Փնտրտուք

Զրույց Բ

1830թ. Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո անցկացվել է բնակավայրերի անվանումների գրանցում եւ հայտնի է, որ Ալավերդու անունը գրանցվել է Ալվերտ ձեւով Բառի իմաստը չհասկանալու հետեւանքով, հետագայում այն սկսել են կոչել Ալլահվերդի, որը կազմված է արաբերեն ալլահ՝ «աստված» եւ վերդի՝ «տված» բառերից, ինչը ոչ միայն ճիշտ չէ, այլեւ վնասակար է, եւ մինչեւ այսօր էլ հնարավոր չէ ազատվել այդ տհաճ անունից: Ալավերդի անվան այլ մեկնաբանություն էլ կա, թե իբր այն կապ ունի ալան ցեղի եւ վրացերեն գվերդի՝ «ձոր» բառերի հետ: Իսկ իրականում Ալվերտ բառը կազմված է հնում (գրաբարում) լայնորեն գործածվող ալ՝ «խորք, տակ» եւ վերտ բառերից: Վերտը մի քանի նշանակություն է ունեցել ու պահպանվել է միայն անդրավարտիք եւ վարտիք բառերում վարտ ձեւով: Վերտ են անվանել հյուսված վահանին, ցանցավոր զրահազգեստը, լեռնաշղթային եւ այլն: Այսինքն՝ Ալվերտ անվանումը կարելի է հասկանալ ինչպես «ծածկի տակ» այնպես էլ «լեռների խորքում» իմաստներով, եւ այդ ձեւով էլ պետք է կոչվի Լոռու սրտում գտնվող այդ քաղաքը:

Գյումրի անվանումը ես տհաճությամբ եմ գրում, իսկ լսելիս էլ ամեն անգամ սրտնեղում եմ: Ինչպե՞ս կարող էինք հայերս Կումայրի կամ Կումրի պատմական անվանման փոխարեն նախկին Լենինականը թուրքական արտասանությամբ Գյումրի վերանվանել, հասկանալի չէ: Դա նույնն է, որ ադրբեջանցիները նախկին Կիրովաբադը վերանվանեին Գանձակ եւ ոչ թե Գյանջա: Թողնելով Գյումրին նրանց խղճի վրա, որոնց տգիտության դառը պտուղներն ենք վայելում այսօր եւ վայելելու են մեր սերունդները, փորձենք հասկանալ Կումայրի բառի իմաստը

Փորձեր են արվել Կումայրի անվանումը կապել կիմեր ցեղի հետ, որի հետ կապում են նաեւ ռուսերեն ՍցՎՌՐ բառը Հնարավոր է, բայց կարելի է այլ մեկնաբանություն էլ գտնել, հատկապես որ Կումայրի-ն, ակնհայտորեն, բարդ բառ է եւ կազմությամբ նման է Նայրի կամ Նաիրի անվանումին, որը, ինչպես հայտնի է, նշանակում է «ջրերի կամ գետերի երկիր» (երկրի իմաստ ունի -րի կամ -իրի մասը): Կումայրի անվանումը կարելի է կապել ծառերի կամ անտառի հետ՝ ենթադրելով, որ քաղաքի տեղում հնում անտառակ է եղել: Անտառ բառի փոխարեն ավելի հաճախ օգտագործվել է մայրի բառը« որը նաեւ ծառի տեսակ է եւ այսօր պատկերված է Լիբանանի դրոշի վրա (ռուսերեն ՍպՊՐ): Թե ինչու է մայրին պատկերված Լիբանանի դրոշի վրա« մի այլ հետաքրիր պատմություն է եւ առնչվում է մեր խոր անցյալի հետ, բայց այդ մասին՝ մեկ ուրիշ անգամ Մայրի ծառին ազգակից է կուենին (ռուսերեն սՌրՑՉպվվՌՓՈ) եւ ստացվում է, որ Կումայրի նշանակում է «կուենու անտառ» Կումայ կամ քումայ ձեւը, որը իբր արաբերենից է վերցված, նույնպես ծառի հետ կապ ունի եւ նշանակում է արմավ, իսկ ռուսերեն ՍցՎՈվՌՍՈ-ն՝ հապալաս

Կումայրի անվան կարելի է այլ բացատրություն էլ գտնել՝ այն կապելով, օրինակ, Գամիրքի հետ, բայց մեր նպատակը դա չէ, այլ այն, որ մեր սիրելի քաղաքը շարունակում է կրել թուրքական արտասանությամբ Գյումրի անվանումը, ինչը, պարզապես մեծ ամոթ է մեր ազգի համար:

Շարունակելի

Հովսեփ Պալյան. Տեխ. գիտ. թեկնածու, ԵրՃՇՊՀ-ի դոցենտ

«Լուսանցք» թիվ 10 (96), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։