի շարք լեռնագագաթներ եւ արեւորդիների երդում են տվել` Ազգին ու Հայրենիքին ծառայելու համար ֊ (Արայի լեռ ֊ 2605 մ / Աժդահակ ֊ 3597 մ / Արամազդ ֊ 3392 մ / Լալվար ֊ 2544 մ / Թեժ լեռ ֊ 3101 / Արմաղան ֊ 2829 մ / Իշխանասար ֊ 3550 մ / Մեծ Քիրս ֊ 2725 մ / Բաղացսար ֊ 3256 մ եւ այլ)։ Իսկ Հայ Արիական Միաբանության “Ոգու պահապաններ” հոգեւոր֊գաղափարախոսական կազմակերպության անդամների հետ հայ֊արիական ծեսեր են իրականացրել Սեւանա, Փարվանա եւ Արփի լճերի եւ Արաքս, Ախուրյան, Հրազդան, Քասախ, Դեբեդ, Արփա, Ողջի, Որոտան, Թարթառ գետերի շրջակայքում։ Հայ Արիական Միաբանության առաջնորդի հետ Ծիսական արարողություններ են իրականացվել նաեւ Արագածի բոլոր 4 գագաթներին, Հայ֊Արի Քրմերի եւ ՀԱՄ Գերագույն Խորհրդի անդամների մասնակցությամբ, իսկ ամենաբարձր` Հյուսիսային գագաթում (4090 մ) Արեւից ստացած կրակը բերվել է Գառնո արիադավան֊հեթանոսական տաճար` որպես ծիսական ջահ եւ գաղտնածեսի արարողության կրակ։ ՀԱՄ Հոգեւոր Հանձնախմբի Քրմական Դասի ներկայացուցիչների հետ էլ գաղտնածես է իրարականացվել Արարատյան դաշտի Մայր Արաքսին կից հատվածում` Մեծ եւ Փոքր Մասիսներին (Հայր Մասիսին) դեմ֊դիմաց նայող տարածքում, նաեւ Արամազդ լեռնագագաթին (3392 մ) եւ այլն… Հայարիադավան Նպատակային Գաղտնածեսեր են իրականացվել ինչպես ներկայիս Հայաստանի Հանրապետության / Արեւելյան Հայաստանի, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի հնավայրերում, մեր պատմության նշանավոր դեպքերին առնչվող տարածքներում, Հայկական Լեռնաշխարհի Սրբավայրերում… Հատուկ եւ Միաժամանակյա Գաղտնածեսեր են իրականացվել Սեւանա (Գեղարքունյաց ծով), Վանա (Բզնունյաց ծով) եւ Ուրմիա (Կապուտան ծով) լճերի ափերին, Մեծ եւ Փոքր Մասիսներ, քառագագաթ Արագած եւ Խուստուփ լեռների շրջակայքում, Արաքս, Կուր, Ճորոխ, Եփրատ (Արածանի), Տիգրիս գետերի մոտ, Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների (նաեւ Արեւելյան Հայաստանի (այսօրվա Ադրբեջանի)), Արեւմտյան Հայաստանի (այսօրվա Թուրքիայում), Ջավախքի (այսօրվա Վրաստանի) ու Նախիջեւանին սահմանակից (այսօրվա Իրանի կողմից) տարածքներում եւ նմանատիպ այլ ծեսեր… Հայ Արի Քրմերը Առանձնահատուկ Ծիսակարգ են կատարել նաեւ ուղղված Հայ Արիական Միաբանության հիմնադրի եւ առաջնորդի Տոհմի Առաքելությանը (Միաժամանակյա Ծեսեր` Կարս, Կարին, Մուշ, Ստեփանավան, Ալավերդի, Աբովյան քաղաքներում, Գուգարք /Մեղրուտ/ (Լոռու մարզ) եւ Ծովինար (Գեղարքունիքի մարզ) գյուղերում ու Քաղաքամայր Երեւանում)… Արմեն Ավետիսյանը Հայ Արիական Միաբանության “Արցախյան պատերազմ(ներ)ի մասնակիցներ”֊ի Խորհրդի հետ (Արցախյան 1֊ին պատերազմի ազատամարտիկների) մի քանի նպատակային լեռնագնացություն են իրականացրել` բարձրանալով Կապուտջուղ ֊ 3904 մ (Սյունիք ֊ Նախիջեւանի սահման) / Մռավ ֊ 3341 մ (Արցախ) / Աբուլ ֊ 3301 մ (Ջավախք) / Գնդասար ֊ 2946 մ (Հայաստանի Հանրապետություն)… Հայ Արիական Միաբանության տարիներ շարունակ կազմակերպած Նժդեհյան Ուխտագնացությունների ժամանակ (խոնարհում եւ երդում` երեք շիրիմներում (Սպիտակավոր վանք, Խուստուփ լեռան ստորոտ եւ Կապանի Նժդեհի հուշահամալիր) վերաթաղված մասունքներին) քանիցս հաղթահարվել է նաեւ Խուստուփը ֊ 3210 մ … Հայ Արիական Միաբանության Լրատվական Կենտրոն

This entry was posted in Արվեստ. Bookmark the permalink.