Ուղղե՛ք Ձեր Տիեզերական Զորությունները Երկի՛ր, Աստվածներ Հայոց… Փա՛ռք Քեզ Վահագն, Հայոց Ռազմի ու Զորության Աստված, իմ Աստված ու Եղբայր, իմ Ռազմի Ընկեր Երկնային, Արարչօծյալ Զորություն Տիեզերական… դիմում եմ Քեզ ֊ Քեզանով` Աստվածներիս Հայոց… Թո՛ղ Արիադավան Հայության Կանչը ի չիք դարձնի Ազգիս Հավատուրացությունը ֊ Աստվածուրացությունը, որ օտարի կրոնն ու աստծուն բերեցին Ձեր Օծյալ Մեր Արարատյան Աշխարհ… իսկ մեր Անկեղծ Սերն ու Հավատադարձը` դեպի Հայոց Տիեզերահավատը, թո՛ղ ըստ Տիեզերակարգի` բացի՛ Ձեր Վերադարձի փակ դռները Երկնային, որ կբացի նաեւ` Մհերի Դուռը փակված… եւ … կողջագուրվեն Հայ Ազգն ու Հայ Աստվածները` Վասն Հայի ու Հայքի, Վասն Հայ Տիեզերատեսակի Երկնա֊Երկրային Վերամիավորման ֊ Վասն ՀԱՅ֊ի (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ) Արարչատեսության… Աստվածների Կամքն Անբեկանելի՛ է ֊ Ուժը` Անդիմադրելի՛… / Ուղղի՛ր Աստվածային Ձեռքդ դեպի մեզ` Վահագն` Աստված Եղբայր իմ, որ միասնական` Մեր ԱստվածաՄարդկային Բռուցքը իջեցնենք Ազգիս` տարբեր դիմակների տակ թաքնված եւ այլեւս բացահայտ բոլո՛ր թշնամիների գլխին… Հայությու՛ն, դա՛րձ դեպի Հայոց Աստվածներ… Հայ Աստվածնե՛ր, Բարի Վերադա՛րձ դեպի Հոգիները Հայոց… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայո՛ց Աստվածներ.֊

(Հայ֊Արիական Հավատ ֊http://www.hayary.org/wph/?p=2681)

(Հայ֊Արիական Տոներ եւ Ծեսեր ֊ http://www.hayary.org/wph/?p=2682)

Վերադարձե՛ք ու Վերազինե՛ք Հային ֊ Հայի Հոգին Հայոց Տիեզերահավատով` ՄեկԱրարչական Բազմաստվածությամբ ֊ Վահագնազոր Արարչատուր Բազկով, որ Հուժկու եւ Արդար ֊ Արարիչ Ուժ է` Աստղիկ Աստվածուհու Սիրով Պարուրված` ընդդեմ Ավերիչ Չարի…

Գիտե՛մ, Հավատավոր Հայորդիների ձայնը լսելի է ՁԵԶ, թող մեր Հավատը, ըստ Տիեզերակարգի տա այդ իրավունքը, լինել Հայ Մարդու ֊ Հայ Ազգի կողքին եւ Տեր լինել Հայոց Արարչակիք եւ Աստվածազարմ Բնօրրան֊Հայրենիքին…

Վերադարձե՛ք` վասն Հայի՛ ու Հայքի՛… վասն Երկնային ու Երկրային Հայք֊երի Համազորակցության֊ Հաղթարշավի…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) 

* * *

Հայ Աստվածներին Բարի՛ Վերադարձ…

(«Բարի Վերադարձ Հայ Աստվածներին» -Երեւան-2006թ., Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ ԱրԱրված Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը (Արի Մանը)` Արմանը կամ Արմենը…

Փա՜ռք ԱՐԱՐՉԻՆ, որ Սկիզբն է եւ Վերջը Ամենայնի, Ամենակարողն է ու Ամենակատարյալը, եւ Ինքը հենց Տիեզերքն է՝ Մեծ Եզերքը՝ Տիրոջ Եզերքը…

