Թիվ 16 – մայիս 2003

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 16 – մայիս 2003 

ՄԱՅԻՍԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ ԱՄԻՍ Է 
       Հավերժ փա՜ռք վասն և ի փառս Հայաստանի ու Հայության նահատակված բոլոր հայորդիներին, և նո՛ր ծնունդ նրանց սուրբ հոգիներին՝ մեր հաջորդ սերունդների մեջ:

«ՄԻՆԻԱՏԻՒՐ»
      Մայիսեան հրաշագեղ առաւօտներից մէկն էր, երբ տիեզերքի Արարիչը մօտեցաւ երկնքի դռներին՝ նորազարթ երկրի աղօթքը լսելու…
      Գեղեցի՜կ էր այդ օրը, գեղեցիկ կոյսի կոկոն կրծքի նման, կոյսի առաջին սիրոյ նման…
      Գեղեցիկ էր այդ օրը, անհուն գեղեցիկ…
      Բնության հրաշագեղ տաճարի մեջ երգում էին փետրաւոր երգիչները, բուրում էին, խունկ ծխում ծաղկապատ դաշտերը, աղօթում տիտան լեռները… Ե՛ւ քար, ե՛ւ ծաղիկ, ե՛ւ թռչնիկ՝ համայն բնութիւնը պատարագ էր մատուցում, երկնաւոր Արքայի անունն օրհնում…
      Եւ բարձրանում էր հիմնը բնութեան կրծքից… Դէպ երկինքը, դէպ երկնքի դռները…
     
       Գեղեցի՜կ էր այդ օրը, երազօրէն գեղեցիկ…
       Աստւած տեսաւ ու սիրեց այդ օրը… Աստւած սիրեց ու ցանկացաւ յաւերժացնել այդ օրը…
      Եւ կանչեց նա հրեշտակներին ու այսպես խօսեց.
      – Սիրեցի ես այս օրը եւ կամենում եմ ստեղծել մի կոյս, որը նման լինի այս օրին… Բերէ՛ք, բերէ՛ք ինձ մի զոյգ վարդեր՝ կոյսին – այտեր, մի զոյգ աստղեր՝ կոյսին աչքեր, մի զոյգ ամպեր՝ կոյսին յօնքեր… չինարից՝ բոյ, բլբուլից ձայն բերէք կոյսին…
***
      Հրեշտակները կատարեցին Արարչի կամքը:
                                                 
                                                          ***
      Այսպէս Աստւած սիրեց ու յաւերժացրեց Մայիսեան հրաշագեղ օրը՝ ստեղծեց Կոյսին:
Գարեգին Նժդեհ


ՀԱՅՈՑ  ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
    Խորհրդանիշն էության, գաղափարի, կառույցի ոգեղեն կամ նյութական արժեքի արտահայտությունն է:
     Ազգը էություն է եւ իր գոյության ընթացքում ստեղծում է խորհրդանիշերի համակարգ:
      Խորհրդանիշերն ըստ բնույթի լինում են բարոյակերպարային,  պատմական-աշխարհագրական, պետական:
       Հայոց նկարագրի բարոյականության հատկանիշներ կրող խորհրդանիշերն են՝ Կեռխաչը, Մաշտոցյան այբուբենը, «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպը, հայկական մշակույթի դասական այլ արժեքներ, նաեւ սրբացած, հերոսացած անհատներ:
       Ազգային նկարագիրը բնութագրող խորհրդանիշերը ոգեղեն են՝ իմաստավորված տեսակի ժառանգական հիշողությամբ: Պատմական-աշխարհագրական խորհրդանիշը (մտապատկերային եւ առարկայական) արտացոլում է ազգի անցած ճանապարհը, վավերագրում եւ’ հաղթանակներ, եւ’ պարտություններ: Մտապատկերային խորհրդանիշը լեզվի, լեզվամտածողության տարր է եւ լեզվահիշողությամբ փոխանցվում է սերնդեսերունդ: Առարկայական խորհրդանիշը նյութականացված արժեք է, որ վերացարկվում է գիտակցականում (սար, լեռ ու լիճ, Ճառընտիր, Նարեկ, խաչքար ու կոթող), պատմում անցյալի լավ ու վատ անցքերի մասին, արտահայտում ազգի նկաագրի բյուրեղացման աստիճանը:
   Պետական խորհրդանիշերը երկակի բնույթ ունեն, նաեւ՝ երկակի չափանիշ՝ ազգային  եւ միջազգային: Դրանք, տվյալ պետության առանձնահատկությունը նշելուց զատ, պետք է համապատասխանեն  նաեւ միջպետական  հարաբերությունների զուտ առարկայական պահանջներին: Պետականության բնութագրման եւ ճանաչման խորհրդանիշ-տարրերն  են՝ Դրոշը, Զինանշանը, Օրհներգը, նաեւ՝ դրամը:
    Իշխանության հավաստման պետական – պատմական խորհրդանիշեր են՝ թագը, գահը եւ գայիսոնը:
       Խորհրդանիշերն ընկալող եւ դրանցով կրթվող անձը լինում է ցեղահաղորդ. բացահայտում է ժառանգականությամբ պայմանավորված իր նկարագիրը եւ զորանում ազգի ոգով: Երբ հոգին սկսում է ընկալել խորհրդանիշը՝ անհատի առջեւ հայտնվում են զգացողության, հասկացության պատկերացումներ, որոնք անհասանելի են մաքուր տրամաբանությանն ու մտքին:
       Ակնհայտ է, որ խորհրդանիշերի համակարգը պետք ՝ լինի կրթամշակութային քաղաքականության եւ քարոզչամիջոցների գործունեության ուղենիշ:
    Մի քննախույզ հայացք գցենք գործող ու անտեսված խորհրդանիշերին եւ որոշենք մեր ազգային ներուժի օգտագործման չափը:

1. ԲԱՐՈՅԱԿԵՐՊԱՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Կեռխաչ
    Կեռխաչը կրում է ծնունդի ու մահվան, արիության ու կատարելության, երջանկության ու բարեբախտության խորհուրդ: Ութաթեւ կեռխաչը հայոց հավերժության խորհրդանիշն է եւ մեզ ուղեկցում է անհիշելի ժամանակներից: Ցեղահաղորդ արի հայը կեռխաչը նույնացնում է արեւի, կյանքի ու երջանկության հետ: Մեր օրերում «Սվաստիկա» անունով
կեռխաչը տհաճություն է պատճառում, երբեմն էլ՝ սարսափեցնում արմատներից կտրված անձանց: Պատճառը Գերմանիայի մղած անփառունակ պատերազմի հիշողությունն է: Հիտլերը իր վայրագ հրոսակախմբով պղծեց արիականության խորհուրդը: Մենք հայոց արժեքներից շատ բան ենք տվել այլոց եւ «մոռացել»՝ համարել իրենցը: Բայց հրաժարվել հազարամյակների պատմությունից եւ մեր արմատական խորհրդանիշերից մեկը զիջել գերմանացի անհաջողակներին, չենք կարող: Այն մեզ համար խորքային գիտակցության շերտ է ու կենսաուժի աղբյուր՝ դրոշմված մեր հոգում, նաեւ՝ մեր ժայռերին:

Այբուբեն
        Մաշտոցյան այբուբենը մեր էության արտահայտություն, ազգային խորհրդանիշերի ավիշն է, մտքի թռիչքը:
      Ասել, թե Մաշտոցն այն ստեղծեց 5-րդ դարում, նշանա կում է չտարբերել սկիզբն ու ընթացքը. Մաշտոցն իր տիեզերական զորությամբ գտավ մեր կորցրածը եւ կատարելագործեց ունեցածը:
     Որ հայոց գիրը զուտ գրանշան չէ, այլ տիեզերակարգ պարունակող համակարգ, աշխարհաճանաչողության գաղտնագիր, շատ է ասվել ու գրվել: Սակայն Մաշտոցյան այբուբենը մենք օգտագործում ենք փոփոխված՝ «ւ»-ի փոխարեն «ու» եւ ավելացրած 3 տառ՝ «և», «օ», «ֆ»: Լեզվաբաններից մեծ մասի կարծիքով՝ փոփոխություններն օրինաչափ են եւ ընդունելի: Թե որքանով են «օրինաչափ» եւ «ընդունելի», դատեք ինքներդ:
     Այս փոփոխություններից մեկը՝ «ւ»-ի փոխարինումը «ու»-ով, խախտել է այբուբենի թվային համակարգը: Անգամ եթե գաղտնագրված օրինաչափությունները, այսինքն՝ այբուբենի խորհուրդը չի ընկալվում, գոնե թվային համակարգի խախտումը տեսանելի է, եւ այս փաստը շրջանցել չենք կարող: Կորուստն առավել տեսանելի կլիներ, եթե մեզ պարատադրված չլինեին (չգիտեմ՝ ինչպե՞ս եւ ինչու՞) արաբական կոչվող թվերը:
     Այբուբենում «և» խցկելը ոչ մի բացատրություն չունի:    Դա տառ չէ, այլ՝ բառ (կցագիր) եւ կարծես թե մեր հարգարժան լեզվաբաններն էլ ընդունեցին, որ «և»-ը այբուբենում հայտնվել է թյուրիմացաբար: «Օ»-ն ներմուծվել է 12-րդ դարում եւ առաջացրել ուղղագրական խառնաշփոթ: Նշենք, որ «օ»-ն առանձնանում է Մաշտոցյան այբուբենի տառերի համակարգից. Մաշտոցյան այբուբենը փակ տառ չունի: Փակ օղակ ունեցող տառերը՝ ճ, ջ, գ, ծ եւ այլն, ունեն նաեւ բացող մասնիկներ: «Օ»-ն փակվում է ու չի բացվում; Իսկ «ֆ»-ի պաշտպանների կռվանն այն է, որ մաքուր հնչյուն է եւ, եթե մենք չունենք, կարող ենք ավելացնել: Բայց միշտ չէ, որ քանակը որակ է տալիս: Կենսաբանական փորձերը ցույց են տվել, որ «ֆ» հնչյունը հայ տեսակին ներդաշնակ չէ: Այբուբենի բոլոր տառերի հնչեցումը դրական հույզեր եւ կենսահոսանքներ է առաջացնում, իսկ «ֆ»-ինը՝ բացասական: Այսինքն՝ այն ոչ միայն ավելորդ է, այլեւ՝ վնասակար: Նույնիսկ տեսակետ կա, որ մեր ազգային ոգու անկումը սկսվել է այն ժամանակ, երբ մենք մեր աստվածատուր այբուբենը փակել ենք բացասական՝ անհաջողություն բերող «ֆ» տառով (կենաց ծառին փաթաթված օձի տեսքով): Պատահակա՞ն է, արդյոք, որ մեր այբուբենի տառերի թիվը 36 է՝ ո’չ ավել, ո’չ պակաս: Պարզվում է՝ հենց  36-ն է որ տիեզերակարգի գաղտնագիր, կենսաբանական ծրագիր, աշխարհընկալման օրինաչափություններ է պարունակում: Լեզուն բանական համակարգ է, եւ տառերի թիվը փոխելը խախտում է լեզվակիր անհատի կամ ազգի կենսաբանական ներդաշնակությունը: Յուրաքանչյուր հայ պետք է լսի-տեսնի-հասկանա Հայերենով:
Խոսքը արարում է ինչպես անհատի հոգին, այնպես էլ՝ ազգի ոգին: Ուրեմն՝ յուրաքանչյուր ազգի լեզու իր լինելիության պայմանն է՝ որպես բարոյակերպարային արարիչ, իմաստության որոշակի աստիճան:

2. «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԴՅՈՒՑԱԶՆԱՎԵՊԸ
    Սերնդակրթական, հայ անհատի ձեւավորման համար   շատ կարեւոր է ազգային արժեքներն ուսումնական ծրագրերի առանցք համարելը: Կրթահամակարգում ուսումնական ծրագրերի բարեփոխում անվան ներքո իրագործվում է հայոց արժեքային համակարգի նսեմացում, անգամ՝ վարկաբեկում «Սասունցի Դավիթ» վիպերգն էլ չի խուսափել այս քայքայիչ նորացումից: Եթե տեր չկանգնենք մեր ժառանգությանը եւ շարունակենք կրթվել օտարի ծրագորվ, ապա ստիպված կլինենք համակերպվել նաեւ նրանց՝ մեզ համար նախատեսած ապագային:
     «Սասունցի Դավիթը» այն ստեղծագործությունն է, որը պետք է ուղեկցի հայ մարդուն ողջ կյանքի ընթացքում: Էպոսը ո’չ միայն ազգի նկարագրի, անցած ուղու վավերագրումն է, այլեւ նրա ցանկությունների, ձգտումների, նպատակների արտահայտությունը: Յուրաքանչյուր Հայ իր նկարագրով մի Դավիթ է ու կռվի կելնի, երբ դանակը ոսկորին հասնի, թշնամուն մեծահոգաբար զարկ կբաշխի, բայց կհաղթի, որովհետեւ ուժեղ է ազնիվ ու ազատատենչ: Վիպերգը խոհեմ, զգոն լինելու, թշնամու դավերից խուսափելու խորհուրդ է, հայրական ժառանգությամբ հզորանալու, ցեղի մաքրության պատգամ:
    Հայ ազգագրագետները, պատմաբանները եւ գրականագետներն ազգային անվտանգության, հայի նկարագրի եւ պատմական ճշմարտության տեսակետից «Սասունցի Դավիթ»-ը վերլուծելու, ուսումնական ծրագրերում նրա տեղն ու դերը որոշելու խնդիր ունեն:

