Հեքիաթներն իրականությունից են ծնվում… Հայի հեքիաթը…

Ըստ www.hayary.org -ի, այսօրվա կյանքի հեքիաթում (իսկ հեքիաթներն իրականությունից են ծնվել), որում դեռ չարն է հաղթում, հայի առջեւ ավանդական 3 ճանապարհներ են բացվել.֊
* Աջ գնացող ճանապարհը տանում է Թուրքիա… ֊ ճանապարհանցումը հեշտ տարբերակ ունի, բայց հայը պիտի դառնա թուրք, որ վայելի կյանքը…
* Ձախ գնացող ճանապարհը տանում է Ռուսաստան… ֊ ճանապարհանցումը հեշտ տարբերակ ունի, բայց հայը պիտի դառնա ռուս, որ վայելի կյանքը…
* Մեջտեղի ճանապարհը տանում է Միացյսլ Հայաստան… ֊ բայց հայը պիտի հայ մնա ու դժվարին ճանապարհանցման պատրաստվի, պիտի ՀԱՅ դառնա…
Այս ճանապարհը փշոտ ու քարքարոտ է ֊ վտանգներով լի, բայց վերջում մտնում է ՄԱՅՐՈՒՂԻ, որն էլ տանում է ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ…
Այս ճանապարհի հաղթահարումից հետո Երկնքից 3 ծիրան է ընկնելու, մեկը`  Հայ Սրբազան Նախնյաց համար, մեկը`  Պայքարող Հայ Ազգի, մեկն էլ`  Հայ Գալիք Սերնդի…
Այս ՄԱՅՐՈՒՂԻՆ տանում է Հայ Աստվածների Երկրային Բակատեղի` Արարատյան Աշխարհ ֊ Հայկական Լեռնաշխարհ, որտեղից էլ Հայ Աստվածների Երկնային Աշխարհ` Տիեզերաաշխարհ…
Ընտրի՛ր ճանապարհդ..
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) 

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։