Թիվ 14 – մարտ 2003

Թիվ 14 – մարտ 2003
  1998թ. Հայ Արիական – Ցեղապաշտական Կուսակցությունը կոչ էր հղել համայն հայությանը՝ գոտևորելու Արագածը, որն ընդամենը հայաստանյան մամուլում որոշակի արձագանքի արժնացավ, իսկ կուսակցության ղեկավարներին ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացրեցին, որ նման գործի համար կառավարությունը միջոցներ չունի: Չնայած նախաձեռնության հեղինակներն իրենց կազմած ծրագրում և քարտեզում պարզորեն նշել էին, թե ինչպես է կարելի Արագած լեռան հարակաից բնակավայրերից կամավոր սկզբունքով հայթայթել նյութական ու մարդկային ռեսուրսներ, իսկ իշխանությունների գործը միայն կազմակերպչական բնույթի էր: Քաղաքամայր Երևանի, մյուս մարզերի հայերի ու սփյուռքահայության մասնակցությունը պիտի ընդամենը արձանագրեր աշխարհասփյուռ հայության մասնակցությունը: Սա ավելի շատ ոգեղեն հայահավաք ձեռնարկ է, աշխարհին որոշ բաներ ապացուցելու քայլ: Նման համահայկական համախմբության բնույթ կկրի նաև Սևանա լճի գոտևորումը՝ հայորդիներով: Արագածի շուրջ հայության «շուրջպարը» բացի հզորության ոգեղեն ուժի ցուցադրումից, պիտի հանգեցնի համահայկական երդումի՝ մի օր էլ Արարատը գոտևորելու համար…
      Սույն առաջարկը այժմեական համարելով, մեր թերթի միջոցով այն ևս մեկ անգամ կրկնում ենք հինգ տարի անց:

ԿՈՉ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ՝ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ Ի ՍՓՅՈՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ
«Հայք և Հայաստան վերազարթնումի մեջ են»
        Վերականգնվել է Հայոց անկախ պետականությունը, որով բնորոշվում և իմաստավորվում է ողջ հայության արդի կենսագործունեությունը:
     Այժմ, առավել քան երբևէ, կարևորվում է հայրենակենտրոն շարժումը. դեպի Հայաստան՝ հանուն Հայաստանի բարգավաճման և Հայ Ազգի բարօրության: Հայը ինքը պետք է շենացնի և զորացնի իր հայրենիքը:
     Ահա՛, ի նշանավորումն Հայոց անկախ պետականության, հանուն Հայ Ազգի համախմբման, ի ոգեկոչումն Հայաստանի անկախության համար մարտնչած և հերոսաբար մարտիրոսված Հայկյան Զարմի բոլոր քաջորդիների, ինչպես նաև Հայաստանի պանծացման վեհ գործին զինվորագրվելու նպատակով, առաջարկում ենք Արագած լեռը գոտևորել հայորդաց «շուրջպարով»:
      Եկեք միասին ուս-ուսի տանք և մեր ձեռքսեղմումով ներարկենք միմյանց Հայոց Ոգեղեն Ներուժը: Գոտեպնդվենք և երդումով հավաստենք մեր նվիրումը Ազգին և Հայրենիքին:
     Դիմում ենք Հայաստանի իշխանություններին՝ հովանավորելու և կազմակերպելու այս աննախադեպ միջոցառումը:
      Կոչ ենք հղում համայն հայությանը, ի մասնավորի ազգային կազմակերպություններին, հեղինակավոր անձանց ու անհատ բարեգործների, աջակցել և մասնակցել հայությանը միավորող այս ձեռնարկին:
       Ակնկալում ենք, որ միջոցառումը կդառնա ամենամյա ավանդական ազգային տոնախմբություն: Համոզված ենք, որ մի օր էլ «շուրջպար» ենք բռնելու Արարատի փեշերին:
                                         Հայ Արիական – Ցեղապաշտական Կուսակցություն

Հ.Գ. – «Հայ-Արիներ»-ի խմբագրությունը հույս է հայտնում, որ գոնե այս անգամ ՀՀ իշխանությունները, հասարակական ու քաղաքական կազմակերպությունները, պարզապես հայաստանաբնակ ու սփյուռքահայ հայորդիները, առանց նեղանձնավորման կարձագանքեն այս կոչին, և ազգովի մի նոր համահայկական զարթոնքի սկիզբը կդնենք: Միջոցառման վերաբերյալ առաջարկությունների ու նաև այլ հարցերով կապ հաստատելու համար կարելի է դիմել մեր թերթի խմբագրության հասցեով ու հեռախոսահամարներով:

ՀԱՅ  ԿԻՆԸ
ՆԺԴԵՀԻ  ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ  ԾԻՐՈՒՄ
սկիզբը՝ թիվ 3(14)-ում. 
     Մարդն ի ծնե լինելով հարափոփոխ և կատարելության ենթակա էակ՝ հանուն իր և հասարակության կատարելության ապահովման՝ ենթակա է նպատակաուղղված և, ինչո՞ւ ոչ, ստեղծագործականությամբ հագեցած զարգացման անհրաժեշտության վճռական հրամայականին: Սակայն միշտ չէ, որ նման հրամայականը կարող է լիարժեք գիտակցության վերածվել, քանզի պայքարի այդ խաչուղիներում ոչ միշտ է վիճակված «առյուծածին մոր» հայտնությունը, այլ, կարծես բախտի քամահրանքով, ավելի հաճախ ի հայտ է գալիս «ցեղուրաց հայուհին», «Հակաազգայնական հայության հոգեախտավոր կյանքի ամենատխուր և միաժամանակ նողկալի կողմը՝ դա ապազգայնացած կնոջ երևալն է պայքարի կրկեսում»: Իսկ նման հրամայականի օգտին, ինչպես արդեն շեշտվել է, իր դաստիարակիչ ու վճռական նշանակությամբ կարող է հանդես գալ միմիայն հայրենակրոն, հայրենասեր մայրը: Այդպիսով իսկ, նման մայրերը պետք է ունենան իրենց արժանի վարձատրությունը. «Ամեն ինչ-սեր, խնամք, ակնածանք հայրենասեր մորը: Եվ ամեն ինչ հայրենասեր մորից-հերոս որդիներ, հաղթական դափնիներ, անկախ հայրենիք»:
     Վերքեր կան, որոնք անբուժելի են լոկ խոհեմության     պակասից. կնոջ այդ հայրենակորիզ առաքինության բացակայությունը ընտանեկան շրջանակներում խմորում է շատ հեռուն գնացող ազգի գլխին պայթող խռովահույզ ժամանակների համազգային աղետը: Եվ նման դեպքերում. «Ճշմարիտ հայը չի կարող չգալարվել ամոթից ու ցավից այդ կանացի հրեշի արարքները տեսնելիս»: Նման մայրերից չի կարելի և սպասել «հերոս որդիներ, հաղթական դափնիներ, անկախ հայրենիք»: Ահա թե ինչու Նժդեհը վճռականորեն կարող էր եզրակացնել, որ «իրենց որդիներով պիտ ճանաչել և գնահատել կանանց»:
        Բոլոր լուսավորությունները միայն մոր սրտից են բխ-  ում, և ահա նրա սրտի մաքրությունից, ազգակերտ բաբախից է, որ վեր է խոյանում անցյալին հաղորդակից, ներկան հասկացող և հաստատակամորեն դեպի գալիքը ձգվող նոր սերունդը:
6
      Հասկանալով կնոջ մեծագույն դերը հաղթական Հայ-  րենիք ունենալու գործում և նկատի ունենալով պատմության մրրկումների մեջ մոր հայրենաբաբախ սիրտը որպես կազդուրիչ փարոս՝ մեր առջև մի նոր խնդրական է հառնում, մի խնդրական, որը ժամանակին անհանգիստ էր անում և մեծ հայրենասերին՝ նման կնոջ առկայության բարդությունը: Այս ամենը նկատի ունենալով էր, որ Նժդեհը դաստիարակության խնդիրը նախ և առաջ փորձում էր սկսել հենց կնոջից. «Սկսենք հայ կնոջից. աշխատենք անդուլ, մինչև որ սրա կաթը դառնա հայրենապաշտության սրբազան կաթը»:
         Այդպիսով իսկ, մեծ նշանակություն է ստանում հայրենապաշտության բորբոք այն հուրը, որի առկայությունը հայ կնոջ սրտում կպայմանավորի և առաքինությունների խրախուսիչ այն զորությունը, որն ի վիճակի կլինի շուռ տալ գալիքի անդունդները ձգվող մեր ուղին. «Հայրենապաշտությամբ դաստիարակենք հայ կինը և նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործը»:Ազգակործան, վատ- թարագույն զգացմունքներն ամենից առաջ ընտանեկան հարկերի մեջ են արմատավորվում, իսկ ժամանակի ընթացքում ծավալվելով՝պատճառ են դառնում համազգային պատմության մեջ արյան հեղեղներով ժամանակագրող իրականության արկածախնդրությանը: Նման արհավիրքներից խուսափելու համար. «Իդեալ մայրեր ունենանք՝ երջանիկ Հայրենիք ունենալու համար» և կամ. «Ունենանք առյուծածին մայրեր, որոնց արիական որդիները ավելորդ կդարձնեին Հայաստանը պաշտպանող արվեստական ամրությունները»: Իսկ հոգեփոխված հայ մայրը կատարում է երկու գործ. (1) նա ճիգ է անում ընտանիքը վերածել դպրոցի և (2) լծվում է կյանքի վերանորոգության սրբազան գործին: Այստեղ կարևորվում է հոգեփոխված հայ մոր այն գիտակցումը, «որ գերագույն է մոր առաքելությունը, որ նա կոչված է իր երեխայի դաստիարակության միջոցով կառուցելու իր ցեղի ապագան»: «Ցեղահարմար դաստիարակության գործին» լծված և իր ճակատագրական ու բախտորոշ բաժինը բերող մորը միայն կարելի է վստահել մեր ապագան. «Նրա պաշտպանությանն ու գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզուն, եռագույնը, անկախության Մայիսը՝ արտոնությունները մեր ցեղի»:
       Նման մոր առկայությունը ի չիք է դարձնում աշխարհի պարտադրած թշվառությունների տակ հեծկլտացող և կյանքի լիություններից զրկված հայուհու կերպարը. այդժամ նրան պարտադրված կեցությունը արմատապես այլափոխվում է, քանզի նա արդեն հանդես է գալիս որպես հերոսուհի, որն իր հայրենաբաբախ սրտից շանթեր և առաքինության ծաղիկներ է բողբոջեցնում. «Հայուհին, որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով, որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը, որ կարող է փոխարինել խաչափայտի առջև իր աստվածանման որդու վերքերը սգացող Տիրամորը-հայ կինը ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի», «Նա միայն պիտի չողբա վերքերն իր հայրենիքի, այլ մեր սերունդներին անսահման սեր ու պաշտամունք պիտ ներշնչի դեպ այդ վերքերը»:
7
     Գարեգին Նժդեհին հաջողվեց ոչ խոստումնալից ու տագնապախառն իրականության մեջ փլատակված, ջարդուփշուր եղած կնոջ էությանը հաղորդել նոր լիցքեր, բացահայտել նրա նպատակը և մարմնական գեղեցկության գովքն անող քնարի փոխարեն հնչեցնել առյուծածին մոր հոգևոր ու դաստիարակիչ սիմֆոնիան, նրա ափի մեջ հանձնարարում փնտրել ազգերի ճակատագիրը: Եվ ահա այդ համատարած անտարբերության ու հոռետեսության, չարարվեստ տականքների ու վտանգավոր մոլորությունների, քարիբդիսների ու սկիլիաների միջով անցնելու վտանգավոր գործին մոլորված ու հիասթափված հայ երիտասարդությանը իր հայտնությամբ ապավեն է կանգնում սերնդի պահպանման ու բարձրացման մտահոգությամբ զինավառ հայ կինը: Այս հայտնությունը նկատի ուներ մեծ հայորդին, երբ գրում էր, որ «տկարության ու կեղծիքի դեմ սկսածդ պայքարի մեջ մենակ չես դու, հայ երիտասարդ: Դու պիտի ունենաս քո մեծ ու վճռական զինակիցը – հայ մայրը»:
         Իր պայքարի ճանապարհին ձգվող դժնի ու դժվարին խոչընդոտներն իսկ անկարող են դիմակայել եռանդուն հավատով ու խանդավառ հոգով հաղթարշավի ելած մարդուն և հատկապես այն դեպքում, երբ հավատին եռանդ ու հոգուն խանդավառություն պարգևողը մայրն էր, մայրական սերը: Իսկ հայ մոր՝ որպես «վճռական զինակից» լինելը, նա ըմբռնել էր դեռևս 1909թ. Նոր Ջուղայում՝ ցարական կառավարության կողմից ձերբակալվելու և Նախիջևանում բանտարկվելու տարիներին: Այս ժամանակ է, որ նա իր մոր օրինակով կարողանում է իր բանականության ծիրում բյուրեղության աստիճանի հասցնել «հայ մայր» հասկացությունը և նրա կազդուրիչ դերը սերնդի դաստիարակության գործում: Իսկ տպավորությունն այնքան խորն է, որ նա այդ հիշում է մի այլ բանտարկության ժամանակ՝ (այս անգամ՝ խորհրդային կառավարության ժամանակ՝ 1944թ., և մեկընդմիշտ) և իր «Խորհրդածություններ»-ում թողել այսպիսի հոգեցունց պատկեր. «Դեպի քաղաք ճամփա ընկնելուց առաջ,- կպատմեին քույրերս,- մայրիկը հսկումի է կանգնում Տիրամոր առջև, արյուն լալիս, կուրծքը քարերին քսում մինչև արյունոտվեն ստինքները. խեղճ կին՝ կուզե որ քարերն էլ զգան իր ցավը»: Եվ այս ամենը հիշելուց անմիջապես հետո ավելացնում. «Ահա մայրը, որի նման են հայ մայրերը»: Արդյո՞ք այս տարիների տպավորություններից չէ, որ ծնունդ է առել մեկ այլ ընդհանրացում. «Ինչպիսի՝ աստվածային հաճույք մարտնչողի համար՝ լսել խրախուսիչ ձայնը հայրենակրոն մոր»: Եվ իսկապես, ի՞նչը կարող է ավելի գոտեպնդել, հաղթանակատենչ լիցքեր հաղորդել, քան հայրենակրոն մոր խրախուսիչ ձայնը: Իսկ այս ամենին որպես պատասխան՝ Նժդեհը ապագան շամփրող հարցումն էր հնչեցնում. «Ո՞վ չգիտի, թե ազգային տագնապների օրերին, երբ հայրենասիրորեն կբաբախի տառապող կնոջ սիրտը, կորած չէ դեռ ամեն հույս»:
                                            8
       Ամբողջացնելով՝ ասենք, որ Նժդեհից առաջ էլ եղել են հայտնի կամ անհայտ մարդիկ, որոնք գրելով կնոջ մասին՝ փորձել են վերլուծել և նրա կերպարը, հասնել նրա թաքնախորհուրդ էությանը, հիացել նրանով կամ վատաբանել, գովերգել կամ պարսավել: Սակայն նրանցից շատ քչերին է հաջողվել հասկանալ կնոջը, նրա տեղն ու դերը ազգապահպան գործում, ինչու չէ, նաև պետության: Իսկ հիմնականում նրանք ավելի շատ երևակայել են կնոջը, քան պատկերել իրականում, այդպիսով իսկ, նրանց պատկերումների մեջ կարելի է հանդիպել ավելի շատ կնոջ ուրվական-ուրվապատկերին, լավագույն դեպքում՝ անարվեստ արձանին (որն ի տարբերություն ճշմարիտ արվեստագետի կողմից արարված մարմարյա արձանի՝ պուդրայից է), բայց ոչ երբեք իրական կնոջը, կամ այն կնոջը…
     Սակայն նժդեհյան իմաստաբանության ծիրում կինը (տվյալ դեպքում՝ հայ կինը երբեք էլ չի երևակայվում, նա այդպիսին է, ինչպիսին Նժդեհի մայրը և շատ այլ մայրեր): Այդպիսիով նժդեհյան իմաստաբանության ծիրում խնդիրը նախ և առաջ նրանում է, թե ո՞վ է հայ կինը, այստեղից էլ՝ խեղաթյուրված այս իրականության մեջ նաև՝ ինչպիսի՜ն պետք է լինի նա: Ըստ նժդեհյան իմաստաբանության՝ չպետք է հայ կնոջ մասին դատողությունները լինեն ենթադրություններ՝ որպես ինչ-որ իդեալական ուրվագիր (ճիշտը՝ ուրվական, որով վախեցնում են, բայց ոչ կրթում) կամ մատնանշում, որը կարող է և պետք է լինի միայն ըստ իր տեսության. ո՛չ, նման ընկալումը կլիներ նժդեհյան իմաստաբանության խեղաթյուրում,  ըստ նրա՝ հայ կինը պետք է դիտվի մի էություն, մի գոյություն, որն իրենից շատ առաջ է գոյություն ունեցել, և որի գոյությանն էլ պարտական է նա իր գոյությամբ ու էությամբ:
       Եվ մենք վստահաբար կարող ենք ասել, որ նրա բացահայտած հայ կնոջը կարելի է գտնել ոչ թե մտքի մեջ, իր իսկ կողմից հորինած տեսության ծիրում, այլ կյանքում, իրականության ոլորտում, ոչ թե մտահայեցաբար, այլ իր գործուն և կենսունակ շարժման մեջ, որովհետև նրա տեսությունը գոյության ստույգ սահմանումն է ոչ թե միմիայն տրամաբանորեն (իսկ մենք գիտենք, որ այն, ինչը տրամաբանական է, դեռևս իրական չէ), այլ իրականությունից ելնելով և իրականը երևակելով: Այդպիսի կինը քարացած դոգմա չէ, որը, ինչպես Աթենաս-Պալլասը, պոկվել է Զևսի գլխից: Այդպիսի կինը կյանքն է: Մեր ուղեղում չէ, որ պետք է այն փնտրենք: Այն սրտի ծնունդ է, սրտերում պետք է փնտրենք նրան: Դրա համար հարկավոր է դաստիարակության մաքրագործող ջրով լոգանք ընդունել, հարկավոր է ամեն օր ապրել ու վերապրել մեր անցյալը և կատարված սխալներն ու խոտորումները մտովի ուղղելուց զատ, փորձել այն իրականացնել ներկայում:
9
      Այսպիսով, նժդեհյան իմաստաբանության բարձունքներից կարելի է հասկանալ և ըմբռնել մի սրբության վիթխարի ու ճակատագրական բուն մեծությունը և էությունը, որը կոչվում է Հայ կին, Հայ մայր. «որ է փառք ազգիս մերոյ և կեցուցիչ», «որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկանց բնութեան», «որով կեայ և զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց»…

