Նոր Աշխարհակարգը պիտի հայտարարի Հին Աշխարհակարգի մահը` նորովի, առանց վերաձեւումների…

…նոր աշխարհակարգը չպե՛տք է ձեւավորվի հին համաշխարհային գաղտնի ուժերի տեսքով կամ կողմից, “նորացված”…
(Արմեն Ավետիսյան. Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Առ այսօր հետաքրքրական ու այժմեական է ԱՄՆ֊ի ԿՀՎ-ի տնօրեն Ալեն Դալեսի 1945թ. ելույթը՝ արտասանված ԱՄՆ֊ի Կոնգրեսում, ինչը բացահայտում է աշխարհի երկրներին տիրելու եւ ժողովուրդներին ապազգայնացնելու, անբարոյականացնելու եւ հոգեխեղելու համաշխարհային մութ ուժերի ծրագրված քաղաքականությունը։ 

(հատված) ֊ «…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք դրա հասարակական էությունը, դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…»:

Սա իհարկե ԽՍՀՄ-ը քանդելու անգլո ֊ (սաքսոնական) ամերիկյան մասոնական ծրագիր էր, սակայն ինչպես այս տարիներին, այժմ էլ դա կիրառելի է ցանկացած երկիր քարուքանդ անելու դեպքում, որի ականատեսն ենք նաեւ հիմա, նաեւ Հայաստանում (չնայած այսօր մասոնականությանը սորոսականությունն է փոխարինել … վաղը մեկ այլ բան կփոխարինի…) ֊ մեր իրականության մեջ, եւ առհասարակ…
Իսկ վերջին տարիներին ավելացավ նաեւ մարդկանց համարակալման. անհատական տվյալների հավաքագրման քաղաքականությունը` սոցքարտերի եւ ապա բիոքարտերի միջոցով. կենսաչափական տվյալների, այդ թվում` մարդկանց մատնահետքերի ու աչքի ծիածանափայլ թաղանթների հավաքմամբ֊մեկտեղմամբ… ինչը թույլ կտա յուրաքանչյուր մարդու անձնական կյանքը եւ ունեցվածքը հսկել, տեղեկանալ մարդու ունեցվածքի, հիվանդությունների. նախասիրությունների եւ ամեն բանի մասին ֊ անգամ ոչ ցանկալի մարդկանց հանցագործներ հռչակել` գործածելով նրանց մատնահետքերը… / մարդկանց կյանքն ու ունեցվածքը մտնում են համացանց եւ հսկվում ամեն վայրկյան, որեւէ մարդ չի կարողանա փախչել համաշխարհային մութ ուժերի հետապնդումներից, եթե նաեւ վերացնեն «կենդանի»` առձեռն փողը, որ արդեն իրականացնում են, եւ մարդիկ իրենց կենցաղը եւս կարգավորեն համացանցով… / այսպես կվերահսկվեն, թե որտեղ են գտնվում. որտեղից են սնունդ, հագուստ կամ սեռական պարագաներ գնում այդ պահին, ինչ վառելիք են լցնում իրենց մեքենան կամ ինչ տաքսի են նստել եւ ուր են գնում այդ ընթացքում … եւ այլն…
Սա ի վերջո հանգեցնելու է մարդկանց չիպավորման եւ իրական կյանքից կտրելու օրենքների պարտադրմամբ. ինչպես արել եւ անում են անբարոյականության. լպիրշության. աղանդավորականության եւ ընդհանուր ապազգայնացման տանող ու անմարդկային դարձնող այլ օրենքների պարտադրման դեպքերում…
Ավելացել է նաեւ հիվանդությունների ու վարակների տարածման քաղաքականությունը. ինչը եւս պիտի նպաստի չիպավորման գործընթացին եւ տարաբնույթ (անգամ մահաբեր) պատվաստումների պարտադրմանը (ինչպես ասենք` տարբեր կենդանագրիպների, թագավարակի (կորոնավիրուս) եւ այլն` մշակված բիոլաբորատորիաներում)` ինչը կարող է լինել բոլորովին այլ նպատակների համար, քանզի անհատի կողմից անվերահսկելի է լինելու, հաճախ նրան պարտադրված…
…«ոսկե միլիարդի» ծրագիրը դեռ ուժի մեջ է` չի չեղարկվել. եւ աշխարհի գաղտնի կառավարությանը համաշխարհային “մեկ պետություն եւ մեկ ազգ” (իհարկե` անդեմ կամ հազարադեմ, որ նույնն է) ձեւավորելու համար` մոլորակ֊պետությունում ընդամենը 1 (ում «ոսկե» բախտը բերի) միլիարդ բնակիչ է անհրաժեշտ … եւ այսօր առկա մյուս շուրջ շուրջ 7 միլիարդը պիտի ոչնչացվի` տեղային պատերազմների. հիվանդությունների ֊ վարակ֊համաճարակների, ամլացման տարածմամբ, հրդեհների, թունավորումների եւ արհեստածին այլ արհավիրքների միջոցով, ինչը կշարունակվի նաեւ բնական աղետների ժամանակ (երկրաշարժ, փոթորիկներ, ջրհեղեղ եւ այլն) աղետյալ երկրներին ամբողջ ուժով չաջակցելու, աջակցությունն ուշացնելու … աղետյալ մարդկանց վրա “օգնության կարգով” փորձարկումներ անելու եւ այլ ձեւերով…
Այսպես դեռ կարելի է շարունակել ֊ բայց ավելի լավ է ուշքի գալ ու դիմակայել ազգովի, նաեւ մարդկության առողջ` մարդ մնացած մարդկանց հետ…
Մարդկությանը նո՛ր աշխարհակարգ է պետք ֊ մարդկային ազգային եւ աստվածային օրենքների կրող… / Բնական Օրենքները եւ Բնածինները պիտի իշխեն աշխարհում` իրենց անկյունը տրամադրելով արհեստածիններին…
https://m.facebook.com/photo.php/?fbid=767892227526430