Պատմական, աշխարհագրական խորհրդանիշ
     Պատմա – աշխարհագրական խորհրդանիշերն են, որ ստեղծում են Հայրենիքի անկրկնելիության, ազգային պատկանելության զգացողություն:
      Երկգագաթ Մասիսը աշխարհագրական խորհրդանիշ է    եւ հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր անհատի սրբությունը: Հայք ու Հայրենիք ասելիս, առաջին հերթին, պատկերացնում ենք արեւի շողերով ողողված Մասիսը: Եվ իզուր չէ, որ այն եղել է եւ է մեր նկարիչների, բանաստեղծների ոգեւորության աղբյուր, զինանշանի հիմնական բաղադրիչ:
     Խաչքարն ու ցայտաղբյուրը պատմական առարկայա-  ցած խորհրդանիշեր են՝ հայի ստեղծագործ ոգու, ուրույն նկարագրի վավերագիր, ջրի ու քարի համադրության, ներդաշնակության արտահայտություն: Ուրիշ ոչ մի ազգ խաչքար ու ցայտաղբյուր չի ստեղծել: Պատահական չէր, որ շուկայական հարաբերությունների ներդրման առաջին արտահայտություններից մեկը եղավ ցայտաղբյուրները քանդելու՝ Երեւանի քաղաքապետի որոշումը: Զայրույթի պոռթկումը պահեց դրանցից մի քանիսը, այդ թվում՝ Հանրապետության հրապարակինը: Այսինքն՝ օտարը ձեռք է բարձրացնում մեր նկարագիրը բացահայտող, մեր ոգին ամրացնող խորհրդանիշերի վրա՝ անգամ մեր երկրում:

3. ՊԵՏԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
   Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 13-ում նշված է. «Հայաստանի Հանրապետության Դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով,
    Հայաստանի Հանրապետության Զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվն ու առյուծը, իսկ վահանից ներքեւ պատկերված են սար, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն,
    Հայաստանի Հանրապետության Օրհներգը «Մեր Հայրենիքն» է:
   Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երե-   ւանն է»:
        Սահմանադրության այս հոդվածը թերի է (ձեւակերպումներն անորոշ են, անմշակ. տրված չէ դրոշի եւ զինանշանի պատկերը), որը բազմաթիվ աղավաղումների հնարավորություն է ստեղծում, դրանից էլ օգտվել են մեր պետականության թշնամիները:
Դրոշ
Մեր եռագույնի մասին այսպիսի մի քառատող կա՝
Արյունից ծորած երիզ մի կարմիր,
Երկնքից պոկված կտոր մի կապույտ,
Հասուն արտերի շող ծիրանագույն,
Եվ վեց դարերի խավարի վրա՝ դրոշ եռագույն:
 Զգացմուն-     քային այս քառատողը ավելի հստակ է պատկերում մեր դրոշը, քան՝ Սահմանադրության համապատասխան նկարագրությունը:
   Դեղինը հայկական մտածելակերպում զուգորդվում է արեւի, ծիրանի կամ ցորենի հասկի հետ: Թե ինչո՞ւ է արեւապաշտ հայի դրոշի ոսկե դեղինը դարձել նարնջագույն՝ կարծում եմ՝ մեկնաբանման կարիք չունի:

Զինանշան
      1992թ. ապրիլի  19-ին հաստատվել է «ՀՀ օրենքը Հայաստանի Հանարպետության զինանշանի մասին»: Համաձայն այս օրենքի՝ 1920թ. հուլիսին ընդունված ճարտարապետ Ալ. Թամանյանի եւ նկարիչ Հ. Կոջոյանի հեղինակած զինանշանն ընդունվել է ՀՀ պետական զինանշան: Այնուհետեւ ձեւակերպվել է Սահմանադրության հոդված 13-ում  ներկայացված նկարագրությունը: Թվում է, թե օրենքով հաստատվածն ու Սահմանադրությամբ ամրագրվածը պետք է տարբերվեն եւ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը պետք է լինի: Դիտողունակ մարդիկ համեմատել են 1920թ. զինանշանը ՀՀ այսօրվա զինանշանի հետ եւ արձանագրել 23 փոփոխություն («Երկիր» 26.05. 2001թ.):
     Հայկականության թշնամիները խմբագրել են ազգ-անհատ, անհատ-ազգ կապն ապահովող մեր խորհրդանիշերից մեկը եւ այն դարձրել անուժ, անզոր: Նրանք փորձում են զրկել մեզ մեր պատմական հիշողությունից՝ այլասերելով ազգի ժառանգականությունը:
       Նախ՝ ուշադրություն դարձրեք զինանշանի սահմանադրական ձեւակերպման վերջին տողին՝ «…պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն»:
     Ինչպե՞ս է պատահել, որ պետության զինանշանի բաղադրիչ են նշվել շղթան եւ ժապավենը՝ առանց հստակեցնելու դրանց խորհուրդը, այսինքն՝ չի տրվել համապատասխան պատկերը (շղթան, եթե կտրտված չէ, կարող է շղթայել, ժապավենն էլ՝ եթե չի միացնում, ամբողջացնում, դառնում է անիմաստ): Ի՞նչ տրամաբանությամբ է գրիչը փոխարինվել ճյուղով: Գիրն ու ուսումն այդքան չարժեւորող ազգ ե՞նք, որ մարմին զորացնող երկու տարր է գրանցվել զիանանշանի համար, բայց ոչ մեկը՝ մտքի ու հոգու: «Հասկերի խուրձ» արտահայտությունն էլ տարօրինակ է հնչում: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է զինանշանի վրա հասկերի խուրձ պատկերվի, որ խոտի խրձին չնույնանա: Ձեւակերպողները, հավանաբար, խուրձն ու փունջը չեն տարբերել: Այսքանը՝ ասվածի, ամրագրվածի մասին: Մնացյալը կատարվեց հետո. օգտվելով Սահմանադրության հոդվածի թերասացությունից՝ զինանշանը զրկեցին ոգուց՝ հայկականությունից, եւ այն մեզ համար դարձրին «գերբ»: Նշենք անաղմուկ կատարված այս փոփոխություններից մի քանիսը:
      Մռնչացող, բերանը բաց, լեզուն հանած, թշնամիներին հոշոտելու պատրաստ առյուծը դարձել է բերանփակ, հեզ ու խոնարհ: Պատահական չէ, որ այսօր հեռուստաեթերից հնչեցվում է արյուծ, մրնչալ, կարավարություն, բայց՝ Գեռմանիա, գռանդ, գռավել:
      Իսկ մեր պետականությանն սպառնացողներին ծըվատելու, քրքրելու սպառնալիքն աչքերում,  իր հզոր թեւով զինանշանը գրկած արծիվը մեզ հրամցվող տարբերակում ետնապատկեր է: Նրան մեր պետականությունը պաշտպանելու թույլտվություն չի տրվել:
         Ջրհեղեղի ժամանակներն անցել են, բայց Մասիսի ստորոտում (ըստ որում՝ ձեւակերպման մեջ Մասիսը «Արարատ» է կոչվում. Արարատ գաղափարագրի մասին տես՝ «Լեզուն՝ ազգի հարատեւման գրավական» գրքում, էջ 10) պատկերված ջուրը հավանաբար մեզ նորից ջրհեղեղով է սպառնում: Եվ ամենակարեւորը՝ զինանշանի վրա գրված չէ «Հայաստանի Հանրապետություն»: Այսինքն՝ մեր զինանշանն անհասցե է. ով ուզենա՝ տեր կկանգնի, եթե, իհարկե, որեւէ մեկին գրավի այս ապազգայնացնող հակասությունների փունջը:

Օրհներգ
      Պետական օրհներգին առաջադրվող պահանջներն են՝ ազգային, վեհացնող երաժշտություն, անցյալը, ներկան, եւ ապագան կապող՝ հայրենասիրության, նվիրումի մղող եւ լուսավոր ապագայի հույս ներշնչող շարադրանք:
      ՀՀ օրհներգը, բազմաթիվ կարկատաններով, աղքատի հագուստի տպավորություն է թողնում: Զավեշտ է. անկախություն ձեռք բերեցինք, իսկ օրհներգ ստեղծել չկարողացանք եւ «Իտալացի աղջկա երգի» անունը դրեցինք «Օրհներգ», որն իր կաղ հանգերով, անտրամաբանական շարադրանքով, անհարթ ոճով շփոթության է մատնում իրեն հայ զգացող յուրաքանչյուր մարդու:
Առաջին քառատողը տարակուսանք է առաջացնում՝
«Մեր հայրենիք, Ազատ, Անկախ
Որ ապրել է դարեդար
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, Անկախ Հայաստան»:
     Բոլորիս է հայտնի, որ մեր հայրենիքը վերջին հազարամյակում «դարեդար» ազատ ու անկախ չի ապրել: Եթե «ազատ ու անկախ»-ը այսօրվան է վերաբերում, այդ դեպքում ինչու՞ է մեր հայրենիքի ապրելու փաստն անցյալ կատարյալով նշվում, իսկ որդիքը՝ հայրենիքից հեռու:
      Երկրորդ քառատողը դրոշի մասին՝ օրհներգի բնույթին անհարիր, ողբերգության երանգով զեղում է: Հաջորդ քառատողը նորից դրոշի մասին է՝ անգրագետ շարադրանքով: Իսկ վերջին քառատողը հուսահատվածի խոհափիլիսոփայական մխիթարանք է. օրհներգն ավարտվում է «զոհվել» բառով, իսկ ապրելու, բարգավաճելու, հայրենիք շենացնելու մասին՝ ո’չ մի խոսք: Մնում է ենթադրել, որ թշնամու մատը խառն է այս գործին:
Դրամ
    Դրամը տնտեսությունը կազմակերպելու միջոց է, որը հասարակական-պետական հարաբերություններում խիստ կարեւորվել է եւ միջոցից վերածվել նպատակի: Դրամը պետականության խորհրդանիշ կարող էր եւ չհամարվել, բայց աշխարհը, ցավոք, դարձել է նյութապաշտ, հասարակական ու պետական հարաբերությունների հոգեբանությունն էլ՝ դրամին գերի: «Դրամը» մեր լեզվամտածողությամբ հավաքական իմաստ արտահայտող բառ է, եւ փողի միավոր դարձնելը ճիշտ չէր: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է հարմարվել այն մտքին, որ «լուման» դրամ չէ:
    Պետության համար սեփական փողի շրջանառության տարածք ունենալն անկախ, ինքնավար լինելու անհրաժեշտ պայման է, եւ միայն այդքանով դրամը պետք է տեղ զբաղեցնի պետական խորհրդանիշերի շարքում:
      Խորհրդանիշերի համակարգն անաղարտ պահելը, դըրանցով սերունդ կրթելն ու դաստիարակելն ազգային դիմագիծը չկորցնելու, հարատեւելու լավագույն միջոցն է: Ներկայումս մեր պետության ո’չ ներքին, ո’չ էլ արտաքին քաղաքականության մեջ հայոց խորհրդանիշերի համակարգը լիարժեք չի գործում: Եղածը, ընդամենը, մեր ունեցածի ծաղրանկարն է: Կարելի է ասել, որ խաթարված է ազգային ներուժի բացահայտման, իրացման բնականոն ընթացքը:

