Գառնո տաճարը՝ լուսե կրակների մեջ

Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը Գառնո արիական-հեթանոսական տաճարի շուրջն էին խմբվել համանուն գյուղի բնակիչները, բազմաթիվ հյուրեր: Գիշեր էր, բայց լուսավոր էր ու տոնական, պարի հետ մեկտեղ հնչում էր երաժշտություն: Արգելոց-թանգարանի տարածքի ռադիոֆիկացումից եւ գեղարվեստական լուսավորման համակարգի տեղադրումից հետո, այն ողողվեց լույսերի գունային բազմերանգների մեջ: Դրանց քանակը շուրջ 16 մլն. է:

Տոնական միջոցառմանը ներկա էին նաեւ պետական, քաղաքական գործիչներ: Պետբյուջեից 100 մլն. դրամ է հատկացվել՝ Գառնի եւ Զվարթնոց արգելոց-թանգարաններում այս համակարգերի տեղադրման համար: Այժմ, Գառնո տաճարի տարածքը կարող է օգտագործվել համերգների, թատերականացված եւ այլ ազգային միջոցառումների համար: Սա ավելի կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, քանզի եւ՛ Գառնո եւ՛ Զվարթնոցի տաճարները պատմականորեն հին ու ձգող վայրեր են…

Գառնիի տաճարի ամբողջ տարածքով տեղադրվել են 90-ից ավելի բարձրախոսներ եւ 24 լուսարձակներ:

Արմեն Դավթյան

«Լուսանցք» թիվ 12 (98), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։