Աշխարհի նոր վերաբաժանումն անխուսափելի է այլեւս…

…ինչքան երկարի աշխարհի նոր վերաբաժանումը, իսկ այն այլեւս անխուսափելի է, այնքան ավելանալու է ներգրավված երկրների թիվը…
…հայերս (չհայերը Հայկական Աշխարհի հետ վաղուց կապ չունեն) պետք է ամեն ինչ անենք, որ մեզ համար հստակ հայամերժ ու թուրքամետ այս աշխարհակարգը ոչնչանա…
…միաբեւեռ աշխարհն արդեն ոչնչացման եզրին է հասցրել նյութական, մտավոր եւ հոգեւոր ամեն բնածին ու ազգածին ԲԱՆ… մարդակուլ ու աստվածամերժ երեւույթները հասել են ինքնակործանման տանող եզրագծին` այս աշխարհը չարի ու չարիքի աշխարհ է այլեւս ֊ այս չարորակ ուռուցքը վիրահատել է պետք անպատճառ… 

…այս աշխարհի տերերը խառնագեն֊գենախեղ անազգ֊անդեմ մարդանման երկոտանիներն են (կլոնավորված մարդկության ջատագով), որ չորքոտանիների ու թեւավորների հետ կենակցելն ու ընտանիք կազմելը համարում են համաշխարհային առաջընթաց եւ աշխարհի ապագան…

…այս աշխարհի տերերը Արարչածին Մարդուն ատում են, առհասարակ ատում են մարդուն եւ հակամարդն է սրանց ապագան` անմարդկային, ապազգային եւ հակաստվածային ազգադավ, անբարո ու անհոգի օրենքներով կառավարվող…
…ավելին` ռոբոտը`  մարդ֊մեքենան է սրանց ապագայի տեսլականը, քանզի “ոսկե միլիարդի” տեսությունը (աշխարհի գաղտնի տերերին սպասարկող ընդամենը 1 միլիարդ բնակիչ ամբողջ մոլորակում) կարծես չի իրականանում, չնայած պարբերաբար հրահրվող պատերազմներին, արհեստածին արհավիրքներին (բնածին արհավիրքների ժամանակ էլ միջազգային օգնությունն ուշացնելու ֊ սակավացնելու քաղաքականությանը), վարակների ու հիվանդությունների տարածմանը, մարդկությանն անբարո եւ անհավատ, ծախու դարձնելու, ազգային ինքնությունից ու մարդկային սեռից զրկելու համառությանը եւ այլն ու այլն…
Ո՛չ միաբեւեռ աշխարհին ֊ երկբեւեռ, ավելին`  եռաբեւեռ աշխարհ է պետք նվազագույնը / Հավաքական Արեւմուտք / Ռուսաստանի Դաշնություն ֊ ԵԱՏՄ / Չինաստան (+ Իրան, Բրազիլիա, Հնդկաստան…)…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Դժվար է ֊ բայց ժամանակն է գիտակցել ֊ (կարդալ ավելին) ֊ https://m.facebook.com/story.php?story_fbid=997657807883203&id=100029169784366&eav=AfZ9IS8LXfl0SsYdr_Yhwu4QOdf81GI0QSS1PEZgerUJg9iZ2F-6cjwJGAKbVZB8bGs&paipv=0 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.