Նուրիս Բեժանյան՝
«Մաշտոց միավորման» նախագահ

ԱԺ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ…

      Նա 25 տարեկան էր, որ 1990թ, հունվար ամսին Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի հրամանով նշանակվեց Կոտայքի շրջանի ու Աբովյան քաղաքի «Կոտայք» գնդի գլխավոր հրամանատար, հարյուրապետ, այնուհետև` հազարապետ:
     Արմեն Ավետիսյանը Աբովյանում սկսած արցախյան շարժման առաջին օրերից իսկ ճանաչում գտավ` հանրահավաքներ, գործադուլներ, բողոքի երթեր կազմակերպելով, Մոսկվայի ադրբեջանամետ դիրքորոշումը քննադատելով, Սումգայիթի հայության նախապես ծրագրավորված ցեղասպանությանը վրեժով պատասխանելու և Արցախը զենքով ազատագրելու կոչերով…
   Իսկ երբ 1990թ. հայ-ադրբեջանական բախման պատճառով քաոսային իրավիճակ ստեղծվեց Հայաստանում, միլիցիան էլ առաջվա պես չէր տիրապետում հասարակական կարգ ու կանոնի պահպանմանը, Արմենի նախաձեռնությամբ ստեղծվեց Աբովյանի Ազգային կազմակերպությունների միացյալ խորհուրդ, որը մեծապես նպաստեց քաղաքում և շրջանում կարգապահության վերականգնմանը` սահմանելով գիշերային պարեկային ծառայություն, նաև` նախաձեռնեց կամավորական ջոկատների կազմավորումը` ՀԱԲ-ի ծավալումը:
      …Աբովյանի ջոկատները մարտական մկրտումը ստացան Երասխավանում:
      Դրանից հետո ՀԱԲ-ի ջոկատները մասնակցեցին Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանությանը, բազմաթիվ մարտական գործողությունների: Ռազմական ճամբարներ ստեղծեցին Վայքում, Գորիսում, Իջևանում, Նոյեմբերյանում և այլ բնակավայրերում: Հետո էլ առանց պետական հոգածության, ջոկատների հերթափոխություն էին իրականացնում սահմաններում, հայթայթելով սնունդ, զենք, զինամթերք, հագուստ, կապի ու տրանսպորտի միջոցներ և այլ անհրաժեշտ պարագաներ:
       Վիճակն ավելի բարդացավ, երբ սկսվեցին լուրջ բախումներ ադրբեջանական զինված կազմավորումների ու խորհրդային զինվորների հետ: Ջոկատները զինված էին որսորդական և «ՏՕԶ» տիպի հրացաններով, ինքնաշեն ինքնաձիգներով ու նռնակներով, իսկ ադրբեջանցիներին հաճախ օգնում էր խորհրդային բանակը: Սակայն, կամավորականները հավատացած էին, որ իրենց առաջնորդող, համարձակություն ներարկող հրամանատարն անում է անհնարինը` թե՛ ռազմամթերքի, թե՛ սննդամթերքի հարցերը կարգավորելու գործում: Առաջնայինը ոգին էր, որի պակասություն երբեք չէր զգացվում:
     Արմեն Ավետիսյանի հրամանատարությամբ են կազմակերպվել Խնձորուտի, Բարձրունիի (Վայքի շրջան), Կոռնիձորի (Գորիսի շրջան), Ոսկեվանի, Շավարշավանի, Բարեկամավանի (Նոյեմբերյանի շրջան), Ոսկեպարի (Իջևանի շրջան) ինքնապաշտպանական մարտերը և այդ ընդհարումներում ՀԱԲ-ականները՝ «Կոտայք» գնդի մարտիկները ցուցադրել են աննախադեպ քաջություն: Տղաները չընկրկեցին նույնիսկ խորհրդային ուղղաթիռների, զրահամեքենաների ու ծանր հրետանու առկայությունից, իսկ Նոյեմբերյանում վեց ժամ առճակատեցին խորհրդային զինվորների հետ, ճեղքելով նրանց կազմակերպած շրջապատման օղակը: Տեղացիները սիրով էին ընդունում գնդի տղաներին, հաճախ ջոկատներին տեղավորում էին իրենց տներում:
       Սակայն, ՀԱԲ-ի ողբերգական լուծարումից հետո, ինքնապաշտպանական գործոնը նահանջ ապրեց, թեև ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի վերջին հրամանով բոլոր ջոկատները պիտի միանաին այլ գործող՝ սահմանների պաշտպանությունը շարունակող ջոկատներին: Մի մասն էլ գնացին արցախ և 1994թ. հաղթանակած վերադարձան: ՀԱԲ-ի հազարապետը նույնպես եղավ Արցախում, Շահումյանում:
      Այժմ Արմեն Ավետիսյանը զբաղվում է ազգայնական քաղաքական ու գաղափարախոսական գործունեությամբ, լինելով Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) հիմնադիրը, գաղափարախոսն ու առաջնորդը, նա զենքը փոխարինեց գրչով:
      Նա հեղինակն է «Հայ Արիական – Ցեղապաշտական Դաշինք», «Հայոց Ազգային Բանակ – Հայ Արիական Բռունցք» գրքույկների. «Լեզուն ազգի հարատևման գրավական» գրքույկի համահեղինակն է: Ղեկավարում է Աբովյանում գործող Հայ Արիական Կենտրոնը:
     Պատմական, գաղափարախոսական, հասարակական, քաղաքական, վերլուծական հոդվածներով հանդես է եկել թե՛ Հայաստանի, և թե՛ Սփյուռքի ԶԼՄ-ներում: Եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, Աբովյանի քաղաքապետարանի աշխատակից, համայնքի ավագանու անդամ, Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրեն… մշտապես լինելով հայության հասարակական-քաղաքական կյանքի եռուզեռի մեջ:
        Լինելով հայրենապաշտ, ազգի հոգսերով ապրող հայորդի, նա էլ է ձգտում արդար վրեժի և հայրենատիրության, նրա հոգին էլ է ճչում, որ տե՛ս գերի են դեռ Նախիջևանը, Ջավախքը, Ուտիքը, Գարդմանը, Մասիսը…
     Եվ այդ ճիչը 1990թ. արարեց «Արյան կանչով» բանաստեղծությունը, որից մեջբերում եմ.
…Եվ Հայը (Նոյը) կիջնի Արարատի գագաթից,
Ինչպես տարիներ, շատ դարեր առաջ.
Եվ այն ժամանակ համբարձված հոգիս,
Նժդեհի հոգին և ընկերներիս,
Կցնծան այնտեղ՝ Աստծո հետ նստած,
Վրեժի կարոտն առած ու հանգիստ…:
      Այսօր լինելով «Հայ Արիների Բռունցք» կուսակցության քաղաքական-գաղափարախոսական ոլորտի պատասխանատուն, Արմեն Ավետիսյանը ՀԱԲ-ի համամասնական ընտրացուցակով առաջադրվել է ԱԺ պատգամավորի թեկնածու:
        Մեր պարտքն է պաշտպանել առաջ մղել ազատամարտի բովով անցած հայ մտավորականին, ազգի արմատներին կառչած հայ ազգայնականին, քանզի նրա նմաններն են մեր հայրենիքի աղը: Այո,՛ միտքս շարունակեմ Արմենի խոսքերով. «Հայ Արիների Բռունցքը հայ ցեղակրոն արիներից կազմված կուռ կառույց՝ հասարակական – քաղաքական կազմակերպություն է, և առաջնորդվում է Հայկականությամբ ու Արիականությամբ: ՀԱԲ-ը որդեգրել է զուտ հայկական ավանդական-ազգայնական բոլոր գաղափարներն ու ուսմունքները, հատկապես՝ նժդեհյան ցեղակրոնությունը… Մեր գերագույն նպատակը՝ հզոր ու ամբողջական Հայաստանի վերականգնումն է, հայության համախմբումն իր Պատմական Հայրենիքում, Հայ – Արիական ներցեղային Օրենքի վերահաստատումը, որով և՝ նախնյաց զորավոր ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի ամրագրումը մեզանում»:
     Իրականություն պիտի դառնա հայ ազգի երազանքը, պիտի վերականգնվի հայության իրավունքը Հայկական լեռնաշխարհի վրա, և դա իրականացնողները հայ ազգայնականներն են լինելու… Բարին մաղթենք ու հաղթանակ Արմեն Ավետիսյանին ԱԺ ընտրություններում, քանզի վստահ ենք, որ նա գենետիկորեն է ազգային գաղափարակիր և հաստատապես կունենա իր մեծ ներդրումը Հայաստանի ու հայության զորացման գործում:
        Մինչև արցախյան շարժումը Ռազմիկ Վասիլյանին շրջապատում ճանաչում էին որպես ընկերասեր երիտասարդի, ուսանողի:
      Սակայն, ոչ ոք չգիտեր, որ նրա երակներում հոսում է ազնվազարմ մշեցու, բիթլիսցու և վանեցու արյունը, իսկ հոգում ծխում է մի բուռ դարձած հայության հետագա ճակատագրի, կորցրած տարածքների մրմուռը:
      Եվ չգիտեին նաև, որ նա ինքն իրեն սփոփում էր ժամանակի շնչով արգելված ազատաբաղձ բանաստեղծություններ գրելով, որոնք մինչև այսօր էլ անտիպ են:
     Ահա մեկ քառատող «Հայրենիք» բանաստեղծությունից.
…Սիրտս լիքն է արյունով դարերի,
Հոգուս մեջ էլ ցավ, մորմոք անդադար,
Ես որպես Ռազմիկ՝ պատրաստ վրեժի,
Իմ ծովից-ծով Հայաստանի համար…
        Երբ 1988թ.-ից մեր սահմանամերձ շրջաններում ադրբեջանցիներն ակտիվացան, բռնեցին գողության տուտը, սկսեցին իր տանը նեղել հայ շինականին, հայ մարդուն, հայ որդին իրեն նվաստացած զգալով՝ ծառս եղավ Հայաստանի սահմանամերձ գոտիների պաշտպանության, օղակված Արցախին օգնելու ոգեշնչմամբ՝ ինքն իրեն հարց տալով, թե ինչու՞ մի պտղուց Հայաստանը հիմա էլ չի ճչում և ինչու՞ է հավատում Մոսկվայից հնչեցվող ստերին, իսկ թաթար կոչվող ցեղակիցները, որ, ուրիշի անունը գողանալով, ուրիշի ձեռքով հայաբույր հողերի վրա «Ադրբեջան» ստեղծեցին ու, Արցախը, Նախիջևանը, Գարդմանը իրենցը համարելով, թուրքերի ձեռագրով Սումգայիթում հայի արյուն հեղեցին ու մնացին անպատիժ:
     Նա երախտագիտությամբ է հիշում Մեծն Շիրազի հետ հանդիպումների օրերը, նրա խրատները, հորդորները, երբ խոստովանել էր՝ որ երազանքն է ստեղծել ընդհատակյա բանակ, հետո էլ  որհրդային սահմանադրության համաձայն ներկայացնել Հայաստանը ԽՍՀՄ-ից դուրս բերելու պահանջ: Հենց այդ ցավով տառապող բանաստեղծը հանդիպումների ժամանակ, ձեռքը դնելով երազող պատանու ուսին, կրկնում էր. «Որդի՛ս, ԿԳԲ-ն քեզ մոխիր կդարձնի, դեռ սպասի՛ր, դրա ժամանակն էլ կգա, դու սովորիր, բանաստեղծություններ գրիր, բայց ափսոս, որ ես չեմ լինի»:
      Իսկ երբ 1985թ.-ին շեփորվեց «պերեստրոյկա» բարբաջանքը, երևի ավելի շատ հայը հավատաց, որ գալիս է իր աստեղային ժամը, որ անարյուն տեր կկանգնի Արցախին, գուցե հետո էլ՝ Նախիջևանին, Գարդմանին…
    Ահա, թե ինչ ասաց ազատատենչ երազանքներով մեծացած հայ որդին «պերեստրոյկա»-ի մասին. «Երբ լսեցի Գորբաչովի ելույթն ազգային հարցի մասին, սիրտս թրթռաց, հոգուս լույսի, հույսի ճանապարհ երևաց, որ ազգիս վեհ նպատակը պիտի իրագործվի: Բայց դեպքերն ինձ էլ հուշեցին, որ միայն ուժով կարող ենք մեր օտարված հողերի տերը դառնալ, որ ինչպես Նժդեհն է ասել՝ արդարությունը սրի ծայրին է: Եվ առաջնորդվելով իմ մեծ ուսուցչի՝ Շիրազի պայծառատեսությամբ՝ 1989թ. ապրիլին ձեռնամուխ եղա Հայ ազգային բանակի (ՀԱԲ) ստեղծմանը և կամա թե ակամա հայտնվեցի քաղաքականության մեջ` իմ համեստ ներդրումը բերելով թե՛ Հայաստանի սահմանամերձ շրջանների, թե՛ Արցախի պաշտպանությանը: Իսկ թե 1990թ.-ին իշխանության եկած դեղնակտուցներն ի՞նչ խաղ խաղացին ՀԱԲ-ի գլխին, բոլորս գիտենք ու գրվել է: Եվ պատահական չէր, որ Ռազմական Խորհուրդը ԳԽ -ի որոշումը (ՀԱԲ-ը լուծարելու մասին) անվանեց դավաճանական քայլ, ու թեև ստիպված, որ արյուն չհեղվի, դարձյալ ոչ բոլորը համաձայնվեցին զենքը վար դնելու, դեռ հուսով էին, որ ազգասիրական մոտեցմամբ ԳԽ-ը կընդունի Ռազմական Խորհրդի առաջարկը և ՀԱԲ-ը կվերցնի իր ենթակայության տակ ու ինչ-ինչ ձևերով հայատյաց հրամաններ արձակող համայնավարական Մոսկվային էլ կհամոզի, որ ՀԱԲ-ը լուծարված է: Սակայն, ցավոք այդպես չեղավ: Իսկ «Կոլցո» օպերացիան, որը տեղի ունեցավ ՀԱԲ-ի լուծարումից մի քանի ամիս անց, գուցե կանխվեր, եթե ՀԱԲ ռազմական կառույցը մնար, կարևոր չէր` թե ինչ անվամբ: Հետո էլ դեղնակտուց իշխանավորները պիտի փորձեին արդարանալ, ասելով, որ մեզ բանակ պետք չէ, որ մեր ուժը մեր թուլության մեջ է: Սակայն, մեր ազգի միավորմամբ, իրենց կյանքը չխնայող ազատամարտիկների շնորհիվ (գլուխ խոնարհենք նահատակվածների շիրիմների առաջ) Արցախը հաղթանակեց, բայց ցավոք սրտի, այդ հաղթանակի պտուղները ոչ բոլոր արժանավորները ճաշակեցին»:
      Գրում եմ ու մտածում, ՀՀՇ-ի նախկին գաղափարախոս Կտրիճ Սարդարյանը հիշու՞մ է 1991թ.-ին արտահայտած գաղափարական մոտեցումը Արցախի ինքնորոշման հարցին: «Հավատացողը կհասկանա, – գրում է նա, – որ Հայաստանի հանրապետությունը Ղարաբաղի համար արեց հնարավոր և նույնիսկ անհնարին ամեն ինչ: Փորձվեցին բոլոր ճանապարհները, և բոլորն էլ տարան փակուղի: Մնում է, որ և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում հաշտվեն այն մտքի հետ, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում: Եթե մի քիչ էլ ուշացնենք, ապա Ղարաբաղն առանց հայերի կմնա Ադրբեջանին»:
      Եվ այսօր, թեև ուշացած, ՀԱԲ-ականները, վերածնունդ տալով հազարամյակներում ամբողջացած, իմաստացած ազգային փիլիսոփայությանը, գաղափարախոսությանը, վերանվանվեցին «Հայ Արիների բռունցք» կուսակցություն (նախագահն է՝ Ռազմիկ Վասիլյանը): Այսօր հիշու՞մ են Ռազմիկ Վասիլյանին, որ 1989թ.-ից մինչև 1994թ. հաշտության պայմանագիրը, դրանից հետո էլ սահմանամերձ շրջաններում զինված ուժերում ծառայելը կարծես նրան մոռացնել էին տվել տուն-տեղ, ընտանիք: 
      Նրա ներքին ձայնը եղել ու մնում է իր ազգին անմնա-  ցորդ ծառայելու կանչը: Ահա թե իր մտորումների մասին ինչ ավելացրեց զրույցի ժամանակ. «Իհարկե, վերանվանված ՀԱԲ-ի նոր զենքը ազգային գաղափարախոսությունն է, որը ճշտում է, թե ով ենք մենք, որտեղից ենք եկել և ուր ենք գնում: Այս հարցադրումների պատասխանների մեջ է ազգի փրկությունը, թե չէ վաղն էլ կհայտնվի մի նոր «իմաստուն» և կհայտարարի թե մեր ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է: Իսկ նման և շատ լուծումներ պահանջող հարցերի ճշտման, իրագործման համար պարտադիր է ունենալ պետական լծակներ, իսկ այդ լծակները հիմնականում ժողովրդի կողմից են տրվում»:
       Այսօր գաղափարական ՀԱԲ-ն էլ, որպես հայ ազգայնական ուժերի դաշինք` ի ուրախություն ճանաչողների, մայիսի 25-ին համամասնական կարգով կմասնակցի Ազգային Ժողովի ընտրություններին: Եկեք տեր կանգնենք ռազմի դաշտում թրծված, տառապանք տեսած բոցաշունչ ՀԱԲ-ականներին և նրանց միացած նվիրյալ ազգայնականներին, և բարի երթ ու հաջողություն մաղթենք քաղաքական դաշտում, նաև` ԱԺ պատգամավոր դառնալու գործում:
նյութերի հեղինակ՝ Իլյա Արցախեցի
գրող, հրապարակախոս

