Ապահովե՛նք Հայոց Գենազարթոնքը եւ կապահովե՛նք Հայոց Արարչապետության ձեւավորումը…

Հայի Գենի Պայթյունը միջուկային պայթյունների շքերթից ավելի Զորավո՛ր է լինելու…
ՏիեզերաԳենի Ուժն Անչափելի՛ է…
Հայ արիները վստահ են`  մենք դեռ պայքարելու՛ ենք Արարատյան Աշխարհում Հայոց Արարչապետության ձեւավորման համար…
Դա Բնական ֊Բնակարգի Պահանջ է, որ 2012֊ից իջնում է Տիեզերական Գարնան “թեւերով”… եւ դեռ ընթացքի մեջ է…
Հայ արիները գիտեն` լինելով Նախնական Բյուրադար Ազգ`  Հայ Աստվածների Զարմից Սերված, հաղթել ենք հենց իրեն`  Ամենազոր Ժամանակին… եւ եղել ու մնում ենք կյանքի`  հանուն լույսի եւ ընդդեմ խավարի պայքարող առաջապահներ…
Այնտեղ, ուր կա կամք, կա նաեւ ճանապարհ ֊ եթե կա պայքար, կա նաեւ հաղթանակ…
Պե՛տք է վստահ լինենք` կանխելու հայության անկման գործընթացը, ԳենաԶարթոնքի ճանապարհը հարթելու համար…
Եվ այսօր յուրաքանչյուր հայի, որտեղ էլ որ գտնվի, Սրբազան եւ Առաջնային Պարտքն է` նապեւառաջ ինքնապաշտպանվելով պաշտպանել Ազգն ու Հայրենիքը…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։