Արիականությունը արարչական երեւույթ է, իսկ մեր պատմությունը՝ դրա ածանցյալը…

Վերջին դարերում հայոց պատմությունը հիմնականում չի գրվել հայերի ձեռքով: Չկար պետականություն, չկար եւ հայկական հայագիտություն (իսկ քրիստոնեության հաստատումից հետո անխնա գրաքննվել է հայոց պատմությունը, ինչը պակաս վնաս չի հասցրել (եւ հասցնում) հայագիտությանը, ինչքան միջազգային պատմաբանների «ռեւիզիոնիզմ» ասածն է հասցրել հայագիտությանը):

Այսօր էլ, երբ փոքրիշատե անկախ պետություն ունենք, եւ հայությունը փորձում է տեր կանգնել իր անցյալին, պատմությանը կամ ինքնությանը, օտարները եւ օտարացած հայերը դեռ շարունակում են խանգարել հայագիտության ճշմարիտ ծավալմանը:

Եկեղեցական պատմագիտությունն իր հերթին աղավաղեց հայոց պատմությունը՝ մեծ վնաս հասցնելով մեր ազգի նախաքրիստոնեական եւ նախահեթանոսական անցյալին, ինչը հիմա մենք փութաջանորեն փնտրում ենք այլ հին ազգերի պատմություններում կամ դիցաբանություններում: Դեռ լավ է, որ այդ հնագույն մատյաններում պահպանվել են հայերի մասին տեղեկություններ: Զարմանալի է, բայց հայ հորջորջվող եկեղեցական հոգեւոր դասը թշնամու պես ոչնչացրեց ամեն հայկական բան՝ տաճարները, գրավոր մատյանները, լեզվա-մշակութային եւ այլ արժեքները, իսկ օտարները դրանք պահպանեցին եւ այժմ էլ պահպանում են իրենց տարածքներում ու գրապահոցներում:

Այսօր, երբ թուրք-ադրբեջանցիները եւ վրացիները ոչնչացնում են մեր քրիստոնեական մշակութային արժեքները՝ եկեղեցիները կամ խաչքարերը, բոլորս միահամուռ ոտքի ենք կանգնում դրանք պաշտպանելու, անկախ մեր դավանանքից ու գաղափարական մոտեցումներից: Դրանք մեր 1700 տարվա արժեքներն են, մեր պապերի ստեղծածը եւ արժանի են պահպանության: Սակայն, առ այսօր եկեղեցին նույնիսկ ցավի զգացում իսկ չի արտահայտել հայոց պատմության ու հին մշակույթի բարբարոսաբար ոչնչացման, ազգին հոգեւոր կուրացում պատճառելու համար:

«Լուսանցք»-ը անդրադարձել եւ անդրադառնում է 301թ. եւ դրանից հետո կատարված հակազգային ու հակապետական երեւույթներին՝ ներկայացնելով եւ հին եւ ներկայիս պատմիչների ու վերլուծաբանների տեսակետները, որպեսզի ի վերջո կղերական դիվանագիտության ջատագովները հասկանան, որ ազգն է ստեղծում կրոն եւ գաղափար ու ամեն արժեք, եւ ոչ թե կրոնը կամ գաղափարն են ազգ ստեղծում: Իսկ այսօրվա պատմիչ կոչվածներից ոմանք փորձում են «հիմնավորել», որ քրիստոնեությամբ մենք ազգ դարձանք: Զարմանալի կթվա, բայց այս թեզը շատ նման է քրդերի ստեղծման տեսությանը: Քրդերը եզդիական ծագում ունենալով, սակայն եզդիական լեզվա-մշակութային արժեքներից շեղվելով եւ արեւապաշտական հավատից հրաժարվելով՝ մահմեդական կրոնն ընդունեցին՝ քրդացան, «դարձան» քուրդ: Այսինքն՝ կրոնը ոչ թե ազգ ստեղծեց, այլ՝ մասնատեց եզդի ազգին: Եթե խոսքը հերթական արհեստական ազգի մասին լինի, ապա այո՛, կրոնը «ազգ» ծնեց… Այսպես մաստատվեցին նաեւ վրացիները, երբ նրանց մի մասը մահմեդականացավ ու «դարձավ» աջար… բայց իրականում աջարներն էլ վրացի են: Այլ բան է, թե վրացի էթնոսն ինչքան է ձեւավորված (քանի որ սվանները, մեգրելները եւ այլք հանդես են գալիս որպես առանձին էթնիկ միավորներ, ինչպես աբխազները, օսերը եւ այլն):