Հ.Գ. ֊ Մի քանի տարի առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, թե պետք է խոչնդոտել ռուսական կողմի կտրուկ քայլերին, քանի որ Վլադիմիր Պուտինը փորձում է փոխել 1945֊ին հաստատված աշխարհակարգը… Խոսքը ինչպես տարածքային վերաձեւումների, այնպես էլ ռազմա֊մարտա֊վարական փոփոխություններին էր վերաբերում…
Բայց իրականդւմ պե՛տք է վերաձեւել ներկայիս աշխարհակարգը, որ հակահայ ընթացք է ունեցել եւ` ունի… ֊ պե՛տք է որպես գործոն հայտնվել այն համաշխարհային ճամբարում, որտեղ այս խնդիրը միջազգային օրակարգի հարց է…
…աշխարհն այլեւս ազգայնանում է ժողովրդավարական ամբոխախառն մղձավանջից հոգնած եւ արդեն քայլեր են արվում (դա արդեն նկատելի է Եվրոպայում)… ֊ Հայկական Ազգային Պետություն ստեցծելու խնդիրը խիստ արդիական է… / անգամ ազգայնականության խաղարկումներ կլինեն եւ պե՛տք է զգուշանալ միջազգային ազգայնամոլության խառնակչություններից…
1945֊ի աշխարհակարգը դեռ դիմադրում է եւ սին վերափոխության քայլեր է նախաձեռնել ֊ զգուշանա՛լ է պետք, բայց նաեւ գործե՛լ Հայաստան֊համահայկական դեմքով ու ավելի նպատակային եւ համարձակ` ինքնաառաջադրվելով (սեփական առաջարկներն ունենալով) եւ բոլոր ուղղությունները տնտղելով…
Այլապես նորից գործոնի փոխարեն գործիք կդառնանք ու կկանգնենք կոտրած տաշտակի առաջ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)
֊ ֊ ֊
(կարդալ “ոսկե միլիարդի ուրվականը…) ֊
https://m.facebook.com/story.php?story_fbid=671603830488604&id= 100029169784366&m_entstream_source=timeline

Ասու՛մ էինք, որ միջազգային օրենքների գերակայությունը ազգային օրենքների, ավանդույթների ու սովորույթների նկատմամբ` հանգեցնելու է զանգվածային գենախեղումների, հոգեխեղումների սեռախեղումների եւ օտարահպատակության ու հայատյացության, ազգապղծության ու հայրենադավության, արժեզրկումների եւ կաշառատվություն֊կաշառակերության եւ էլի նման մի մեծ շարանի…
Ահա օրվա իրողությունը, որ դեռ ընդլայնում է հայրենադավ առուծախի սահմանները` նաեւ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածքների նեղացման…
Այսքան տականքի ու դավաճանների առկայությունը` աններելի թողտվության եւ իմաստազուրկ քաղաքական խաղերի հետեւանք է ֊ ահա՛ նախկինների անենամեծ ու աններելի սխալը, որ պարտավոր ենք ազգովի ուղղել…
Շտապել է պետք, քանզի այսօր ներքին տականքին գումարվել են այլեւս բացահայտ գործող ներքին թուրքերը… որ արդեն նույնականացվել են արտաքին թուրքերի հետ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

 

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.