ՀԱԲ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ԷՐ ԼՌԵԼ ՀԱԲ – Ը

Չնայած այն իրողությանը, որ Հակական Ազգային Բանակ ստեղծելու կոչեր ու ձեռնարկումներ եղել են դեռևս 1988թ. մարդաշատ հանրահավաքներում, այնուամենայնիվ, որպես արձանագրված պատմական փաստ Հայոց Ազգային Բանակը (իհարկե որպես ՀԱԲ ռազմական կազմակերպություն, – ուրիշ կերպ այն ժամանակ հնարավոր էլ չէր) հիմնադրվել է 1989թ. ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 74-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված համաժողովրդական մեծ սգո երթից հետո, քաղաքամայր Երևանի երկրորդ հեղափոխական ոստանում՝ Մատենադարանի հրապարակում, քանզի Ազատության (Թատերական) հրապարակը խորհրդային զինվորներով շրջապատված էր…
       1989-1990թվականներին հայ ազգային ազատագրական պայքարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի անկախության համար թևակոխեց նոր փուլ՝ առավել դժվարին ու վճռորոշ: Քաղաքական եռանդուն գործունեությանը զուգակցվեց զինված պայքարը, որն էլ հիմնարար դեր խաղաց Հայաստանի Հանրապետության վերաստեղծման, ռազմաքաղաքական ակնառու հաջողությունների, ինչպես նաև միջազգային թատերաբեմում մեր խարխլված, գրեթե չգոյ հեղինակության նկատելի բարձրացման համար:
    Հայ ազգն անարգանքներն ու նվաստացումները կուլ տալով կամ պետք է իր հայրենիքի մի հատվածը կորցնելու մտքի հետ հաշտվեր և այլևս անարդյունավետ հանրահավաքներով, երթերով ու հացադուլներով այլազգի ինչ-որ ուժերից օգնություն խնդրելով ինքնասպառվեր, կամ զենքը ձեռքին, թեկուզ մարդկային կորուստների գնով պետք է կերտեր իր ազատությունը, հայրենիքի միասնությունն ու անկախությունը: Եվ ազգն ընտրեց այդ պահին ամենադժվարին, բայց պատվաբեր ու միակ ճշմարիտ ուղին՝ զինված պայքարը: Այն պարտադրվեց մեզ ինչպես խորհրդային բանակի, այնպես էլ ադրբեջանական զինված կազմավորումների սադրիչ գործողությունների միջոցով և ի պատիվ մեզ, մենք համառորեն դիմադրեցինք ու հերոսաբար հաղթանակեցինք դժվարին ու դաժան պատերազմում…
     Սումգաիթյան ցեղասպանությունը, հայերի ջարդերն ու տեղահանություններն Ադրբեջանի տարածքում (հիմնականում Պատմական Հայաստանի գրավյալ տարածքներում), ստիպեցին ավելի լրջորեն մտորել ու խորհել մեր հետագա գործունեության, ազգային կեցվածքի և առաջնային կարևորության անելիքների հստակ վերագնահատման ու համակարգման մասին: Եվ անսալով մեր նախնյաց գենի իմաստուն ու հզոր ձայնին, հայ ազգն անմիջապես կարողացավ իր մեջ ուժ գտնել ու վերահաստատել մեր գոյատևման իրավունքը նախնյաց հայրենիքում՝ Արեգակի և Արարատի հովանու ներքո:
       Որպես ճշմարիտ այլընտրանք, արդեն անօգուտ ու հոգնեցուցիչ մի քանի հարյուր հազարանոց (ինչպես ժամանակին ասվում էր՝ միլիոնանոց) հանրահավաքներին ու բողոքի ցույցերին, շատ հայորդիներ ազգային ազատագրական պայքարում հաջողության հասնելու համար, որպես ինքնապաշտպանական արդյունավետ միջոց, ընտրեցին զինված պայքարը և շուտով Հայաստանում ու Արցախում առաջացան ռազմապաշտպանական կազմավորումներ՝ տարբեր անվանումներով, հնարավորություններով ու նպատակներով…
    Հայոց Ազգային Բանակը (ՀԱԲ) 1989թվականից եռան-  դուն գործունեություն ծավալեց հայ երիտասարդներին խորհրդային բանակում ծառայելուց ազատելու, պաշտպանելու, ինչպես նաև կամավորական Հայկական հզոր բանակ կազմավորելու ուղղությամբ: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ՀԱԲ-ի ինքնահաստատումը  դանդաղորեն էր ընթանում, սակայն՝ համառորեն, և արդեն նկատելի էր նպատակների  իրականացման ուղղությամբ դրական տեղաշարժերի արդյունքները: ՀԱԲ-ի  կարգավիճակի կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ 1990 թվականի հունվարին, Երասխի հայտնի մարտական գործողություններից հետո, երբ ՀԱԲ-ն աշխուժորեն սկսեց զբաղվել զենք-զինամթերքի, զինվորական հանդերձանքի հայթայթումով, կամավորներին ռազմաճակատ ուղարկելով, սահմանամերձ բախումնային գոտիներում նրանց տեղավորելով և տեղերում ինքնապաշտպանությունը կազմակերպելով:
      Ընթացքում, որպես ռազմապաշտպանական կազմավորում, ՀԱԲ-ն իր կառույցներն հիմնեց Հայաստանի բոլոր տարածաշրջաններում, փուլ առ փուլ ձևավորելով ու ներմուծելով բանակին բնորոշ և հատուկ բոլոր անհրաժեշտ պարագաները:
       …1990թ. օգոստոսի վերջին ՀԱԲ-ը նորելուկ իշխանավորների կողմից լուծարվեց:  Խորհրդավոր պայմաններում կատարվեց մի գործողություն, որն ակնհայտորեն հետապնդում էր մութ նպատակներ: Դա հայտնի սադրանքն էր. երկու հայորդիների դավադիր սպանությունը: Սակայն դա առիթ էր, այն էլ դաժանորեն սարքովի, և ոչ՝ պատճառը: Իսկ պատճառն այլ էր: Նախ, Հայաստանի նորընծա իշխանություններըն իրենց տերերից պատվեր էին ստացել՝ լուծարելու ՀԱԲ-ը, քանի որ այն կատարելով իր հիմնական առաքելությունը՝ հայրենիքի սահմանների պաշտպանությունը, սկսեց լուրջ դերակատարություն ունենալ նաև Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, ինչը ձեռնտու չէր մեր հայրենիքը որպես խաղաթուղթ նախատեսողներին: Երկրորդ՝ ՀԱԲ-ը, որպես գաղափարախոսություն, հաստատապես որդեգրել էր նժդեհյան ցեղակրոնությունը և հզոր ազգային զինված կազմակերպություն էր, իսկ դա ոչ մի կերպ չէր համապատասխանում աշխարհի «գաղտնի կառավարության» մտադրություններին: Եվ երրորդ՝ ՀԱԲ-ի Ռազմական Խորհուրդը մինչև լուծարումը հայտարարել էր, որ պատրաստ է կազմակերպությունն իր ողջ կարողություններով դնել Գերագույն Խորհրդի տրամադրության տակ, եթե գործող բոլոր կուսակցությունները համաձայնեն ձևավորել բազմակուսակցական Խորհրդարան: Սակայն դա չէր մտնում նորելուկ իշխանավորների ծրագրերի մեջ:
       Ինչևէ, ՀԱԲ-ն իր զենքերը վայր դրեց ապազգային (ինչպես հետագայում հաստատվեց) ուժերի առջև, որպեսզի խուսափի վաղօրոք նախատեսված քաղաքացիական պատերազմից, չնայած ուներ դիմադրելու կարողություններ, բայց հաղթանակը թանկ գնով էր նվաճվելու, հայորդաց արյան գնով…
       Դրանից հետո, տարիներ շարունակ, լռեց ՀԱԲ-ը: Ինչու՞ չփորձեց վերականգնել կազմակերպության գույքն ու զորակայան-գրասենյակները: Առաջինն այն էր, որ ՀԱԲ-ի լուծարումից հետո նրա մարտիկները՝ ներառյալ ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարը, տարբեր կամավորական ջոկատների և պետական բանակի կազմում զբաղված էին Հայաստանի սահմանների և Արցախի պաշտպանության խնդիրներով ու շատերն էլ զոհվեցին՝ հերոսանալով: Երկրորդ՝ պատերազմի հաղթական ավարտից հետո տարբեր կազմակերպությունների կազմում հաբականները մասնակցեցին ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի վայրիվերումներին՝ փորձելով օգտակար լինել ազգին: Եվ երրորդ՝ ՀԱԲ-ի հրամ.կազմի մեծամասնությունն իր ծառայությունը շարունակեց պետական բանակում, և ի պաշտոնե չէր խառնվում քաղաքականությանը:
        Այժմ իրավիճակն այն աստիճան ծայրահեղ է, որ հանրապետությունում սոցիալ-տնտեսական ոլորտից առավել ծանր է հոգևոր և գաղափարաքաղաքական կյանքը: Իսկ հաբականներն այս ընթացքում համոզվեցին, որ այս կամ այն ուժի միջոցով հնարավոր չէ հասնել ցանկալի նպատակին, որն է՝ ազգի բարգավաճումը և հայրենիքի հզորացումը, և ահա՛, անհրաժեշտություն առաջացավ վերականգնել ՀԱԲ-ը, սակայն, նոր որակով՝ որպես գաղափարական ՀԱԲ՝ ազգայնական կառույց: Եվ եթե Հայոց Ազգային Բանակը ժամանակին զբաղվում էր հայրենի սահմանների ու պատմական հողերի պաշտպանությամբ, ազատագրմամբ, ապա, այս նոր ՀԱԲ-ը՝ Հայ Արիական Բռունցքը, զբաղվելու է ազգի անվտանգության, ինքնապաշտպանության և զարգացման խնդիրներով: Հիմա էլ արդեն գաղափարախոսական պատերազմի ժամանակն է, հոգեորսությունը, արտաքին և ներքին անվերահսկելի քաղաքականությունը ստիպում են նախկին զինվորներին նոր ճակատ բացելու հատկապես քաղաքական-գաղափարախոսական դաշտում և այստեղ էլ նրանք բացարձակապես անզիջում են լինելու: Իսկ Հայոց Ազգային Բանակի «բարոյական դատը» դեռ իր ժամանակին է սպասում…
       Շատ կարևոր է, որ ճիշտ գնահատվեն և հարգանքի արժանանան այն հայորդիները, ովքեր անձնվիրաբար մարտնչել են հանուն հայրենիքի ազատության: Սա զուտ ՀԱԲ-ի խնդիրը չէ, և այս վիրավորական վարվելակերպն ու կեցվածքը վտանգում է հայ կամավորական շարժման ապագան: Իսկ անելիքներ մենք դեռ շատ ունենք: Մեր սերունդների պարտքըն է խթանել, և ոչ թե խաթարել ազգին ու պետությանը կամավոր ծառայելու ցանկությունը:
       ՀԱԲ-ը նույն մաքրությամբ վերականգնվեց արդեն որպես «Հայ Արիների Բռունցք» կուսակցություն, կրկին առաջնորդվելով նախնյաց հավատամքով, հայ-արիական գաղափարներով և վերստին ծառայելու է Հայաստանին ու Հայությանը:

«Հայ-Արիներ»-ի խմբագրություն

Հանուն
Հայաստանի ամբողջացման ու հզորացման,

Հանուն
Հայության բարգավաճման.
«Արյան կանչով»
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Բայց չի մոռացվի անցյալը դաժան,
Որ մենք կրեցինք ուսներիս վրա
Եվ մեր սրտի մեջ՝ ցավով, բայց հպարտ:
Միշտ կհուրհրա հատուցման միտքը
Ուղեղների մեջ ցեղաշունչ Հայկյան,
Որքան էլ փորձեն խեղել ու խեղդել,
Չի մոռացվելու վրեժը արյան:
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Կփոխվեն մարդիկ, երկրներ հզոր,
Ուժեղը թույլին կզիջի տեղը,
Թույլը ուժեղին՝ մեծագույն սիրով…
Ոչինչ հաստատ չէ, հոսուն է կյանքը,
Եվ այն արդյունքը, որ այսօր դեռ կա
Պիտ հակադարձվի արդարության դեմ
Մեղանչողների գլխին՝ բութ ու մեծ:
Եվ նոր սերունդն էլ հին արյան կանչով,
Միգուցե Հայկի նետ ու աղեղով,
Նոր Երկրագնդի նոր մարդկության դեմ
Իր պատասխանն է տալու ահավոր:
Որդին պիտ կանխի չար արարքը հոր,
Ինչպես հայրը՝ արարքը որդու,
Քանզի վրեժը միշտ է, անսահման
Եվ ելնելու է մի օր ահարկու…
Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Բայց ինչպես հիմա, այսօր այս պահին
Կելնեն քաջեր խրոխտ երգելով,
Կկազմեն խմբեր արյունի ծարավ,
Կփոխեն դիրքը մարդկանց, աշխարհի,
Կդատարկեն ծովեր՝ լցնելով նորը…
Եվ Նոյը (Հայը) կիջնի Արարատի գագաթից,
Ինչպես տարիներ, շատ դարեր առաջ
Եվ այն ժամանակ համբարձված հոգիս,
Նժդեհի հոգին և՝ ընկերներիս,
Կցնծան այնտեղ՝ Աստծո հետ նստած,
Վրեժի կարոտն առած ու հանգիստ:

«Ժամն է հատուցման»  
Շուտով գարուն կգա,
Շուտով էլ ձյուն չի գա…
Ու կբացվեն դարպասները ձնե
Լեռների վրա մեր սահմանների,
Ու քաջերը, որ այնտեղ կանգնած
Հալեցնում էին ձյունն իրենց տաք շնչով,
Կշարժվեն առաջ՝ նահատակների
Վառ հիշատակի ու արյան կանչով.
Անգութ ուղեղով,
Կարմիր աչքերով,
Հայի վեհ սրտով…
Երիտասարդներ կշարժվեն առաջ,
Դեպի հայտնին և անհայտը տանող դժվար ճամփեքով,
Եվ դեռ կխոսվի այս մասին երկար
Ինչպես հատուցման վեհ ժամից առաջ,
Ու պիտ մռնչա թշնամին անզոր.
Անգութ ուղեղի թրատող հրից,
Կարմիր աչքերի ծակող կաթիլից,
Հայի վեհ սրտի արիության
Եվ ուժի պայթյունից…
Երիտասարդներ մի բռունցք դարձած
Պիտի արշավեն ճամփեքով արնոտ,
Բացելով նորը, շարժվելով անվախ, փոխելով միմյանց,
Որից ծիլ կտա Ցեղի տաք շունչը
Հայոց թաց հողում,
Որից կմղվեն նորերը առաջ՝
Դեպի հատուցո’ւմ:
Հատուցման ժամը գալու է, հիշե’ք:
Արմեն Ավետիսյան