Հիմա հայոց արիական-արեւապաշտական (հեթանոսական) հավատից հրաժարված եւ քրիստոնեությունը որպես սեփական կրոն ընդունած հայերը դարձել են մեր ներքին «քրդերն» ու «աջարները»: Դիցուկ՝ քուրդն այլազգիի գուցե իր աղջկան որպես հարս տա, բայց եզդուն՝ ոչ, չնայած մի ծագում՝ մի լեզու-արյուն ունեն: Վստահ եմ, քրիստոնյա հայն էլ գրեթե նույն զգացողությունն ունի արիադավան-հեթանոս հայի նկատմամբ: Հիմա, աջարները փորձում են իրենց «ինքնատիպությունը» պահպանել պետականություն (Աջարիա) գաղափարի շուրջ, ինչը նրանց արդեն լավագույնս չի հաջողվում: Ժամանակին (Աբաշիձեների օրոք) դա նրանց լավ էր հաջողվում, այժմ Մ. Սահակաշվիլին քանդեց «աջարական» բուրգը… Իսկ ահա քրդերը, հասկանալով, որ կտրվել են իրենց արմատներից-ծագումից, քանզի եզդիական ամեն բան ոչնչացրել են իրենց մեջ, պարբերաբար գրքեր են տպագրում, թե Մարաստանի բնիկներն են եղել ու մարերի ժառանգորդներն են: Քրդական մի հատված էլ իր արմատները ամեն դեպքում Միջագետքում է որոնում, սակայն, էլի հեռու եզդիականից, եւ փորձում է պարսկա-մարական ինչ-ինչ ծագումնաբանական հիմնավորումներով Միջագետքում սեփական հայրենիքը հիմնել: Այսօր քրդերն ավելի առաջ են անցել ու Իրաքի, Սիրիայի, Իրանի եւ Հայաստանի տարածքների վրա են ուզում իրենց Քրդստան կոչեցյալ (երբեւէ չգոյ) պետությունը հիմնել…

Մեր հին հավատից հրաժարված հայերն էլ փորձում են իրենց ծագումը քրիստենեության մուտքի հետ կապել: Իհարկե չի բացառվում, որ նրանցից շատերի նախնիք այլազգիներ են ու իրենց հայկականացումը կապել են քրիստոնեացման՝ դավանափոխության, այդպիսով նաեւ՝ ազգափոխության հետ: XIX եւ XX դարերում էլ Հայ առաքելական եկեղեցին հատկապես Ուկրաինայում եւ Ռուսաստանում տասնյակ հազարավոր հրեաների է հայացրել (կան սրանք վկայող եկեղեցական փաստաթղթեր): Հիմա սրանք կարող են իրենց «հայկական» արմատները զգալ միայն քրիստոնեությամբ, այլ դեպքում՝ արիադավանության-հեթանոսության արժեհամակարգով, սրանք խառնածիններ են միանշանակ, ուստի ամեն կերպ կհերքեն նախաքրիստոնեական ամեն իրողություն կամ նվազագույնը՝ կընդդիմանան: Եվ 1700 տարի առաջ հայացած ասորիների, հրեաների, հույների կամ այլոց ժառանգները գուցե գենետիկորեն իրենց հայ են զգում հենց քրիստոնեացումից հետո, բայց դա նրանց (գենախեղվածության) խնդիրն է, ինչն իրենց իրավունք չի տալիս կասկածի տակ առնել հայոց հինավուրց անցյալը: Հայացման գործընթացներ են եղել նույնիսկ հայկական թագավորության ժամանակներում, սակայն, ոչ ոք կասկածի տակ չի առել հայոց բազմահազարամյա պատմությունը: Սա է նաեւ պատճառը, որ այսօր Ազգային Ինքնության տոնի օրվա շուրջ հակամարտում են (բառի ամենաիսկական իմաստով) հայերը եւ հայերի «քրդերն» ու «աջարները»՝ ինչպես վերը բացատրեցինք՝ քրիստոնեացած հայերը: Հայկ Նահապետին անվերապահորեն ընդունելով (չնդունել չեն կարող պարզապես)՝ նրանց մեջ խոսում է գենետիկ օտարը եւ քրիստոնեությունից այն կողմ նրանք չեն տեսնում (իհարկե միտումնավոր) հայի ինքնությունը: Սա նույնն է, թե հանկարծ հայ համայնավարները կանգնեն ու ասեն, թե հայի ինքնությունը 1917թ.-ից այս կողմ է ձեւավորվել եւ դա խառնածին Լենինի հեղափոխական ընկեր Ստեփան Շահումյանի ժամանակների հայն է…

