Ահա՛ օրվա իրողությունը…

…ասու՛մ էինք, որ ապազգային աշխարհի միջազգային օրենքների գերակայությունը ազգային օրենքների, ավանդույթների ու սովորույթների նկատմամբ` հանգեցնելու է զանգվածային գենախեղումների, հոգեխեղումների սեռախեղումների եւ … ամենախեղումների… օտարահպատակության ու հայատյացության, ազգապղծության ու հայրենադավության, արժեզրկումների եւ կաշառատվություն֊կաշառակերության եւ էլի նման հիվանդագին ու ծախու երեւույթների մի մեծ շարանի…
Ահա օրվա եւ դեռ թավշյա իրողությունը, որ դեռ ընդլայնում է հայրենադավ առուծախի սահմանները` նաեւ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածքների նեղացման…
Այսքան տականքի ու դավաճանների առկայությունը` աններելի թողտվության եւ իմաստազուրկ քաղաքական խաղերի հետեւանք է ֊ ահա՛ նախկինների անենամեծ ու աններելի սխալը, որ պարտավոր ենք ազգովի ուղղել ու անխնա լինել…
Շտապել է պետք, քանզի այսօր ներքին տականքին գումարվել են այլեւս բացահայտ գործող ներքին թուրքերը… որ արդեն նույնականացվել են արտաքին թուրքերի հետ…
Չկերտեցի՛նք Ազգային պետություն եւ Հանրային պետությունը (Հանրապետությունը) պարարտ հող դարձավ նոր թուրքահայաստանի հեռանկարի համար…
Դանդաղ շտապելն այլեւս կործանարար է…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.