Ինչու՞ է ձգձգվում իշխանափոխությունը Հայաստանում… / Հայի դեմ ազգի տականքը չի կանգնած, այլ` միջազգային տականքը…

Ուշագրավ տեսակետներ քիչ, բայց կան ֊ այս մասին ես էլ եմ շատ մտածել… այսպիսի Հայաստանի Հանրապետության եւ այսպիսի ՀՀ իշխանության մնալը դեռ ձեռնտու է բոլոր միջազգային խաղացողներին, էլ չասենք` մեր թշնամիներին, ինչ ցանկանում ստանում են Հայաստանից + լավություն են անում Թուրքիային եւ Ադրբեջանին`  սրանցից էլ այլ բաներ են ստանում…
Այո՛, ազգային իշխանափոխությունը Հայաստանում անցանկալի է ինչպես թուրքամետ Վաշինգթոնին, այնպես էլ` թուրքահաճ Մոսկվային (թերեւս անԱնգլիա եվրոպական առաջատար եռյակին`  Ֆրանսիա֊Գերմանիա֊Իտալիա, ձեռք չտա այս համատարած թրքական խաղերը (որ նաեւ իսրայելա֊անգլոսաքսոնական են), որ վնասում են համաեվրոպական շահերը…), որոնք թուրքամերձ խաղեր են տալիս նաեւ Ադրբեջանի հետ` Կովկասում իրենց ազդեցությունը մեծացնելու եւ Իրանի դեմ նույնպես ճակատային գիծ ստեղծելու համար… 

Այո՛, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող էին (եւ` են) իշխանափոխություն անել, ներկա ազգադավները չեն կարող դիմադրել երկարատեւ, բայց դա դեռ անցանկալի է համաշխարհային բեւեռների համար, որ ինչ ուզում` ստանում են ամեն ինչ տվող նիկոլիզմի համատարած ներկայությունից…

Իսկ չհամաձայնեցրած իշխանափոխությունը (գոնե որեւէ բեւեռի հետ) հանգեցնելու է հակահայկական գործողությունների եւ՛ Վաշինգթոնի եւ Մոսկվայի կողմից, թուրք֊ադրբեջանական յաթաղանը կա ու կա… / ահա թե ինչու են լռում, վարանում ՀՀ 2֊րդ ու 3֊րդ նախագահները… խնդիրը միայն Արցախի հարցը չէ… Հայաստանն է վտանգված…
Եվ ահա՛ թե ինչու են գնալով ավելի ու ավելի սանձարձակ դառնում չհայերը Հայաստանում… / այսքան ազգային ու միջազգային անօրինականությունների 0,1%֊ը եթե նախկին իշխանությունները կատարեին, Վաշինգթոնից, Բրյուսելից ու Մոսկվայից “օրենքի պաշտպանները” վայրահաչոցների կդիմեին անդադար, պատժամիջոցների կդիմեին, բայց թավշյա ազգադավները, որ ժողովրդավարական առաջամարտիկներ են հռչակվել` անձեռնմխելի են, ամեն բան կարող են անել, ԵՄ֊ԱՄՆ հավաքական արեւմուտքի եւ ԱՊՀ֊ԵԱՏՄ սլավոնա֊թուրքական դաշինքի աչքերը կույր են, ականջները` խուլ, լեզուները` հետույքները մտած…
Բայց աշխարհը նոր կարգերի սահմանման շեմին է եւ ամենայն հավանականությամբ Ազգային Հայաստանի կարիքը լինելու է, էլ ավելի լավ, որ նոր աշխարգակարգում 3֊րդ բեւեռ ձեւավորվի`  ի դեմս Չինաստանի (գուցե նաեւ`  Հնդկաստան, Իրան, Բրազիլիա եւն)… թերեւս այդպես էլ լինելու է, պետք է դիմանալ, դիմակայել ու “մոտեցնել” հայամետ ու թուրքամերժ ապասվող իրավիճակը, ու այն ժամանակ կտեսնենք, թե ինչքան դժվար է եղել այսօրվա եւ մոտ ապագայում կատարվող իշխանափոխությունը…
Հայի դեմ չհայը չի կանգնած, ով չի՛ էլ կարող Հայի դեմ կանգնել, մեր դեմ “միջազգային հանրություն” կոչվածն է ելել`  Հայաստանի Ազգային Պետության ճանապարհը գոնե առժամանակ փակելու եւ տարածաշրջանում իր շահերն առաջ տանելու համար (առաջիկայում`  ընդդեմ Իրանի, “հաղթանակած” – հաղթանակը` որպես կանխավճար ստացած Ադրբեջանի միջոցով)…
Հայերիս էլ իրենց արեւմտյան բառապաշարով ասում են` “անձնական ոչինչ` պարզապես բիզնես է”… / ինչպես մեր դաշնակից Ռուսաստանն ու Բելառուսն են ասում` Թուրքիային ու Ադրբեջանին պարբերաբար նաե՛ւ զանգվածային ոչնչացման զենք֊զինամթերք վաճառելով…
Բայց ինչպես նշեցի`  դիմանա՛լ է պետք (Հայաստան֊Արցախով), շատ չմնաց…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) 

Հ․Գ․ – Աղգային իշխանափոխության համար շարժումների ժամանակ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների դեսպանները ՀՀ-ում՝ Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Բագրատ Սրբազանին զգուշացնում էին, որ այս՝ իրենց կամակատար ՀՀ իշխանության տապալումից հետո, ամեն ինչ կանեն, որ Հայաստանը շրջափակվի եւ պատժամիջոցների ենթարիվի, իսկ ժողովրդի բողոքի դեմ անհամաչափ ուժ կիրառվի (պատրա՞ստ են վտանգելու հային ու Հայաստանը, հարցնում էին սրանք)․․․

Այսօր էլ այդ վիճակն է․․․ բայց ինչպես ասում են՝ այլեւս ավելի վտանգավոր է ոչինչ չանելը․․․ ,,մեռնելը որ կա, էլ խռխռալս որն է,,․․․ պե՛տք է վերցնել պատասխանատվություն, մարդիկ պատրաստ են․․․ պե՛տք է հասնել Ազգային Իշխանության եւ բացահայտել այս ամենը ու ՍՐԱՆՑ բոլորին՝ ներսում թե դրաում, նույն կերպ պատասխանել․ ՄԵՐ ՁԵՒՈՎ․․

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.