Եթե ձեզ կարողացել են գնել, ապա շուտով նաեւ կվաճառեն․․․

Հաճախ են ասում` փողին տրվեց ու ծախվեց (փողը մութ տեղը լույս է տալիս)…
Այդպես չէ, այդ անձը միշտ էլ ծախու է եղել, պարզապես առիթ էր պետք դրա իրական դեմքը բացահայտելու…
Ծախու լինելը, որ էություն է, դառնում է բնավորություն, որն ուրացման է տանում, իսկ ուրանալուց ազգահայրենադավությունը` մի ճամպրուկ լրացուցիչ փող է…
Ինձ էլ են շատ հարցրել, ինչ գիտես դու կաշառկեր/ծախու ե՞ս թե՞ չէ… քեզ կաշառք տվե՞լ են…
Ասել եմ ու հիմա էլ կասեմ` հա՛ տվել են ու ոչ մեկ անգամ, ներսում էլ ֊ դրսում էլ` հայն էլ ֊ օտարն էլ… ու հաստափոր ճամպրուկներով…
Ուստի` իրավունքո՛վ եմ ասում, կեղծ է “չծախվող չկա` լավ վճարող է պետք” համոզմունքը… եւ հնարավո՛ր է չուրանալ առհասարակ եւ ազգահայրենադավ չդառնալ մասնավորապես…
Փողը լոկ միջոց է մարդու իրական ֊ նախնական դեմքը “լուսավորելու” համար…
Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։