Հարցազրույց ՀԱԲ-ի հազարապետ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Արմեն Ավետիսյանի հետ

– Պ-րն Ավետիսյան Դուք «Հայ Արիների Բռունցք» կուսակցության համամասնական ցուցակում երկրորդն եք, նաև Հայ Արիական Միաբանության առաջնորդն եք, ուստի խնդրում եմ ասեք, թե որոնք են ՀԱԲ-ի հետ միավորված հանդես գալու շարժառիթները և որոնք են Ձեր գործունեության նպատակները:
– Այո՛, Հայ Արիական Միաբանությունը մշտապես Հայաստանի ազգայնական դաշտի միավորման նախաձեռնողներից մեկն է եղել և այս ինքնատիպ, առայժմ նախընտրական կառույցը կազմվել է ազգայնական դաշտը լրացնելու, հետո ամբողջացնելու նպատակով: Բոլոր քաղաքակիրթ երկրներում էլ ամենատարբեր գաղափարներով առաջնորդվող միավորումներ կան, որոնք ստեղծում են հասարակական, քաղաքական տարբեր դաշտեր, օգնելով իրենց պետությանը ազգային և քաղաքացիական հասարակարգ կառուցելու հարցում: Մեր նպատակների մեջ են մտնում նաև հայության ծագման ու զարգացման հետ առնչվող տարաբնույթ հարցեր, որոնց ուսումնասիրություններից լրացվում են հայ գաղափարաբանությունը, իմաստասիրությունը և ազգային քաղաքականությունը:
– Շատերին կհետաքրքրի, թե ինչպիսի արձագանքներ կան հանրության մեջ՝ կապված ՀԱԲ-ի առաջադրման և ձեր գաղափարների հետ:
– Իհարկե, ներկայիս գաղափարական բազմակարծության, սոցիալ-տնտեսական ու քաղաքական բարդ պայմաններում դժվարությամբ են ընկալվում ազգայնական գաղափարները, սակայն, դըանք շուտափույթ կտարածվեն, քանի որ համահունչ են հայի բնավորությանը, ներքին էությանը և համոզված ենք, որ մոտ ապագայում մեծ ծավալում կստանան: Իսկ այսօր արձագանքները հանրության կողմից հիմնականում դրական են, չնայած դեռևս որոշակիորեն անհասկանալի են մընում…
– Հետաքրքիր է, թե ինչու՞:
– Մի կողմից դեռևս զգացնել է տալիս ամբողջատիրության ժամանակների մտածողության ազդեցությունը, մյուս կողմից՝ նոր պայմաններում չի ձևավորվել համապատասխան հոգեկերտվածք, այս ամենն ընկալելու, դրանով առաջնորդվելու համար:
– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ նպատակի իրացումը:
– Այսօր Հայ Արիների Բռունցքը փորձում է միավորել ազգայնական տարբեր ուժերի և կարծում եմ Հայաստանում կառաջանա մի հզոր ազգայնական առողջ դաշտ, որի միջոցով էլ մեր գաղափարները օգտակար ազդեցություն կունենան երկրի ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական կյանքի վրա:
– Ի՞նչ ձևերով եք տարածում ձեր գաղափարները, և արդյո՞ք ՀԱՄ-ը ձգտում է իշխանության:
– Ձևերը տարբեր են: Ամենաարդյունավետը անմիջական քարոզչությունն է, երբ գյուղերում, քաղաքներում շփվում ենք բնակչության հետ: Կազմակերպում ենք բազմաբնույթ հանդիպումներ, գիտաժողովներ, այլ միջոցառումներ, մեր տեսակետներն ու գաղափարները քարոզում ենք ամենատարբեր ԶԼՄ-ներով, այդ թվում՝ մեր պարբերականների և հրատարակությունների միջոցով, ընտրարշավների ընթացքում նույնպես իրականացնում ենք քարոզչություն և այլն: Ինչ մնում է իշխանության գալուն, ապա, իհարկե ձգտում ենք դրան, որպեսզի ստեղծենք Արարչապետական Հայաստան: Իսկ դրան հասնելու միակ պայմանը Ազգայնական Հայոց Պետության կերտումն է, որին կարելի է հասնել համապատասխան իշխանություն ձևավորելով, և ամենևին պարտադիր չէ, որ երկրի առաջին դեմքերը մենք լինենք. կան շատ արժանավոր հայորդիներ, որոնց նույնպես պատրաստ ենք սատարելու:
– Պ-րն Ավետիսյան, հետաքրքիր է, թե Ձեր գաղափարներն ինչպես են ընկալվում համամարդկային ըմբռնողության տեսանկյունից:
– Պետք է ասեմ, որ մենք ինքնատիպ ազգայինը և օրինակելի, առաքինի համամարդկայինը համադրելի ենք համարում և այդպես է ստեղծվում համաշխարհային քաղաքակրթությունը: Ազգերի ներդաշնակ գոյակցությունից և համագործակցությունից է կախված մարդկության առաջընթացը և ողջունում ենք մենք բոլոր ազգերի համերաշխ ու ինքնուրույն գոյակցությունը: Յուրաքանչյուր ազգ ունի ծագում, պատմական հիշողություն, բնօրրան և երջանիկ է մարդկությունը կազմող ազգերի մեջ իր զարգացումն ու բարգավաճումը տեսնելով: Ցանկացած պետության կայացման գործում շատ կարևոր է ազգային հիմնախնդիրներին ճիշտ լուծում տալը, այլապես պետականության լիարժեք կայացումը թերևս մնա հարցականի տակ: Դա է ապացուցում մարդկության ողջ կենսափորձը:
– Իսկ ասացեք խնդրեմ, Ձեր տեսակետից ինչ կտա ձևավորվող հայ-արիական համակարգը հայաստանյան իրականությանը մասնավորաբար և հայությանն ընդհանրապես:
– Ես կարծում եմ, որ այսօրվա կուտակված խնդիրները միայն այսօրվա հարցերով ու միջոցներով չենք կարող լուծել: Մենք պետք է դա նայենք ընդհանուր հայ ճակատագրի մեջ և տեսնենք, որ վաղուց ունենք բազմաբնույթ խնդիրներ, որոնք մնացել են անպատասխան: Ահա, այդ բոլոր հարցերը, և’ կեցության, և’ դաստիարակության, և’ հասարակական-քաղաքական, և’ գոյաբանական ու բոլոր առումներով, հարկավոր է լուծել փաթեթային՝ համակարգային, որոնց մեջ մտնում են նաև այսօրվա խնդիրները, մեկ մտքով ասած, մենք վերականգնում ենք այն համակարգը, որը մեր նախնիները կոչել են ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ, և որն իր մեջ ներառել է և’ տիեզերական օրինաչափությունները, և’ մեր մոլորակին, մեր ընտանիքին, մեր ազգին վերաբերող օրենքները: Այսինքն սա կուռ համակարգ է՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ: Այսինքն անհրաժեշտ է վերադառնալ մեր ակունքներին և այնտեղից գալ՝ վերլուծելով հայոց ճակատագրի ձախորդությունները, բացահայտել հայ-արիական երբեմնի համակարգի հիմնադրույթները, արդիականացնել դրանք և որպես ազգի առողջացման ու հարատևման գաղափարախոսություն, կացութաձև, ներդնել հայ իրականության մեջ:
– Ի՞նչ եք կարծում, եթե ազգայնական ուժերին հաջողվի իշխանության գալ Հայաստանում, ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրեն արևմտյան պետությունները, Ռուսաստանի Դաշնությունը:
– Այս հարցադրումը միշտ դրվում է հայ ազգայնականների առջև: Իտալակամ ֆաշիզմն ու գերմանական նացիզմը որոշակիորեն ձևախեղեց ազգայնական, արիական գաղափարները, սակայն, այդ ժամանակներն անցել են պատմության գիրկը, կեղծիքն ու ճշմարտությունը բացահայտվել է և ներկայումս նոր որակի ազգայնական շարժումներ են առաջացել: Դրանք եվրոպական երկրներում հաջորդաբար անցնում են իշխանության գլուխ, շատ երկրներում էլ, նաև՝ Ռուսաստանում, առայժմ հանդիսանում են երկրորդ քաղաքական ուժը: Ինչ վերաբերում է Ասիային, Աֆրիկային, Հարավամերիկյան մայրցամաքին, ապա այդ վայրերում ազգայնականությունը գրեթե ետընթաց չի ունեցել: Արևմուտքը ժողովրդավարությունը շղարշ օգտագործելով, ազգային պետություններ է կերտում «իր տարածքում», իսկ իրենց պատկերացմամբ երկրորդական-երրորդական երկրներին ազգաքանդիչ ժողովրդավարությունն է պարտադրում, վարելով համահարթեցման քաղաքականություն, հոգեպես և տնտեսապես ստրկացնելով հարյուրավոր ազգերի: Մենք ցեղակրոն ենք, և այս դավանանքը ոչ մի կապ չունի վերը նշված ֆաշիզմի ու նացիզմի, նաև՝ ճապոնական սինտոիզմի, չինական դաոսիզմի, հրեական սիոնիզմի կամ նման այլ «իզմերի» հետ և զուտ հայկական է, մաքուր է, արդար ու բնական: Եթե մեր ազգը որոշի, որ ազգայնականները պիտի ղեկավարեն Հայոց Պետությունը, ապա համոզված եղեք. մենք թույլ չենք տա որևէ երկրի՝ արժեզրկել Հայ Ազգի վճիռը: Իսկ որ Հայաստանի ու Հայության հզորությունը ազգայնականներն են վերականգնելու, դրանում ոչ մի կասկած չկա:
Հարցազրույցը՝ Անդրանիկ Գևորգյանի

ՀԱԲ-ի Ծրագիրը
(1990թ.)

 Հայ Ազգը կանգնած է Երրորդ Հանրապետության շեմին:    Արդի Հայաստանում չկան դասակարգեր, դասակարգային խավեր ու շերտավորումներ, ուստի և չեն կարող լինել նրանց շահերն արտահայտող կուսակցություններ: Առկա բոլոր «կուսակցությունները» այդ իսկ պատճառով չեն կարող ունենալ, մանավանդ արդի պայմաններից բխող, Ազգային ծրագիր:        Ռուսաստանի լծի տակ, թե նրանից դուրս Հայ Ազգին մշտապես ուղեկցելու է կարմիր և սպիտակ ցեղասպանությունը:     Հայ Ազգի կենսագանձի (գենոֆոնդի) գոյության նախապայմանը Հայոց Ազգային Բանակն է, իսկ բարգավաճման գրավականը՝ Հայադավան Ազգ-Բանակը:

* * *      

Հայոց Ազգային Բանակը հայ ազգի գոյատևման արտահայտությունն է, նրա կամքի դրսևորումը:     Հայոց Ազգը լավագույնս կարող է դրսևորել իր ընդունակություններն ու կարողությունները, լուծել ազգի առջև ծառացած խնդիրները, նպաստ բերել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը, ունենալով պաշտպանության կայուն երաշխիքներ:     Հայ ժողովրդի գոյապահպանման գործում  Հայոց Ազգային Բանակը անխտիր համագործակցում է հասարակության բոլոր ուժերի հետ, որովհետև ազգի գոյապահպանությունը վերաբերում է բոլորին, և յուրաքանչյուրի անկապտելի իրավունքն է:
       Հայոց Ազգային Բանակի գերխնդիրը Հայաստանի ու Արցախի անձեռնմխելիությունն է, հայ-ադրբեջանական (ներառյալ Նախիջևանը), հայ-վրացական սահմանների պաշտպանությունը: Հայոց Ազգային Բանակը պաշտպանելու է նաև հայ-թուրքական և հայ-պարսկական սահմանները:
       Ռուսաստանի լծի ներքո Հայոց Ազգային Բանակը բացառում է առճակատման նախաձեռնությունը կանոնավոր բանակի զորամասերի հետ:
    Հայոց Ազգային Բանակի գործողություններն ուղղված    չեն Հայաստանի ու Արցախի տարածքի և նրանց սահմանակից երկրների ժողովուրդների դեմ: Հայոց Ազգային Բանակի անխախտ սկզբունքն է՝ խաղաղ և համերաշխ ապրել բոլոր ժողովուրդների հետ, հիմնված միջազգային իրավական չափանիշների վրաէ իրենց պատմական հայրենիքում ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:
      Հայոց Ազգային Բանակը երաշխավորված մերժում է իր ենթակայությունը որևէ քաղաքական կուսակցության:
       Իր ազգանպաստ գործունեության մեծ երաշխիքը Հայոց Ազգային Բանակը տեսնում է 200-հազարանոց աշխարհազորի և 30-հազարանոց կանոնավոր բանակի շուտափույթ կազմակերպման մեջ, ներքին և արտաքին սփյուռքի հետ սերտ համագործակցության պայմաններում:
      Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայոց Ազգային Բանակը իր հարաբերությունները կարող է սկսել միայն այն բանից հետո, երբ նրանց պետությունները ՄԱԿ-ում կհայտարարեն Հայոց Ցեղասպանության ճանաչման և կորուստների հատուցման պատրաստակամության մասին:
* * *
       Հայոց Ազգային Բանակն իր մարտիկներին զինում է Հայադավանության ոգով, հայ ժողովուրդը Ազգ-Բանակ դարձնելու աննախադեպ մտադրությամբ:
       Հայադավանությունն է՝ հայոց պատմական տեղանունների վերականգնումը, համաշխարհային ճանաչման արժանացած հայոց ավանդական արհեստների (առաջին հերթին՝ զինագործության) և արվեստների վերականգնումը, համաշխարհային առևտրում հայոց ձեռներեցության վերստին ատանձնումը, արտադրության միջազգային ստանդարտի նվաճումը, ազգի զավակների մեջ հավատարմության, ազնվության, եղբայրության, անձնազոհության պատրաստակամությունը, ազգային նկարագրի գերադասությունը, մայրենի լեզվի (գրաբար, աշխարհաբար, բարբառ), պատմության, գրականության տիրապետումը, հեթանոսական և քրիստոնեական տաճարների, ամրոցների, քաղաքների, լքված գյուղերի վերականգնումը, մշակույթի իմացությունը՝ հեթանոսականից մինչև այսօր: Հայոց պատմության նշանավոր անձերի՝ նվիրյալների ու նզովյալների ճշմարտացի և խոր իմացությունը՝ պաշտամունքի ու նզովքի ծեսերով ու արարողություններով, հայոց պատմության հերոսական և ողբերգական դրվագների ցուցադրությամբ, հայոց լեռների, լճերի, գետերի պաշտամունքի օրերի և ծեսերի սահմանմամբ ու կատարմամբ, ցանքի, հունձքի և այգեկութի տոնակատարությամբ, արհեստների փառաբանությամբ:
       Հայադավանությունը պետք է սկսվի նախ և առաջ Հայոց Պատմության անաչառ հայեցի շարադրանքից, զերծ օտարամատույց հարկադրանքից ու որոգայթից:
      Հայադավանության բարոյական սկզբունքն է՝ նպաստել Հայ Ազգի համակողմանի բարգավաճմանը իր բնօրրանում, ազգի բոլոր կորուստների՝ նյութական և հոգևոր վերականգնումով: Հայադավանության պայմաններն են՝ բազմազավակությունը, ազգային հարստության բազմապատկումը, հայահավաքն ու հողահավաքը, տարագիր մեծանուն հայերի վերադարձը և վախճանվածների աճյունի վերաթաղումը մայր հողում:
* * *
     Հայոց Ազգային Բանակի դրամա-տնտեսական գործունեությունը ելնում է Հայաստանի արդի վիճակից: Իր դրամա-տնտեսական ապահովությունը և եկամտաբերությունը Հայոց Ազգային Բանակը ակնկալում է ճամբար-ֆերմաների, արտադրությունների, եղբայրությունների (կոոպերատիվներ) կազմակերպումից, ամենից առաջ աղետի գոտում: Իր դրամա-իրային գործունեության հուսալիության երաշխիքը Հայոց Ազգային Բանակը տեսնում է սեփական դրամատուն ունենալու մեջ:
       Ազգի հուսալի պաշտպանության, Հայոց Ազգային Բանակի հզորացման համար հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում, շրջկենտրոններում և ռազմավարական հանգույցներում ծրագրվում է կազմակերպել կայազորներ, պաշտպանական համակարգեր:
      Մանկապարտեզներում (խևսուրական սկզբունքով), հանրակրթական դպրոցներում, ուսումնարաններում և բուհերում (շվեյցարական սկզբունքով), հիմնարկ-ձեռնարկություններում, գյուղական տնտեսություններում ներդրվում են մարտական մարզաձևերը, ուսուցանվում զինավարժություն և զորավարժություն:
* * *
      Հայոց Ազգային Բանակը իր զինված ուժերը և լիազորությունները անվերապահ կհանձնի Ազգային Ծրագիր ունեցող Երրորդ Հանրապետության Խորհրդարանին, որը պայմանագրային հիմունքներով կտնօրինի ազգանիջյան ու միջազգային բոլոր հարաբերությունները՝ ի շահ Հայ Ազգի տնտեսական, մշակութային, քաղաքական և ռազմական դաշնակցության:
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ
ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
1990թ.-ք. Երևան

Քայլերգ Հայ Արիների
Հայոց աշխարհը մարդկության օրրան
Եվ արիներիս հնոցը անշեջ,
Արարիչն է միշտ նշել մեր ճամփան
Կյանքի հավերժության մեջ:

Հանուն հայոց զորության,
Հանուն հարատևության,
Արմատով արիական
Հայեր միացե՛ք:

Լույս են արարել դարերում խավար
Մեր առաքինի նախնիք քաջազուն,
Եղել են ասպետ հզոր ու արդար
Եվ ուսուցիչ իմաստուն:

Հանուն հայոց զորության,
Հանուն հարատևության,
Արմատով արիական
Հայեր միացե՛ք:

Մենք ժառանգել ենք նախնիներից քաջ
Ոգին աննկուն, միտքը արարման,
Ուժը առնական ու մեզ ավանդած
Նպատակը սրբազան:

Հանուն հայոց զորության,
Հանուն հարատևության,
Արմատով արիական
Հայեր միացե՛ք:

Էդմոն Խուրշուդյան

ՀԱՅ ԱՐԻՆԵՐԻ ԲՌՈՒՆՑՔԻ
ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
1. ՀՈԳԵՎՈՐ – ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ.

ա/ Հայկական Ազգային աշխարհընկալման ու կենսաձևի հաստատում.
բ/  Հայ Ազգի ինքնատիպությունն ու առաքելությունը խաթարող, մարդկային, ընտանեկան և հանրային հարաբերությունների խորքը թափանցած օտար ու մեր Էությանը անհարիր երևույթների իսպառ մերժում.
գ/ Հայոց բարոյահոգեբանական ու ավանդական հիմքի վրա զարգացող արժեքների հաստատում, Հայոց Ազգային Գաղափարախոսության և դրանից բխող-սնվող ազգային ու պետական քաղաքականության, անվտանգության, ռազմապաշտպանական հայեցակարգերի առաջադրում,  իրագործում.
դ/ Հայ Առաքելական եկեղեցու և Հայոց Հավատամքի ներդաշնակեցման միջոցով Հայադավանության (Հայակրոնության) հաստատում.
ե/ Հայոց Լեզվի ու Հայոց Պատմության, գիտության և մշակույթի պետականորեն հովանավորում՝ ելնելով Հայոց գենետիկ որակներից: Հայոց պատմության անաչառ և օտար խեղաթյուրումներից զերծ վերաշարադրում, Հայագիտության  լուրջ օժանդակում և խթանում, անկախ լեզվաքաղաքականության վարում:
զ/ Ամենատարբեր աղանդների, օտար և անբարո գաղափարախոսությունների ու բարոյախոսությունների, կեղծ և Հայաստանաքանդ «բարեգործ ու դրամաշնորհներ պարգևող» կազմակերպությունների կասեցում և գործունեության արգելում:

2. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ.
———————————————-
ա/ Հասարակական բոլոր շերտերի գաղափարաբարոյական առողջացում, հասարակական (նույնն է՝ ժողովրդական) ու ազգային արժեքային համակարգերի նույնացում՝ ազգայնացում: Առաքինի, օրինակելի համամարդկային ու ավանդական ազգային արժեքների համադրում.
բ/ Հասարակական ու պետական լծակների հավասարակշռում, իրական ազգային պետականամետության և ոչ ինքնանպատակ իշխանամետության ձևավորում: Իշխանության, իշխանամետ կառույցների ու կազմակերպությունների և քաղաքական ընդդիմադիր դաշտի փոխհարաբերություններում հանդուրժողականության (իհարկե՝ Հայաստանանպաստ-հայամետ ուղղվածությամբ) ապահովում:

2.1. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ.
——————————-
ա/ Հայաստանի ներքին քաղաքական կյանքի բարոյականացում, վերադասավորում, հասարակական ու քաղաքական կայուն դաշտերի ձևավորում. 
բ/ Բոլոր մարզերում հասարակական ու քաղաքական (նաև՝ տնտեսական, գիտական, մարզական – մշակութային) կառույցների ձևավորում՝ ինչպես արվում է մայրաքաղաք Երևանում.
գ/ Արցախում և ազատագրված հայկական տարածքներում տնտեսական ու գիտական – մշակութային գործունեության ծավալում, վերաբնակեցման քաղաքականության շարունակականության ապահովում.
դ/ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների սատարում՝ սեփական ազգային դիմագիծը պահպանելու և ընդհանուր թշնամու դեմ միասնական ճակատ ձևավորելու մեջ: Հատկապես աջակցում՝ արյունակից ազգերի հետ համատեղ ծրագրերի իրագործման հարցում:

2.2. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ.
—————————————
ա/ Արցախի և ազատագրված տարածքների հարցի կարգավորման մոտեցումների վերանայում, բանակցություններում ճկուն, բայց հայամետ դիրքորոշման ամրագրում.
բ/ Ջավախքի կարգավիճակի վերանայում, ջավախքահայության շահերի պետականորեն պաշտպանում.
գ/ Հայ Դատի հետևողական հետապնդում, այդ համատեքստում նաև՝ Նախիջևանի ու նախիջևանահայոց հիմնախնդիրների քննարկում.
դ/ Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման հետևողական քաղաքականության դրսևորում, Արևմտյան Հայաստանի հարցի պարտադիր արծարծում.
ե/ Հստակորեն առաջնորդվելով Հայաստանի ու Հայության շահերով, համաշխարհային ամենատարբեր կառույցներին անդամակցելուն զուգահեռ, լուրջ և հետևողական կապերի հաստատում՝ Հայաստանին համահունչ շահեր ունեցող, մեզ  հոգեհարազատ ու արյունակից ազգերի (հատկապես տարածաշրջանային) հետ: Նաև՝ նոր, նպատակային ռազմաքաղաքական ու տնտեսական դաշինքների ձևավորում.

3. ՍՈՑԻԱԼ – ՏՆՏԵՍԱԿԱՆ.
————————————
ա/ Հայաստանի հարկային, մաքսային, բանկային, վարկավորման և ներդրումային քաղաքականության վերանայում, համակարգում՝ բացառելով ազգային պետական ունեցվածքի փոշիացումն ու ազգի հետագա կախվածությունն ու հարստահարումը.
բ/ Պետական ու մասնավոր տնտեսավարման հարաբերությունների կանոնակարգում ու համադրում, շուկայի և դրամաշրջանառության ազատ, բայց ոչ պետությանը վնասող գործունեություն: Հայոց Պետության ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ցանկի ճշգրտում և դրանց տնտեսական մենաշնորհային քաղաքականության բացառում.
գ/ Հիմնականում տեղական հումքի, աշխատուժի, գիտական-տեխնիկական հնարավորությունների սահմաններում, ավարտուն արտադրական փուլով արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման ծրագրավորում, հետագայում դրա վրա հզոր, ժամանակակից – առաջավոր տնտեսության կազմակերպում, հայ ավանդական արհեստների աշխուժացում և արդիականացում.  
դ/ Հատուկ ուշադրություն՝ հասարակության ամենատարբեր (հատկապես անապահով, թոշակառու և նպաստառու, ուսանողության և երիտասարդ սերնդի, պատերազմների մասնակիցների) և նմանատիպ այլ խավերի սոցիալական պաշտպանվածությանը՝ սոցիալական արդարության հավասարապես կիրառմանը.
ե/ Ավանդական-բարոյական ընտանիքների ստեղծման նպաստում, բազմազավակության պետականորեն քաջալերում.
զ/ Աշխատատեղերի ծրագրավորված ու շարունակական կազմակերպում, աշխատավարձերի, նպաստների և այլ վըճարումների կանոնավորում.
է/ Արտագնա աշխատանքների պետականորեն կազմակերպում, նրանց իրավական պաշտպանվածություն, արտագաղթի կասեցում, ներգաղթի համակարգված կազմակերպում.
ը/ Դրամամիջոցների և ազգային արժեքների անօրինական արտահանման կասեցում.
թ/ Համահայկական դրամագլխի, դրամատան հիմնադրում.

4. ԻՐԱՎԱԿԱՆ – ԲԱՐՈՅԱԿԱՆ.
—————————————-
ա/ Հայաստանի սահմանադրության գործող օրենքների վերանայում, համապատասխանեցում մեր Պատմա-Արժեքային համակարգին ու Հայկական Էությանը, Բարոյահոգեբանական Նկարագրին.
բ/ Հայկական ավանդական ու բարոյական չափանիշների, կացութաձևի վերաարժեքավորում, արդիականացում և պարտադիր կիրառում բոլոր ոլորտներում.
գ/ Ազգային և միջազգային օրենքների համադրում՝ վիճելի հարցերում առաջնորդվելով ազգայինի գերակայության սկզբունքը

5. ԳԻՏԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ.
—————————————-
ա/ Գիտական, լեզվական, կրթական ու առողջապահական բնագավառների ազգայնացում, արդիականացում, այդ ոլորտների իրատեսական վարկավորում և աշխատակիցների գործունեության համար նորմալ պայմանների ստեղծում.
բ/ Հայ արվեստի, մշակույթի, նաև մարզական ոլորտի օրինաչափ զարգացման ապահովում, հինավուրց հայկական և համաշխարհային մշակութային արժեքների համադրում, մեր պատմամշակութային արժեքների ինքնատիպության պահպանում, կազմակերպված ու նպատակային միջազգայնացում.
 գ/ Կրթական համակարգի բարելավում, կանոնակարգում:

6. ՀԱՅՐԵՆԻՔ – ՍՓՅՈՒՌՔ.
————————————-
– Երկկողմանի կապերի հետևողական ամրապնդում, Հայաստանի կողմից Համահայկական Քաղաքականության իրականացում, սփյուքի բոլոր կառույցների գործունեության՝ ի շահ Հայոց Պետականության՝ խրախուսում. Համահայկական քարոզչական ու տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ստեղծում, անվտանգության և պաշտպանական միասնական կառույցների ձևավորում.  

ՀԱՅԱՀԱՎԱՔԻ ՈՒ ՀՈՂԱՀԱՎԱՔԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ.

