Համաշխարհային զարգացումները էլի հանգուցալուծվելու են ԵՌԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ (Կովկասյան Շրջան ֊ Հայկական Լեռնաշխարհ ֊ Մերձավոր Արեւելք)… Եվ Հայաստանը եղել ու մնում է այդ որոշիչ խաչմերուկում եւ ամեն դեպքում` վերջնականապես բախվելու է ադրբեջանական եւ թուրքական բանակներին… Եթե այս թավշյա֊թշնամաստեղծ֊թրքաբարո Հայաստանը լինի` թերեւս այդ վերջնական բախումը մեր վերջի մասին է լինելու… Ուստի մեզ շտապ Հայաստանի Ազգային Պետություն է պետք` Նախագահական Կենտրոնաձիգ Ազգային Իշխանությամբ… որը Ազգ֊Բանակ կձեւավորի` Համահայկական Բանակ, եւ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՎԱԾԻ ժամանակ Հայաստանը կդարձնի միջազգային խաղացող, ոչ թե այսօրվա միջազգային խաղալիքը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ / Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։