Հայաստանի նոր իշխանությունների առաջին կարեւոր գործը` Հայոց Բանակի եւ Անվտանգության Համակարգի վերակազմավորմանը զուգընթաց պիտի լինի Հայոց Պատմության վերընթերցումը… Դա պիտի իրականացվի Համահայկական Մասնագիտական Հանձնաժողովի կողմից` Տիեզերածնությունից ցայսօր ներառմամբ… Միայն դրանից հետո է հնարավոր ամբողջական֊անքակտելի Պատմության բազմահատոր հրատարակումը` Արարչակարգից, Հայ Աստվածներից ու Տիեզերաաշխարհներից սկսվող ֊ Հայ Տեսակի Երկնային ու Երկրային Ծագումից շարունակվող, Արարատյան Աշխարհ ֊ Հայկական Լեռնաշխարհի եւ Հայ Աստվածամարդկանց ձեւավորմամբ… … … Հայի նախահեթանոսական / նախաքրիստոնեական / հետքրիստոնեական ֊ նոր եւ նորագույն պատմությունների “մաքրագործված” ներգրավմամբ… Այդուհետ առավել ամբողջական կդառնան Հայոց Ազգային Գաղափարախոսությունն ու Հայոց Տիեզերահավատը, կձեւավորվի նաեւ Հայապահպան Կեցակարգը` Ազգային Գերագույն Օրենսգրքի (Սահմանադրության) համապատկերում… Այո՛, ինչպես երկու բեւեռ` համադրվում են նաեւ “կեցությունն է որոշում գիտակցությունը” եւ “գիտակցությունն է որոշում կեցությունը” Երկրա֊երկնային արհեստական իրողությունները… Եվ Հայաստանի Ազգային Պետությունը եւ Բնիկ Հայը կնթանան ի վերուստ տրված Առաքելության Արահետով` Արարչի Հետքով… Փա՛ռք Հային ու Հայքին / Հայոց Հաղթարշավին… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող) http://www.hayary.org/wph/

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ. Bookmark the permalink.