Ո՛չ ՀԱՊԿ֊ն է մի բան, ո՛չ էլ` ՆԱՏՕ֊ն… Այլընտրանք է պե՛տք…

Այլընտրանքը` համաշխարհային 3֊րդ բեւեռի ձեւավորմանը մասնակցելն է…
֊ ֊ ֊
Հասկանեւմ եմ, որ դեռ ՀԱՊԿ անդամ լինելը Հայաստանի համար քիչ, թե շատ, անհրաժեշտություն է, այլընտրանք չկա … ՆԱՏՕ֊ն այսօր չի ընդունի իր կազմում`  Թուրքիան թույլ չի տա, եւ այսօր դա կարող է անել…
Չնայած Հունաստանն էլ է ՆԱՏՕ֊ի անդամ, բայց դա չխանգարեց 1975թ.֊ին Թուրքիային, որ զավթի հունաբնակ Կիպրոսի շուրջ 40%֊ը, իսկ Հունաստանին էլ ցայսօր սպառնում է, որ հույները մի օր կարթնանան եւ երկրում թուրքական դրոշներ կտեսնեն կախված…
Գուցե ՆԱՏՕ֊ն դեռ զսպում է, չգիտեմ… այնուամենայնիվ վստահություն չկա, անգամ Հունաստանն է ստիպված զինվում նորից… 

Դառնալով ՀԱՊԿ֊ին, ասեմ`  այստեղ էլ չկա վստահություն, քանիցս համոզվել ենք, թերեւս միայն Գյումրիի ռուսական ռազմաբազան է որոշակի զսպող հանգամանք (որոշակի նաեւ Հավաքական Արեւմուտքի հակաթուրք հատվածը), որ Թուրքիան այս թուրքա֊ադրբեջանահպատակ իշխանության օրոք Հայաստան չի մտնում…

Ասել եւ ասում ենք`  ՀԱՊԿ անդամների կեսը թյուրքական երկրներ են ֊ մյուս կեսն էլ թուրքահաճ (նախկինում գոնե Հայաստանն էր հայամետ)…
Այսպես`  Ղազախստանը, Ղրղզստանն ու Թուրքմենստանը համաթուրքական դաշիննի 6 անդամներից (Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան, Ղազախստան, Ղրղզստան եւ Թուրքմենստան) 3֊ն են եւ իրենց հավատարմությունն են հայտնել թյուրքական աշխարհին (ասում են 1 ազգ են`  6 պետությունում), Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն էլ ժամանակին հայտարարել էր, թե իր երկիրը շատ դաշինքների մեջ է մտել, բայց առաջնայինը` համաթուրքականն է…
Հիմա սրանք ի՞նչ աջակցություն են ցույց տալու Հայաստանին`  ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի… ՞՞՞
Ռուսաստանն ու Բելառուսն էլ (Ռուսաստան֊Բելառուս միությամբ եւս) սիրախաղերի մեջ են թուրք֊ադրբեջանական դաշինքի հետ (այստեղ էլ`  1 ազգ են ասում`  2 պետությունում), կարծելով թե սերը փոխադարձ է, բայց… ամեն անգամ մնում են առանց սիրո եւ սեքսի (անհատական առումով` գուցեեւ ստանում են ոմանք… բայց ոչ պետական)…
Հիմա`  ո՛չ ՀԱՊԿ֊ն է մի բան, ո՛չ էլ` ՆԱՏՕ֊ն… մեկից դուրս գաս֊մտնես մյուսի մեջ`  ստացվելու է նույն ք..ք֊ը` տարբեր գարշոկներում…
Իհարկե լավ կլիներ շարունակել նախկին “եւ֊եւ”֊ի տարբերակը` խուսափելով “կամ֊կամ”֊ից` միաժամանակ աշխատելով համաշխարհսյին 2 բեւեռների հետ… բայց դրա համար ազգային` հայամետ ֊ ոչ թուրքահաճ իշխանություն է պետք, որը կանի դա ու կմասնակցի նաեւ 3֊րդ համաշխարհային բեւեռի ձեւավորմանը`  ի դեմս Չինաստանի (իսկ եթե միանան Իրանը, Հնդկաստանը, Բրազիլիան… ՜՜՜)…
Բայց նախ`  Հայաստա՛նը պիտի վերստին հայկական լինի…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.