Այսինքն՝ հայերի քրիստոնյա հատվածի համար Քրիստոսի ու Գրիգորիսի ծննդից առաջ կամ ամեն բան ինքնությունից զուրկ է եղել, կամ զուտ դավադիր նախանձի պատճառով չեն ցանկանում, որ հայոց ինքնությունն առնչվի մեր հին հավատի հետ: Երեւի վախենալու բան ունեն, տակները խախուտ է…

Ինչքա՜ն կարելի է կեղծել ու եղծել պատմությունը:

Մի շարք մտավորականներ, ովքեր առավելապես քրիստոնեական թմբիրի «մոլորյալ գառնուկներ» են, համարում են, որ օգոստոսի 11-ին չի կարելի նշել հայի ազգային ինքնության տոնը: Սակայն, երբ նայում ենք, թե ովքեր են նրանք, ապա հասկանում ենք, որ գործ ունենք ոչ թե հայ քրիստոնյաների, այլ խփնված քրիստոնյաների հետ…

Նրանցից մի քանիսը առաջարկում են Թարգմանչաց տոնը հռչակել ազգային ինքնության տոն: Այսինքն, մինչեւ մեր թարգմանություններ անելը մենք ինքնություն չունեի՞նք: Սկսեցինք օտարների մտքերը թարգմանել (երեւի՝ հատկապես Բիբլիա-Աստվածաշունչը) ու նո՞ր գտանք մեր ինքնությունը… Հետո էլ կնեղանան, թե խփնված ենք որակում իրենց:

Իսկ հիմա անդրադառնանք «Մենք» ամսագրի (հունվար, 2005թ.) «Հնդիկ Մանուն Արիական գաղափարախոսության հիմնադիրը» (հեղ.՝ Հայկ Թորգոմյան) հոդվածին, որում հեղինակը մի փորձ է անում արատավորելու մեզանում «արիական» եզրը կամ՝ գոնե իմաստազրկելու քայլ է նախաձեռնում: Նա հենց սկզբից նշում է, որ «Հնդիկ ժողովրդի պատմության մեջ իր արժանավոր տեղն ունի Մանուն (մ.թ.ա. 1000թ.), որի կյանքի տարբեր ոլորտներին առնչվող աշխատություններին ժամանակին աստվածային ծագում են վերագրել»:

Այսինքն՝ հենց սկզբից խեղաթյուրվում է մի կարեւոր բան, այն է՝ արիական գաղափարախոսության սկիզբը միանշանակ թվագրվում է մ.թ. ա. 1000թ.: Ստացվում է, եթե Մանուն ինքնատիպորեն կարողացել է ամփոփել եւ վերագրառել արիական գաղափարախոսության սկզբունքներն ու հիմնադրույթները, նշանակում է՝ արիական գաղափարախոսություն մինչ այդ չի եղել: Սա է այն պարզ տրամաբանությունը, ինչը փորձում է հրամցնել «Մենք»-ի Հայկ Թորգոմյանը: Պատկերացրեք, որ մի 1000 տարի անց մի վերլուծաբան հաստատում է, թե հայոց ազգային գաղափարախոսությունը ստեղծվել է մ.թ. 1930-ական թթ.՝ Նժդեհի կողմից՝ «որի կյանքի տարբեր ոլորտներին առնչվող աշխատություններին ժամանակին աստվածային ծագում են վերագրել»…

