Մարզա֊մշակութային ոչ֊քաղաքական Հայաստա՞ն… կամ` այլեւս մարզա֊քաղաքական այկիդո…

…բայց նախ այն մասին, որ դեռ նախկինների օրոք էին հայտնվել “մշակույթն ու սպորտը քաղաքականություն չեն” ասողները, այդպես էլ “չհասկանակով”, որ ավելի են ամրագրում “քաղաքականությունը պոռնկություն է” սինաբանությունը (քաղաքականությունը֊քաղաքական ոլորտը ազգանվեր֊հայրենակերտ գործունեության ասպարեզ է), երբ որպես “արվեստի կամ սպորտի մարդ”, իրենց հանգիստը վայելում էին թուրքական անթալիաներում, միաժամանակ համերգներ տալով կամ մարզումներ անցկացնելով “թուրքական հյուրասիրության” պայմաններում (չմոռանանք, որ դրանից օգտվում էին նաեւ “հայ” մարմնավաճառներն ու թուրքական ապրանքների առեւտրականները, ինչպեսեւ “հայրենակարոտ” առատաձեռն զբոսաշրջիկները)…
Այսպես, “առանց քաղաքականության” ավելացնում էին թշնամայան Թուրքիայի պետբյուջեն, որտեղից էլ զենք֊զինամթերք էր մատակարարվում նրանց եղբայրական եւ մեր թշնամական Ադրբեջանի բանակին` Հայաստանը (եւ միացյալ Արցախը) հայաթափելու եւ կործանելու համար… 

Իսկ այսօր … այսպես կոչված նոր Հայաստանում ոչ միայն չեն հերքում, որ մշակույթն ու սպորտը քաղաքականություն են, այլեւ հետեւում են միջազգային փորձին … ինչպես Հավաքական Արեւմուտքն է համաշխարհային մարզա֊մշակութային ասպարեզից հեռացնում իրեն ոչ հաճո մարզիկներին ու արվեստի ներկայացուցիչներին (անգամ անցյալի), այնպես էլ Հայաստանից հեռացվում են թավշյա֊թրաշյա իշխանությանը չծափահարող անվանի մարզիկներն ու մշակույթի ներկայացուցիչները … իսկ իրենց հարազատ դարձածները ո՛չ միայն պարգեւատրվում ու կոչումներ են ստանում, այլեւ միաժամանակ քաղաքականության, դիվանագիտության ու լրատվա֊քարոզչական ոլորտներն են ներկայացնում`  ապացուցելով, որ մարզա֊մշակութային ասպարեզը քաղաքականությանն աջակցելու ֊հանրությանը թմրեցնելու լավագույն ոլորտներից է (ինչը վաղուց եւ հաջողությամբ կիրառվում է միջազգային ասպարեզում, հատկապես հոգե֊բարոյական կեցակարգը հավատազրկելու, անբարոյականացնելու, ժողովուրդներին ջլատելու եւ պետությունները կազմաքանդելու գործում)…

Սա նախկինում հիմնականում անհաջողության էր մատնվում (անհաշտ պայքարից գիտեմ) Հայաստանում`  լուրջ բարոյա֊քաղաքական դիմակայության հանդիպով, բայց թավշյա կոչված հեղաշրջման թողտվությունն ի դերեւ հանեց տարիներ շարունակ բոլոր տեսակի դրամաշնորհված (օտարի օրինականացրած կաշառատվություն֊կաշառակերությունն է) անազգ ու անհայրենիք, անհավատ ու անսեռ, ան֊ան… բարոյազուրկներին (բայց այսքա՜ն…)…
֊ ֊ ֊
Այնուամենայնիվ, չնայած նախկինում էլ թրքա֊ադրբեջանա֊նաղլական երգարվեստի, անթալիասեր տուրիստի, թրքամարմնասեր պոռնիկի, թրքաապրանքասեր առեւտրականի ու գնորդի եւ “քաղաքականազուրկ” մարզիկների առկայությանը, Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնությունը գործում էր` չեզոքացնելով տարաբնույթ վտանգները…
Բայց, երբ քաղաքականությունը փողոցից եւ փողոցով մռավ ասպարեզ, լիովին վերածվեց փողոցային քաղաքականության, իր ամենաբացասական բոլոր իմաստներով…
Եվ դարձավ ոչ միայն մարմնով֊մտքով֊հոգով ընչազուրկների, այլ նաեւ հավերժ ընչաքաղցների “պետության” քաղաքականությունը…
֊ ֊ ֊
֊ Հիմա ա՛յս քաղաքականության հետ գործ ունենք եւ այն մատուցվում է նաեւ “քաղաքականությունից շա՜տ հեռու” մարզական եւ մշակութային աշխարհների ներկայացուցիչների միջոցով`  “անմեղորեն”, նրանց խցկելով ամենուր, կյանքի բոլոր ասպարեզներ…
Հիմա մարզա֊քաղաքական այկիդո է պետք անել`  համատարած, ապա ազգային եւ միջազգային “մարտեր առանց օրենքների”֊ին հակադրել` քաղաքական խառնամարտը` հստակ ազգային մարտավարությամբ եւ համադրելի միջազգային ռազմավարական հեռանկարներով…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համակարգող)

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.