Հա՜յր իմ ԱրԱրիչ,
Մա՜յր իմ Բնություն,
Տու՜ն իմ Տիեզերք,
Սիրու՛մ եմ ես Ձեզ,
Գալի՛ս եմ ես Ձեզ,
Կհասնե՛մ ես Ձեզ…
Փա՜ռք Ամենակալ Տիրոջը, որ ԱրԱրիչն է նաեւ Իր Զավակների՝ Հայ Աստվածների…
Օ՜ Հայոց Աստվածներ, Տիեզերքի Պահապաններ, Զորության, Սիրո եւ Բարու Աստվածներ, ԱրԱրչական Առաքինության ու Հայոց Առաքելության Աստվածներ…
Օ՜ Հայր Արա, Աստվածահայր Ամենազոր, Քո Աստվածային Սերմից ենք մենք եւ կրում ենք Քո Անմահ Գենը-Ծինը…
Օ՜ Մայր Անահիտ, Աստվածամայր Ամենահաս, որ Արգանդն ես Հայոց ԱրԱրման եւ Պտղաբերումի, Մեծ Մայրը՝ Հայորդի-Արորդիների…
Օ՜ Վահագն, Հայոց Զորության Տիրակալ, որ ոգու եւ բազկի ապավենն ես, քաջության ու մարտունակության անհասանելի ուղեցույց…
Օ՜ Աստղիկ, սիրո ու գեղեցկության հավերժական դիցուհի, մարդու եւ բնության ներդաշնակ գեղանք,
Օ՜ Միհր, արդարադատ եւ արեւատենչ, որ Հայոց ոգեղեն ու անշեջ կրակն ես, ճշմարտության լույսը…
Օ՜ Նանե, ողջախոհության առանցքը հայի, որ հարատեւման ուղին ես հարթում Տիեզերական մեր Աշխարհներում…
Օ՜ Տիր, Հայոց իմաստության սնուցման աղբյուր, որ մտքի ու դպրության գանձարան ես, հայապահպանության անսպառ դպրանոց…
Օ՜ Վանատուր, որ Հայոց հյուրընկալության-հյուրասիրության շտեմարանն ես, հայ օջախների հիմնասյունը, վեհ եւ նվիրաբերվելու մի անհակ օրրան…
……………………………………………..
Օ՜ Հայկ Նահապետ, որ որդին ես Հայր Արայի եւ մեր փառահեղ նախնին՝ Երկնի ու Երկրի Երկունքից Ծնված, Աստվածամարդ ես եւ Քո գործերով վսեմ հռչակվել ես Երկրային Աստված…
Օ՜ Հայոց փառահեղ նախնիք, որ եղել եք Հայկ Նահապետից առաջ եւ հետո… Դուք մեր Աստվածների հետ սիրում եք մեզ, բայց խռովել եք մեզանից՝ մեր Հայրենիքը կորցնելու եւ Ազգը ուրանալու թուլությունների, դաժան հավատափոխության համար… Բայց դարձե՛ք դեպի մեզ՝ դեպի Ձեզ եկող Նոր Սերունդը, Ձեզնով ապրող, Ձեզնով սնվող Հայորդի-Արորդիներին դարձե՛ք, զորացրե՛ք մեզ մեր տիեզերահաս հավատով եւ առաջնորդե՛ք հանուն Հայի ու Հայքի… Հանու՛ն Հայի Արարչատուր Առաքելության…
Փա՛ռք Քեզ ԱՐԱՐԻՉ, որ Հայ Տեսակ ես ԱրԱրել Մարդկային, Հոգե-Ոգեղեն եւ Աստվածային Տիեզերաաշխարհներում…
Փա՜ռք Հայ Աստվածներին, որոնց ժառանգն ենք Երկրում եւ Բարի Վերադարձ դեպի մեր Հոգիները…
* * *
“Հա՛յր մեր Արա ֊ Աստվածահայր”
֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊
Հա՛յր մեր Արա` Հայի՛ Աստված,
Սերու՛մ ունես Արարչական ֊
Սրբազա՛ն է անունը Քո,
Փա՛ռք Քեզ եւ մեր Աստվածներին, որ
Զավակն են Տիեզերքի։
Հա՛յր մեր Արա,
Քո Սերմից Ծնված Հային նոր կյանք տու՛ր,
եւ տու՛ր զորություն եւ կամք ու գալիք,
Օգնի՛ր դուրս գալ այս վիճակից,
չարի կարգից ու տիրույթից, հաջողությու՛ն
Դու բե՛ր Հային, Հայի Երկրին ու նաեւ ինձ։
Փա՛ռք Քեզ Աստված, Հա՛յր մեր Արա,
Հավիտյանս Հավիտենից…
֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
/”Ձոն առ Հայ Արա” շարքից/
This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.