ՀՀ նախագահի եւ 48 կուսակցապետերի հանդիպման մասին


Մարտի 20-ին Երեւանի մարզահամերգային համալիրի «Հայաստան» սրահում կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ քաղաքական կուսակցությունների ղեկավարների 2-րդ հանդիպումը: Ավելի քան 70 կուսակցապետերից հրավիրվել էին 63-ը, սակայն հրավերն ընդունել էին 48-ը: Հիշեցնենք, որ 1-ին հանդիպմանը նույնպես շուրջ 50 կուսակցությունների ղեկավարներ էին մասնակցել եւ քննարկել էին Արցախի հիմնախնդիրը:
2-րդ հանդիպմանը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը նույնպես մասնակցեց: Այս անգամ քննարկվեց «Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեման:
Հավաքի ավարտից հետո 
www.hayary.org-ը հարցեր ուղղեց ՀԱՄ առաջնորդին եւ ստորեւ ներկայացնում ենք նրա պատասխանները:
- Ի՞նչ կարծիքի եք նման հանդիպումների մասին: Արդյո՞ք այսպիսի հանդիպումներն օգտակար են, թե՞ ոմանց կարծիքի համաձայն՝ քաղաքական շոուներ են: Եղա՞ն քննադատություններ վարչապետի հասցեին, թե՞ ամեն ինչ խաղաղ անցավ: Ի՞նչ հարցադրումներ եւ առաջարկներ արեցիք Դուք:
 – Սկսեմ հարցադրման վերջից: Այո, վարչապետի հասցեին եղան քննադատություններ, որոնց մեծ մասը վերաբերում էր վաղուց սպասվելիք ճգնաժամի վատ նախապատրաստմանը: Այս տնտեսական ճգնաժամը մեկ օրում կամ անսպասելի՝ միանգամից չեղավ, եւ մեր երկրի պես փոքր երկիրը կարող էր եւ ավելի լավ նախապատրաստվել:

Քննադատություններ եղան նաեւ կառավարության վարկային քաղաքականության առումով, քանզի մեր պետությունը շատ էժան վարկեր վերցնելով, դրանք Կենտրոնական բանկի միջոցով տալիս է առեւտրային բանկերին, որոնք էլ մեծ տոկոսադրույթներ ավելացնելով են կազմակերպում վարկերի իրացումը, իսկ կարելի էր միանգամից եւ առանց միջնորդի այդ վարկերը քիչ տոկոսներով տրամադրել մեր ժողովրդին: Իհարկե, վարչապետը փորձեց արդարացումներ ներկայացնել, բայց լուրջ հիմնավորումներ չլսեցինք: Նրա ասածից պարզ էր, որ Համաշխարհային բանկից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից ստացած ավելի քան 1 մլրդ. վարկը հիմնականում ուղղվելու է սոցիալական ոլորտին՝ աշխատավարձերի, նպաստների վճարմանը, մի փոքր մասն էլ՝ կարեւոր ենթակառուցվածքների եւ մանր ու միջին բիզնեսի աջակցմանը: Այսինքն՝ մի ձեռքով պարտք ենք վերցնում, մյուսով բաժանում այնպես, որ շահույթը քիչ է լինելու, եւ հաստատ մի քանի ամիս անց նոր պարտքի կարիք է ունենալու պետությունը: Ռուսաստանի Դաշնությունից ստացած 500 մլն. վարկն էլ, չնայած ազատ բաշխելու հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը, սակայն սա էլ չի ուղղորդվելու ՀՀ-ում արդյունաբերության, գյուղատնտեսության լուրջ արտադրական ճյուղերի զարգացմանը: Շատերն էին այն կարծիքին, որ առանց սեփական արտադրության խթանման, Հայաստանը միշտ էլ պարտքի կարիք է ունենալու եւ եղած պարտքերն էլ դժվարությամբ է մարելու: Մենք այս առիթով արված ՀԱՄ հայտարարությունում նշել էինք, որ մի քանի սերունդ դեռ պարտքերի բեռի տակ է կքելու:
Ինչեւեէ, այսպիսի հանդիպումները նախ՝ կարեւոր են քաղաքական ուժերի շփումների համար, հետո՝ ՀՀ իշխանությունների առջեւ առանց միջնորդների հարցերը անմիջականորեն բարձրացնելու եւ տեսակետները հնչեցնելու համար: Անցյալ հավաքում Արցախի հարցով նույնպես անկաշկանդ բանավեճ էր ծավալվել:
