http://www.hayary.org/wph/?p=8328 – Ինչու՞ է ձգձգվում իշխանափոխությունը Հայաստանում… / Հայի դեմ ազգի տականքը չի կանգնած, այլ` միջազգային տականքը…
* * *
…սրանք այնքան են վախեցած, որ Հայաստանը փաթեթով են պատրաստ տալ ֊ դնել թուրքական յաթաղանի տակ, միայն թե որեւէ երկիր ընդունի իրենց երբ փախչեն տնով տեղով ֊ փողերով…
․.. բայց ոչ մի երկիր դեռ չի ընդունում ֊ համաձայնություն չի տվել (բացի Ադրբեջանից, Թուրքիան էլ ՀԱ չի ասել դեռ), դավաճաններին ընդունելը անհաճո աղմուկ կդառնա տվյալ երկրում, եւ ոչ միայն հայության աղմուկը կլինի այդ դեպքում… ի վերջո դավաճաններին ոչ մի տեղ չեն սիրում…
…ասում են “հները պիտի չգան” ֊ “պիտի գան նորնորերը“…
…ասում եմ` ո՞վ֊ովքե՞ր, ասում են “դե նրանք, որ չեն եղել ոչ մի իշխանության մեջ եւ այս ընթացքում ճիշտ են պահել իրենց եւ ազգային“…
Բայց հստակ չեն ասում ո՛վ եւ ինչի՛ համար, ի՛նչ հնարավորություններ ունի ներսում, առավել եւս` դրսում, որ կտիրապետի իրավիճակին, կկարողանա կազմավորել իր նմաննների (եթե ասում են ապացուցել է իր նվիրվածությունը երկրին) ամբողջական ու ազգային իշխանություն, կդիմակայի արտաքին սադրանքներին եւ հնարավոր թուրք֊ադրբեջանական ներխուժմանը…
…ասում են “դե հո մենակ չենք թոցնի, միայն թե սրանցից ազատվենք եւ նախկինների դեմն էլ առնենք“…
Էսքան բան, ՄԵՆԱԿ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ… ՄԻԱՍԻՆ ԿԱՆԵՆՔ…
Ովքե՞ր մենակ չեն թողնի, լրիվ նորերը՞, թե՞ հները եւս ու սրանք էլ, որ հույս ունեն մնալու…
Եվ ամենակարեւորը, մենք` հայերս, այդքան ժանանակ կունենա՞նք իշխանափոխությունից հետո, որ պարզենք թե ով ինչքան է սատարելու ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՄԵՆԱՆՈՐԵՐԻՆ, երբ սրանց տերերը կատաղած պատժամիջոցներով շրջափակման տանեն Հայաստանը եւ մեր վրա քսի տան թուրք֊ադրբեջանական մարդանմաններին…
… … …
Էլի նման հարցեր կան, բայց կարիք չկա ծանրաբեռնելու…
Ակնհայտ է, որ Հայաստանում շատ քիչ գործիչներ կան, որ նշյալ եւ նման մյուս ներքին եւ արտաքին հարցերին կարող են հնարավորինս լուծում տալ, առաջին 3֊ը` նախկին ՀՀ 3 նախագահներն են` Լեւոն Տեր֊Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյսնը եւ Սերժ Սարգսյանը…
Ես կարծում եմ դա լավագույնս կանի ՀՀ 2֊րդ նախգահը, ով կպատժի նաեւ բոլոր ազգահայրենադավներին, որ 2018֊ից ցայսօր հոշոտում են Հայաստանը…
Կպնդենք, որ զուգահեռ ուսումնասիրվի նաեւ ՀՀ քաղաքա֊տնտեսական դաշտը` 1988֊2018թթ. եւ պատիժներ իրականացվի…
Կարծում եմ Ռոբերտ Քոչարյանին արտաքին հարցերում լավագույնս կօգնի Սերժ Սարգսյանը…
Այսքանը…
* Ինչու՞ է ձգձգվում իշխանափոխությունը Հայաստանում…֊http://www.hayary.org/wph/?p=8328
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)