«Չսպասված հյուրը թուրքի է նման» (ռուսական), «Հավը թռչուն չէ, թուրքն էլ` մարդ չէ» (ուկրաինական), «Աքաղաղը ձու չի ածի, թուրքն էլ` մարդ չի դառնա» (ռումինական), «Լավ թուրքը` մեռած թուրքն է: Վատ կյանքը նման է թուրքի հետ հարեւան լինելուն» (քրդական), «Թուրքի հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի քցի» (հայկական), «Որտեղով թուրքն է անցել, այնտեղ բուսականություն չի աճում» (բուլղարական), «Թուրքը կարող է գիտնական դառնալ, բայց մարդ չի դառնա» (պարսկական), «Եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու» (հունական)… Թեւավոր խոսքեր դարձած այս ճշմարտությունները թյուրքական տարրի հայելի են։ Ոչ մի ժողովրդի մոտ այլ տեսակետի չենք հանդիպել։ Եթե ուսումնասիրենք որոշ երկրների ավանդազրույցները, ապա կտեսնենք թուրքի պատկերը՝ կիսամարդ ու կիսագայլ։ Թուրքերի տոտեմը էգ գորշ գայլն է, որ Ալթայի մի քարանձավում ծնել է տասը մարդակերպ գայլուկների (թյուրքական ծագմամբ ժողովուրդներին ուշադրություն դարձնենք), որոնցից ծագել են բոլոր թուրքերը։ Երբ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (ազգայնական բառը պետք է չակերտներում ընկալել,- Ա. Մ.) ղեկավար Դեւլեթ Բահչելին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին թյուրքական աշխարհի քարտեզը նվիրեց, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք հայտնեց, որ կարմիր աստղով նշված չէ, որ այդ աշխարհի կենտրոնը Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանում է՝ Ալթայում։ Պեսկովը, «որպես թուրքագետ», նշելով, թե Ալթայն է այն վայրը, «որտեղից նրանք սերել են», փաստորեն, ակամա խոստովանեց, որ ներկայիս Թուրքիան ստեղծված է տերերից զավթած հողերում։ Գայլը խելոք էր, Ալթայում մնար՝ ի՜նչ աներ։ Նրան Մերձավոր Արեւելքի, Ասիայի ու Եվրոպայի խաչմերուկն էր պետք։ Այստեղ էլ տնավորվեց՝ իսկական տերերից՝ հայերից բնօրրանը խլելով։ Աշխարհը ոչ միայն լռեց, այլեւ իր իսկ շահերի համար գայլին սանձելու փոխարեն, ավելի գազազացրեց։ Թուրքիան այլեւս անսանձ է նույնիսկ իր իսկ տերերի հանդեպ։ Նրան պետք է սանձահարել։ Read more at: https://hhpress.am/taratsashrjan/2023/17181/?fbclid=IwAR3yAwQtVHe3HWPZud06aLMSnD9Zb59PTjjDPF5-_mjPzjBL_OVtkw8a0Cw
* * *
Չկա՛ թյուրքական կողմից բացառապե՛ս Արցախին ներկայացված կամ միա՛յն Հայաստանին ներկայացված պահանջ։ Յուրաքանչյուր պահանջ ե՛ւ Արցախին, ե՛ւ Հայաստանին է վերաբերում` միաժամանա՛կ։ Ելքեր չգտնելը կործանարար է լինելու հայկական երկու պետությունների համար էլ, ու չափազանց կարեւոր է, որ սա Հայաստանում հասկանան մեր հանրության որոշ շերտեր։ Որովհետեւ առանձին հումանիտար կամ առանձին էներգետիկ ճգնաժամ չի լինում։ Հետեւանքները քաղելու ենք բոլորս։ Պատահական չէ, որ հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Ալիեւի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում բոլոր երգերը այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» մասին էին։ Թյուրքական հատվածի կովկասյան այս տարրը առանց այլեւայլությունների, շատ հստակ ցուցանել է, թե ինչ է իրենց համար այդ միջանցքը…
* * *
“Զանգեզուրի միջանցք” ասվածը` Հայաստանի շրջափակման եւ կործանման “ցանկապատ”…
\Համոզված եմ` “Զանգեզուրի միջանցք” ասվածը իրականում ոչ մի առնչություն չունի թուրքական երկրների (Թուրքիայի եւ Ադրբեջանի) միջեւ ուղղակի կապ ստեղծելու խաղի հետ … քանի որ այդ կապն արդեն կա ֊ Թուրքիայից անցնում է Վրաստան (“թուրքական” Աջարիայով ֊ “վրացական” Ջավախքով (որ մցխեթի թուրքերի հարվածի տակ է) ֊ “ադրբեջանական” Մառնեուլի տարածքով)` անխոչնդոտ եւ ուղիղ Ադրբեջան…
“Զանգեզուրի միջանցք” ասվածը Անկարային պետք է “թուրքական աշխարհ” (մեծթուրանական երազանք) կոչվածի ճանապարհից (Բալկաններից մինչեւ Ռուսաստանի Հեռավոր Արեւելք եւ Չինաստանի Ույղուրստան) “անիծյալ սեպ” (թուրքերի ձեւակերպմամբ) ֊ Հայաստանը վերջնականապես (հյուսիսից արդեն նշեցի` Վրաստանով կփակվի, երբ հարավից “կտրեն” Մեղրին… արեւմուտքից ու արեւելքից վաղուց փակ է` Թուրքիայով ու Ադրբեջանով) շրջափակելու համար… ինչը թույլ կտա կղզիցած Հայաստանի Հանրապետությանը խեղդամահ անել… կամ էլ` այսօրվա ՀՀ իշխանությամբ թուրքական վիլայեթ դարձնել ֊ ինչն արդեն սկսել են` թուրքամետ քարոզչությամբ եւ ներքին ու արտաքին քաղաքականությամբ (եւ կրթօջախներում թուրքերենի ու ադրբեջաներենի դեռ ոչ պարտադիր ուսուցմամբ)…
Շատ պարզ ու այլեւս սկսված ծրագիր է, որ այսօրվա Երեւանն ընդունել է ի գիտություն` Անկարայի ու Բաքվի պատվերով…
…կհաջողե՞ն, թե՞ կխանգարենք… / պիտի՛ խանգարենք եւ կտրուկ փոխենք այս ընթացքը` հակառակ ուղղությամբ…
Մե՛նք պիտի փոխենք, թե չէ ամերիկյան կամ եվրոպական, ռուսական, թե մեկ այլ “խաղաղության պայմանագիր” ասվածը թուրքի հետ փայ մտնելու ծրագրեր են` Հայաստանի ու հայի դեմ (Արցախը սեփական խաղի զոհասեղանին դնելով)… / Երբ ազգային իշխանություն ձեւավորենք ու գնա՛նք Ազգային Պետության ճանապարհով … մեր խաղաղության փաստաթուղթը կպարտադրենք…
Ուրիշ տարբերակ չե՛նք կարող թույլ տալ ու կործանման գնալ…
(Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող



