Ո՞վ է քրիստոնյաների աստվածը

Եթե քրիստոնյա ես՝ քո աստվածը Եհովան է, լա՜վ իմացի՛ր, մոլորյալ հայ:

Հասկացողը՝ քրիստոնեությանն ու եհովականությանը (հուդայականությանը) ճանաչը, կասի՝ «Ի՜նչ մի հայտնագործություն ես անում. մի՞ թե պարզ չէ, որ բանը հենց այդպես է որ կա»:

Սակայն, իմ խոհերը այդպիսիններին չէ, որ ուղղված են, այլ այն՝ իրենց քրիստոնյա համարող հայերին, ովքեր չգիտեն, որ իրենց, որպես քրիստոնյայի, աստվածը Եհովան է: Սրանց հավատքային եսը այն աստիճան է խաթարվել, որ չեն տեսնում քրիսոնեություն երեւույթի հետ կապված մի տարրական փաստ՝ քրիստոնեության աստվածը նույն հուդայականության աստվածն է: Միտս եկավ հետեւյալը. հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ ցեղակրոն Արմեն Ավետիսյանը (Հայ Արիական Միաբանության առաջնորդը-Ս.Մ.) բացատրում էր հարցատուին՝ իրեն քրիստոնյա համարող Նվեր Մնացականյանին (մեր լավագույն լրագրողներից մեկին), որ քրիստոնեությունը հուդայականության ճյուղավորումներից է, եւ, հետեւաբար, քրիստոնյաների աստվածը ոչ այլ ոք է, քան հուդայականների աստվածը՝ Եհովան: Լրագրողը, ասվածին սարկազմով մոտենալով եւ բուն իրականությունից փախչելով, պատասխանեց, թե «ուրեմն՝ ստացվում է, որ ես Եհովայի վկա՞ եմ…»: Այո՛, Եհովայի վկա կամ եհովական. տարբերություն չկա: Բայց, ցավոք, ինքը չգիտի դա ու չի ուզում իմանալ:

Այսպես ուրեմն՝ խոսքս ուղղված է նման հայերին:

Խոսքս էլ հռետորական շեշտադրումով չի լինելու. փա՛ստ, միայն ու միայն փաստ, որն է ամեն մի ճանաչողության ելակետը:

Հայ քրիստոնյան, ինչ-ինչ, չի հակաճառի այն բանում, որ իր դավանանքի առանցքը Հիսուսն է՝ Նոր կտարակարանում ներկայացված: Եվ, հետեւաբար, չհակաճառելով, հավատ պետք է ընծայի այդ գրքում Հիսուսի կամ նրա աշակերտների ասածներին: Իսկ այդ ասածներից անտարակուսելիորեն հետեւում է այն, որ Հիսուսի աստվածը (երկնային հայրը) Եհովա աստվածն է՝ հուդայացիների աստվածը: Այս տարրական ճշմարտությանն է հանգում Նոր կտակարանի՝ ուշադիր, առանց կանխադիրքորոշման ընթերցողը (հանգում, քանի որ Նոր կտակարանի ժամանակակից տեքստերում Եհովա անունը ուղղակիորեն չի տրվում): Հիշենք այս առումով գրքի այն դրվագը, որտեղ Հիսուսը սատանայի կողմից փորձարկվում եւ ասում է. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո ՏԷր Աստծու՛ն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես» (Մատթէոս, ընդգծումներն իմն են-Ս.Մ.)՝ կրկնելով Հին կտակարանում Եհովայի կողմից Աբրահամի սերունդներին բազմիցս ասված դավանաբանական կարգախոսը՝ դրանով իսկ, փաստորեն, հաստատելով, որ իր Աստվածն էլ է Եհովան: Նորկտակարանային մեկ այլ դրվագում Հիսուսին հարցնում են հարության մասին: Նա, դարձյալ դիմելով եբրայացիների հավատքային գրքի օգնությանը, պատասխանում է. «Բայց մեռելների յարութեան մասին չե՞ք կարդացել: Աստծուց (Եհովայից-Ս.Մ.) ձեզ ասուած է. ե՛ս եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. եւ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների» (Մատթէոս): Խոսքը մովսեսական գրքում Աբրահամի սերունդների համար Եհովայի կողմից ասվածի մասին է, որին Հիսուսը նաեւ իր աստվածը համարելով՝ նրա խոսքը նաեւ իր հավատքի (տվյալ դեպքում՝ հարությանը վերաբերողի) ելակետն է համարում: Հիսուսը դույզն անգամ չի կասկածել, որ Եհովա աստծո նկատմամբ իր հավատը ո՛չ միայն մովսեսականության, այլեւ դրա «լրացում» իր վարդապետության կենաց հիմքն է կազմում: Ահավասիկ, ասվածի մեկ այլ հիմնավորում էլ: Նրան հարցնում են, թե՝ «Վարդապե՛տ, Օրէնքի մեջ (խոսքը Եհովայի՝ Մովսեսի միջոցով իսրայելցիներին տված օրենքի մասին է-Ս.Մ.) ո՞ր պատուիրանն է մեծ», որին նա պատասխանում է՝ դիմելով մովսեսական գրքին. «Պիտի սիրես քո Տէր աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու ամբողջ մտքով: Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. եւ երկրորդը՝ սրա նման է. «պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատուիրաններից է կախուած ամբողջ Օրէնքը (այդ թվում նաեւ իր «օրենքը»-Ս.Մ.) եւ մարգարէները (այդ թվում՝ ինքը-Ս.Մ.)» (Մատթէոս): Պատասխանում Եհովայի՝ Մովսեսին ասածներից տարբերություն կա՞:

Եհովան, որպես Հիսուսի Աստված, նրա՝ Մովսեսին տված կրոնը որպես Հիսուսի կրոնի հիմք, վերջինս որպես Եհովայի «ուղարկված» լինելը հաստատում են նաեւ Հիսուսի աշակերտները: Ահավասիկ Պետրոսը, ով «Գործք առաքելոց»-ում ասում է. «Ով իսրայելացիներ… Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը, մեր հայրերի Աստուածը փառաւորեց իր Որդուն՝ Հիսուսին…»: Դա նույն տեղում հաստատում է նաեւ Ղուկաս Ավետարանիչը. «Մովսէսը մեր հայրերին ասաց. «Ձեր (իսրայելցիների-Ս.Մ.) Տեր Աստուածը (Եհովան-Ս.Մ.) ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ (Հիսուսին-Ս.Մ.) պիտի վերկացնի ձեզ համար. նրան պիտի լսէք ամեն ինչում… Դուք եք որդիները մարգարէների եւ այն ուխտի, որն ուխտեց Աստուած (Եհովան-Ս.Մ.) մեր հայրերի հետ ու ասաց Աբրահամին. «Երկրի բոլոր ազգերն քո սերնդի մէջ պիտի օրհնուեն»»: Նույն «Գործք…»-ում, նույնը հաստատող Պողոսի ասածն էլ մեջբերենք. «Ով իսրայելացիներ, եւ դու՛ք, որ Աստծուց երկնչում էք, լսեցէ՛ք. Իսրայելի այս ժողովրդի աստուածը (Եհովան-Ս.Մ.) ընտրեց մեր հայրերին եւ եգիպտացիների երկրում ժողովրդին բարձրացրեց… Աստուած, ըստ իր խոստման, սրա (Դավիթի-Ս.Մ.) սերնդից յարուցեց Իսրայելի համար մի փըրկչի՝ Հիսուսին»:

Այսպիսով, ակնհայտ է, որ Հիսուսի աստվածը, նրան «ուղարկողը» հուդայացիների աստված Եհովան է. հուդայականության եւ քրիստոնեության միջեւ սկզբունքային տարբերություններ չկան. դրանք գործում են Եհովայի՝ իր ժողովրդի հետ կնքած նույն «ուխտի» շրջանակներում:

Չտեսնել այս օրգանական կապը, նշանակում է անբարո վարվել հենց իր՝ Հիսուսի եւ նրա ստեղծած ուսմունքի հանդեպ:

Սակայն հարցին ավելի կոնկրետ՝ դավանաբանական մոտեցում էլ ցուցաբերենք: Ինչպես նշվեց, Հիսուսն իր համար որպես միակ Աստված համարելով իր հայրերու Աստծուն՝ Եհովային, նրա՝ Աբրահամին, Մովսեսին ու մյուս հուդամարգարեներին պատվիրած «օրենքում» է տեսնում իր կրոնի կենաց հիմքը: Այդ մասին նա Նոր կտակարանում իրեն լսողներին շատ որոշակիորեն ասում է: Ահավասիկ (լա՜վ լսիր, հայ քրիստոնյա). «Մի՛ կարծէք, թե Օրէնքը (Եհովա-մովսեսական օրենքի մասին է խոսքը-Ս.Մ.) կամ մարգարենէրին (իրենից առաջ եկած ջհուդ մարգարեների մասին է խոսքը-Ս.Մ.) ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու: ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք եւ երկիր անցնեն, մի յովտ իսկ,-որ մի նշանախեց է,- օրէնքից եւ մարգարենէրից չի անցնի… Ով որ այս (մովսեսական-Ս.Մ.) պատուիրանների փոքրերից անգամ մի բան կջնջի, երկնքի արքայության մէջ փոքր պիտի կոչուի. իսկ ով կը պահի եւ կուսուցանի, երկնքի արքայության մէջ նա մեծ պիտի կոչուի» (Մատթէոս):

Հիսուսը ըստ ամենայնի գիտակցում էր, դրանում իր եբրայացի ուսուցիչները իրեն լրիվ հասու էին դարձրել, որ Մովսեսն ու մյուս մարգարեները իսրայելցիներին ամեն ինչ, ամենամեծ բաներից սկսած՝ ամենափոքրերով վերջացրած, ասել էին: Բայց նրանք գրեթե ոչինչ չէին ասել ո՛չ հրեաներին, եւ դրանցից, հատկապես, հեթանոսներին, այսինքն՝ ցեղային ու ազգային ինքնագիտակցություն ունեցողներին եւ սրանց մեջ հատկապես՝ արիներին՝ «այս աշխարհի» տերերին: Հուդայական հոգեւոր վերնախավի կողմից այդ առաքելությունը դրվեց Հիսուսի վրա, նրան, իհարկե, երկար մշակելուց հետո:

Այլ կերպ՝ հրեական հոգեւոր ընտրանին հասկացել էր, որ մովսեսականությունը հիանալի դավանանք ու գաղափարախոսություն էր հուդայացիներին որպես ազգ ձեւավորման, իրենց ներքին-ազգային իդեալների գործնական իրականացման համար: Բայց նա, դրան զուգահեռ, հասկանում էր նաեւ, որ հուդայական գերխնդիրը անկատար կմնար, առանց «այս աշխարհի կործանման» ծրագիր-գաղափարախոսության,-որի իրականացման պարտականությունն էլ հենց դրվեց Հիսուսի վրա (հետագայում նաեւ՝ Մուհամեդի…): Հիսուսի միջոցով դեպի արտաքին հեթանոսական աշխարհն ուղղված ջհուդական հոգեւոր վերնախավի հեռագնա ռազմավարական ծրագրերի մեջ էր մտնում նաեւ նրան «խաչելու» լեգենդի ստեղծումը, այն պատրանքի ստեղծումը, որ տեսե՛ք, մենք նրան չենք ընդունում, ուստի եւ նա ձեր՝ հեթանոսներիդ «փրկության» համար է միայն ուղարկված, նրան դու՛ք ընդունեք, եթե ցանկանում եք փրկվել (նրանք համոզված էին, որ իրենց «զոհի» փառքը հեթանոսական աշխարհում վաղ թե ուշ իրենց քարոզիչների օգնությամբ կտարածվի, ինչպես եւ իրոք եղավ. հեթանոսական աշխարհը կուլ տվեց իրեն հետագայում սպանող այդ խայծը…): Հիսուսն իր վրա դրված հույժ ազգօգուտ դերը անտրտունջ տարավ, թեեւ երբեմն-երբեմն «անհանգստանում» էլ էր… Նա եւ նրա միջոցով հուդայական հոգեւոր վերնախավը, ինչ խոսք, պետք է համոզվեր, որ «օրենքին» իր ավելացրածը բուն հուդայացու, հուդայակա՛ն ներաշխարհի համար չէ: Այդ համոզմունքը ձեռքբերելուն էր ուղղված ջհուդական միջավայրում եւ դրա հոգեւոր կենտրոններում նրա վարած, ընդ որում, լիովին ազատորեն վարած՝ քարոզչական գործունեությունը: Ինչպես եւ սպասվում էր՝ հուդայացին չընդունեց այս՝ իր ծոցից ելածին (ինչպես Մովսեսին), նրա ասածները նրա հոգուն մասամբ էին հարազատ միայն:

Այսպիսով, Հիսուսը համոզվելով, որ իր կրոնը հուդայացու համար չէ, այլ նրա թշնամու՝ հեթանոսի, «այս աշխարհի» տիրոջ, – այդ համոզմունքից ծնված վերջին պատվիրաններից մեկն է հղում իր աշակերտներին. «Ինձ է տրուած ամեն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացէ՛ք այսուհետեւ ձեզ աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին եւ մկրտեցէ՛ք նրանց… Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթէոս),-որը եւ նրա աշակերտները ըստ ամենայնի կատարեցին…

Նկատենք, որ Հիսուսի աշակերտները, պայմանավորված հուդայական հոգեւոր ընտրանուց ստացած նոր հրահանգներով, հիմնականում մը-կրտեցին հեթանոսական աշխարհի եվրոպական հատվածը՝ Ասիան բաց թողնելով. վերջինս թողնվում էր հետագայում ստեղծվելիք նույնպես հուդայածին մեկ այլ կրոնի՝ մահմեդականության վրա, հեթանոսական աշխարհի տարբեր հատվածներ միմյանց դեմ հանելու նպատակադրումով: Ասվածը լուսաբանենք ընդամենը երկու օրինակով: Հիսուսը հուդայացուն ասելով, որ նա Մովսեսի պատվիրաններից փոքրերից անգամ մի բան չպետք է ջնջի, նկատի ունի, որ նա, օրինակ, մովսեսական «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» պատվիրանը հլու հնազանդ պետք է կատարի, եւ դա հատկապես իր թշնամիների հանդեպ: Բայց նա նույն հուդայացուն իր կողմից պատվիրում է չմոռանալ նաեւ «թշնամուն սիրելը» (առաջին հայացքից՝ առաջինին տրամագծորեն հակառակ պատվիրանը), բայց չմոռանալ՝ ոչ թե ի՛ր համար, այլ՝ հեթանոսի՛ն ուսուցանելու, նրան, միայն նրան ասելու համար: Եվ դա, պարզ է, նրա ինքնապաշտպանական բնազդը վերացնելու համար: Մեկ այլ օրինակով, Հիսուսը կրկնելով մովսեսական կանոնը այն մասին, որ «մի՛ շնանար», այն «զարգացնում» է հետեւյալ կերպ. «իսկ ես ձեզ ասում եմ. ամենայն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում: Եթէ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից» (Մատթէոս): Անշուշտ, «մի՛ շնանար»-ը հուդայացու ազգակերտման գործում հույժ կարեւոր դերակատարում ուներ: Մովսեսը իր հայրենակիցների սեռական կյանքի փորձից ելնելով՝ լավ գիտակցում էր, որ նրանց՝ սեռական կյանքի զանազան շեղումների ու մոլությունների տրվելը մի շարք ախտածին երեւույթների պատճառ էր հանդիսացել:

Ահա թե ինչու նա իր հայրենակիցներին անընդհատ հիշեցնում էր «մի՛ շնանար»-ը, ընդ որում, շնանալու տակ հատկապես հասկանալով բառի ուղղակի իմաստը: Այս կանոնը հուդայացու սեռական գործարանները բուժված տեսնելու անհրաժեշտությունից էր բխում: Դա հասկանում էր նաեւ հայրենասեր Հիսուսը՝ իր հայրենակիցներին վերստին հիշեցնելով այդ կանոնը:

Բայց այն, ինչը իսկը մարդկային մի տեսակի համար է, ոչ միշտ է մեկ այլի համար պիտանի լինում, ավելին՝ այն նրա կյանքում կարող է նույնիսկ ապականիչ դեր կատարել: «Մի՛ շնանար»-ը հեթանոսների եւ, հատկապես, արիացրիների համար չէր, բայց Հիսուսը դա տարածեց նաեւ նրանց վրա: Նա, այն ինչի մասին արիացիները նույնիսկ չէին էլ խոսում (նույնիսկ չէին էլ մտածում, էլ չասած՝ անելու մասին), իր աշակերտներին պատվիրեց նրանց այդ մասին հա՜ «հիշեցնել»,-հիշեցում, որը հասցեատիրոջ մեջ առնվազն կասկած կարող էր հարուցել, որ ինքը… շնանում է՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ (շա՛տ զարմանալի է, որ հայ քրիստոնյան հորթի հրճվանքով է լսում Մովսեսից Հիսուսին, վերջինիցս էլ՝ իրեն հասած «մի՛ շնանար»-ը. հետաքրքրիր է, եթե օրերից մի օր քրիստոնեության քարոզիչները իրեն նմանատիպ այլ պատվիրաններ էլ տան, դիցուկ, «մի՛ գռմռա», «մի՛ հաչա», «մի՛ ոռնա», մի խոսքով, «մի՛ անասնանար»…, – նա դարձյա՞լ այդպես կհրճվի…): Ահա իրողությունը, այն պարզ իրողությունը, որը իմանալուց իրեն հեռու է պահում խեղճ հայ քրիստոնյան:

Այդպիսի միամիտ, եթե ոչ ավելի վատթար, հային կարելի է կարեկցել, բայց ոչ երբեք՝ արդարացնել, քանզի «ճշմարտությունն ավելի թանկ է» (Պլատոն): Եվ դա այդպես է ՝ հատկապես «չար» հոգիների՝ իմատասիրող հոգիների համար, որպիսիներից է իմը:

Սերգեյ Մանուկյան

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Հ.Գ. – խմբ. կողմից – առանց գրաքննության պատրաստ ենք տպագրել նաեւ մյուս կողմի տեսակետը: Պաշտոնական նամակով մենք արդեն դիմել ենք Հայ առաքելական եկեղեցուն՝ իր տեսակետը հեթանոսություն-քրիստոնեություն առնչությունների մասին արտահայտելու համար: Բայց…

«Լուսանցք» թիվ 11 (97), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։