Ժողովրդավարությունը ժողովրդաիշխանությունը չէ՛, ի սկզբանե ամբոխավարությունն է…

Ժողովրդավարությունը եղել եւ մնում է ժողովրդախեղման քաղաքականություն, որի հետեւանքը հանգեցնում է ինչպես անհատական, այնպես էլ հանրային֊պետական (հանրապետություն) տկարացման եւ հնազանդության…
Սա ժողովրդի կողմից իրեն տրված իշխանությունը վարելու ժողովրդակարգը չէ, այլ` ժողովրդին վարելու` իր ինքնությունից, ինքնահարգանքից ու անհատականություններից զրկելու, համահարթեցնելու եւ անդեմացնելու հասարակարգ է` հասարակների֊պարզունակների կարգ… 

Սա հանգեցնում է պետականակարգի պարզունականացմանը եւս` ազգը, որ “վերացել է” ժողովրդի ձեւավորմամբ, վերածվում է հանրության (հանրային պետության` հանրապետության բնակչության ֊ իմա` քաղաքացիական հասարակարգի), ապա հասարակության` հասարակ֊ների հոծ խմբի (ընդդեմ հատուկ֊ների/անհատականությունների), որն էլ վերածվում է ամբոխի … ինչին ականատես ենք Հայաստանում (ավելի վաղ` նաեւ այլուր)…

Ամբոխի վերածման փաստն էլ հիմնավորում է, որ ժողովրդավարությունը հենց ամբոխավարությունն է ի սկզբանե…
Ժողովրդավարությունը չի վերածվի ժողովրդաիշխանության, քանզի համահարթեցումը֊գլոբալիզացիան (ազգերի ու երկրների վերացում ֊ “մեկ ազգ ֊ մեկ պետություն”), որ ժողովրդավարության նպատակն է` սահմանափակում է, ապա ոչնչացնում բնականը, ազատականացնելով, սանձարձակության մղելով անբնականը` մարդամերժը, հակազգայինն ու անաստվածայինը…
Եվ մտազուրկ, սեռախեղ ու հոգեխեւ պարզունակները շատ արագ վերածվում են դիմազուրկ, անսեռ ու անհոգի կամակատարների եւ պատրաստ են որպես կառավարվող մարդ֊ռոբոտներ (երբ զանգվածաբար չիպավորվեն (չիպը հեռակառավարվող
սարք կլինի…), որպես զոմբիներ (այսօր` դեռ ժեխեր) ծառայել իրենց տերերին…
֊ ֊ ֊
Բայց մարդկության առողջ հատվածն իհարկե պայքարում է այս ամենի դեմ եւ վաղուց, աշխարհն էլ կարծես գնում է ազգայնացման` ազգայնանում է տարբեր դրսեւորումներով, ինչը փորձում են ձեւախեղել աշխարհի ժողովրդավարության գաղտնի հսկիչները` ազգայնսկանությունն ու ազգայնամոլությունը խառնելու փորձերով (նացիոնալիզմը` նացիզմի կամ շովինիզմի վերածման քարոզչությամբ)…
Ինչեւէ, մեզ ազգիշխանություն է պետք, անգամ` ո՛չ ազգավարություն…
Մեր դեպքում` Հայաստանի Ազգային Պետություն` միջազգային օրենքների նկատմամբ ազգային օրենքների գերակայությամբ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։