Ես Հայ արիական միաբանության անունից առաջարկել եմ, որ պետությունը գոնե  50 տոկոսով ազգայնացնի՝ դառնա բաժնետեր երկրի կարեւորագույն ոլորտները սպասարկող ձեռնարկություններում, կառավարությունը մշակի եւ կիրառի գնագոյացման ճկուն մեխանիզմներ, որպեսզի այսպիսի ճգնաժամերի եւ արհեստական թանկացումների դեպքում պետությունը մրցակցության մեջ մտնի հատկապես մենաշնորհային ոլորտներում եւ պաշտպանի ինչպես ազատ շուկայի, այնպես էլ ժողովրդի շահերը: Այստեղ օրինակներ եմ բերել մեր ղեկավարների շատ սիրելի եվրոպական երկրներից՝ Շվեդիայից եւ Գերմանիայից, թե ինչպես են այս երկրների իշխանությունները ազատ շուկայական հարաբերություններում գործադրում իրենց պետական լծակները: Առաջարկել եմ նաեւ հրապարակել Հայաստանի մեծահարուստների անհատական ցուցակը՝ նշելով նրանց հարստության չափը գումարային տեսքով, որպեսզի մարդիկ հասկանան, թե ով ինչպես է աշխատել այդ գումարները եւ հիմա դրանք ինչու չեն ծառայում մեր տնտեսության զարգացմանը (մեր երկրում հրապարակվում է 300 խոշոր հարկատու հիմնարկների ցուցակը, որոնց մեծ մասն էլ ներկրողներ են, իսկ անհատական ցուցակ երբեք չի հրապարակվել): Եվ վերջին առաջարկս եղել է, որ օրենսդրորեն վերացվեն պետական պաշտոնյաների նկատմամբ կիրառվող վարչական պատիժները եւ միանգամից քրեական գործեր հարուցվեն օրինախախտների նկատմամբ, որովհետեւ չի կարելի մի հավ գողացողին դատել (ում ընտանիքը սովամահ է լինում), իսկ տաս հազար հավ գողացողին (համեմատության համար եմ այսպիսի թիվ նշում) պարզապես հեռացնել աշխատանքից:
Այս ճգնաժամը զուտ տնտեսական չէ, աշխարհաքաղաքական է, ուստի մեր երկիրը պիտի կարողանա համագործակցել բոլոր բեւեռների հետ եւ միշտ պատրաստ լինի նոր ճգնաժամերի, քանզի աշխարհաքաղաքական փոփոխություններն անխուսափելի եւ շարունակական են: Սիոնիստա-մասոնական ուժերը այլեւս ի վիճակի չեն պատերազմներով վերահսկել Երկիրը, աշխարհի գաղտնի կառավարությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնել եւ ԱՄՆ-ի հռչակած «չարի առանցք»-ը (իրականում՝ «բարի առանցք»-ը)՝ Չինաստանը, Հս. Կորեան, Իրանը, Վենեսուելան, Բոլիվիան, Բելառուսը եւ այլն, արդեն կարողանում են դիմադրական ալիք առաջացնել: Հարավսլավիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պաղեստինի պատերազմները արդեն թուլացրել են այս աշխարհակարգի հիմքերը եւ նոր պատերազմներ (ասենք՝ Իրանի կամ Հս. Կորեայի դեմ) այլեւս չեն կարող մղել եւ 5-6 ճակատով պատերազմել, ուստի թուլացրել են ձգված զսպանակը, որից էլ այս ֆինանսա-տնտեսական ճգնաժամն է սկսվել: Միջազգային մութ ուժերը ռազմատենչ հայր եւ որդի Բուշերին փոխարինեցին խաղաղասեր Օբամայով, որպեսզի փրկեն իրենց աշխարհակարգը: Եվ պետք չէ խաբվել Օբամայի խաղաղասիրական նկրտումներով, նա չէ, որ որոշում է աշխարհի դրվածքը: Պարզապես աշխարհի գաղտնի կառավարությանը շունչ քաշել է պետք: Եվ հիմա այս ճգնաժամով նրանք փորձում են իբր օգնության ձեռք մեկնելով, նոր վարկեր տրամադրել երրորդ կարգի երկրներին ու նոր կախման մեջ գցել նրանց, որպեսզի այս երկրները չկարողանան թեքվել դեպի նոր ձեւավորվող համաշխարհային բեւեռ: Այդ բեւեռի ջատագովներից Ռուսաստանի Դաշնությունը շտապեց 500 մլն. տրամադրել Հայաստանին, որին մութ ուժերը պատասխանեցին ավելի քան 1 մլրդ. վարկ տրամադրելով եւ դեռ պատրաստ են էլի տրամադրել: ԱՄՆ-ում 1,2 տրլն դոլար տպվեց, եւ դրանք ԱՄՆ-ի ներքին կայունությունը ապահովելուց հետո կցրվեն աշխարհով մեկ՝ կիսանկախ եւ աղքատ երկրներին նոր պարտքերի տակ գցելու նպատակով:
Հայաստանը պարտավոր է բռնել ազգային զարգացման ուղին, եւ մենք, բացի մասնավոր տնտեսական համակարգից, պիտի ունենանք նաեւ ազգային տնտեսություն, որպեսզի միանշանակ կախված չլինենք օտարի բարեհաճությունից կամ թելադրանքից:
Ասացին՝ պետությունը վատ տնտեսվար է եւ ամեն բան հանձնեցին օտարի տնօրինմանը՝ էներգահամակարգը, գազի, ջրի, կապի եւ այլ ռազմավարական նշանակության ոլորտները: Սխալ տեսակետ է: Եթե այդպես է, ապա ես առաջարկեցի, որ մեր նախարարություններն էլ հանձնեն օտարի կառավարմանը, քանզի իրենց տեսակետով իսկ հայերը վատ կառավարիչներ են, եւ թող ամեն նախարարություն մի եվրաերկիր վերցնի: Իհարկե չեն անի, բա իրե՞նք ինչ անեն: Ես վստահ եմ, որ խիստ եւ օրինական երկրում հնարավոր է եւ’ ազգային տնտեսություն զարգացնել եւ’ ազգին թույլ տալ բարգավաճել: Այս ամենի մասին ես խոսել եմ այդ հանդիպմանը:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։