1․ Թշնամին պիտի իր դիմաց տեսնի ա՛յս հային․․․ 2․ Միայն թշնամուն պատժելուց հետո ԻՐԱՎԻՃԱԿ կփոխվի… 3․ Եկիրը չսիրողներին անիմաստ է հարցնել՝ իսկ դուք ինչու՞ չեք սիրում մեր երկիրը․․․ – Արմենուհի Մելքոնյան / ՀԱՄ մամուլի խոսնակ

Հայրենիքը կենսատարա՛ծք է, զուտ տարածք չէ։ Իսկ կենսատարածքի հանդեպ ոտնձգություն անող թշնամուն՝ կապ չունի, ներքին թե արտաքին, պատասխանել է պետք՝ առնվազն համարժեք պատասխանով։ Կենսատարածք մտած թշնամուն առնվազն սատկացնել է պետք։

Գաղտիք չէ, հայության հանդեպ կան հեռահար դավադիր ծրագրեր՝ թշնամիներինը՝ բացահայտ, ենթադրյալ բարեկամներինը՝ թաքուն։ Բայց այդ ծրագրերը կան։ Դրանք իրագործելու լավագույն ձեւերից մեկը մեզ ներշնչելն է, թե մենք այլեւս թույլ ենք, ոչնչի ունակ չենք, ծնկած ենք։ ՀԱՅԻ խնդիրն է թույլ չտա, որ այդ միտքը տիրաժավորվի։

Որովհետեւ մենք թուլացած ենք, բայց թույլ չենք, մենք ծնկել ենք, բայց մեր ոտքերն ու ողնաշարը ջարդված չեն։ Մենք ունակ ենք մեջքներս շտկելու, ծնկած տեղից վեր կենալու եւ զարկելու։ Ունա՛կ ենք։ 

Ի դեպ, թշնամին մեզ լավ է ճանաչում։ Հիշենք՝ 44-օրյայից հետո ինչ էր ասում տարածաշրջանի թյուրքական ընկեցիկի՝ Ադրբեջան հորջորջյալ պետության ղեկավարը, թե թույլ չի տալու, որ Հայաստանը վերականգնի իր քաղաքական ու ռազմական ներուժը։ Հիշենք՝ ինչպես է այս ամբողջ ընթացքում խոսում հայ «ռեւանշիստներին» պատժելու մասին։ Գիտե՞ք ինչու։ Որովհետեւ թշնամին գիտի, որ 44-օրյայում ինքը արդար չի եղել, չի հաղթել եւ Արցախի մեծ մասը ստացել է։ Պարզապես ստացել է։ Բայց երբ հայը ոտքի ելնի, կրկին վերաազատագրելու է իր երկիրը։

Խաղաղությու՞ն ենք ուզում։ Ահա՛ իրական խաղաղության ճանապարհը՝ վերաազատագրում։ Այն «խաղաղությունը», որ հիմա ներսի ու դրսի թշնամին մեզ առաջարկում է բայդենների, միշելների, բորելների, պուտինների ու ֆլան-ֆստանների բերանով, խաղաղություն չէ՛, կեղծի՛ք է։ Մուրացիկին տրվող ողորմություն է։ Կոպեկի արժեք ունեցող։

Իրակա՞ն խաղաղություն ենք ուզում, մեզ զայրանալ ու դաժանանալ է պետք։ Թշնամու՛ հանդեպ։ Զայրույթն ու դաժանությունը մեզ համար հիմա կենսականորեն անհրաժեշտ սնունդ են՝ հաց ու ջրի պես։

Մեզ ատելություն է պետք։ Թշնամու՛ հանդեպ։ Ուժգի՛ն ատելություն։ Թշնամին պիտի իր դիմաց կանգնած տեսնի ոչ թե բարի, վեհանձն ու ներողամիտ հային, այլ՝ զայրացած, դաժան ու չներող ՀԱՅԻՆ։ Այս ՀԱՅԻՑ թշնամին կսարսափի։ Այս ՀԱՅԻ հողին ոտք դնելու մասին թշնամին անգամ չի էլ մտածի։

