Հայերիս փորձում էին դարձնել չեռնա(սեւա)ռուս` բելա(սպիտակա)ռուսների հետ ռուսական եռյակի համար…

Հիշում եմ`  խորհրդային ժամանակներում (որոշակիորեն նաեւ ԽՍՀՄ կազմաքանդումից հետո), որոշ ռուսական շրջանակներ կես կատակ ֊ կես լուրջ հոխորտում էին, թե աշխարհում կան ռուսներ ֊ բելա(սպիտակ)ռուսներ ֊ չեռնա(սեւ)ռուսներ (մուգ մաշկի գույնով պայմանավորված), որ անբաժան եղբայրներ են… / այստեղից էլ անիմաստ, բայց թերեւս միտումնավոր խաղարկումներից այն կարծիքը ձեւավորվեց, թե Հայաստանը, հայերը հավերժ ռուսամետներ են, ինչպես բելառուսները…
Իհարկե դա սուտ էր եւ է՛… բայց այն, որ այսպես կոչված իսկական ռուսներն ու սպիտակ ֊ բելառուսները հայերին սեւ֊նեգր ռուսների տեղ դրած շահագործում էին եւ ե՛ն, աշխարհի շահերը փակել են աշխարհի աչքերը… իսկ ռուսամետությունը որպես “ազգային” խարան դեռ մնացել է… / մինչդեռ իրականում Հայ Ազգը ո՛չ ռուսամետ է, ո՛չ ամերիկամետ, ո՛չ եվրոպամետ, ո՛չ էլ մնացածամետ…
Պարզապես մեր սխալը Ազգային Պետություն չձեւավորելն էր եւ ՀՀ֊ԱՀ վերամիավորումը ձգձգելը`  Միացյալ Հայաստանի արդեն վերակերտած Հիմնաքարից հրաժարվելը… այստեղից էլ`  տանուլ տալը…
Ահա,՛ հենց սա էլ պիտի վերադարձնենք եւ վերահաստատենք`  ամրագրելով եւ մեր հայամետության մասին վերջնական ազդարարելով…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնոր

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.