Հայաստան֊Արցախից հետո` Իրանի՞ հերթն է…

…իսրայելա֊թուրքական եւ անգլո֊(ամերիկա)սաքսոնական դաշինքները Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների շուրջ 42 հզ. քառ. կմ տարածքի մեծ մասը բառացիորեն նվիրեցին Ադրբեջանին` խաղացնելով “հայ” ներքինթուրքական իշխանությանը ՀՀ֊ում եւ ԱՀ֊ում … որպեսզի Բաքվին համոզեն հավատալ իր ուժերին` Իրանի վրա հարձակվելուց առաջ…
…”Զանգեզուրի միջանցք” ասվածը խաղաթուղթ է հենց այդ հարձակումից առաջ, Իրանին “գործի մեջ” մտցնելու` իր սահմանները պաշտպանելու գործում սխալներ թույլ տալու համար…
…Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման խաղարկումը`  իրանական ադրբեջանուհու ներդրմամբ, իսրայելական աթս֊ների սադրանքը… նաեւ Իսրայելում հակահայկական դրսեւորումները (հարձակումներ հայերի եւ հայկական կառույցների/եկեղեցական/ վրա) … Բերձորի միջանցքի շրջափակման մասին լռելը (հոխորտալն այլ բան է) … եւս մեկ անգամ փորձ են`  Ադրբեջանի գլխավոր խեղկատակին համոզելու, որ միասին հզոր են ու եկել է իրանական ադրբեջաններին տիրելու հերթը…
…սա շատ լավ առիթ կարող է լինել Իրանի հետ համատեղ հակաադրբեջանական քայլեր սկսելու, իրավիճակը փոխելու, որին հաստատ կմիանա Ռուսաստանը, եթե Թուրքիան փորձի միանձնյա հսկել Կովկասը`  ՀՀ իշխանություններին գործածելով ընդդեմ Մոսկվայի`  Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման եւ Արցախում տեղակայված խաղաղապահների հետագա պահպանման, ինչը եւս հերթի մեջ է… / իզուր չէր, որ Երեւանի կողմից Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության անցկացման չեղարկումը հնչեց…
Հիմա կա՛մ կուլ կգնանք այս տարածաշրջանային մեծ խաղում` այս իշխանությամբ, կա՛մ` այլ իշխանությամբ շահա՛ծ դուրս կգանք… եւ կշարունակվի Հայի Հաղթարշավը, մեր այլ տարածքների ազատագրմամբ`  այլեւս մեր խոսքն ունենալով միջազգային օրակարգում…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.