Գուցե հայտնվեն մարդիկ, որ բացականչեն, թե համեմատությունը տեղին չէ (Մանու եւ Նժդեհ), բայց միեւնույնն է, մենք կմնանք մեր կարծիքին, որ ժամանակների հեռուներից նայելով, Նժդեհի ստեղծած «Ցեղակրոն ուսմունք»-ը իր պահին (ազգաբանական տեսանկյունից) համարժեք է այլ ժամանակներում գրված «Մանուի օրենքներ»-ին: Այստեղ էլ նշենք, որ արժեւորելով Նժդեհի ուսմունքը, մենք բնավ այն կարծիքին չենք, որ մինչեւ նրա հանրահայտ Ցեղակրոնությունը, հայերը ազգային գաղափարախոսություն չեն ունեցել (վերստին չանդրադառնանք 301թ. ավերի ու թալանի փաստին, որի ժամանակ կրակի մատնվեցին գրավոր մատյանները, հայոց պատմությունը, ազգային գաղափարներն ու հավատը): Իսկ առանց ազգային պետականակերտ գաղափարների ու նպատակների, հայոց հզոր թագավորությունները գոյատեւել ու ծաղկել չէին կարող…

Ահա, այս փաստի «բացակայությունից» էլ օգտվելով, «Մենք»-ի Հայկ Թորգոմյանը կառուցում է իր տեսակետը արիական գաղափարախոսության մասին: Նա կարծում է, թե հնդեվրոպական անվանումը իզուր է արիական որակվել, քանզի «արիական գաղափարախոսությունը բացառապես առնչվել է հնդիրանական ժողովուրդներին», որովհետեւ, ըստ հեղինակի, «արիական տիտղոս չեն կրել նաեւ Հայաստանի եւ ոչ մի թագավոր ու իշխան», ավելին՝ «իրենց արիացի չեն կոչել, առավելեւս, ոչ հնդեվրոպական հնագույն, ոչ էլ հին եւ նոր ժողովուրդները»: Դե՜ ինչ, սա վայել է հերթական «ճշմարիտ» եւ «աստվածավախ» պատմաբանին կամ վերլուծաբանին (ով «մոռացել» է, որ Գրիգոր խավարիչի հրամանով նախ եւ առաջ ավերվեց Տիր իմաստության Աստծո մեծ տաճարը՝ իր ամբողջ գրականությամբ, հետո էլ նրա պատգամով քրիստոնյա հոգեւորականներն այդ գրականության օրինակները ոչնչացնում էին եգիպտական Ալեքսանդրիայի եւ այլ գրադարաններում*): Այնուհետեւ, Հ. Թորգոմյանը հավելել է՝ «արիացի բառը բացակայում է նաեւ գրավոր այդ (սեպագիր արձանագրություններում – Հ. Թ.) աղբյուրներում: Հետաքրքիր է նաեւ այն, որ պատմական ասպարեզ ելած եւ հզորացած մարական (մեդական) եւ Աքեմենյան Պարսկաստանի տիրակալները եւս, սերունդներին թողած իրենց սեպաձեւ արձանագրություններում, արիական տիտղոս չեն օգտագործում»: Եվ այստեղից էլ բխեցվում է, թե «արիական գաղափարախոսությունը Իրան է թափանցել ավելի ուշ դարաշրջաններում»: Ահա այսպես, այս տեսությունը կապվում է մ.թ.ա. I հազարամյակում սկիզբ առած Մանուի ձեւավորած արիական գաղափարախոսության հետ: Իսկ ահա, ամենակարեւոր հետեւությունը, որ անում է «Մենք»-ի Հայկ Թորգոմյանը, այն է, որ «մինչեւ մեր օրերը, հնդկական եւ իրանական ժողովուրդներից ոչ մեկը արիացի անունով չի կոչվել: Վերոհիշյալ փաստական իրողությունը ակնբախորեն ցույց է տալիս, որ արիականությունը պարզապես գաղափարախոսություն է եւ դրա էթնիկ արմատներ ունենալը չի ապացուցվում գոյություն ունեցող փաստերով: Համաձայն համեմատական լեզվաբանության, հնդեվրոպական Մայր ժողովրդից (որի բնօրրանը Հայաստանն է) մ.թ.ա. IV-III հազարամյակներում սերված (անջատված) մեծ ճյուղերից մեկն էլ եղել է հնդիրանական հանրությունը»: Իհարկե, հեղինակը զերծ չի մնում նաեւ մեկ այլ զորավոր պատմա-քաղաքական կտից եւ նշում է, որ XX դարում «ֆաշիստական գաղափարախոսությունը ազնվացեղության սեփական բարբաջանքներին հնություն հաղորդելու նպատակով խեղաթյուրեց պատմական ակնբախ իրողությունները եւ արիական ծագում վերագրեց գերմանական եւ, ընդհանրապես, հնդեվրոպական մի քանի այլ, ոչ արիական ժողովուրդների»:

Հիմա, նախ ասենք, որ եթե մարդը գիտի, որ ինքը մարդ է, ապա իրեն ամենուր մարդ չի անվանում, որովհետեւ դրա կարիքը չունի, նա ապրում եւ գործում է որպես մարդ, եւ նրան այդպես տեսնում են: Եթե ազգը սեմական ծագում ունի, ապա այդ ազգի ներկայացուցիչներն իրենց սեմահրեա, սեմաարաբ կամ սեմաասորի չեն կոչում, եթե հնդիկները, հույները կամ պարսիկները արիական ծագում ունեն, ապա նմանապես նրանք իրենց արիահնդիկ, արիահույն կամ արիապարսիկ չեն անվանում: Խոսքը ցեղային ծագման մասին է, երբ ասենք, ոմն մեկը ներկայանում է որպես այսինչենց ցեղից, տոհմից, բայց ինքը պարզապես ինքն է: Հայը, հնդիկը կամ պարսիկը նույնիսկ կարիքը չեն ունեցել ամենուր խոսելու իրենց ցեղային ծագումից, որովհետեւ դա ակնհայտ է եղել: Այդ հիմա է, որ խոսում են, որովհետեւ համատարած շիլաշփոթ է ու պետք է զատվել խառնածիններից:

Ինչ մնում է հնդկական վեդաներում նշված արիաների-արիականների (արիացիների), հնում Ար(ի)ան-Իրան, կամ Արցախի հնագույն անվանումներից՝ Արիայի մասին եւ այլ տեղեկություններին, ապա զարմանալի է, թե «Մենք»-ի Հայկ Թորգոմյանն իր ուսումնասիրություններում ինչպես չի հանդիպել նման դեպքերի: Նույնիսկ վեդաներում, բացի արիական ձեւակերպումներից, հանդիպում է հեռու տեղերից եկած նաիրների մասին, որոնց բնութագրումը բերում է ուղիղ Նաիրի-Հայաստան-Արմենիա, որի բնիկները Իրան եւ Հնդկաստան էին տանում իրենց մշակույթը, նույնիսկ մարտարվեստները: Արմեն անունն արդեն իսկ արի մարդ է նշանակում, իսկ Արմենիան՝ արիների երկիր: Ի՞նչ ապացույցներ է ուզում վերոնշյալ հեղինակը, չենք հասկանում: Միայն Հայաստանում Ար սկզբնարմատով հարյուրավոր անուններ եւ տեղանուններ կան: Ի վերջո արիական հասկացությունը սերտորեն առնչվում է արարչական երեւույթների հետ եւ մենք՝ հայերս, մեզ երբեք արիական-արարչական չենք կոչել հնում՝ դրա կարիքը չզգալով, բայց օտարները մեզ արմեններ՝ արի մաններ՝ արի մարդիկ են անվանել… Եվ Հայաստան-Արմենիա կամ հայ-արմեն կապը նոր չպետք է հիմնավորենք: Ինչ մնում է թագավորների մասով «զրույցներին», ապա Պարսկաստանի թագավորները մեկ անգամ չէ, որ իրենց որակել են արյաց արքաներ (հայ, հույն կամ հնդիկ թագավորները չեն որակվել այդպես, կրկին նույն բացատրությամբ՝ դրա կարիքը չի զգացվել, ավելին՝ պարսիկները այդպես որակվելով որոշ ժամանակահատված, պարզապես, առաջնայնության խնդիր են փորձել լուծել), իսկ ըստ անհրաժեշտության արքայից արքա որակումներն են ստացել նշյալ ազգերի տարբեր արքաներ, այդ թվում՝ մեր Տիգրան Մեծը… Ի դեպ, այս առումով պատմահայր Մ. Խորենացին գրել է՝ «Եւ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը (ընդգծումը՝ հեղ.) եւ խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ եւ չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց եւ ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, եւ մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ եւ հարկապահանջներ: Հետեւակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն՝ հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով եւ երկաթե զգեստներով: …Նա խաղաղություն եւ շենություն գցեց, բոլորին լիացրեց յուղով ու մեղրով…»…