Սմբատ Հովհաննիսյան
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող

ՀԱՅ  ԴԱՍԱԿԱՆ  ԱՐԻՈՒԹԻՒՆԸ
Ա           
                                                     Ես էլ թագաւորազն եմ *)    
ՇԱՒԱՍՊ

       …Պարզել անցեալի իրենց պարտութեանց պատճառները, նորէն մոռացութեան տալ պատմութեան խրատականը եւ ապա, նոր աղէտներից զարնուած՝ վերստին սերտել պատմութեան դասերը – ահա՛ անհեռատես ազգերի ճակատագիրը:
        Որքան մոռացկոտ, այնքան տկար ու դժբախտ է դա: Մոռացա՞ւ իր պատմութիւնը, ասել է՝ անխրատ է ժողովուրդը եւ պատժի արժանի:
     Միշտ էլ ուժեղին պիտի պատկանի երկիրը. Յովբի այդ խօսքերով է ազգերին խրատում պատմութիւնը:
       Ուժեղը, ճշմարտօրէն ուժեղը, որ արժանաւորն  է, արի՛ն: Ճշմարիտ ոյժը, որ ոգու ոյժն է: Հզօր ոգին, որ քանակօրէն տկար Հելլադայի առջեւ ծունկի բերեց անծայրածիր Պարսկաստանը: Դա իտալական փոքրիկ երկրամասի ձեռքը դրեց աշխարհի բախտը: Դա Տիգրան Մեծի Հայաստանը վերածեց հզօրագոյն թագաւորութեան: Քաղաքապետութիւնը, որ Սպարտա կը կոչուէր, մնաց անխոցելի, քանի դեռ – հաւատարիմ Լիկուրգոսի սահմանադրութեան – կը գերադասէր պատերազմներում կորցնել իր կեա՛նքը եւ ոչ թէ վահանը, Հռոմը, որ պատգամներ կ'արձակէր աշխարհին, ընկաւ, որովհետեւ նրա զօրավարները, որոնք մի ժամանակ կաւէ անօթներ կը գործածէին, այլեւս կը դժուարանային իրենց կաշառել փորձող ազգերի ներկայացուցիչներին ասելու.«Կը գերադասենք իշխել արծաթեայ եւ ոսկէ անօթներ գործածողների վրայ, քան թէ ոսկի եւ արծաթ ունենալ»: Ընկաւ եւ Հայաստանը, որովհետեւ անմիաբանութեան ոգին մեր ժողովրդից խլել էր իր անօրինակ արիութիւնից ազատօրէն օգտուելու կարելիութիւնը:
     Երբե՛ք, ո՛չ ազգային թագաւորութեան դարերում, ո՛չ էլ    այն ժամանակ, երբ Հայաստանը դաստակերտ կայսերաց եւ երկրորդ թագաւորութիւն պարսից կը կոչուէր, երբե՛ք տիրութեան ոգին չտկարացաւ Հայութեան մէջ:
Ճիշտ է սակայն եւ այն, որ այդ ձիգ դարերի ընթացքում չեղաւ մի դէպք, որ հայութիւնը ընտանի պատճառներով կարողանար լիուլի օգտուել այդ ոգուց:
Հենց սրանում է մեր ժողովրդի ողբերգականութիւնը:
Բ
       Արիութի՛ւն:
      Միակ ճշմարիտ կրօնը, առանց որի ոչինչ արժեն կրօնները:
       Կեղծ  է ամեն մի գրականութիւն, բարոյական, քաղաքական վարդապետութիւն, որ ոյժ եւ արիութիւն չէ ներշնչում իր դաւանողին:
     Դատապարտելի է ամեն մի դպրոց, եկեղեցի, կուսակցութիւն, որը արիադաւան եւ արի չէ դարձնում մարդը որպէս անհատ եւ հաւաքականութիւն:
       Արիութի՛ւն – միակ ճշմարիտ բարոյականը:
        Կորցնելով իրենց արիութիւնը – իմա իրենց դրական բոլոր առաքինութիւնները – ժողովուրդները կորցնում են իրենց գոյութեան բարոյական իրաւունքը: Անարին կորցնում է պատմութիւնից իրեն տրուած մասնաւոր առաքելութիւնը՝ իրագործելու մարդկային ցեղին օգտակար լինելու կարելիութիւնը: Այդպիսին դառնում է ընդունակ միայն անստեղծագործ եւ անփառունակ կեանքի, կարօտ արտաքին օգնութեան: Նմանը ժամանակի ընթացքում դառնում է միջազգային պարազիտ, մինչդեռ ժողովուրդների կոչումն է լինել միջազգային արժէք եւ ազդակ:
        Այդ տխուր եւ անարգական վիճակից ազգերին հետու է պահում արիապաշտութիւնը:
        Աիրութի՛ւն, ժողովուրդներին  բարոյապէս  նեխելու վտ-
*) Հայոց պատմութիւն
անգից փրկող հոգեւոր աղն է դա:
       Երբ կայ դա՝ չկայ վատը, ստորը, կամ առնուազը աննշան է դառնում սրանց ազդեցութիւնը անհատի թէ ժողովուրդների կեանքում:
      Բարոյական արեւ է դա, որ կ'առողջագործէ իր շրջապատը: Երբ կայ դա՝ կայ ե՛ւ մեծագործութիւն, ե՛ւ վեհութիւն, ե՛ւ անձնուիրութիւն: Պակասո՞ւմ է դա՝ այլեւս ոչինչ արժեն բարձր գաղափարները, ծրագիրները, տեսութիւնները, քանզի պակասում է նրանց իրականացնող ոյժը: Անարիութի՛ւն, ասել է՝ հոգեւոր սնանկութիւն:
      Անարին ոչինչ է աւելացնում աշխարհի անկորնչելի հարստութեան: Դա յաճախ բարոյական մուրացիկ է, այլոց ճիգերից օգտուող: Անարին չէ ծառայում մարդկային քաղաքակրթութեան:
      Յանձին Ալեքսանդր Մեծի՝ արիութիւնն էր, որ յունական մշակոյթը Ասիա մտցրեց: Դա էր – նախվկաների յաղթական արիութիւնը – որ Նազովրեցու վարդապետութիւնը պարտադրեց բարբարոսներին: Դա էր, որ նոր հորիզոնների տէր դարձրեց մարդկութիւնը, սանձելով ծովերի ամեհութիւնը, մեղմելով դաժանութիւնն անապատների եւ նուաճելով օդը:
      Արին է յանդգնողը, անձնազոհը, մարդասէրը:
      Արիութիւնն է շարժում պատմութեան ընթացքը:
      Մեծ սիրտ, ազնիւ նկարագիր, վսեմ մտածում – արիութեան հարազատներն են այդ բոլորը, ճառագայթները միեւնոյն արեւի:
    Արիութի՛ւն: Կորցնելով այդ բարձր յատկութիւնը՝ ժողովուրդները կորցնում են իրենց կարողութիւնները անկաշկանդ կերպով զարգացնելու եւ կատարելագործելու կարելիութիւնը: Անարիանալով՝ նրանք ընկնում են օտար լծերի տակ, կորցնում իրենց անկախութիւնը – միակ հոգեւոր մթնոլորտը, որի մէջ միայն հնարաւոր է ցեղերի առանձնայատուկ հանճարի փթթումը:     
Գ
       «Դուք ինքնին գիտէք զքաջութիւն աշխարհի Հայոց»: *)
      Այդ դիւցազնական առաքինութիւնը երբեք չտկարացաւ մեր ժողովրդի հոգու մէջ, մինչեւ մեր քաղաքական անկախութեան վախճանը, որից յետոյ հայ ձեռքը պիտի զրկուէր դարերով զէնք կրելու իրաւունքից:
        Հայութիւնը չգիտէ իր պատմութիւնը, ասել է՝ չգիտէ օգտուել իր պատմութիւնից – ահա՛ իր դժբախտութեան ակն ու աղբիւրը: Նա ծանօթ չէ իր արիական անցեալին, իր հաւաքական դիւցազնականին եւ դրա համար էլ – յուրախութիւն իր գոյութեան թշնամիներին – նա հաւատում է ամեն ինչի, միայն ոչ իր սեփական բազկի ոյժին, դրա համար էլ իր ամբողջութեան մէջ նա պարտուողական է: Նրա համար Աւարայրի Մամիկոնեանը աւելի նահատակ է, սուրբ, քան ռազմիկ եւ հերոս:
        Պատմագիտօրէն տգէտ՝ նա իր նախնիքներին համարում է իրեն բնութենակից, որոնց, սակայն, հոգւով այնքան կը նմանի, որքան աղաւնին՝ արծուին: «Մեզ պէս անռազմասէր է եղել եւ հին հայը, այլապէս ինչո՞ւ պիտի կործանուէր մեր թագաւորութիւնը»,- այսպէս է  տրամաբանում օրուայ հայութիւնը – մասնաւորապէս նրա հակայեղափոխական մասը – եւ իրեն ոչինչ չհամարելով, ոչինչ է ուզում աշխարհից, բացի օտար դռներում իր անստեղծագործ գոյութիւնը քարշ տալու իրաւունքից:
        Նա չգիտէ, որ հայկական բոլոր արքայացեղերը կործանուել են ո՛չ թէ արիութեան պակասի պատճառով, այլ՝ մեր ցեղի ղեկավար տարրերի առանձին երկպառակտութիւնների եւ այլ պատճառների երեսից: Ինքնակործան են եղել գրեթէ մեր բոլոր թագաւորութիւնները:
     Նա ոչինչ, կամ շատ քիչ բան գիտէ իր ցեղի հնաւանդ ռազմունակութեան ու ռազմական մեծագործութիւնների մասին, եւ դրա համար էլ անհաւատ է դէպի իր բազուկը, անյոյս՝ դէպի իր ապագան: Նա չգիտէ, որ հայ արիութիւնը հայոց աշխարհի համար դարերով կատարել է հոգեւոր շանթարգելի դեր՝ չէզոքացնելով ու զինաթափելով բազում արտաքին վտ-
*) Եղիշէ
անգներ: Եթէ Հայաստան արշաւող թշնամի հորդաները ծով ալիքներ էին, ապա հայկական արիութիւնը ծովափեայ ժայռ էր, որին կը զարնուէին ու կը ցնդէին արտաքին թշնամութեան յորձանքները: Օրուայ հայութիւնը, այո՛, չի՛ ճանաչում իր դասական արիների համաստեղութիւնը. նա պաշտամունք չունի դէպի անմահ արիները. նա չի՛ դաստիարակւում նրանց մեծագործութիւններով – ահա՝ մեր դժբախտութիւնը:
       Եւ մեղաւորը ժողովուրդը չէ, այլ՝ այն տարրը, որի ջանքերով ցեղային ինքնաճանաչութեան է բերւում ժողովուրդը – մեր մտաւորականութիւնն է մեղաւոր:
      Մէկից աւելի անգամ դժբախտութիւն եմ ունեցել լսելու ազգային պատմութիւն դասաւանդող հայ ուսուցչին եւ խորապէս ցաւել եմ մեր աշակերտող սերունդի համար: Մի կենդանի մեռել, մեռեալ շեշտերով խօսում է մեռելների մասին: Պատմութիւնը նրա համար անհոգի կմախք է եւ ո՛չ թէ բաբախուն սիրտ: Նա հետեւակ գիտելիքներ ունի մեր պատմութեան այս կամ շրջանի մասին. գիտէ ցամաք անցքեր, թուեր, անուններ, այսքանը միայն: Նա սիրտ չունի եւ սիրտ չէ՛ դնում իր դասերի մէջ: Միեւնոյն տրամադրութեամբ նա խօսում է ե՛ւ Տիգրան Մեծի եւ Վեստ Սարգիսի մասին:
       Հպարտանքից չեն դողում, չեն լայնանում նրա ռունգերը, երբ պատմում է, թէ ինչպէ՛ս պարսից արքան, հայ սպարապետի անօրինակ քաջագործութիւններից հիացած, ամեն անգամ երբ գինու բաժակը շրթունքներին կը մօտեցնէր՝ կը դժուարանար չբացագանչել՝ «Ճերմակաձին գինի խմէ»:
     Ամօթի զգացումը չէ՛ այրում նրան, երբ իր խօսքը հայ խռովասէր նախարարի չարագործութիւնների մասին է:
      Սեղմ ասած՝ ստեղծագործ վերապրում չէ՛ նրա աւանդ-  ած պատմութիւնը, այլ՝ անհոգի հնախօսութիւն, քանզի իրեն կը պակսի ազգային հպարտանքի նուիրական զգացումը:
     Գերազանցօրէն հայրենապաշտ – ահա՛ թէ ինչպիսի՛ն       պիտի լինի պատմութեան դասատուն: Այդպիսին չէ՞ – ասել է՝ նրա տեղը դպրոցը չէ: Ասել է՝ բարոյապէս ազատ չէ իր ձեռքն առնելու մեր ցեղի կեանքի սրբազան գիրքը:

«Արաքս», 1930թ., թիւ 25, 26, 27.   
հատված՝ «Գարեգին Նժդեհ – Մեծ Գաղափար
(նորահայտ նյութեր)» գրքից

 ՀԱՅՔԸ  ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ  ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ  ԳՈՐԾՈՆ

           Դավի~թ, ու՞ր ես,
                               Հիշա՛, Մարութա բարձր Աստվածածին,
                                               Հիշա՛, զԽաչ Պատերազմին,
                                               Ինչ վեր քո աջ թեւին,
                                             Ու թա՛փ տուր քեզ…
                                    
ԱՇԽԱՐՀՆ ԱՅՍՕՐ
     Աստված Հավիտենական Ուխտ հաստատելով Նոյի ու նրա ապագա սերունդների հետ, խոստացավ այլեւս աղետներ չբերել եւ չոչնչացնել մարդկանց եւ թողեց, որ հետջրհեղեղյան մարդկությունն ապրի ազատ կամքով ու ճաշակի իր գործունեության պտուղները:Ինքնակառավարման ազատություն ստացած մարդիկ հետզհետե, սերնդե-սերունդ նահանջեցին ճշմարիտ աստվածապաշտության ու ներդաշնակ ապրելակերպի ուղուց եւ կորցրին իրենց էության հոգեւոր-բարոյական աստվածատուր որակները: Այդ որակներից զրկված ու ամբարտավան դարձած մարդկային էությունն իր ինքնահավան բանականության միջոցով Աստծո չգոյության խնդիրը դրեց, իրեն հայտարարեց ամենակարող, սկսեց աշխարհաճանաչողության այլ ուղիներ ու անմահության այլ հիմքեր փնտրել: Արդյունքում դարձավ նյութապաշտ ու բռնեց ինքնակործանման ճանապարհը: Առաքինի այրերը դեռ շատ ժամանակներ առաջ նյութապաշտության մեջ էին տեսնում մարդկային աշխարհի կործանման պատճառները:
Մարդու սոցիալական ու աշխարհաճանաչողական գործունեության հիմքը պետք է լինի բնական Բարոյականության Օրենքը, իսկ միջոցը՝ հոգեւոր-բանական-զգայական եռամիասնական ուղին: Մարդկությունը մեծի մասամբ վաղուց է կորցրել աշխարհաճանաչողության իր ամենահզոր գործիքը՝ աշխարհը ոգեղենությամբ ճանաչելու ունակությունը եւ դուրս եկել Բարոյականության Օրենքի դաշտից: Բարոյականության ու ոգեղենության վերահսկողությունից ու օգնությունից զրկված, ինքնակառավարման կարողությունից զուրկ ու անզուսպ բանականությունը մարդկության համար կամա թե ակամա  դարձել է կախաղանի պարան: Բանականությունը նյութականանալով որպես գիտություն, ծնեց ու ծնում է նորանոր իրեր, գործիքներ, մեքենաներ, սարքեր, զենքեր…: Մարդը կամովի դառնում է իր ստեղծած մեքենայի զոհն ու ստրուկը: Արդյունքում, մարդկությունն այսօր նմանվում է կախաղան հանված մեկի, որը պարանից վիզն ազատելու փոխարեն աշխատում է ոտքերի տակից հանել իր գոյության հենարանը:
       Դրանից օգտվում են հարստության, իշխանության ու աշխարհին տիրելու մարմանջով տարված նյութապաշտության սպասավորները: Ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավա-բարոյական, մշակութային եւ այլ ասպարեզներում մարդկության ապրելակերպը, փոխհարաբերությունների ձեւերն ու ընթացքը որոշում են մեծաքանակ ապրանքներ արտադրող, դրանց սպառման շուկաները ձեւավորող ուժերը՝ ելնելով նորանոր շահույթներ ստանալու, աշխարհին ու նրա հարստություններին տիրելու անհագ ցանկությունից: Նրանց կամքով ու ծրագրերով են որոշվում ինչպես պետությունների, այնպես էլ մարդկանց ապրելակերպի ձեւերն ու ռիթմերը, գործելակերպն ու մտածելակերպը եւ ի վերջո՝ մարդկության ապագան: Նրանք ոչնչացնում են իրենց ծրագրերին խոչնդոտող ամեն մի արգելք: Մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի եւ մարդիկ ոչնչացվում են ցանկացած քանակով: Մարդը մարդու թշնամին է ու թշնամության աղբյուրը նյութական շահն է:
     Ապագայի վերահսկողությունը կատարվում է այսօր: Աստծո պատկերն ու առաքինության արիական ոգին կրող Մարդը պետք է կարողանա հաղթել նյութապաշտությանը, մարդկային հոգիները մաքրել մոլորություններից ու ախտերից եւ վերահսկել գալիքը: Դրանից է կախված մարդկության ճակատագիրը:  
       
ՄԵՆՔ ԱՅՍՕՐ
     Տարիներ առաջ անկախ պետականություն ունենալու գաղափարը հազարավոր ազնիվ հայերի սրտերում ծնեց միամիտ խանդավառության ալիք: Երբ կարճ ժամանակ անց գաղափարը դարձավ իրականություն՝ խանդավառությունը վերածվեց վախի ու խուճապի, շփոթության ու հուսախաբության, առ ու փախի, թալանի, որոշ դեպքերում՝ դավաճանության: Ներսիներից շատերը փախան ազատ ու անկախ Հայաստանից, դրսիններից շատերը երես դարձրին: Պատճառը նույնն էր՝ ազգայինն ու համամարդկայինը տեսնելու կարողությունից զրկող եւ «անձնական շահ» կոչվող ախտը:
       Եթե անկախությունը ձեռք բերվեր մարտի դաշտում, ապա, որպես առաջնորդներ, կբացահայտվեին անձնական հոգեւոր-բարոյական բարձր չափանիշներ ունեցող այն առաքինի այրերը, ովքեր իրենց անձնական որակների ու ազգային շահի ոգով կկառավարեին երկիրը: Արցախյան ազատամարտի ոգին հերոսներ ծնեց: Սակայն Հայաստանում քաղաքականության ու պետականության կառուցման ասպարեզում ազգային հերոսներ չծնվեցին: Որովհետեւ հերոսական ոգին ոչ թե անհատինն է, այլ գաղափարինը: Գաղափարն է հերոսության մղում անհատին: Ազգային-պետական գործունեության ասպարեզում ռազմավարական գաղափարներ չծնվեցին:
      Պատճառը կայանում էր նաեւ նրանում, որ անկախությունը տրվեց դրսից, որպես աշխարհի այսօրվա հզորների աշխարհա-քաղաքական մի մեծ ծրագրի մաս: Անկախություն տվողները Հայաստանում իրենց ծրագրերի իրականացման նպատակով երկրի իշխանությունը հանձնեցին ապաշնորհ ու ծառայամիտ մարդկանց, ովքեր հագուրդ տալով ամեն գնով հարստանալու ցանկությանը, սովահարության ու ցրտահարության մատնեցին հազարավոր ազգակիցների, նրանց ստիպեցին վաճառքի հանել տան կահ-կարասի, մարմին ու բնակարան: Նրանք եկան Ազգի Սերմից ծնված լինելու կոչումը անձնագրով հաստատելով եւ Սրբազան Երկրի այս կտորի վրա հաստատեցին անբարո ու անօրենք «ժողովրդավարության» իշխանություն, Սրբազան Երկիրը դարձրին անորակ ու վնասակար ապրանքների շուկա, ստորացան, թալանեցին, սպանեցին…: Անպատիժ հանցագործ ու հագեցած ստամոքսով մի մարդկային կյանքը գերադասեցին հավերժ երանությունից,  Աստծո Փառքի եւ Ազգի հովանուց: Նրանք ծնվեցին, ապրեցին ու գործեցին «Ստամոքսս կա, իսկ Աստված չկա» ինքնախաբեությամբ:
        Փառք Աստծո, որ ոչ այդ մարդկանց անբարո գործերով, ոչ այս 10 տարիների եւ ոչ էլ անցած մի քանի դարերի անց ու դարձով է որոշվում Հայոց առաքինի դեմքը եւ ազգերի ու պետությունների քաղաքակրթական հիերարխիայում Հայաստանի դիրքը:

ՀԱՅՔ
       Եփրատ գետից մինչեւ Կասպից ծով ընկած լեռնաշխար-
հը հայոց բնօրրանն է աշխարհարարման օրերից ի վեր եւ մարդկային քաղաքակրթության օջախը: Հայերն իրենք իրենց կոչել են այ>հայ, ինչը բառացի նշանակել է «աստվածային, աստվածածին, պաշտելի» ( Այ > Է = «Աստված» արմատից), ապրել են արիական առաքինության աստվածատուր օրենքներով, պաշտել են միակ Արարիչ = Ար Աստծուն աննյութական Լույսի կերպարով: Աստծո փառքը բազմապատկելով առաջինն են մետաղ ձուլել, առաջինն են ցորեն մշակել, առաջինն են ձի ընտելացրել ու մարտակառք սարքել, …: Հայերն իրենց հայրենիքը կոչել են Հայք, Տուն Հայոց, Հայաստան:
     Հին աշխարհը աստվածակենտրոն Տիեզերքի մեջ Հայքը դիտում էր որպես աշխարհի կենտրոն: Այդ մասին են վկայում սրբազան ակնածանք արտահայտող այն բնութագրերը, որոնք հնում տրվել են Հայաստանին.Հայաստանն Աստծո բնա- կավայրն է Երկրի վրա, Սրբազան Աստվածային Օրենքների երկիրն է, Աստծո Որդիների երկիրն է, Տիեզերքի պորտն է, անմահության երկիրն է, մարդու աստվածային արարման տեղն է, ջրհեղեղի լեռան երկիրն է, մարդկության փրկության երկիրն է, … իմա՝ մարդկության Սրբազան Երկիրն է:
        Հազարամյակների ընթացքում մարդկության հիշողությունը շատ բաներ մոռացավ, ազգեր ծնվեցին ու ազգեր մեռան, սակայն Հայաստանի մասին այս պատկերացումը անկարելի եղավ մոռանալ, ջնջել,  անտեսել, կեղծել, քանզի այն մարդկային մտքի արգասիք ու լոկ խոսքով արտահայտվող բառացի բնութագիր չէր: Դա բխում էր Հին Աշխարհում տարածված այն խորին հավատից, թե Հայքում՝ Անմահության երկրում ապրող Աստծո որդիներն են միջնորդները մարդկության ու Աստծո միջեւ ու նրանցից է կախված Աստծո բարեհաճությունն ու մարդկության բարօրությունը: Հին Աշխարհը գիտեր նաեւ, որ Աստված է Հայքն ընտրել որպես դրախտավայր ու իր երկրային բնակավայր, իսկ հայոց՝ ընտրել է որպես իր պաշտամունքի քրմեր: Որպես ճշմարիտ աստվածապաշտության քուրմեր, մեր առաքինի նախնիները Հին Աշխարհում տարածեցին Ար = Արարիչ Աստծո պաշտամունքը եւ արժանացան  արմեններ = Արի մարդիկ անվանմանը: Սա է այն Հայրենիքի ու հայի էության համառոտ նկարագիրը, որ մեզ ավանդել են Աստծո որդիները՝ Աստծո շնորհքի արժանացած մեր նախնիները:
    Հայաստանին վերաբերող այս բնութագրերը, որպես վավերագրեր, գալիս են մարդկային քաղաքակրթության ծագման ակունքներից եւ նրանց հնագույն գրավոր վավերացումները գտնում ենք մ.թ.ա. III հազարամյակի առաջին կեսի շումերական սեպագիր արձանագրություններում:
        Հեռանալով նախահայրենիքից՝ Հայկական լեռնաշխարհից, Սրբազան Երկրի հիշողությունն իրենց հետ տանում են հնդեւրոպական ցեղերը: Օրինակ, Հնդկաստան գաղթած հնդարիացիները ժամանակի ընթացքում Սրբազան Երկրի հիշողության հիման վրա ձեւավորեցին աստվածների բնակավայր Սու Մերու = «Հիասքանչ Մերու» լեռան առասպելական կերպարը, որի մեջ ամփոփեցին Սրբազան Երկրի մասին իրեց ունեցած պատկերացումները: Իսկ հին հունական առասպելները պատմում են, թե դեռ Տրոյական պատերազմից առաջ հույն հերոսները գալիս էին Արեւի աստծո բնակավայր Այա =Հայա(ստան) երկիր, որպեսզի այստեղից ստանան օգնություն ու իրենց հուզող խնդիրներին լուծումներ…:
    Այս պատկերացումները սերնդե-սերունդ շումերներից փոխանցվեցին աքքադացիներին, բաբելացիներին, ասորեստանցիներին: Հին Միջագետքի բնակիչներից դրանք անցան հրեաներին ու գրառվեցին Հին Կտակարանում: Հին Կտակարանի միջոցով այդ պատկերացումները տարածվեցին քրիստոնեական ու իսլամական աշխարհներում:

ՀԱՅՔԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
    Ժամանակակից միջազգային հարաբերություններում ամեն մի ազգի ու պետության ազդեցության աստիճանը կախված է համաշխարհային տնտեսական եւ ռազմա-քաղաքական հիերարխիկ համակարգում նրանց գրաված դիրքից: Ազգերի ու պետությունների հիերարխիան առավելագույն նյութական արժեքների տիրանալու եւ այլոց վրա իշխելու ձգտումից ծնված դաժան գոյապայքարի արդյունք է: Ելնելով իրենց շահերից, ֆինանսա-տնտեսական հիերարխիայի վերին աստիճաններին գտնվող ուժերը են որոշում համաշխարհային քաղաքականությունը եւ նրա իրականացման միջոցները: Հզորների կողմից տարվող քաղաքականության մեջ իրենց արժեքավորելու եւ իրենց համեմատաբար անվտանգ գոյությունն ապահովելու համար ֆինանսա-տնտեսական հիերարխիայի ստորին աստիճաններին գտնվող ազգերն ու պետությունները ձգտում են որեւէ ասպարեզում այդ քաղաքականության իրականացմանը նպաստող գործոն դառնալ: Այլ կերպ ասած, նրանք ստիպված հզորների ձեռքին գործիք ու խաղալիք են դառնում:
         Անկախ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ու քաղաքագետները եւս փորձում են գտնել աշխարհի հզորներին ցանկալի եւ նրանց կողմից իրականացվող քաղաքականությանը համապատասխանող «հայկական գործոն»: Սակայն նման մոտեցումն այս պահի թելադրանքն է եւ կարծեցյալ անհրաժեշտություն է, քանզի խնդիրը դիտվում է միայն այսօրվա՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական նեկայիս անմիխիթար վիճակի տեսանկյունից:
       Իրականում կան առավել արմատական ու ռազմավա-  րական ուղղություններ, որոնցից մեկը, թերեւս առաջնայինը, հայոց աստվածաշնորհ առաքելության բացահայտումն ու աշխարհին ներկայացնելն է:
     Աստվածը Տիեզերքի ու մարդկության Արարիչն է, իսկ ճշմարիտ աստվածապաշտությունն ու առաքինի ապրելակերպը մարդկության գոյության եւ բնականոն զարգացման հիմքը: Մարդկության այն մասը (մեծ մասը), որն անկեղծորեն կանգնած է հավատի հիմքերի վրա, անկախ դավանանքից, ընկալում եւ ընդունում է այս բնական ճշմարտությունը: Սա է հայոց աստվածաշնորհ առաքելության (գործոնի) մերօրյա ազդեցության սկզբնական դաշտը: Այս միջավայրում պետք է քարոզվի ու աշխարհին հիշեցվի հայոց առաքելության էությունը: Սակայն պատմական ու սոցիալական հայտնի պատճառներով այժմ ինքներս մեր ազգի առաքելության մասին աղոտ պատկերացումներ ունենք եւ չենք կարող այլոց քարոզել մի բան, չունենալով նրա ամբողջական ու համակարգված պատկերը: Հետեւաբար աստվածահաճո եւ մեզ համար առաջնային խնդիր է հավաքել, համակարգել ու ամբողջացնել հայոց՝ Աստծո որդիների առաքելության հիմունքները, այն դարձնել կրթա-դաստիարակչական ուսմունք, ապրելակերպ, ազգովի դառնալ Բարոյականության Օրենքի ու արիական առաքինության նվիրյալներ, որպեսզի կարողանանք տեսնել աննյութական Լույս ճառագող հայոց Կանթեղը, որի Լույսի մեջ էր ս. Գրիգոր Լուսավորիչը, որպեսզի կարողանանք իրականացնել Աստծո կամքով մեզ վրա դրված պարտականությունը:
       Որպես առաջին քայլ եւ խնդրի դրվածքը ճշգրտելու եւ ամբողջացնելու արդյունավետ միջոց, նպատակահարմար է, որ ՀՀ ԱԱ եւ Հայ Առաքելական եկեղեցու համատեղ ջանքերով կազմակերպվի «Հայքը համամարդկային մշտնջենական գործոն» թեմային նվիրված միջազգային գիտաժողովների շարք: Այնուհետեւ, գիտաժողովների արդյունքներից բխող գործնական խնդիրների մշակման համար ստեղծվի կառավարության հովանավորությամբ գործող աշխատանքային խումբ:
    Մյուս կողմից, կան այդ ուղղությամբ կատարվելիք գործնական քայլեր, որոնց իրականացմանը կարելի է ձեռնամուխ լինել այժմ: Խոսքը նախ եւ առաջ վերաբերում է ժամանակակից մարդկության կողմից Հայքում հետջրհեղեղյան մարդկության նախահոր հետ Աստծո հաստատած Հավիտենական Ուխտի էության գիտակցմանը եւ այդ ուղղությամբ մեր անելիքներին: 

ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՈՒԽՏԸ
      Շումերական ու հետագա  հին միջագետքյան գրավոր աղբյուրները հայտնում են, թե մարդկանց չար գործերի պատճառով աստվածները որոշում են ջրհեղեղով ոչնչացնել նրանց: Մի առաքինի ու բարեպաշտ մարդ տապան է կառուցում եւ ջրհեղեղից փրկում իր ընտանիքը: Նա էլ դառնում է հետջրհեղեղյան մարդկության նախահայրը: Այդ շրջանի բոլոր գրավոր աղբյուրները վկայում են, որ Աստծո կամքով նրա տապանի կանգառի ու փրկության վայր է դառնում Հայքը: Հայքում նրանք ստանում են Աստծո օրհնությունն ու բազմանալով լցնում աշխարհը:
    Ժամանակակից աշխարհին ջրհեղեղի պատմությունը հայտնի է Հին Կտակարանից: Հին Կտակարանը փաստում է, որ Երկրի վրա գալիս է մի ժամանակ, երբ Դրախտից վտարված մարդկությունը բռնում է բարոյա-հոգեւոր անկման ուղին եւ ամեն մարմին ապականում է Երկրի վրա իր անցած ճանապարհը: Աստված տեսնելով մարդկանց կողմից Երկրի ապականվելը, զղջում է, որ մարդ ու կենդանի այլ էակներ է արարել ու որոշում է նրանց Երկրի երեսից ջնջել: Աստված ջրհեղեղ է բերում Երկրի վրա ու ոչնչացնում ցամաքի վրա ապրող բոլոր էակներին: Աստծո կամքով փրկվում է միայն Նոյն իր ընտանիքով, որովհետեւ իր առաքինությամբ ու բարեպաշտությամբ Նոյը Աստծո առաջ շնորհք  է գտնում: Նոյը ջրհեղեղի ջրերից իր ընտանիքը փրկում է Աստծո խորհրդով կառուցած տապանով:
        Հին Կտակարանը եւս վկայում է, որ Նոյի տապանը կանգ է առնում Արարատյան լեռների վրա: Տարվա երկրորդ ամսի 28-րդ օրը (ըստ հրեական տոմարի), երբ Երկիրը չորանում է ջրերից, Նոյն իջնում է տապանից, զոհասեղան կառուցում Աստծո համար եւ փառաբանության ողջակեզներ մատուցում Նրան: Այդ օրը Աստված օրհնում է Նոյին ու նրա որդիներին, նրանց հետ հաստատում է Հավիտենական Ուխտը: Հավիտենական Ուխտի համաձայն Աստված խոստանում է այլեւս ջրհեղեղով չոչնչացնել մարդկությանը: Աստծո կողմից օրհնված Նոյը դառնում է ետջրհեղեղյան մարդկության նախահայրը: Նոյը բնակություն է հաստատում ջրհեղեղի լեռան ստորոտում եւ դառնում հողագործ: Հայոց ավանդությունն ասում է, թե Նոյն իր բնակության վայրն անվանում է Նախիջեւան: Հրեա մատենագիր Հովսեպոս Փլավիոսն (մ.թ. I դար) իր «Հրեական հնախոսություն» աշխատության մեջ վկայակոչելով ավելի հին սկզբնաղբյուրների, գրում է, որ Նոքոսը (իմա՝ Նոյը) «իր գերդաստանով դուրս գալով, Աստծուն զոհեր մատուցեց եւ խնջույք արեց ընտանիքի անդամների հետ: Հայերը մինչ օրս այդ վայրը կոչում են իջնելու տեղ…»:      Հայաստանի քրիստոնեացումից մոտ 2,5 դար առաջ գրառված այս վկայությունը փաստում է, որ մատենագրական Նախճավան անվանաձեւը եւս ունեցել է «առաջին իջեւանի վայր» եւ Նախիջեւան անվանման ծագումը կապված չէ Հայաստանի քրիստոնեացման եւ Հին Կտակարանի ազդեցության հետ, այլ ունի զուտ հայկական եւ շատ ավելի հին ծագում:
     Այսպիսով, ետջրհեղեղյան մարդկության նախահայրը Աստծո կամքով փրկվում, Աստծո հետ հաղորդակցվում, Աստծո կողմից օրհնվում, որպես իր սերունդների հետագա  գոյության գրավական Աստծո հետ Հավիտենական Ուխտ է կնքում ու բնակություն հաստատում Հայքում՝ Սրբազան Երկրում: Նրա սերունդները բազմանալով հեռանում են Սրբազան Երկրից ու բնակեցնում ողջ աշխարհը:
    Ըստ «Աշխարհացոյց»-ի, պատմական Նախճավան = Նախիջեւան գավառի մոտ էր գտնվում հայոց Այրարատ աշխարհի Արած գավառը: Արած տեղանունը եւս պատկանում է Հայքի սրբազան տեղանունների շարքին: Բարդված եւ իմաստակիր Արած տեղանունը կազմված է բնիկ հայերեն «ար» եւ «ած» պարզ արմատներով: «Ած» արմատի նախնական եւ հիմնական իմաստն է «բերել»: «Արարել, ստեղծել, շինել» իմաստը կրող «ար» արմատը տեղանվան մեջ անշուշտ ներկայացնում է Ար = Արարիչ Աստծուն: Հետեւաբար Արած տեղանունը կրել է Արին բերող, Արարչաբեր բառացի իմաստը, իսկ Արած անունը կրող տարածքը եղել է Ար = Արարիչ Աստծո հետ հաղորդակցման վայր եւ նրա պաշտամունքի կարեւորագույն կենտրոններից:
       Եթե այս փաստերը համադրենք Հին Կտակարանի այն հաղորդման հետ, թե ջրհեղեղից փրկված մարդկության նախահայրը տապանից իջնելով զոհասեղան է կառուցում, զոհեր մատուցում ու հաղորդակցվում Աստծո հետ, ապա անխուսափելիորեն հանգում ենք այն եզրակացության, որ Արած տեղանվան մեջ ամփոփված է հենց այդ ժամանակների ու դեպքերի հիշողությունը: Այս պարագայում պետք է կարծել, որ Նոյը զոհասեղանը կառուցել ու Աստծո հետ Հավիտենական Ուխտը է հաստատել Հայքի Արած գավառում, ապա բնակվել ու հողագործությամբ է զբաղվել Նախիջեւանի բարեբեր դաշտում:
        Այդ մասին է վկայում պատմական Արած գավառի տարածքում (կամ հարեւանությամբ) գտնվող Վեդի քաղաքի անունը: Այս տեղանունը ստուգաբանվում է վեդայական սանսկրիտում եւ բառացի նշանակում է «զոհասեղան»: Մյուս կողմից, բնիկ հայերեն «տոն» բառը ծագում է Աստծուն մատուցվող «զոհ, զոհաբերություն» իմաստը կրող հնդեւրոպական նախալեզվի *dapni արմատից: Հետեւաբար ջրհեղեղից փրկված Նոյը զոհասեղան կառուցելով եւ գոհության ու փառաբանության զոհեր մատուցելով Աստծուն, փաստորեն հիմնել եւ Վեդիի (=«զոհասեղան»)  մոտակայքում կատարել է ետջրհեղեղյան մարդկության առաջին տոնը: Եւ այսօր հայության իրավունքն ու պարտքն է վերականգնել մարդկության նախահոր հետ Հայոց աշխարհում Աստծո հաստատած Հավիտենական Ուխտի ամենամյա համամարդկային տոնը, որպես մարդկության կողմից Աստծուն ուղղված երախտիքի ու փառաբանության արտահայտման օր:
         Տոնի վերականգնումը պետք է իրականացվի Հայոց աշխարհիկ ու հոգեւոր իշխանությունների համատեղ ջանքերով եւ մի քանի փուլերով.
     ա. Կազմակերպել տարբեր կրոններ ներկայացնող աշխարհիկ ու հոգեւոր գիտնականների մասնակցությամբ միջազգային գիտաժողով, որի ընթացքում կքննարկվեն տոնը վերականգնելու եւ այդ հարցում տարբեր կրոնների մոտեցումներն ընդհանուր հայտարարի բերելու գործնական ուղիները:
        բ. Այդ գիտաժողովի շրջանակներում կատարել Նոյի զոհասեղանի վերականգնման ու օծման արարողություն:
         գ. Տոնի կատարման միասնական ծիսակարգի մշակման համար տարբեր կրոնների ու պետությունների հոգեւոր ներկայացուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ:
        դ. Ստեղծել Հավիտենական Ուխտի (Փրկության) Տաճարի կառուցման միջազգային հիմնադրամ եւ հայտարարել Տաճարի նախագծի միջազգային մրցույթ:
        Արդյունքում կդրվի հայկական գործոնի առաջին հիմնաքարը:

Համլետ Մարտիրոսյան 
              Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Հ.Գ.- Խմբագրությունը պատրաստ է հրապարակային քննարկման ներկայացնել համահայկական նշանակության ցանկացած առաջարկ և ձեռնարկ:

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ  ՈՐՊԵՍ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԵՎ  ՀԱՅՈՒԹՅԱՆ
ՓՐԿՈՒԹՅԱՆ  ՃԱՆԱՊԱՐՀ

1. Հիմնական հարցադրումներ
         Հայաստանում և արտերկրում բնակվող հայության տարանջատվածությունն իր կնիքն է դնում հայ ազգի արդի զարգացման բոլոր բնագավառների վրա՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հոգևոր։ Ըստ այսմ էլ՝ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններն ու փոխազդեցությունները կարիք ունեն խոր ու բազմակողմանի ուսումնասիրության։
       Հայաստանի նորանկախ պետությունը՝ իր արտաքին ու ներքին քաղաքականությունն իրապաշտորեն մշակելու և գործադրելու, ինչպես նաև սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն կազմակերպելու համար՝ պետք է ճիշտ պատկերացումներ ունենա հայության աշխարհասփյուռ բեկորների և ներազգային հարաբերությունների մասին։ Հայաստանի և հայության առջև ծառացած բարդագույն խնդիրները լուծելու գլխավոր նախադրյալներից են սփյուռքի հետ առողջ և դինամիկ հարաբերությունների հաստատումը, հայության բոլոր հատվածների գործունեության նպատակային համադրումը։ Հետևաբար՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններն անմիջականորեն կապված են Հայաստանի ազգային անվտանգության բնագավառի հետ։
       Հայաստանում (ներառյալ՝ կառավարության մակարդակի վրա) սփյուռքի մասին պատկերացումների հիմքում, ցավոք, ընկած են անձնական կամ յուրայինների սահմանափակ և չվերլուծված շփումներն ու փորձառությունը։ Սփյուռքի նկատմամբ տարվող քաղաքականությունը կառուցվել ու շարունակում է կառուցվել ոչ թե ճիշտ ու համապարփակ տվյալների և դրանց վրա կատարված վերլուծությունների, այլ իրականությանը չհամապատասխանող կաղապարային կարծիքների և չհիմնավորված հաշվարկների վրա ։
      Հայկական սփյուռքն ուսումնասիրված է առավելաբար պատմական, փաստանկարագրողական մոտեցումով, պակաս չափով՝ սոցիոլոգիական, ազգագրագիտական ու մարդաբանական եղանակներով։ Սակայն սփյուռքը բացարձակապես ուսումնասիրված չէ ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից, որն այսօր առաջնային նշանակություն ունի։ Արդ, անդրադառնանք այդ հարցերից մի քանիսին։