     «Հայ Արիների Բռունցք» կուսակցությունն իր համամասնական ցուցակում ընդգրկել է ազգայնական ուղղվածությամբ անձանց՝ Հայ Արիական Միաբանությունից, «Հայ Դատ» հ/կ-ից, «Կոմանդոս» հ/կ-ից, նախկին «Հայոց Ազգային Բանակ» (ՀԱԲ) ռազմապաշտպանական կազմավորման զորահրամանատարներից, մարտիկներից և ազգային մտավորականության շրջանակից:

ՄԵԾ ԵՒ ԲԱԽՏՈՐՈՇ ՕՐԵՐ
ՄԱՅԻՍ 24-28

Իմ զօրամասին էր վիճակուած առաջինը վերադառնալ Ղարաքիլիս:
        «Հայ կորպուսի հրամանատարը հրամայում է ձեզ՝ հենց այսօր ձեր զորամասով վերադառնալ Ղարաքիլիս, շփման մէջ մտնել թշնամու ոյժերի հետ եւ սպասել օգնութեան»: Հեծեալ գնդի պետ՝ Կորգանով, 24 մայիս, Դիլիջան»:
       Ստանալով այդ հրամանագիրը՝ զօրամասս կենտրոնացաւ հայոց եկեղեցու բակը: Վայրկեանների ընթացքում տարածուեց Ղարաքիլիս վերադառնալու լուրը, եւ եկեղեցու շուրջը խռնուեց ժողովուրդը: Եկած էին ճամբու դնելու մեզ: Սպայակոյտի համհարզը կարդաց Երեւանից ստացուած վերջին հեռախօսագրերը՝ Սարդարաբադում հայ զէնքի ունեցած յաջողութեան մասին: Քիչ անց՝ յայտնուեց Զօր. Նազարբեգեանը, խոր յուզումով հաղորդեց «ազգի պահանջը՝ երեք օր ժամանակ տալ Երեւանին, որ կարողանայ հաշտութիւն կնքել թուրք հրամանատարութեան հետ», ապա մի քանի խօսքով օրհնեց մեր զօրքը: Գնալով ժողովուրդի յուզումը կը խորանար: Եկեղեցում վաղուց էր սկսուել ժամերգութիւնը – զանգերի ղողանջը, միացած երգեցողութեան, տխրօրէն կ’արձագանգէր հեռուները:
       Պէտք էր երկու խօսք ասել մեկնելու պատրաստ զօրամասիս, եւ – առաւելապէս ժողովրդին: Դեռ խօսքս չէի վերջացրել, երբ հայեացքս հանդիպեց ծերունի զօրավարի հայեացքին – արցունք կար նրա աչքերի մէջ: Լալի՛ս էին, լալիս բոլորը: Ինձ էլ խեղդել սկսեց արցունքը… եւ հոգեբանական այդ մթնոլորտի մէջ, հազարի չափ զինուորներ ու կամաւորներ բռնեցին դէպի Ղարաքիլիս երկարող ճամբան:
        Մայիս 24-ն էր…
* * *
      Զօրամասս՝ իր առջեւ եւ թեւերի ուղղութեամբ պարագէտներ արձակած՝ կ’առաջանար անխռով:Արդէն անցել էինք Սիմեոնովկա գիւղը, երբ մեր ձախ թեւի ուղղութեամբ ընդհատ գոռացին մի քանի հրացաններ: Թշնամու լրտեսներն էին՝ դարանամուտ եղած անտառում: Քառորդ ժամի չափ կանգ առեց զօրասիւնը, մինչեւ որ յառաջապահները կը մաքրէին ճամբան: Գիշերուայ ժամը 2-ի մօտերը հասանք աւեր եւ անմարդաբնակ Վարդանլու գիւղը, ուր թողնելով մեր ոյժերը, մի յիսնեակ ձիաւորներով յառաջացայ դէպի Ղարաքիլիս: Հայ ամարանոցի վրայ տիրող մեռելային լռութիւնը եւ լոյսերի չգոյութիւնը շատ շուտ մատնեցին, որ թշնամին դեռ ոտք չի կոխել այդ տեղը: Տուն չկար, որ սպիտակ դրօշակ պարզած չլինէր: Ճերմակ էր հագել մեր այնքան գեղեցիկ աւանը, որ շուտով պիտի կարմրէր մեր եւ թշնամու արիւնով: Մի տասնեակ ձիաւորներ որոշ յանձնարարութեամբ ուղղելով Ղշլաղ՝ ձիս քշեցի դէպի այն տունը, ուր գիշերել էի ընդամէնը 5 օր առաջ: Բաղխեցի դուռը եւ մնացի անպատասխան: Մօտեցայ պատուհանին՝ նորէն լռութիւն: Խեղճերը չէին պատասխանում, կարծելով թէ գիշերանց թուրքն է յայտնուել: Սկսեցի անուններ տալ, բացուեց դուռը եւ դուրս նետուեց ինձ ծանօթ, Ալէքսանդարպօլէն գաղթած Յակոբ Էհրամճեանի ընտանիքը: Բոլորի դէմքին թէ՛ ուրախութիւն կար, թէ՛ սարսափ: Աւետելով Սարդարաբադի մեր  յաջողութեան լուրը, որոշ տեղեկութիւններ ուզեցի թուրք ոյժերի եւ շրջանի հայ ազգաբնակչութեան տրամադրութեան մասին: Պարզուեց, որ թուրք զօրքը գտնւում է Արջուտում եւ որ լուսաբացին տանուտէրի գլխաւորութեամբ մի պատգամաւորութիւն պիտի մեկնէր՝ աղուհաց մատուցանելու թուրք զօրահրամանատարութեան: Ուղարկեցի կանչել իշխանութեան ներկայացուցիչներին: Եկան: Երկու խօսքով փարատեցի նրանց տարակուսանքը եւ ապա պահանջեցի հրաժարուել Ղարաքիլիսը առանց կռուի թշնամուն յանձնելու յանցաւոր մտքէն: Խոստացան «հայոց զօրքին մատաղ անել ամեն ինչ՝ ե՛ւ հաց, ե՛ւ հարստութիւն, ե՛ւ կեանք»: Պահանջեցի սուրհանդակներ եւ նրանց միջոցով գրութիւններ ուղղեցի շրջակայ գիւղերին՝ յայտարարելով զէնք կրելու ընդունակ գիւղացիներին մի քանի օրուայ հացի պաշարով եւ ունեցած ռազմամթերքով մինչեւ կէսօր, ներկայանալ ինձ, Ղշլաղում: Առանձին գրութեամբ պահանջեցի ներկայանալ նաեւ քահանաներին եւ ուսուցիչներին: Այդ կարգադրութիւններից յետոյ, համհարզիս՝ Մխիթար Տէր-Աբրահամեանին յետ ուղարկեցի Ղարաքիլիս՝ առաջնորդելու մեր զօրամասը, իսկ ես անցայ Ղշլաղ: Պէտք էր յարմար դիրքեր ընտրել եւ դեռ լոյսը չբացուած զետեղել իմ ոյժը՝ զօրամասիս թուական սակաւութիւնը չմատնելու համար: Ղշլաղում գիւղացիութիւնը գտայ ոտքի վրայ եւ անհանգիստ: Զօրամասս ցանցառակի բռնեց նախապէս ճշդած կրակի գիծը – կենտրոնը՝ զուգահեռ Ղշլաղին, նրանից մէկ ու կէս վերստ առաջ, ձախ թեւը՝ դէպ հարաւ ընկած անտառապատ բարձունքները, իսկ աջը՝ մօտ 2 վերստ, երկաթուղագիծից դէպ հիւսիս ձգուող բաց դաշտը: Բնական է, որ պահեստի ոյժի չգոյութիւնը, ինչպէս նաեւ ռազմամթերքի պակասը պիտի թելադրէին ինձ ցանցեր փռել թշնամու ռազմագործողութեանց ուղղութեան վրայ, դիմել ռազմադաւերի:
      Բոնապարտի յստակատեսութիւն պէտք չէր գիտակցե-  լու, թէ այդ օրուայ ամենաթեթեւ յաջողութիւնն անգամ գինովցնելու աստիճան պիտի խանդավառէր մեր զօրքն ու ժողովուրդը, քանզի Էրզրումէն մինչեւ Գուգարք միայն տխուր պարտութիւնն էր եղել մեր բաժինը, իսկ չնչին անյաջողութիւնը բացարձակապէս անկարելի պիտի դարձնէր մեր յետագայ դիմադրութիւնը:
       Գիտէի, որ թուրքը, հաւատարիմ իրեն, մեր Ղարաքիլիս վերադառնալու յանդգնութիւնը պատժելու համար քինաթափ պիտի լինէր խաղաղ ազգաբնակչութեան գլխին:
         Ուրեմն, պէտք էր գործի լծել հայ մարդու ե՛ւ արիութիւնը, ե՛ւ հնարամտութիւնը, որպէսզի քմահաճ Մարսը այդ օրը առաջին անգամ մեզ ժպտար: Այդ մտահոգութեամբ՝ մեր կռուագծէն մօտաւորապէս 1000 քայլ առաջ, երեք կէտերի վրայ, դարաններ դրի – հետեւակներից՝ անտառակի մէջ, ռմբաձիգներից՝ երկաթուղագծային կամուրջի տակ, իսկ հեծեալներից՝ բաց դաշտի մէջ ընկած մի հնօրեայ վանքի աւերակներում: Դարանամուտ այդ խմբակները, առանց մատնելու իրենց ներկայութիւնը, թոյլ պիտի տային թշնամուն առաջանալու մինչեւ դարանների գիծը, ապա խաչաձեւ կրակի տակ առնելով՝ պիտի խորտակէին վերջինը: Նրանք պիտ սպասէին ազդանշանի, որ տրուելու էր հրթիռի միջոցաւ: Լոյսը նոր էր բացուել եւ արդէն վերադարձել էին Արջուտի ուղղութեամբ ուղարկուած հետախոյզները: Այլեւս վայրկեանէ վայրկեան կը սպասէի թշնամու երեւալուն: Շրջագայելով մեր յառաջադիրքերը՝ կը խրախուսէի զինուորներին՝ նրանց մինչեւ վերջը հոգեպէս գօտեպինդ պահելու համար:
      Կենտրոնական դարանէն նշանացի հասկացրին թշնա-  մու գէտերի երեւալու մասին: Մի քանի վայրկեան անց՝ մենք այլեւս աչքի եւ կրակի հաղորդակցութեան մէջ էինք թշնամու հետ: Նա կ’առաջանար յաղթ-յաղթ, տողաձեւ ու խորութեամբ բռնած երկաթուղագծի երկու կողմերը: Ժամը 9-ի մօտերը թշնամու կողմից սկսուեց նախակռիւը՝ թեթեւ հրաձգութեամբ՝ մեր դիրքերը եւ ոյժերը շօշափելու նպատակով: Թշնամին կը դանդաղէր: Հասկանալի էր դա. չէ՞ որ մենք առանց կռուի էինք լքել Ղարաքիլիսը եւ այսօր թուրք զօրահրամանատարութիւնը կը սպասէր հայ աղ ու հացին:
     Բացի այդ՝ մեր վերին հրամանատարութիւնը թոյլ էր    տուել սխալներից ամենաաղէտալին – հինգ օր առաջ նա արձակել էր մօտ 6.000 թուրք պատերազմական գերիներ, մի արարք որ թշնամին իրաւամբ պիտի բացատրէր հայոց շուարուն վիճակով: Այսօր, սակայն, նա ստիպուած էր զոհեր եւ ժամանակ վատնելու՝ մեր ֆիզիքական եւ բարոյական ողնաշարը ջարդելու համար: Ժամը տասն անց էր, երբ սկսուեց ընդհարումը, դարձեալ աննշան ոյժերի միջեւ: Մեր դարանները կը շարունակէին իրենց մահառիթ լռութիւնը: Ղշլաղ կը հասնէին կամաւորներ՝ հայ գիւղերէն եւ կ’ուղարկուէին խտացնելու մեր շղթաները: Թշնամու առաջապահ զօրամասը այլեւս կը մօտենար մեր դարանների գծին, մերոնք սկսել էին ջղայնութիւն ցոյց տալ: Արձակուեց սպասուած հրթիռը, որին կայծակի արագութեամբ յաջորդեց մեր դարանակալ խմբերի փոթորկային կրակը: Ծուղակուած թշնամու ոյժերի մի մասը խուճապով յետսախաղացութիւն փորձեց, իսկ միւսը՝ խառնախռիւ թափուեց երկաթուղագծի վրայ: Մեր դարանները կը շարունակէին իրենց ռումբերի, գնդացիրների եւ համազարկների տարափի տակ պահել յանկարծակիի եկած թշնամուն: Օգտուելով թուրքերի փափուկ վիճակէն՝ իմ ռազմամուտ ոյժերը քաշեցի առաջ:
         Փամպակի ձորը սկսեց այլեւս դողալ ռումբերի որոտէն: Թշնամին կը դժուարանար ուշաբերուել եւ հնձւում էր՝ անխնայ:
       Տրուեց գրոհի հրամանը եւ սկսուեց յարձակումը: Կռի-    ւը որքան տարերային, այնքան կարճատեւ եղաւ: Թշնամին տագնապով փախչում էր դէպի Արջուտ: Նա ժամանակ չունեցաւ անգա՛մ իր վիրաւորները փրկելու: Մենք կը շարունակէինք մեր տակտիքական ճռաքաղը: Այդ ժամին՝ հայ մարտիկն արժանի էր իր ցեղի անունին: Ճակատամարտի առաջին օրն սկսուել էր հայ ոգու փայլուն գերազանցութեամբ: Այլեւս կար համոզումը, թէ պիտի յաջողենք Ղարաքիլիսում կրկնել Աւարայրը եւ տալ Երեւանին իր ուզած երեք օրը՝ Բաթումի մեր պատգամաւորութեան գործը հեշտացնելու համար:
        Այդ օրը մայիս 25-ն էր…
 
«Ռազմիկ», 1939թ., թիւ 121

ՀԱՅ  ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ
   ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

