Երկբեւեռությունը տիեզերական եւ տիեզերածին երեւույթ է ֊ Բարի եւ Չարի Բեւեռներն են կարգավորում տիեզերական վերուվարը, յուրաքանչյուրն իր գործառույթների սահմաններում, որ ստացել է Արարչից` ի վերուստ, երբ ԲԱՆ֊ն էր Ի Սկզբանե…
Տիեզերքում ամեն բան հստակ է ֊ Տիեզերակարգի պահանջներին համապատասխան եւ եթե Բարին ու Չարին Սպիտակն են ու Սեւը, Լույսն ու Խավարը, ապա դա մնայուն է եւ իրավիճակային փոփոխությունների չի ենթարկվում…
Տիեզերակարգը խախտողներին Սեւ Խոռոչների Դռներն են սպասում… եւ Տիեզերական Կյանքը շարունակվում է…
Փա՛ռք Արարչին“` Ամենայն Արարին…
֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊ ֊
Մի ժամանակ այն, ինչ Երկնքում էր, նունն էր Երկրում…
Բայց, մի՜ ժամանակ…
Մարդուն ազատություն է շնորհել Արարիչը, ինչը մարդը հետզհետե ի չարս գործածեց եւ շեղվեց Տիեզերակարգից… հիմա` այն, ինչ Երկնքում է, այլեւս նույնը չէ Երկրում…
…այստեղ միաբեւեռ աշխարհ է, անբնական` արհեստախեղդ ու խառնափնթոր, սպիտակը նաեւ սեւն է եւ նրանց միջեւ առկա գունապնակի բոլոր գույները… ինչը նշանակում է մոլորակում համատարած սեւը, խավարն է իշխում` արհեստական լույս եւ գույներ նկարելով, որ երբեք բնական չեն դառնա, ինչը եղե՛լ է կա՛ ու կմնա՛ Տիեզերքում` գունագեղ եւ հստակ, կարգավորվող սեւով ու սպիտակով միաժամանակ…
…չի՛ գործում ոչ միայն Տիեզերակարգը, այլեւ` Բնական֊Բնախոսական֊Բնաէական Աշխարհակարգը` խզվել է Երկինք֊Երկիր կապը եւ Սեւ(ացած) Աշխարհը գնում է ինքնաոչնչացման, աշխարհի վերջը Երկնքից չի գալու (բաց տիեզերքից) եւ ոչ էլ Երկրից (խորն ընդերքից), այդ վերջը ոչ մի կապ չունի այս կամ այն գուշակության հետ, որ պիտի հանգեցնի մոլորակի ոչնչացմանը… դա օրվա հակամարդու (անազգ եւ հակաստված) “մենաշնորհն է”, եւ մարդկության ոչնչացման մասին է “աշխարհի վերջը”…
Բայց կա մի բայց, մարդկությունը կարող է եւ չկործանվել, եթե աշխարհում սպիտակը զատվի սեւից եւ գույներն էլ բացվեն սպիտակից ու սեւից համաչափորեն… եւ կբացվի Լույսը` Խավարին իրեն հատկացված անկյունը մղելով, կարգավորելով ցերեկն ու գիշերը… եւ Բարին կհաղթի Չարին` աշխարհի բեւեռները եւ նրանց միջեւ առկա տարաբնույթ հատվածները կարգավորելով այդժամ եւ առմիշտ…
…ամեն ինչ չափի մեջ է բնականոն լինում, շատ բարին էլ է տանում կործանման, երբ արժանի պատիժն ուշանում է կամ առհասարակ չեղարկվում է անպատիժ ներմամբ…
Սերն է, որ Բացարձակ է ֊ Միջուկն է Տիեզերքի եւ Տիեզերքն էլ Արարչի Սիրո Արդյունքն է…
Փա՛ռք Տիեզերքին…
…հայ արիական կենսադրույթն ասում է` ների՛ր, պատժելուց հետո միայն, եթե անգամ այդ ներումը հետմահու կլինի…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)