Սփյուռքի մասին ամենատարածված տեսակետը
     Մեզանում սփյուռքը շարունակում է դիտվել իբրև բացարձակ դրական արժեք։ Հայաստանում և արտերկրում ամենատարածված տեսակետն այն է, որ սփյուռք ունենալը մեծ բարիք է ։ Հայաստանի ամենաբարձրաստիճան այրերից ոմանք նույնիսկ կարծում են, որ խիստ ցանկալի է հայերի հաստատումն աշխարհի այն երկրներում, որտեղ նրանք դեռ չեն բնակվում։ 1999 թ. սեպտեմբերի 11-ին Ազգային Հեռուստատեսությամբ, պատմելով Հեռավոր Արևելքի երկրներ կատարած իր այցելության մասին, ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը բառացիորեն ասաց. «Ափսո՛ս, որ Հարավային Կորեայում հայեր չեն ապրում։ Շատ լավ կլիներ, որ այդ երկրում էլ հայեր ապրեին»։ Արտգործնախարարի այս անկեղծ հայտարարությունը մասամբ բացատրվում է պարզ գերատեսչական շահով՝ հայկական համայնքի առկայությունը Հարավային Կորեայում էապես կհեշտացներ Հայաստանի արտգործնախարարության աշխատանքը այդ պետության հետ, ներառյալ՝ գուցե դեսպանության հաստատումը։ Բայց տարօրինակ է, որ նախարարին բոլորովին չի հուզում, թե հայերը Հարավային Կորեա կարող էին արտագաղթել կա՛մ Հայաստանից՝ նվազեցնելով հայրենիքի առանց այն էլ կրիտիկապես ցածր գծին հասած ազգաբնակչությունը, կա՛մ արդեն փոքրիշատե կազմակերպված համայնքներ ունեցող այլ երկրներից՝ թուլացնելով հայ ավանդական գաղթօջախները, զուգահեռաբար նաև առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով ուծացման համար։
Նույն միտքն, արդեն գրավոր տեսքով, արտահայտում է սփյուռքահայ հայտնի մտավորական, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Լևոն Զեքիյանը. «Եթե նույնիսկ Սփյուռք չունենայինք` բաղձալի կըլլար, որ Սփյուռք մը ստեղծեինք։ Քանի վրացիի որ հանդիպած եմ, զգացած եմ իրենց մեջ ցավ մը, գրեթե «նախանձ» մը (բարի կամ ոչ՝ ըստ անձին), որ իրենք Սփյուռք չունին»։ Թեև պրոֆ. Զեքիյանն այնուհետև նշում է, որ «այս չի նշանակեր, որ իյնանք մյուս ծայրահեղության մեջ, թե Հայաստանը պարպենք, որ Սփյուռքը զորացնենք», սակայն սփյուռքը բարիք համարելու նրա դիրքորոշումը հստակ է։ Զեքիյանն ակնհայտորեն համաձայն չէ, որ «սփյուռքային իրավիճակը ըմբռնվի լոկ իբր հայրենիքե և հողե զրկում, լոկ իբր անցման շրջան մը, սոսկ ժխտական հղացումներով, առանց որևէ դրական բովանդակության։ Ներկայիս, ինչ որ զգալիորեն կնշմարվի Սփյուռքի մտավորականության բավական ընդարձակ մեկ հատվածին մեջ, խորացումի շարժում մըն է՝ ի խնդիր Սփյուռքի դրական արժեքներուն, դրական մտահղացումին ու դրականորեն՝ իբր այդ ապրումին»։  Այլուր Զեքիյանը թվարկում է արտերկրում ապրած հայերի բերած նպաստը հայկական մշակույթի զարգացմանը (տպագրություն, լուսավորչական գաղափարներին ծանոթություն և այլն), սակայն մոռանալով նշել, որ, նախ՝ նույն և անհամեմատ ավելի մեծ նվաճումներ հայերը կարձանագրեին հայրենիքում, եթե օտար նվաճողներն այն ավերած ու ստրկացրած չլինեին, և, երկրորդ, որ այդ կարգի բոլոր ձեռնարկումների գլխավոր նպատակը եղել է հայրենիքի գոյապայքարին սատարելը, մի օր այն անկախ և հզոր տեսնելը, իսկ հաճախ էլ՝ արտերկրում հայ մշակութային ու քաղաքական գործունեությունը մտահղացվել, ծրագրվել ու կազմակերպվել է հե՛նց հայրենիքից (օրինակ, ազատագրական շարժումների մեծ մասը, տպագրության գործը և այլն)։
        ՀՀ արտգործնախարարի և վենետիկցի պրոֆեսորի այս տեսակետը մասամբ արտահայտում է ժողովրդի մտայնության մեջ վաղուց արմատավորված մակերեսային մտապատճեն (ստերեոտիպ), որը հայ քաղաքական մտքի երկարատև բացակայության հետևանք է ։
      Ավելին՝ գնալով հաճախակի կարելի է լսել մի նոր, չափազանց վտանգավոր տեսակետ, որով Հայաստանի՝ հայության կյանքում ունեցած տեղը, կշիռն ու դերակատարումը թերագնահատվում են, հայրենիքը և ազգային պետականությունը համարվում են երկրորդական, իսկ հայերի ցրված և անորոշ նպատակներով գոյատևումը՝ առաջնային։ Այսպես, նույն Լևոն Զեքիյանի մոտ կարդում ենք հետևյալ թեզերը. «Ամբողջ ժողովրդի կենտրոնացումը մեկ աշխարհագրական կետի՝ հայերի իրադրային կենտրոնի վրա, նույնպես վտանգավոր է։ Հայաստանի ավելի քան 25-դարյա պատմության ընթացքում մենք տեսել ենք և՛ պետականություն, և՛ անկախություն, և՛ նույնիսկ կայսրություն։ Այդ ամենը եղել է, անցել է, նորից կրկնվել է, նորից անցել է և նորից վերադարձել է։ Բայց անփոփոխ է մնացել մի բան՝ հայ ժողովրդի գոյությունը։ Սա պետք է պահպանել։ Ահա սա է մեր հիմնական նպատակն ու խնդիրը։ …Մեր պատմության մեծ մասի ընթացքում մենք ապրել ենք առանց պետականության» ։
    Ընդգծենք առաջ քաշված դրույթների փաստական սխալները.
1) հայոց պատմությունը ոչ թե «ավելի քան 25-դարյա» է, այլ առնվազն կրկնապատիկ ավել .
2) մեր պատմության մեծ մասի ընթացքում մենք ապրել ենք՝ ունենալով ազգային պետականություն (դրանում համոզվելու համար պետք է պարզ թվաբանական հաշվարկ կատարել).
3) պրոֆ. Զեքիյանի այն թեզը, թե «ամբողջ հայ ժողովրդի կենտրոնացումը մեկ աշխարհագրական կետի՝ հայերի իրադրային կենտրոնի վրա՝ վտանգավոր է»՝ արտառոց է մի քանի առումով։ Աշխարհագրական կետը, որի մասին նա խոսում է՝ Հայաստանն է (ավելի շուտ դրանից մնացած 1/10-րդ բեկորը)։ Թե այդ երբվանի՞ց Հայաստանը դարձավ հայերի «իրադրային կենտրոն»՝ պարզ չէ։ Իրականում՝ Հայաստանը հայերի համար ոչ թե «իրադրային կենտրոն է», այլ՝ ՀԱՅՐԵՆԻՔ։ Հայրենիքում կենտրոնանալը՝ հայահավաքը, վտանգավոր լինել չի կարող, մինչդեռ հայրենիքից դուրս ցրվելը և անխուսափելի ձուլմանը ենթարկվելը ոչ միայն վտանգավոր է, այլև կործանարար։ Սա պարզից էլ պարզ ճշմարտություն է, որը լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի։ Իսկ հայերի համար «իրադրային կենտրոններ» են եղել ու կան հայրենիքից դուրս գտնվող մեր բոլոր գաղթօջախները, այդ թվում՝ Վենետիկն ու Վիեննան, Լոս Անջելեսն ու Մոսկվան, Փարիզն ու Լոնդոնը և մյուսները։
       Առավել ևս տարօրինակ է, որ հայրենիքում հայերի կենտրոնացումը վտանգավոր է համարվում այսօր, այս օրհասական պահին, երբ Հայաստանի բնակչությունը մեկ տասնամյակում գրեթե կրկնապատիկ նվազել է, իսկ արտագաղթը դադարելու միտումներ չի դրսևորում ։
     Հայ ազգը կարող է գոյատևել ու զարգանալ միմիայն հայրենիքի առկայության պայմաններում։ Ի տարբերություն հրեական սփյուռքի, որը պատմական այլևայլ նպաստավոր պայմանների բերումով մոտ երկու հազարամյակ գոյատևեց առանց հայրենիքի, հայկական սփյուռքն՝ առանց Հայաստանի պատմության ընթացքում երբեք ու երբևէ չի եղել ու չի կարող լինել, առավել ևս՝ հետինդուստրիալ զարգացման ու գլոբալացման այս նոր դարաշրջանում։ Հայաստանի վերջին բեկորից հայերի դուրս մղումը, նրանց՝ որպես պետականորեն կազմակերպված մի հավաքականություն զարգացման դադարեցումը, կտանի հայությունը դեպի արագընթաց ոչնչացում։ Ուստի և՝ սփյուռքի զարգացման ռազմավարությունը կարող է ունենալ մի ելակետ՝ ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆՈՒԹՅՈՒՆ, այսինքն՝ Հայաստանի տնտեսական, ժողովրդագրական, ռազմական, մշակութային հզորացմանն ուղղված գործունեություն։ Հայաստանակենտրոն գործունեության միջոցով միայն կարող են ամրանալ ու վերընթաց զարգացում ապրել Սփյուռք-Հայաստան կապերն ու սփյուռքահայ կյանքը։
 2. Կազմակերպված ներգաղթը որպես հայ ժողովրդի փրկության ու զարգացման միջոց
       Ներկա համակարգային ճգնաժամից դուրս գալու, ամուր պետություն կառուցելու համար Հայաստանին երկարատև ժամանակաշրջան տրված չէ, այլ այդ հնարավորությունն առկա է լինելու ընդամենը ևս մի քանի տարի, առավելագույնը՝ մեկ տասնամյակ։ Այս եզրակացությանն է հանգեցնում թեկուզ միայն ժողովրդագրական աղետալի իրավիճակի թռուցիկ զննումը։ 1991-2001 թթ. Հայաստանում (ներառյալ Արցախում) ազգաբնակչության թիվը պակասել է 1-1,5 միլիոնով, ներկայումս կազմելով 2,5 միլիոնից ոչ ավելի մարդ, գուցե և ավելի պակաս (2001 թ. Հայաստանում 3 միլիոն մարդ «հայտնաբերած» ՀՀ վիճակագրական ծառայության հաշվարկը ակնհայտորեն չափազանցված է)։ Եթե նկատենք, որ 1995-2001 թթ. Հայաստանից տարեկան հեռացել են միջինը 50-60 հազար մարդ, ապա արտագաղթի նույն տեմպերի պահպանման դեպքում (իսկ դրանց պահպանվելու համար բոլոր միտումներն առկա են), 2010 թ. Հայաստանում բնակվելու է շուրջ 1,5-2 միլիոն մարդ, ընդ որում՝ արտագաղթողների մեջ դարձյալ մեծ տոկոս են կազմելու երիտասարդությունը և մասնագիտական բարձր պատրաստություն ունեցողները։ Հասկանալի է, որ այս ծերացած ու պակաս կրթված մարդուժն անընդունակ կլինի պահանջված քանակով համալրելու Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքը հանդիսացող Հայկական բանակը, զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, պայքարելու սոցիալական արդարության նվազագույն պահանջները հարգող՝ բարեկեցիկ ու ժողովրդավարական պետություն կառուցելու համար (իսկ առանց ժողովրդի ճնշման՝ այդպիսի պետություն երբեք չի կառուցվի)։ Ստացվում է կախարդական շրջան. արտագաղթը ծնում է զարգացման համար անբարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններ, որոնք իրենց հերթին ծնում են արտագաղթ։ Ուստի արտագաղթը պետք է կանգնեցվի ամեն գնով,  այլապես այն ոչ թե դադարելու, այլ անդադար շարունակվելու է։
        Ժամանակն է դարմանել ու փոխհատուցել Հայաստանից տեղի ունեցած մեծ արտագաղթի հետևանքները։ Ժամանակն է ծրագրել ու իրականացնել ԶԱՆՎԱԾԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՆԵՐԳԱՂԹ, որի գլխավոր առանձնահատկությունը լինելու է ոչ թե հանպատրաստից հայրենադարձությունը, այլ աշխատանքի և բնակության հարցերի նախնական մանրակրկիտ ուսումնասիրությունն ու հստակ լուծումը (ստորև այս գաղափարը հանգամանորեն պարզաբանելու ենք)։
        Հայրենադարձությունը որպես խնդիր, զարմանալիորեն, բացակայում է սփյուռքահայ կազմակերպությունների օրակարգերից։ Ընդհակառակը, ներգաղթը կարծես «տաբու» է դարձել Հայաստան-Սփյուռք ամեն կարգի և մակարդակի հանդիպումներ-քննարկումներում, այդ թվում՝ Հայաստան-Սփյուռք Ա և Բ համաժողովներում։
    Ո՛չ Հայաստանի ներկա ֆիկտիվ պետությունը, ո՛չ էլ սփյուռքահայ ավանդական կառույցները զանգվածային հայրենադարձություն կազմակերպելու որևէ հետաքրքրություն ու շահագրգռվածություն չունեն։ Բարեբախտաբար, ի տարբերություն անցյալի, ներկա պատմական ժամանակաշրջանն ու հե՛նց գլոբալացումը, որը մեզ համար մինչև այժմ հիմնականում բացասական ու վտանգավոր հետևանքներ է ունեցել՝ տալիս են հայրենադարձության խնդիրը անհատական ու խմբական մակարդակի վրա լուծելու աննախադեպ հնարավորությունները, այդ թվում՝ Հայաստանի վիզային «ազատական» ռեժիմը, մարդկային հոսքերի մեծապես աճած շարժունակությունը (մոբիլությունը), բոլոր տեսակի տեղեկատվության առկայությունը մոլորակի ամենահեռավոր վայրերում, սփյուռքահայերի տնօրինած կապիտալի բավարարությունը՝ Հայաստանում սեփական տունն ու գործը հիմնելու համար։
     Կազմակերպված ներգաղթը նախատեսում է մի քանի փուլ.
1.Արտերկրում բնակվող ու հայրենադարձվել ցանկացող հայ ընտանիքները միմյանց հետ կապ կհաստատեն ու կկազմեն փոքր խմբեր՝ բաղկացած 3-ից մինչև 50 կամ ավել ընտանիքներից։
2. Յուրաքանչյուր խումբ կհավաքի մի ընդհանուր դրամագլուխ՝ Հայաստանում տնտեսական այնպիսի գործունեություն կազմակերպելու համար, որը հայրենիքում կապահովի խմբի անդամ ընտանիքներին աշխատանքով և ապրուստով։ Յուրաքանչյուր ընտանիքի շահաբաժինը հավասար կլինի նրա կատարած ներդրմանը։
3. Յուրաքանչյուր խումբ պետք է 2-3 ամսով (գուցե մեկից ավել անգամ) Հայաստան գործուղի իր ներկայացուցիչներին՝ տեղում շուկան ուսումնասիրելու, աշխատանքի և բնակության պայմանները նախապատրաստելու համար.
4. Հայրենադարձությունը կարող է իրականացվել պայմաններին համապատասխան՝ խումբը կճանապարհվի հայրենիք մաս-մաս կամ ամբողջ կազմով (որը մեծ տպավորություն կթողնի սփյուռքահայ զանգվածների վրա)։
    Հայրենադարձվողները որևէ կառույցից կախման մեջ     չեն լինելու և չափազանցված ակնկալիքներ չեն կարող ունենալ, քանի որ Հայաստանում նրանց սպասելու են իրենց իսկ գնած (կամ կառուցած) տունն ու տեղը և իրենց իսկ ստեղծած աշխատանքային գործունեությունը։ Առաջին ալիքի մեջ, հավանաբար, լինելու են նախկին հայաստանցիները, որ նշանակում է, թե նրանք նաև քաջածանոթ են լինելու Հայաստանի ներկա տնտեսական, իրավական ու այլևայլ պայմաններին և լինելու են իրատես։
         Անգամ միջին չափերի կազմակերպված ներգաղթը կլուծի հայ ազգի և պետականության առջև կանգնած և անլուծելի թվացող մի շարք հանգուցային խնդիրներ.
1. Ժողովրդագրական. Հայաստանը հայաթափ լինելու վրահաս աղետից կարող է փրկել միայն ու միայն բազմահազարանոց հայրենադարձությունը.
2. Տնտեսական. կազմակերպված ներգաղթը կտրուկ կբարելավի երկրի տնտեսական դրությունը, քանի որ տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ հայրենիք են վերադառնալու իրենց իսկ նախապատրաստած աշխատատեղերը գործարկելու, ուստի երկրի տնտեսությունը ստանալու է զարգացման շատ հզոր ազդակ, զգալիորեն ընդլայնվելու են նեքին շուկան ու սպառողական հնարավորությունները։ Բացի այդ՝ հայրենադարձներն իրենց հետ Հայաստան են բերելու զգալի կապիտալ։ Միացյալ Նահանգներից ու զարգացած մյուս երկրներից վերադարձող յուրաքանչյուր 5 հոգանոց ընտանիք իր հետ կարող է Հայաստան բերել միջինը մոտ 30.000 ԱՄՆ դոլար։ Այս ամենահամեստ հաշվարկով, 20 հազար ընտանիքը (100.000 մարդ) Հայաստան կբերի 600 միլիոն, 40 հազար ընտանիքը (200.000 մարդ)՝ 1,2 միլիարդ, 60 հազար ընտանիքը (300.000 մարդ)՝ 1,8 միլիարդ, 100 հազար ընտանիքը (500.000 մարդ)՝ 3 միլիարդ դոլար։ 
3. Բարոյահոգեբանական. հայրենադարձվողները, նոր ավյուն ու եռանդ հաղորդելով հայրենիքին, կտրուկ կբարելավեն հայաստանաբնակ ժողովրդի բարոյահոգեբանական անտանելի ծանր հոգեվիճակը։ Նրանք կթուլացնեն լարվածությունը երկրի կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ սկսած հայրենիքի պաշտպանությունից ու տնտեսությունից, վերջացրած ազգաբնակչության իրավական պաշտպանվածությամբ։ Վերջին տարիներին Հայաստանից դուրս գտնվող մեր շատ հայրենակիցներ (ոչ բոլորն, իհարկե) ապրել են հարաբերականորեն ավելի լավ պայմաններում, քան Հայաստանում մնացածները։ Հայրենադարձները կկատարեն ճիշտ նույն դերը, ինչ կատարում են ռազմաճակատներում թարմ զորագնդերը, երբ հարկ է լինում նրանցով փոխարինել հոգնած ու հյուծված, թեկուզև՝ ընտրելագույն ջոկատները։
5. Իրավական. հայրենիքում մշտական բնակություն հաստատողները չեն հանդուրժելու իշխանական ապօրինությունները, նրանք բոլորովին նոր ու հուժկու թափ են հաղորդելու Հայաստանում սոցիալական արդարության ու հավասար իրավունքների համար ընթացող պայքարին։ Սրան նպաստելու է հատկապես այն, որ նրանք ունենալու են և՛ տնտեսական որոշակի անկախություն և ինքնուրույնություն, և՛ որոշակիորեն կազմակերպված են լինելու իրենց խմբի շրջանակում։ Դրանով իսկ Հայաստանում աննախադեպ զարգացում է ապրելու իրավական դաշտն ու պաշտպանվածությունը։
6. Մշակութային. հայրենիքում մշտական բնակություն հաստատողները նպատակ են ունենալու սովորեցնել զավակներին հայերեն, ներգրավվել հայկական մշակույթի մեջ ու ապրել հայեցի վարքուբարքով (այլապես նրանք Հայաստան վերադառնալու ցանկություն չեն էլ ունենա)։ Դրանով իսկ ուժգին հարված կհասցվի Հայաստան թափանցած ապազգային, հակամշակութային այլանդակ երևույթներին։
7. Գիտական. Հայաստան մուտք կգործեն օտար լեզուներ իմացող բազմաթիվ պատանիներ ու երիտասարդներ, որոնց հետագա նպաստը հայրենի գիտությանը վիթխարի է լինելու։
8. Հայապահպանական. հայրենադարձությունը կփրկի արտերկրի հայությանը անխուսափելի ձուլումից՝ սպիտակ ջարդից։
      Միով բանիվ՝ պատմական այս փուլում համայն հայության առաջին խնդիրը՝ կազմակերպված ներգաղթն է։
ԱՌԱՋԻՆ ՀԱՐՅՈՒՐՆԵՐԻՆ ԿՀԵՏԵՎԵՆ ՀԱԶԱՐՆԵՐԸ, ՀԱԶԱՐՆԵՐԻՆ՝ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐՆԵՐԸ…

Արմեն Այվազյան

Կ Ե Ռ Խ Ա Չ
(ՍՎԱՍՏԻԿԱ)

Մատենադարանի ավագ գիտաշխատող,
 Պատմական գիտությունների թեկնածու

      Սվաստիկա. սանսկրիտերեն ստուգաբանությամբ su և asti, նշանակում է լավ լինել: Արտահայտում է նաև երջանկություն, բարեբախտություն միտքը: Այս երկու կողմից կազմըված խաչը պատկանում է նախապատմական ժամանակներին: Կեռխաչը համարվում է հավերժության խորհրդանշանի նախատիպը՝ աջ և ձախ պտույտներով:
      Հայկական լեռնաշխարհում կեռխաչերը հանդիպում են դեռևս հնագույն ժայռապատկերներում, այնուհետև, լինելով բրոնզեդարյան հիմնական զարդանախշերից, պատկերվել են զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ, դաշյուններ և այլն) վրա, հաճախ պատրաստվել մեդալիոնների ձևով (բրոնզից, ծարիրից)՝ որպես առանձին զարդ: Հետագայում ենթարկվելով ձևափոխությունների՝ կեռխաչը ստացել է բարդ ձևեր: Որոշ կեռխաչերի ծայրերը ծռված են մի քանի անգամ, երբեմն հանդիպում են եռաճանկ ու բազմաճանկ կեռխաչեր: Որոշների խաչաձևման մասում պատկերված է սկավառակ կամ շրջանակ (Անիի պարիսպների վրա): Հայաստանում տարածված են հատկապես կեռխաչ, ճանկախաչ, խաչաթև, հավերժության նշան և այլ անվանումներով միոլոր, բազմոլոր խորհրդանշանները:
        Կեռխաչը  խորհրդանշել է նաև՝ արև, կրակ, կայծակ, կյանք, պտղաբերություն և ծննդաբերություն: Հատկապես արևը խորհրդանշող խորհրդանշաններից մեկն է կեռխաչը, որի թևերը ուղիղ անկյունով թեքվում են դեպի աջ կամ ձախ:
       Կեռխաչն իր ձևերով անընդհատ շարժման տպավորություն է թողնում, խորհրդանշելով հենց արևի շարժումը:
       Արևապաշտ հայը արև է պատկերել ժայռերին, զենք ու զրահին, կենցաղային իրերին, զարդերին… Մեր նախնիները արևը պատկերել են շրջանակի, խաչի, կեռխաչի, անիվի, պտտվող ճառագայթների, անգամ կենդանիների (առյուծ, ձի, խոյ) պատկերով: Արևի պաշտամունքը շատ հազարամյակներ ուղեկցել է հայ ազգին. այն մեր հավատալիքների հեքիաթների, ասացվածքների, հանելուկների, երգերի ու պարերի (շուրջպար), անվանումների մեջ է… Արևը հայի համար նաև սրբազան երդում է:
         Կեռխաչի (սվաստիկա-   յի) հետ առնչվող վերլուծությունները նորից հիմնավորելով դրանց հայարիական ծագումը (Հայաստա-
նի ժայռապատկերներում հայտնաբերվել են կեռխաչերի ամենահին օրինակները), հավաստում են, որ Ա. Հիտլերը և նացիստական այլևայլ պարագլուխները իրապես չեն հասկացել կեռխաչի խորհուրդը և իրենց գործելակերպով միայն վարկաբեկել են այն: Սակայն, դա մեզ չի կարող պարտադրել հրաժարվելուՀայոց հազարամյակների պատմությունի, նաև՝ տիեզերական խորիմաստ խորհուրդներից:
«Հայ-Արիներ»-ի
Խմբագրություն