         Արարչի կամոք մենք արարվել ենք իբրև ՀԱՅԵՐ և գոյություն ունենք Արարչագործության սկզբից:
        Արարչից մեզ տրված Հայրենիքը՝ Հայկական  Բարձրավանդակն  է, որ միայն Հայերինս է:
         Մենք ունենք Արարչից շնորհված Ցեղային յուրատեսակ հոգե – մարմնական գծեր՝ պայմանավորված մեր Ոգով և Արյամբ:
— Ճանաչի՛ր Ազգիդ պատմությունն ու մշակույթը, նրա հոգևոր – բարոյական օրենքները, եղի՛ր հպարտ՝ ՀԱՅ լինելուդ համար:
— Հավատա՛  Ազգիդ ուժին, կարողություններին և առաքելությանը:
— Գիտցի՛ր՝ քո գերագույն ծնողը Ազգն է, ապա միայն անմիջական ծնողներդ:
— Քո երջանկությունը տե՛ս Ազգիդ հզորացման և Հայաստանի բնական սահմանների վերականգնման մեջ, ամեն ինչ զոհաբերի՛ր հանուն դրա:
— Եթե հարկ է՝ մեռի՛ր, որ Ազգդ ապրի. մեռի՛ր այնպես, որ մահդ ծառայի Հայրենիքին:
— Եղի ՛ր ուժեղ՝ հոգով, մտքով և մարմնով:
— Կրթվի՛ր և մտածի՛ր հայերեն:
— Հայ մարդու հետ խոսի՛ր հայերեն:
— Սերու՛նդ տուր՝ ընտանիք կազմելով ազգակցիդ հետ:
— Մշտապես մտածի՛ր՝ նոր ուխտակիցներ գտնել, գաղափարներդ քարոզի՛ր անձնական օրինակով:
— Ուր էլ լինես, նյութական ինչ վիճակ էլ ունենաս, ինչ քաղաքական ու կրոնական գաղափարներ էլ դավանես, մնա՛ հպատակն ու մարտիկը Ազգիդ:

*  *  *

ՀԱՅ – ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ
 ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

         Իբրև Արարող Ցեղ, մենք  բնարմատն ենք Արիական մեծ ցեղի և ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ:
         Արարչից մեզ տրված Բնատարածքը՝ Հայկական  Բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:
      Հայկական Բարձրավանդակը Արարչի և Մարդ – Աստվածների ու մարդկության Հավիտենական Ուխտի ու Փրկության Բնատարածք է, Հայ – Արիացիների արարման վայր:
— Ճանաչի՛ր Հայ – Արիական Բնությունը, Տիեզերակարգը և կմերձենաս Արարչին:
— Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ և մարդկանց առջև ունեցած պարտականություններդ:
— Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայացման նախապայմանն է:
— Առաջնորդվի՛ր ցեղասիրության և բնօրրանապաշտության մտածումով, Ցեղին ու Բնատարածքին նվիրաբերվելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կարմատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցեղային միասնության գրավականն է:
— Հայ – Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, եղի՛ր Համաարիական Դաշնության առաջամարտիկը:
— Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:
— Երբե՛ք խոստումդ, երդումդ և ուխտդ մի խախտի՛ր:
— Գնահատի՛ր և սիրի՛ր կյանքը, սակայն մի հանդուրժի՛ր չարը, անարդարը, անազնիվը:
— Եղի՛ր արիասիրտ, զօրավոր և քաջ կռվող:
— Թշնամուդ և հակառակորդիտ  ների՛ր միայն պատժելուց հետո:
— Տու՛ր ինչպես Արևը, դրանից Հայ – Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան:

*  *  *

ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(ԱՆԻՇԽԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՆԱՐԽԻԶՄ)
ՈՐՊԵՍ ԲՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ

      Ներկայիս նյութախեղդ աշխարհը, որն ընդհամենը մի քանի հազարամյակներ է ինչ որդեգրել և առաջնորդվում է «մարդադիր օրենքներ»- ի թելադրանքով, արդեն շտապում է դրանք քաղաքական – գաղափարական համակարգերով ու զինական ճնշիչ գործողություններով աստվածայնացնել, միտումնավոր մոռացության տալով կամ տգիտորեն չիմանալով, որ «Արարչադիր օրենքներ»-ը թղթի վրա գրվելով և ավերիչ, լկտի պարտադրանքներով չեն ամրագրվում, ավելին՝ գործելու է «քաղաքական բումերանգի» պարտադիր հարվածը: Մարդկային այդ անամոթությանը այստեղ էլ, դեռևս, շարունակում է հակադրվել արարչությամբ օժտված, անջնջելի «չգրված օրենքներ»-ի ավանդական հզոր հոգևոր ներկայությունը…
    Երկնային Սրբազան Իշխանության՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ հետևորդները, դարեդար աներկբա հակադրության մեջ են «մարդադիր (իրականում՝ մարդատյաց) օրենքներ»-ի հետևորդների հետ և սրանց կողմից որակվում են բազմապիսի պիտակներով, հատկապես՝ որպես անիշխանականներ՝ անարխիստներ: Սակայն, երբ բաց աչքերով ենք նայում իրականությանը, ապա նշյալ անիշխանականները չեն ճանաչում արհեստածին  ու հակաբնական, հողայնացված մարդկային սահմանափակ ու իրավիճակային օրենսդրությունը և շարունակում են ճանաչել միլիոնավոր տարիներ՝ ի վերուստ ծինաբանորեն (գենետիկորեն) ամրագրված ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԸ՝ Արարչադիր Օրենսդրությունը:
    Մարդկային այս տեսակը, յուրաքանչյուր ազգի մեջ,       այդ թվում՝ նաև հայերիս, ազգայնական էությամբ, մտածողությամբ, բարոյականությամբ ու կացութաձևով առաջնորդվող հավաքականությունն է, որն ամեն ազգի մեջ միջուկ – սերուցքի՝ ինքնությունը պահպանողների, ապազգայինին դիմադրողների և ազգային առաքելությունն իրականացնողների դերն է կատարում: Այս հավաքականության ոչնչացումը հանգեցնում է տվյալ ազգի հոգևոր – մարմնական կործանմանը՝ ձուլմանը այլերի հետ:
          Անիշխանականությունը բիրտ ավերիչ ուժի նկատմամբ՝ հատուկ է բոլոր բնածին ազգերին, հատկապես՝ Արարչածին Հայ Ազգին, որի Գենի մեջ դա ամրագրված է ի ծնե ի բնե և Հայության անկործանելիության գրավականն է, իսկ երաշխիքը կհանդիսանա ձևավորված ու կազմակերպված հայ ազգայնականությունը: Հայ ազգայնականների անիշխանական հաստատուն կեցվածքը միայն կչեզոքացնի Հայաստանն ու Հայությանը ոչնչացման դատապարտած՝ արհեստածիններից արտատպված ապազգային ու անբարոյական իրականությունը: Միայն հայ ազգայնական  Ոգե – Գաղափարական Շարժումը կվերաբացահայտի ու կնպատակամղի հայի ներքին հզորությունն ու արարչական կարողությունները, որի կառուցած պետությունն ու հասարակարգն էլ կլինի ամենակատարյալը և բնականը:
    Հայկական անիշխանական գաղափարախոսությունը դժվարին, սակայն, պարտադիր ու պատվաբեր ճանապարհ ունի անցնելու և այն, ի դեմս հայ դասական ազգայնականության ներկայացուցիչների՝ վաղուց իր սերմերն է ցանում արդի հայ իրականության մեջ: Մինչ այժմ անիշխանական դրսևորումները երևակվել են անհատական կերպով՝ հայ առաջադեմ ու նվիրյալ մտավորականների, պետական և այլ գործիչների  կյանքի ու գործունեության միջոցով: Սրանք են, որ հանդիսացել են Ազգի – Ցեղի ներքին շարժիչ ուժը և Նժդեհի բնորոշմամբ՝ ցեղը (Հայ Գենի բացարձակությունն ու բացառիկությունը)  կրել են  իրենց  մեջ,  եղել  են  ցեղակրոններ:
     Ազգայնական գաղափարախոսության առանցքը կառուցված է հենց անիշխանական գաղափարների հիմնարար սկզբունքների վրա: ՀայԱրիականությունն ինքն արդեն իսկ տիեզերաիմաստ երևույթ է և հակադիր է հողածնային մարդատյաց – մարդակեր բնույթի ցանկացած արժեքի: Ազգայնական, անիշխանական գաղափարաբանությունը հենված է հավիտենարժեք հասկացությունների, ազգային և համատիեզերական համադրելի օրինաչափությունների վրա, ուստի անկասելի է շարունակական ԲՆԱՊԱՇՏԱԿԱՆ ընթացքը և բոլոր ձևախեղումները ժամանակավոր երևույթներ են՝ խստագույնս պատժելի ՏԻԵԶԵՐՔԻ կողմից… 
        Իսկ Անիշխանականությունը (Անարխիզմ) անհրաժեշտ է ընկալել որպես Բնապաշտություն՝ Բնակրոնություն (հետևելով Ցեղակրոնության մեկնությանը):

Հայ Արիական Միաբանության
Քաղաքական Հանձնախումբ     

Մե՛նք պիտի պահենք…
Գիտե՞ք ովքեր ենք և ումից սերված,
Այսօր արթու՞ն ենք, թե՞ թմրած, քնած,
Երբ ցավն է ճչում, դարձած զիլ զանգակ,
Ինչու՞ չենք տեսնում դավը դժնդակ,
Որ վայրի «շուկան» հրեշ է ցնկնել,
Եվ հային տանը խեղել, հոշոտել,
Նա էլ վիրավոր, մոլոր, գլխակախ,
Դեռ հեռանում է՝ թողած սեր, օջախ.
Ու մեր շուրթերին՝ ճիչ հրափրփուր,
Տուն, հավատ թողած՝ գնում ենք ու՞մ դուռ,
Երբ մեր դարավոր իղձը յոթնալույս,
Արդեն երկնում է բռունցքվելու հույս,
Զի մենք ժառանգն ենք Մարդ-Աստվածների,
Տերն ենք Մեծ Հայքի՝ տանը Արարչի,
Մե՛նք պիտի լսենք մեր ցեղի կանչը,
Մե՛նք պիտի պահենք Արևախաչը,
Որ եղե՛լ է, կա՛, պիտի՛ հավերժի,
Արիական շնչով մեզ գիրկը կանչի…

ՀԱԲ-ի հիմնադրման 13-րդ տարեդարձին

Փառքն է վկա
Պատեհ ժամը պահանջատեր
Ֆիդայիներ պիտի ծներ,
Եվ հառնեցին քաջ ու քանքար,
Ով մտել էր Ագռավաքար:
Գոռ սավառնեց ազգի ոգին,
Սարսուռ բերեց թուրքի ձագին,
Որ հեղել էր հայի արյուն
Նոր որջ դարձած Սումգայիթում:
Իսկ Երասխում ձագը թուրքի,
Ալլահ ոռնաց. «Ե՛կ, մեզ փրկի»…
Բայց մուլատը՝ մի նոր Հիտլեր,
Մատ թափ տվեց՝ զինաթափե՛լ:
Մեր արքան էլ, դիմակ հագած,
Նազարի պես գահին բազմած,
Դավ-ստերի տուտը բացեց,
Արծիվներիս բույնը քանդեց:
Մինչդեռ ոգին, թե կամենար,
Արքային էլ լավ դաս կտար,
Բայց ո՞նց հայի արյուն հեղեր,
Ինքն էլ ազգին նոր ցա՞վ բերեր:
Եվ նա մնաց խիղճը ազգի,
Ամեն մեկը մի ֆիդայի.
Մարտի դաշտում գտան իրար,
Նորից դարձան ուժ՝ փրկարար:
Արցախում էլ վանկարկեցին՝
Նոր մատաղն ենք մեր հող, ջրին:
Եվ ամենուր հերոսացան,
Տուն դառնալով՝ ինչե՜ր տեսան…
Հաղթանակ էր, ուռա՜, ուռա՜,
Արքան փչեց էլի զուռնա.
«Իմ տղերքը՝ մեր նոր ոգին,
Ազգի բանակ ստեղծեցին…»:
Ե՞րբ կմարի հեքիաթը այդ,
Քարը գլխիդ, ո՜վ անտեր մա՛րդ,
Ո՞վ չգիտե, ո՞վ կժխտի,
Որ ՀԱԲ ոգին՝ ուժը ազգի,
Եղել է, կա ու կմնա,
Նրա փառքը հավերժ վկա…
Իլյա Արցախեցի
Անունները սրբազան…
Արիների բանակն ենք մենք պատվական,
Գոռ քայլում ենք Հայաստանով հաղթական,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Ձյուն ու անձրև մեր ճամփեքը չեն փակի,
Օտար ձեռքը մեր սուրբ հողը չի հերկի.
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Մենք համառ ենք, ոչ մի թիզ հող չենք զիջի,
Ո՞վ կարող է մեր գոռ հոգին ընկճի,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Մենք հպարտ ենք, հայ ենք ծնվել աշխարհում,
Ունենք երկիր՝ դրախտավայր սիրասուն,
Ուխտ ենք արել անվախ մնալ, անսասան,
Չմոռանալ ընկածների անունները սրբազան:

Ջուլիետա Գյունաշյան
Սամվել Մանուկյան
Իլյա Արցախեցի

Դրսում աշուն է…
Դրսում աշուն է,
Շունն էլ աղբարկղում մարդու հետ ճաշում է.
Ճշմարտությունն այս պարզեցի պատուհանից դուրս,
Իսկ ես սիրում էի շրջիկ ու խենթուկ մարդուկներին:

Անկյունում՝ թեթևաբարո կանայք.
Անդադար, անքուն, մեկը գալիս է, մյուսը՝ գնում:

Դրսում աշուն է,
Շունն էլ աղբարկղում մարդուն փաղաքշում է:
Ճշմարտությունն այս, այո՛, պարզեցի միայն
պատուհանից դուրս,
Իսկ ես սիրում էի շրջիկ ու խենթուկ մարդուկներին:
Եվ ինչ-որ մի բան հոգիս ճնշում էր:

Իմ հայ ժողովուրդ, այս ու՞ր ենք հասել,
Այսքանից հետո էլ Ինչպե՞ս չասել.
«Զարթի՛ր, հայ լաո՛, ես մռնիմ քզի»
Ախր այս ամենը մեզ չի սազի:

Աշունը եկել է. ձմեռն էլ կանցնի,
Կյանքն առաջվա պես առաջ կընթանա
Նեղությունը այս անցյալ կդառնա:

Մենք ձեռք կբերենք էլի կայք ու գույք
Էլ չգիտեմ ինչ, հազար մի պիտույք…
Ախ, այս ամենը հեշտ է հետ բերել,
Բայց ինքնությունը պետք չէ կորցնել:

Թռիչքի մեջ են փորձվում թևերը,
Այս որտեղի՞ց եկան «եվրոձևերը»
Գոյատևելը ապրել չէ բնավ,
Իմ հայ ժողովուրդ, պետք է դիմանալ:
Տիգրան Խաչատրյան

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։