Վա՜յ, բա աշխարհն ի՞նչ կասի։ Աշխարհը ոչի՛նչ էլ չի ասի, այնպես ինչպես հիմա չի ասում մեր թշնամուն։ Մեր հաղթելու պարագայում մեզ էլ ոչինչ չի ասելու, որովհետեւ աշխարհը հարգում է ուժի իրավունքը։ա

Մեր սերունդները մեզ կամ փառաբանելու են կամ՝ նզովելու։ Նզովված չլինելու համար մենք այսօր պարտավոր ենք տեր կանգնելու Արցախին եւ, ըստ այդմ, Հայաստանին։

Տեւակա՞ն խաղաղություն ենք ուզում, սա՛ է ճանապարհը՝ ատե՛լ , զինվե՛լ ու սատկացնե՛լ թշնամուն, որից հետո կրկին զինվել՝ կրկի՛ն ատելու եւ կրկի՛ն սատկացնելու համար։

* * * 

Միայն թշնամուն պատժելուց հետո ԻՐԱՎԻՃԱԿ կփոխվի… Ե՛վ ներքին ե՛ւ արտաքին թշնամուն պատժելուց հետո, հերթով, թե միաժամանակ, կարեւոր չէ՛…

Աշխարհը չէ, որ հայի ձեռքը խոթել է թղթե շերեփները։ Աշխարհը գլադիատորական մարտերի սիրահար է, արձանագրում է հաղթողի փաստը եւ ծափահարում հաղթողին։

Աշխարհը մեղավոր չէ, որ խաղաղություն ենք մուրում մեկից, որ մեզ գլխատում է։ Աշխա՞րհն է մեղավոր, որ օրվա քաղաքականությունը վարողներն ասում են, թե՝ քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, պատերազմը հավանական է, հետո էլ թե՝ բայց խաղաղությունը չի երաշխավորում։

Աշխարհը մեղավոր չէ։ Ճշմարտությունը լրիվ ասելու համար ավելին նկատենք՝ թշնամին էլ մեղավոր չէ։ Ընդգծում ենք՝ թշնամին թշնամություն անելու համար է։ Եթե թշնամու համար նպաստավոր պայմաններ են՝ մեզնից առավելը կորզելու, հիմարություն կլինի նրա կողմից այդ պայմաններից չօգտվելը։

Մեղավորը մենք ենք, որ թույլ ենք տվել ու տալիս մեր միջի տականքին գլուխ բարձրացնել։ Նժդեհն ասում է՝ չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը։ Աշխարհը հենց դա է անում մեր հանդեպ՝ չի օգնում, որովհետեւ մեր ոտքի կանգնելու կամքը չի տեսնում։ Հենց տեսավ, կընդունի փաստը։

Որպեսզի տեսնի, հայը պետք է ցույց տա այն ձեռքը, որ բարձրանում է պատժելու ներքին տականքին ու թշնամուն միաժամանակ։

Դաժանաբա՛ր պատժելու։

* * * 

Եկիրը չսիրողներին անիմաստ է հարցնել՝ իսկ դուք ինչու՞ չեք սիրում մեր երկիրը։

Պատասխանը հայտնի է՝ որովհետեւ իրենց երկիրը չէ, իրենց հայրենիքը չէ։ Ավելին՝ իրենք երկիր, հայրենիք չունեն։

Հայրենիքը, երկիրը ամեն բջիջով են սիրում, ծագումով են սիրում, շնչով են սիրում։ Հաճախ ենք գործածում՝ «գյադաների» ժամանակն է, «լակոտների» ժամանակն է։ Բայց հայերեն շատ բնութագրական բառ կա՝ անտոհմիկ։

Անտոհմիկները սիրել չեն կարող։ Անտոհմիկների կառուցվածքը ատելությունն է՝ շրջապատող ամեն ինչի ու մարդկանց հնդեպ։ Անտոհմիկների էությունը մութն է, իսկ մութը լույս չի սիրում։

Բայց հա, մութը միշտ պարտվում է լույսին։

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։