Հայ Արիական Միաբանությունը 10 տարեկան է:
     Այս ամբողջ ընթացքում ՀԱՄ-ը զբաղվել է Հայ-Արիական գաղափարախոսության քարոզչությամբ, այդ գաղափարները հայ հասարակության մեջ և քաղաքական դաշտում ամրագրելու առաքելությամբ, նաև՝ կազմակերպական կառույցների ստեղծմամբ:
      Մեկ անգամ ևս ներկայացնում ենք ՀԱՄ կառույցը.
     ՀԱՄ-ը հիմնադրվել է 2000թ.-ին, սակայն, վերջնականապես ձևավորվել ու կազմակերպվել է 2002թ.-ին: Մինչ այդ, 1999թ. սկզբներին հռչակվել էր Հայ Արիական Բռունցքը, որը մեծապես նպաստեց ՀԱՄ-ի ստեղծմանը: ՀԱՄ-ը Հայկականությամբ և Համաարիականությամբ առաջնորդվող Հայկական Արմատական–Ազգայնական կառույց է, որն առավելապես հայ անիշխանական (անարխիստական) ուղղվածություն ունի: ՀԱՄ-ը որդեգրել է զուտ Հայկական Ավանդական Ազգայնական բոլոր գաղափարներն ու ուսմունքները, հատկապես՝ Նժդեհյան Ցեղակրոնությունը, և քաղաքական առումով պաշտպանում է Հայ Դասական Ազգայնականության շահերը:
       ՀԱՄ-ի կառույցում ընդգրկված են.
1.Հայ Արիական–Ցեղապաշտական Կուսակցությունը (ՀԱՑԿ).
2.Հայ Արիական–Ցեղապաշտական Դաշինք հասարակական կազմակերպությունը (ՀԱՑԴ).
3.Հայ Արիական Կենտրոնը, — իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական խմբերով.
4.«Հայ–Արիա» շաբաթաթերթը (ՀԱՑԿ-ի և ՀԱՑԴ-ի համատեղ պաշտոնաթերթ).
5.«Հայ–Արիներ» ամսաթերթը.
6.«Հայ–Արիներ»-ի «Հայեր» եռամսյա հավելվածը.
7.Հայ–Արիական ուսանողական ակումբը.
8.Հայ–Արիներ երիտասարդական ակումբը.
9.Հայ–Արորդիներ մանկապատանեկան ակումբը.
10.ՀԱՑԿ — ՀԱՑԴ-ի Արցախյան պատերազմի մասնակիցների խորհուրդը.
11.«Արիական Արահետ» արտադրա–տնտեսական կազմակերպությունը.
ՀԱՄ-ը ունի նաև անհատ միաբան անդամներ, համակիր և օժանդակ շրջանակներ՝ Հայաստանում և Սփյուռքում:
       ՀԱՄ-ի հրատարակություններն են. 
        «Հայ Արիական – Ցեղապաշտական Դաշինք» (1996թ.,ք. Աբովյան), «Հայոց Ազգային Բանակ – Հայ Արիական Բռունցք. (պատմություն և իրականություն)» (2001թ., ք. Աբովյան) գրքույկները, «Հայ Արիական Միաբանություն» (2003թ., ք. Երևան) գիրքը: Վերջինս ՀԱՄ-ի ծրագրային, կանոնագրային (կենսաօրենքներ), գաղափարական, քաղաքական և այլ ոլորտների վերաբերյալ ծավալուն աշխատություն է, որը հայ քաղաքական-գաղափարական ներկա իրականության մեջ իր նմանակը չունի առ այսօր:
       ՀԱՄ-ի հրատարակություններից են նաև մամուլի  հետևյալ միջոցները.
       «Հայ – Արիա» ամսագիրը, (1998թ.) որն այսօր չի տպագրվում,
       «Հայ – Արիներ» ամսաթերթը (2002թ.) և նրա «Հայեր» եռամսյա հավելվածը (2002թ.):                   
     1989թ. Արցախյան շարժմանը զուգահեռ ընթանում էր նաև Հայաստանի (Հայկական ԽՍՀ) անկախացման շարժումը (հետագայում՝ ազգային – ազատագրական պայքարը) և ադրբեջանական զինված կազմավորումներին բախվելուց բացի առկա էր նաև խորհրդային բանակի հետ ընդհարվելու վտանգը …
    Մինչ այդ, պատմական անխուսափելի և օրինաչափ անցուդարձի ընթացքում, ապազգային (հակազգային) ուժերը գրեթե անթերի կազմակերպված պառակտիչ գործունեություն էին ծավալել, և իրար հաջորդելով՝ մասնատվում էին քաղաքական խմբավորումներն ու ուժ ներկայացնող կազմակերպությունները, որի հետևանքով թուլանում է և՛ Արցախյան շարժումը, և՛ Անկախության համար մղվող պայքարը…
    Պառակտման ալիքը ցնցեց նաև պայքարի բովում իր տեղը գտած Հայաստանի Ազգային Անկախություն Կուսակցության (ՀԱԱԿ) հիմքերը և այն բաժանեց երկու մասի: Միավորվելու բանակցություններն արդյունք չտվեցին: Եվ որոշ բանակցություններից հետո որոշվեց ստեղծել «Հայ Ցեղակրոնների ՈՒխտ» (ՀՑՈՒ) կիսաքաղաքական-կիսավրիժառուական (պաշտպանական) կազմակերպությունը՝ քաղաքականությամբ զբաղվելուց բացի, նաև՝ սպասվող ամենատարբեր ուժային գործողություններին դիմակայելու նպատակով: Կազմակերպության ծրագիրն ու կանոնագիրը հիմնականում պատրաստ էին և Աբովյան քաղաքում պետք է տեղի ունենար ՀՑՈՒ հռչակումը (նախատեսված էր 1989թ. նոյեմբերի 30-դեկտեմբերի 1), սակայն դա տեղի չունեցավ, և մասնատված ՀԱԱԿ-ի թևերից մեկում, Հայ Ազգային Կուսակցության (ՀԱԿ) հիմնադրման ժամանակ, առաջարկվեց ստեղծվող կուսակցությունն անվանել Հայ Ցեղակրոնների Կուսակցություն (ՀՑԿ, պաշտոնաթերթը՝ «Արյան Կանչ»), բայց առաջարկությունը բավարար աջակցություն չստացավ, և Նժդեհյան Ցեղակրոնությանը դառնալը անորոշ ժամանակով հետաձգվեց…
         1990թ. փորձ արվեց Ցեղակրոնությունը հաստատել Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) գաղափարախոսության հիմք, իսկ Նժդեհականությունը՝ հայ զորականի հոգեմարմնական կերպարը բնութագրող ուսմունք: Այդ ուղղությամբ արդեն կատարվում էր նպատակային աշխատանք, նույնիսկ կար տեսանելի արդյունք, սակայն, ՀԱԲ-ի լուծարումը կասեցրեց Նժդեհյան Ցեղակրոնության առաջընթացը…
        Այնուամենայնիվ, Հայաստանում օրինաչափորեն ստեղծվեցին Ցեղակրոն ուսմունքով առաջնորդվող կազմակերպություններ ու խմբավորումներ և նրանցից մեկի՝ Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցության (ՀԱՑԿ) հիմնադրումը տեղի ունեցավ Աբովյան քաղաքում, 1993թ. դեկտեմբերի 15-ին: Սակայն դաշնակցական, ռամկավարական, համայնավարական, հհշական և այլ կուսակցական ու անկուսակցական մի շարք (մոտ 10) թերթերին ուղարկված հռչակագրի և ծրագրային հիմնադրույթների շարադրանքը չտպվեց: Միայն 1995թ. հուլիսի 21-ին, Աբովյանի շրջանային «Կոտայք» թերթում (թիվ 8 (6079))  ՀԱՑԴ-ի (մինչ այդ ՀԱՑԿ–ն Դաշինքի էր վերածվել) ներկայացուցիչների ջանքերով տպագրվեցին ՀԱՑԴ-ի հռչակագիրը և հիմնարար հատվածներ ծրագրից…
    Շուտով անվանափոխված ՀԱՑԴ-ն՝ Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինքը (հռչակագրում, ծրագրում և կենսաօրենքներում որոշ լրացումներ կատարելուց հետո) համալրվեց, և 1996թ. փետրվարի 12-ին մի քանի ընտանիք կազմավորեց ՀԱՑԴ-ի Գերագույն Խորհուրդը (ԳԽ), որն էլ արագորեն սկսեց զբաղվել նպատակային գործունեությամբ…
     Մինչև 1996թ. ՀԱՑԴ-ում կար մեկ Ցեղապաշտ ընտանիք, որը գործում էր բազմաթիվ համակիրների օժանդակությամբ: 1995թ. համագործակցելով, իսկ 1996թ. համալրելով ՀԱՑԴ-ն՝ այդ ընտանիքները նույն թվականին կազմավորեցին ՀԱՑԴ-ի Աբովյան քաղաքի և Կոտայքի շրջանի, հետագայում՝ Կոտայքի մարզի համայնքը…
    1996-1997թթ.ՀԱՑԴ-ն ներգր-  ավվեց ինչպես Աբովյանի, այնպես էլ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի զանազան ոլորտներում և նպատակաուղղված հարաբերություններ սկսեց ամենատարբեր քաղաքական, հատկապես՝ հայ ազգայնական, արիական, նաև այլ ուղղվածությամբ գործուն ուժերի հետ: Սերտորեն համագործակցելով մի քանի ազգային-ազգայնական և այլ խմբավորումների ու կազմակերպությունների հետ, Երևանում ՀԱՑԴ-ն մասնակցեց (Աբովյանում նախաձեռնեց) Հայոց պատմության ուսումնասիրման և ազգային միասնական Հայկական գաղափարախոսության մշակման աշխատանքին՝ «Արարչական Դաշտ» (Հայ-Արիական գաղափարախոսության ուսումնասիրում), «Ազգային Դաշտ» (Ցեղակրոն ուսմունքի ուսումնասիրում) միավորումներում, և այլ կառույցներում (Տարոնականության, Հայկական ծագումնաբանության, հեթանոսական վարդապետության, տոհմաբանության… ուսումնասիրում):
     1994-1996թթ. մի քանի անգամ (այս դիմումներն առհասարակ անպատասխան մնացին), իսկ 1997թ. հունվարից սկսած՝ ՀԱՑԴ-ն յոթ անգամ դիմեց ՀՀ Արդարադատության նախարարություն՝ պետական գրանցում ստանալու համար, և միայն տարեվերջին գրանցվեց որպես հասարակական կազմակերպություն: Իսկ 1998թ. մարտին գրանցվեց նաև Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցություն (ՀԱՑԿ) հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի հիմնադիրը ՀԱՑԴ հասարակական կազմակերպության անդամներն էին: ՀԱՑԿ-ն, թեև ուներ իր կանոնադրությունը, որպես գաղափարախոսական հիմք ընդունեց ՀԱՑԴ-ի գաղափարական հիմնադրույթները, նպատակներն ու խնդիրները:
      1998թ. առաջին կեսին ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցվեց նաև ՀԱՑԴ հասարակական և ՀԱՑԿ հասարակական-քաղաքական կազմակերպությունների համատեղ պաշտոնաթերթը՝ «Հայ-Արիա» շաբաթաթերթը:
     …1998թ. ապրիլին, Երևանում ՀԱՑԴ-ն մասնակցեց Հայ Ազգայնական Դաշինքի (ՀԱԴ) ձևավորմանն ու հիմնադրմանը, որին այնուհետև (քաղաքական խնդիրներում) միացավ ՀԱՑԿ-ն: ՀԱԴ-ն իր տեսակի մեջ եղավ Հայ ազգայնականներին համախմբած (միևնույն գաղափարական հիմնադրույթների, նպատակների և կանոնագրի շուրջ) առաջին միավորումը և այս հաջողված փորձը ՀԱԴ-ի հետ համագործակցելու լուրջ հիմք տվեց տարբեր ազգային-ազգայնական ուժերին, ինչպես առանձին կազմակերպություններին, այնպես էլ՝ անհատներին: Միևնույն ժամանակ Աբովյանում (Կոտայքի մարզում բանակցությունները որոշ ժամանակով ձգձգվեցին) ՀԱՑԴ-ն, ապա նաև՝ ՀԱՑԿ-ն, նախաձեռնեցին և մասնակցեցին Ազգային ՈՒժերի Միացյալ Դաշինքի (ԱՈՒՄԴ) հիմնադրմանը, որը կարճ ժամանակում համախմբեց քաղաքում գործող մոտ 20 հասարակական և քաղաքական կազմակերպությունների: ԱՈՒՄԴ-ն եռանդուն ու նպատակային գործունեություն ծավալեց Աբովյանում՝ կարողանալով ազդել ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական ու այլ իրադարձությունների վրա:
         Այնուհետև, 1998թ. կեսերին ՀԱՑԿ-ի նախաձեռնությամբ Աբովյանում կայացավ Միասնական Պայքարի Ճակատի (ՄՊՃ), իսկ 1999թ. հունվարին՝ Երևանում՝ Հայ Արիական (Արիների) Բռունցքի (ՀԱԲ) հռչակումը, որոնք էլ իրենց դերակատարումն ունեցան հանրապետության հասարակական ու քաղաքական կյանքում: ՄՊՃ-ն Աբովյանում մինչև տարեվերջ ղեկավարեց սոցիալ-տնտեսական, իրավական-քաղաքական բարեփոխումների շարժումը՝ այդ ընթացքում քաղաքում անցկացնելով  հանրահավաքներ, ուղիղ հեռուստաեթեր ու այլ միջոցառումներ, իսկ ՀԱԲ-ը, նախկին Հայոց Ազգային Բանակի հիմքի վրա, կազմակերպեց Ցեղակրոն և Արիական մի շարք ուժերի համախմբումը…ՀԱԲ, նույնպես քաղաքական-գաղափարախոսական միավորում, որի հիմնադիրներն էին ՀԱՑԿ-ն և նախկինում՝ 1989-1990թթ. Հայաստանում գործող (Հայաստանի անկախացմանը մեծապես նպաստած, տարածքային ամբողջականությունը պաշտպանած) Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմավորման հրամանատարական կազմը: Շատ արագ այս դաշինքին միացան մի քանի կազմակերպություններ (հիմնականում՝ Արցախյան պատերազմում զոհված և վիրավորված ազատամարտիկների ընտանիքների խնդիրներով զբաղվող): 2000թ.-ին ստեղծվեց նաև Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), քանզի ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն ակնկալում էին հետագայում ՀԱԴ-ի, ՀԱԲ-ի և ՀԱՄ-ի միավորմամբ Հայաստանում ստեղծել ազգայնական հզոր քաղաքական-գաղափարական ուժ: ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն առաջնորդվում են Հայկականության և Արիականության (Համաարիականության) գաղափարախոսությամբ և համագործակցում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի տարբեր ուժերի հետ, որոնց դիրքորոշումներն ու նպատակները չեն հակասում Հայաստանի ու հայության շահերին: 2000թ. սեպտեմբերի 15-ին  ՀԱՑԴ-ն և «Էություն» Ազգային Իմաստության Տաճարը համախոհների հետ հայտնեցին Հայաստանում Ազգային Ոգեղեն-Գաղափարական Զարթոնք նախաձեռնելու մասին, որը պիտի վերածվեր Հայոց Վերածնունդն իրականացնող շարժման: 1999թ. ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն մասնակցեցին ՀՀ Ազգային Ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ առաջադրելով ԱԺ պատգամավորի, Աբովյանի քաղաքապետի, ավագանու անդամների, և մի քանի մարզերում գյուղապետերի ու ավագանու անդամների  թեկնածուներ,  իսկ  2000թ.՝ Աբովյանի ԱՈՒՄԴ-ի հետ՝ ՀՀ նախագահի ընտրություններին: 2002-2003թթ.-ին անցկացվող ընտրություններին մասնակցեց արդեն ձևավորված ՀԱՄ կառույցը՝ առաջադրելով, պաշտպանելով համայնքի ղեկավար (քաղաքապետ, գյուղապետ), ավագանու անդամ, ՀՀ նախագահի և ԱԺ պատգամավորի թեկնածուների:
      2000-2002թթ. ՀԱՑԿ-ն իր գործունեությամբ հաստա-  տուն և ուրույն տեղ գրավեց Հայաստանի հասարակական–քաղաքական դաշտում՝ որպես ազգայնական գործուն կառույց, և «Ազգայնական ակումբ»-ի, «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության ու «Հայ Դատ» կազմակերպության հետ որոշակիացրեց Հայաստանի դասական ազգայնական դաշտը: Սերտ համագործակցություն ծավալվեց նաև ՀՀ «Հայ-Արիներ» Հայկազունների ազգային (սկաուտական) միության, «Արորդաց Ուխտ» համայնքի, Հայաստանի ժողովրդային շարժման (ՀԱՀԳԲ-ի (ASALA) հասարակական-քաղաքական թև), «Մաշտոց միավորման» հետ՝ Հայաստանի հանրակրթական ու այլ ուսումնական հաստատություններին, հայագիտության և լեզվաքաղաքականության ոլորտին առնչվող հարցերում: Ամենատարբեր կազմակերպությունների հետ մասնակցեց ՀՀ կյանքի տարաբնույթ անցուդարձին (հանրահավաքներ, երթեր, ցույցեր, իրավական և սոցիալական պաշտպանության հարցեր, տոնակատարություններ, գիտաժողովներ, ասուլիսներ և այլ միջոցառումներ, որոնցից նշանակալիցը՝ հազարամյակներ հետո Արագածից բերված Նավասարդյան խաղերի կրակն էր և Հայաստանի Արիական ուժերի գիտապատմամշակութային համաժողովը): Առավել աշխույժ գործունեություն ծավալվեց նաև՝ ՀՀ–ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության և սփյուռքահայ շրջանակների հետ:
      ՀԱՑԴ-ՀԱՑԿ-ն համակիր և օժանդակ անդամների մեծ շրջանակ ունեն Երևան, Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր–Հաճըն, Բյուրեղավան, Վանաձոր, Ստեփանավան, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Ամասիա, Գորիս և այլ քաղաքներում ու գյուղերում, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերում, նաև՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Քաշաթաղի մարզ) և սփյուռքահայության մեջ (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Կանադա, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեդիա, Իրան, Լիբանան, Սիրիա, Վրաստան (Ջավախք) և այլն): Ներկայումս այս բոլոր կառույցները մտել են Հայ Արիական Միաբանության մեջ:

ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ (ՀԱՄ)
Հ  Ռ  Չ  Ա  Կ  Ա  Գ  Ի  Ր

 Հսկաների Ցեղը՝ Մարդ-Աստվածները՝ Հայերը, բնակվել են Հայքում՝ Արարչական Աստվածային Տարածքում, ու Սրբազան Արարատ Լեռան  հովանավորության ներքո…
        «Աստվածային Սուրբ Օրինաց Երկրում» Հայերը՝ որպես Արարչադիր Օրենքները պահպանողի-կրողի առաքելություն ունեցող Էակներ, տեղյակ են եղել Տիեզերքում տեղի ունեցող գործընթացներին ու մշտապես պայքարել են Մոլորակի ու Մարդկության գոյատևման համար…
      Ճանաչելով Համատիեզերական օրինաչափություննե-  րն ու տիրապետելով տարածության և ժամանակի մեջ մտովի տեղաշարժվելու իմաստությանը՝ նրանք անընդհատ միջոցներ են ձեռնարկել՝ կանխելու կենդանական ու բուսական աշխարհի հնարավոր կործանումը՝ Տիեզերքի՝ պարբերաբար վերաձևավորման արարիչ-ավերիչ ազդեցությունից…
      Երկրագնդի բոլոր անկյուններում կատարելով փրկիչ-վերականգնիչ գործողություններ, երկար ժամանակ մնալով աղետյալ գոտիներում՝ նրանցից շատերը հարաբերվեցին երկրաբնակ բոլոր չորս Ցեղերի հետ՝ տալով նոր տեսակի ցեղատիպեր՝ առանց Աստվածության, իսկ Էությամբ՝ ոչ լիարժեք երկրացի: Եվ այս տեսակները,  զրկվելով Աստվածությունից և չունենալով երկրացու Էություն, դարձան թշնամի ամենայն արարման՝ Երկրագնդի  վրա…
         Դարերի ընթացքում նորաստեղծ, բայց Հզոր Գենից սերած ցեղերի  ավերիչ պատերազմները բոլոր երկրաբնակ Ցեղերի մեջ (այդ թվում՝ նաև Արիական) առաջացրին ներքին պառակտումներ, որոնք էլ  բոլոր Ցեղերի համերաշխության խարխլման ու ցեղապղծության դրսևորումների հաջորդական տարածման պատճառ դարձան: Թուլացավ նաև հզոր ՀայԱրիական Ցեղատիպը, որը հնարավորություն տվեց ցեղապիղծ զանգվածներին խեղելու Արիական-Ցեղապաշտական (իմա՝ Հայկական-Ցեղապահպանական) ապրելակերպն ու մտածողությունը, որն էլ զգալիորեն հեռացրեց Հային և Արիացուն Բնությունից և իրենց  Էությունից՝ վտանգելով նաև Հայքի սահմանները…    
    Մեր նախնիների հզորության անկումը շարունակվեց Հայկական Բարձրավանդակի տարածքում պարբերաբար տեղի ունեցող արտաքին միջամտություններին ու երկարատև ավերիչ պատերազմներին զուգահեռ, որի հետևանքով ՀայԱրիացիները թույնի պես ներգործող ներքին պառակտումների ու տարաձայնությունների հորձանուտում չկարողացան կենտրոնացնել ու նպատակամղել Ցեղի շարժիչ ուժը՝ էլ ավելի հեռանալով իրենց Արմատներից՝ զրկվելով Աստվածային Տարածքի հովանավորությունից…
       Թեև շարունակական անկմանը, մեր նախնիները պարբերաբար ստեղծում էին պետական կազմավորումներ ու քաղաքակրթություններ, որոնք, սակայն, գազանաբար ոչնչացվում էին քոչվոր ու բարբարոս ցեղախմբերի  կողմից (դրանք, լինելով այլամերժ և չունենալով արարման կարողություն, ներխուժելով Հայկական Բարձրավանդակ, գոյատևում էին ավերելու միջոցով): Սրանք էին, որ շուտով հրաժարվեցին իրենց  ծագումից ու ծննդավայրից, հորինեցին հայամերժ և ցեղամերժ գաղափարախոսություններ, կրոններ…
         Ավերումներն ու մասնատումները, ներքին պառակտումներն ու անհաշտությունները ՀայԱրիացիներին օրինաչափորեն մղեցին առավել համախմբվելու և ինքնությունը պահպանելու: Ու Հինավուրց Ցեղը հզորանալով ձեռք բերեց նոր որակ, որը ձևավորվեց ինչպես ինքնատիպ ներազգային ավանդույթներով, այնպես էլ նախնիների ներցեղային օրենքներով՝ նպաստելով Հայ Ազգի կազմակերպմանն ու սրընթաց առաջընթացին…
   Սակայն այդ որակական զարգացմանը զուգընթաց, պատմական որոշ տարածքներում տեղի էր ունենում Հայ Ցեղի մի հատվածի բարոյական անկում՝ հոգեմարմնական այլասերում: Այդ դարավոր փորձությունների ընթացքում ձևավորվեց նաև Հայության մի այլ զանգված՝ Հայ Ժողովուրդ, որը, այնուամենայնիվ, կարողացավ իր մեջ պահպանել  Հայ Ցեղի բացառիկ Գենը և նրա անջնջելի հիշողությունը…
     Վերջին հարյուրամյակներում, չունենալով որևէ պետական կազմավորում և պարբերաբար ենթարկվելով կոտորածների և ցեղասպանության, Հայ Ժողովուրդը գրեթե դատապարտվել էր վերածվելու խառնամբոխի, որն էությամբ ապազգային ու ցեղամերժ լինելով, պիտի ինքնասպառմամբ ոչնչացներ Հայ Արիների Գենը…
   Ինչպես դարեր առաջ…ասուրա-բաբելական, հռոմեական, բյուզանդական, մոնղոլ-թաթարական… և այլ եր- կրների ու ազգերի վայրագ և ավերիչ միջամտություններից է տուժել Հայ Ազգը, այնպես էլ վերջին ժամանակներս թուրքական ու ռուսական զավթողական, նենգ ու դավադիր միջամտություններից և արևմուտքի պետությունների այլասերված դիվանագիտությունից են տառապել Հայությունն ու Հայաստանը…
       Այս երկու կայսրությունների մեծապետական ձգտումների և արևմտյան պետությունների ծավալապաշտական դիվանագիտական  խաղերի հետևանքն էր նաև 1918-1921թթ. նորաստեղծ առաջին ՀՀ կործանումը, որից հետո Հայաստանը կրկին բաժանվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Հայ Ազգի համար սկսվեց հալածանքի, տառապանքի ու մասնատման դժվարին ժամանակաշրջան, երբ բարոյահոգեբանական ոչ պակաս վտանգավոր էր տեսակի անհետացման վտանգը՝ թուրքացմամբ ու խորհրդային ժողովուրդ-ամբոխի կերտմամբ…
    Եվ այսօր, մեր Արյան ու գերագույն ճիգերի գնով ստ-  եղծվել է նոր Հայկական Պետություն, իսկ Հայ Ազգն իր ազատատենչ ու ռազմաշունչ Ոգով հնարավորություն է ձեռք բերել ոչ միայն գոյատևելու, այլև իրականացնելու իր Գերագույն Նպատակը՝ վերատիրելու Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստանին: Վաստակել է նաև ազգային ու բարոյական նկարագրին, ներազգային ավանդույթներին ու արժեքներին տեր լինելու իրավունք, իրականություն դարձնելով «մեկ Ազգ՝ մեկ Հայրենիք» գաղափարը, որը կնպաստի ՀայԱրիական ներցեղային օրենքների և Արիական-Ցեղապաշտական (իմա՝ Հայկական-Ցեղապահպանական) կացութաձևի վերականգնմանը և Հայ Ցեղի վերահաստատմանը իր Արարչական Բնօրրանում՝ Հայքում…
   Հայաստանում ստեղծված և գործող ազգային կուսակցությունները, միություններն ու այլ կազմակերպությունները փորձում են համախմբել Հայությանը և կազմակերպված ծառայել Ազգին ու Հայրենիքին: Սակայն, համախմբել անտարբեր, օտարասեր ու ստրկամիտ ժողովուրդ-զանգվածին Ցեղի և Ազգի սերուցքի շուրջ, ներկայումս աննպատակահարմար է. դա հնարավոր է միայն Ազգային Ոգու արթնացմամբ:  Իսկ արդ, Ազգի ու Հայրենիքի համար իրեն զոհաբերողը չի կարող համակերպվել Ազգն ու Հայրենիքը դավաճանողի կամ լքողի  հետ:
    Այս պատմական իրականությունից և ՀայԱրիական մտածողությունից թելադրված՝ անհրաժեշտություն ծագեց կազմավորելու Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ):
      ՀԱՄ-ի նպատակն է իր շուրջը համախմբել Ցեղապաշ-  տին հատուկ գաղափարներով առաջնորդվող և Ամբողջական Հայաստանի վերատիրման համար անձնվիրաբար պայքարող Հայ Ազգի նվիրյալներին, որոնք  իրենց համարում են Հայ Ցեղի սերունդ, ՀայԱրիական Ոգու կրող, չեն  հանդուրժում ոչ մի այլ ազգի ու պետության դավանանք ու համոզ-  մունք, պաշտում են Հայրենիքի գաղափարը և իրենց գործունեությամբ հենվում են Ազգի Ներուժի վրա: ՀԱՄ-ը համագործակցում է բոլոր ազգանվեր ուժերի հետ, որոնք առաջնորդվում են դարերի ընթացքում ձևավորված սեփական ազգային գաղափարախոսությամբ ու մտածողությամբ, կացութաձևով, ՀայԱրիացուն հատուկ Էությամբ ու Զորությամբ:
        ՀԱՄ-ի հռչակումը տեղի է ունեցել 2000թ. հունիսի 26-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ Արիական Կենտրոնում:

ՀԱՄ Գերագույն Խորհուրդ

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։