…ոչ հեռավոր մեր պատմությունը տվել է “գերմարդու” տարբեր ծնունդներ, որոնցից են` Բերիան եւ Մուղդուսին… առաջինը ԽՍՀՄ մասշտաբով, երկրորդը` ՀԽՍՀ…
…այս “գերմարդ” ասվածները ոչ մի կապ չունեն Նիցշեի “գերմարդ”֊ու կերպարի հետ, չնայած ինձ համար երեքն էլ ընդունելի չեն` իհարկե տարաբնույթ առումներով…
Ընդունելի տարբերակը` Նժդեհի Ցեղամարդն է, ով դուրս է “ես”֊ակենտրոն մոլուցքներից եւ “մենք”֊ի` ազգակենտրոն հասկացողություն ու բնույթ ունի…
Դառնալով վերեւում նշված Բերիային եւ Մուղդուսուն, նշեմ, որ սրանց աճեցրեց Ստալինը, այսինքն` բռնակալն աճեցրեց մարդակերների, որ ծառայեն իրեն հավատարիմ ու մարդակեր շների (ավելի բնութագրող` շնագայլերի) պես…
Մուղդուսու կուռքը Բերիան էր, Բերիայինը` Ստալինը…
Պատմությունը փաստում է, որ սրանց միջինը` Բերիան, կերավ եւ՛ Ստալինի գլուխը (թունավորելով ու մինչեւ մահը գետնին տապալված Ստալինի առանձնասենյակ ոչ մեկին չթողնելով) եւ՛ Մուղդուսու (որը խնդիր չէր), երբ որոշ ուժերի կողմից ճանաչվեց “սուպերգերմարդ”…
Դե վերջում էլ “սուպերգերմարդը” մինչեւ հասկանում է, որ այդքան էլ այդպես չէ, ուշ է լինում, ոչնչացնում են…
…հիմա, որոշակի նմանությամբ, նույն իրավիճակն է, գիտենք ով է Մուղդուսին, գիտենք ով է Բերիան ու նաեւ Ստալինը… բայց Ստալինն այս դեպքում Ստալին֊ներ է եւ հայտնի չէ որը կմնա իր տեղում…
Ամեն բան ընթացքի մեջ է, Մուղդուսին` ներքին թուրքը կա եւ գործում է, Բերիան` մարդակեր թուրք֊ադրբեջանական ոհմակը կա եւ գործում է, Ստալինը` անգլո֊սաքսոնական, իսրայելա֊ամերիկյան եւ ռուս֊եատմական եռագլուխ մարմինն է, կա եւ գործում է…
Աշխարհի գաղտնի կառավարությունը եռագլուխ Ստալինի ամեն գլխին առանձին հավատացրել է, որ ինքն է “գերգլուխը”… սրանք էլ` թյուրքական յաթաղանակիր մարդակերներին համոզել են, որ իրենք են “գերմարդը”… դե սրանք էլ` մեր ներքին թուրքին են հավատացրել, որ “գերմարդ” են լինելու իրենց տեղում…
…եւ սա՛ է այսօր վիճակը…
Որպեսզի պատմությունը չկրկնվի թունավորումների վերոնշյալ հերթականությամբ, գոնե մեր դեպքում, պետք է ձեւափոխենք թունավորումների ձեւն ու բովանդակությունը…
Ինչպե՞ս։
Դե` կներե՛ք…
Ամեն ինչ լավ է լինելու, հաստա՛տ…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
* * *
…բռնակալներ ֊ բերիաներ ֊ մուղդուսիներ… թերարժեքության ու գերարժեքության բարդույթներ…
http://www.hayary.org/wph/?p=7151#more-7151 (կարդալ այստեղ)



