Եթե աշխարհի հայերով դառնանք արցախահայ, Արցախի հարցը կվերադառնա իր հաղթական հունին… …ասում են աշխարհում կա շուրջ 15 կամ 20 միլիոն հայ, անգամ շուրջ 40 միլիոն` Թուրքիայի եւ այլ երկրների ծպտյալ հայերին հաշվելու դեպքում… Այս պահին համեստորեն ճանաչենք 15 միլիոն հայերի փաստը, հաշվի առնելով, որ 1/3֊ը կարող է անտարբեր, հայից որոշակիորեն օտարված եւ օտարին ծառայամիտ լինել, մի մասն էլ` հայկական հարցին ոչ անտարբեր, բայց չնախաձեռնող ֊ սպասող֊հետեւող ֊ ընթացքում միացող լինել… Ուրեմն` անենահամեստ հաշվարկներով կարող ենք առնվազն 5 միլիոն արցախահայերի բանակ ունենալ, որի 1/3֊րդն էլ կարող են անչափահասներ լինել, բայց օգտակար թիկունքում… Եվ, փաստացի կարող ենք համատեղ պայքարը, հանուն Արցախի պաշտպանության եւ ազատագրման, շարունակել առնցազն 1,5 միլիոնանոց արցախահայերի բանակով… Իհարկե, ավելի մեծ զինուժ կլիներ այսօր, եթե Համահայկականությունը պետական քաղաքականություն եղած լիներ, Ազգ֊Բանակի ծրագիրն էլ կյանքի կոչված լիներ… Հիմա էլ կարելի է … որոշակի հնարավորություններով նախաձեռնող կառույց է պետք… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնությունն է եղել եւ մնում Հայաստանի 3֊րդ Հանրապետության գոյության գրավականը…
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
֊ ֊ ֊
Երբ խոսք է լինում Համահայկական Ուժի, Ազգ֊Բանակի մասին, հանկարծ թերահավատներ են հայտնվում, որ կասկածում են հատկապես սփյուռքահայության զինվորագրման առումով…
Վստահ եմ, այս թերահավատների մեծ մասը չի էլ մասնակցել Արցախյան 3 պատերազմներից եւ ոչ մեկին, կամ` զիվորական պարտականությունն է կատարել, հեռու կամավորական տղերքից, որոնց հետ էլ մարտնչել են հազարավոր սփյուռքահայեր…
Ինչեւէ, հարցը այստեղ այլ է` չգիտես ինչու “մրցակցություն” են սահմանել սփյուռքահայերի ու եզդիների միջեւ, թե որ կողմից են ավելի շատ մասնակցել պատերազմներին…
Սա, գոնե ինձ համար, անհասկանալի համեմատություն է… / եզդիները, որ ՀՀ քաղաքացիներ են, ինչպես ընդունված է ասել ՀՀ բնակիչներին, կատարել են իրենց եւ մարդկային եւ ազգային եւ սահմանադրական պարտականությունները, պաշտպաբելոբ Հայաստան֊Արցախը, պաշտպանել են իրենց ապրելու, բազմանալու եւ զարգանալու իրավունքներն ու հնարարությունները…
Հայաստանում եզդիներն ամենաապահով պայմաններն ունեն եւ դա իրենք են ասում… Միլիոնավոր եզդիներ Իրաքում, որ ունեն խիտ բնակեցված տարածքներ, հոգեւոր֊ծիսական տաճարներ ու նաեւ զինված են, այնքան ապահով չեն, ինչպես Հայաստանի եզդիները… եւ նրանց նվիրվածությունը Հայաստանին` ունի հստակ բացատրություն…
Եզդիները միշտ էլ մեր կողքին են եղել դժվարին ժամանակներում… եւ Սարդարապատի ճակատամարտում եւ Արցախյան պատերազմներին…
Մենք` հայերս էլ, միշտ բարի կամք ու համարժեք վերաբերմունք ենք դրսեւորել հայաստանաբնակ եղդիների նկատմամբ… ապահովելով նաեւ նրանց լեզվա֊կրթա֊մշակութային անկախությունը…
Ես, Հայ Արիական Միաբանությունը, եզդիական համայնքի հետ, արժանահիշատակ Ազիզ Թամոյանի ղեկավարման տարիներին, համագործակցել ենք նաեւ հավատի ոլորտում, որպես արիադավան հայեր եւ արեւապաշտ եզդիներ… հանդիպել եմ նաեւ Իրաքի եզդիական մել համայնքի հոգեւոր ներկայացուցիչների հետ, երբ Հայաստան էին ժամանել…
Եզդւական համայնքին ես լավ գիտեմ եւ նրանք որպես ՀՀ բնակիչներ (չեմ սիրում քաղաքացիներ ձեւակերպումը) իրենց միշտ հայամետ են դրսեւորել, բայց չեմ կարող ասել, թե ինչ թվով եզդիներ են մասնակցել Արցախյան պատերազմներին, ինչն այդքան հուզում է ոնանց` սփյուռքայմգայերի հետ համենատությսն հարցում…
Ինչեւէ, դա նաեւ նրանց պարտքն է եղել ռւ սահմանադրրական պարտականությունը… որը նրանք կատարել են նաեւ կամավորության հիմքով… 

֊ ֊ ֊
Քանի սփյուռքահայ է մասնակցել, նույնպես չեմ կարող ասել, բայց ինքս բազում սփյուռքահայերի հետ եմ մասնակցել Արցախյան 3.պատերազմների… / ավելի կտրուկ, թերեւս ավելի տեղին կլիներ այն հարցը, թե քանի հայաստանահայ է մասնակցել, քանիսն են այդ ընթացքում կյանք վայելել կամ թաքնվել… (սա էլ առանձին եւ տխուր թեմա է)…
Բայց այստեղ այլ խնդիր է` սփյուռքահայի համար չկա սահմանադրական պարտականություն եւ պետականորեն կազմակերպում` զինծառայության, կամավորության հիմքով են սփյուռքահայերը մասնակցել պատերազմներին եւ իրենց հնարավորությունների միջոցով նաեւ օգնություն են տրամադրել … այ, եթե պետականորեն դա կազմակերպվեր, այն ժամանակ սփյուռքահայության նկատմամբ ԱՅՍ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ ավելի ծիծաղելի կլիներ… եթե հարց տվողներից շատերը տեսած լինեին կամավորական սփյուռքահայերի կամքը եւ նվիրվածությունը, այս հարցը չէին տա… իսկ քանակ ապահովելը, այլ երկրներից ժամանելն ու ճիշտ տեղում հայտնվելը ազգային֊պետական գործ է… ֊ սա հենց Ազգ֊Բանակի գործն էր… դրա ստեղծումն էր, որ չհասցրեցին անել ՆԱԽԿԻՆՆԵՐԸ` թավշյա հակահայ հեղաշրջման պատճառով…
Շատ բան կարելի է ասել, բայց… դրա ժամանակը չի…
Երբեք չկասկածե՛ք ՀԱՅԻ ԳԵՆԻՆ` բայց այն զարթնեցնել է պետք, որ նիրհել է այս ՉԱՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ, որ առավելապես ՀԱԿԱՀԱՅ է… 

This entry was posted in Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր. Bookmark the permalink.