Ի վերջո Հ. Թորգոմյանը ինքն ընկնում է իր խառնաշփոթի մեջ եւ գրում է. «…եւ արիական ծագում վերագրեց գերմանական եւ, ընդհանրապես, հնդեվրոպական մի քանի այլ, ոչ արիական ժողովուրդների»: Այսինքն, եթե նա համոզված է, որ արիականությունը լոկ գաղափարախոսություն է, ապա ի՞նչ «ոչ արիական ժողովուրդների» մասին է խոսում…

Մի լավ բանով է գոնե ավարտում «Մենք»-ի Հայկ Թորգոմյանն իր հոդվածը՝ «Հայերս միայն մեկ գերխնդիր ունենք՝ տեր կանգնել մեր բազմադարյա պատմությանը: Հնդիկ Մանուի կողմից արիական գաղափարախոսությունը ստեղծելուց մոտ 2 հազարամյակ առաջ հայը Արադա անունով երկիր է ունեցել, որին շումերները «սուրբ օրենքների երկիր» են կոչել: Ոչ թե հայերը պետք է հպարտանան արիական ծագում ունենալով, այլ արիացիներն ու մնացած ազգակից ժողովուրդները պետք է հպարտանան իրենց մշակույթի եւ լեզվի նախնական հայաստանյան ու հայկական ծագման կապակցությամբ»:

Նախ՝ երկիրը Արադա չի կոչվել, այլ՝ Արատտա, սակայն դա չէ էականը, այլ այն, որ Ար արմատով եւ արիական-արարչական տեսությամբ է կրկին բացատրվում կիսաստվածների՝ հայերի, Արատտա-Ուրարտու-Արարատ աստվածային բնօրրանի պատկանելության հարցը: Եվ հետո, մեզանից ոչ ոք դեմ չէ, որ Մայր-Արարատից հեռացած ազգեր ձեւավորած մեր արյունակիցները՝ արիական տեսակները հպարտանան իրենց Նախահայրենիքով ու Նախնիներով, բայց դա նրանց գործն է եւ կախված է նաեւ մեր դեմքից ու դերից, ինչը վաղուց կորցրել ենք…

Ինչ մնում է Մանուի արիական տեսությանը, ապա այնտեղ նույնպես անդրադարձ կա համաշխարհային ջրհեղեղին, որի ժամանակ Մանուն Տիրոջ կամքով փակվում է մեծ ձկան մեջ՝ իր հետ վերցնելով կենդանական ու բուսական աշխարհների ներկայացուցիչների: Իհարկե շատ նման է Նոյան ջրհեղեղի տարբերակին, այսպիսի տարբերակներ կան նաեւ շումերական եւ այլ հին ազգերի առասպելներում: Սակայն դրանք (ինչպես եւ Նոյան տապանի օրինակը) կրկնություններ են, որոնք նկարագրվում են փրկչական տարբեր ձեւերով…

Ամեն դեպքում բոլոր տարբերակներում փրկության լույսը կապվում է Տիեզերքի Արարչի՝ Ամենայնի Տիրոջ հետ, եւ զարմանալի է, թե ինչու քրիստոնեական Նոյան տապանի տարբերակում՝ Բիբլիա-Աստվածաշնչում հանկարծ Արարիչը դառնում է Աստված, այն էլ՝ Եհովա անունով… Նույնիսկ Մանուի օրենքներում, Արարիչը՝ Գերմեծ Ոգին կերտում է Աստվածների:

Հատվածներ «Մանուի օրենքներ»-ի 1-ին գլխի շլոկներից.

Անչափելի շողքով ու փայլով օժտված մեծ Բըրահմային խոր խոնարհվելով՝

Կշարադրեմ տարբեր օրենքներ, որոնք Մանուն է հեղինակել:

Մանուին, որ նստած էր ինքնախորասույզ մտայնության մեջ,

Մոտեցան գերմեծ իմաստուններն ու խոնարհ հարգանքով ասացին նրան.

«Ով աստվածային, բարեհաճիր ճիշտ ու հարկավոր կարգով մեզ ներկայացնել

այն օրենքները, որ վերաբերում են չորսը դասերին,

նաեւ այն շերտին, որ բաղկացած է խառնածիններից:

Որովհետեւ Դու, ո՜վ մեծ Տիրակալ, մեկն ես, որ գիտես

Անիմանալի, անտեսանելի, անհասանելի Մեծ Ինքնագոյին նվիրված

բոլոր-բոլոր ծեսերի, կարգագրերի իմաստն իսկական»:

Բանականությունը, որ ձեւավորում էր իրականը եւ անիրականը, իր միջից հանեց,

Եվ սրանից էլ մեծը ստեղծեց գիտակցությունը,

որ ընդունակ էր ինքնագիտակցել եւ գերիշխող էր:

Սրանից բացի եւ Գերմեծ Ոգին կերտեց հզորը ու նաեւ բոլոր արարվածներին,

որ ունեն երեք հատկանիշները,

Ու հետո նաեւ հինգ օրգանները զգացմունքների,

որ ընկալում են առարկաները այս աշխարհի:

Ահա այս վեցի մանր մասերը, որոնք ունեին արտակարգ ներուժ,

ի մի բերելով եւ գումարելով մասնիկները իր,

բոլոր էակներին արարեց Մեծը:

Քանի որ վեց տեսակ մանր մասերը իր իսկ կերպարից

մտնում էին կերտված էակների մեջ,

Նրա կերպարին իմաստունները մարմին կոչեցին:

Նա մեծ տարրերն է ամփոփում իր մեջ իրենց դերով ու նշանակությամբ,

Բանականությունը նաեւ սրանց հետ, իր մեջ առնված մանր տարրերը,

բոլոր էակների արարողն է նա հավերժության մեջ:

Մարմինը կազմող մանր մասերի յոթ հզորագույն սկզբունքներից էլ

առաջանում է այս աշխարհը, որ հաստատուն է իր երթեւեկում:

Նրանցից, սակայն, յուրաքանչյուրը, որ հաջորդում է մեկը՝ մյուսին,

իր մեջ առնում է իր իսկ նախորդի հատկանիշները

Ու լինում է այսպես. կախված այն բանից, թե որ տեղում է,

այդքան հատկանիշ էլ ունենում է նա:

Բոլորի համար եւ յուրաքանչյուրին առանձնահատուկ,

նախասկզբում նա է սահմանել անուններն իրենց

Եվ գործունեության տեսակն ու հատուկ դրվածքը իրենց՝

համաձայն Վեդաների սրբազան խոսքի:

Նա, Տիրակալը, աստվածներ կերտեց գործունյա հզոր ու շնչավորված,

Անշոշափելի սադհյաներ մի խումբ, ապա ստեղծեց զոհաբերությունը հավերժական……

Հայկ Թորգոմյան

* Պատմական փաստ է, որ հայ հոգեւորկանի սքեմի տակ թաքնված այս մարդիկ ներկայանում էին որպես հայոց պատմությունն ուսումնասիրողներ եւ, վերցնելով հին հայկական մատյանները, գրառումները անխնա ոչնչացնում էին: Հետո, երբ Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանի պատասխանատուները գլխի ընկան, թե ինչ է կատարվում իրականում, այլեւս արգելեցին հայերին (իհարկե, եթե սրանց կարելի է հայ անվանել) այդ գրքերից տրամադրել:

«Լուսանցք»
թիվ 10 (96), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։