Կունենա՞նք Համասեռաշեն

Մեկ ամսից Շվեդիայում միասեռական ամուսնությունները թույլատրելի են լինելու: Շվեդական Ռայխստագը (խորհրդարանը) ապրիլի 1-ին բացարձակ մեծամասնությամբ ընդունել է մի օրենք, որը թույլատրում է ամուսնությունը միեւնույն սեռի ներկայացուցիչների միջեւ:

Միակ կուսակցությունը, որը դեմ է եղել օրենքին, քրիստոնյա-դեմոկրատներն են եղել: Սակայն, նրանց կոչը ոչ մի ազդեցություն չի թողել եվրամոլագարների վրա: «Մենք ուզում ենք փրկել ամուսնություն հասկացությունը», – պարզաբանել է քրիստոնյա-դեմոկրատների ներկայացուցիչ Իվոնն Անդերսոնը, սակայն… ու՞մ եւ ի՞նչ է բացատրել…

Նշված օրենքն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: Այն քննակվել է 3 տարիների ընթացքում:

Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք երկրներում (Դանիա, Նորվեգիա, Հոլանդիա, Ֆրանսիա) վաղուց ընդունվել են հատուկ օրենքներ, որոնցով թույլատրվում է ամուսնությունը միեւնույն սեռերի ներկայացուցիչների միջեւ: Վերջերս այս «փաղանգին» միացավ նաեւ Իսպանիան:

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի ականջը չկանչի՜… թե չէ մեր ԱԳՆ-ն լեղապատառ առաջ կընկնի, որ Վրաստանից ու Ադրբեջանից ավելի ժողովրդավար երեւա ու ավելի արագ «բախտավորություն մաղթի» հայաստանցի արվամոլներին ու լեսբուհիներին: Հետո էլ՝ գուցե մանկապիղծներին: Իսկ գուցե մի «երկնագույն» օր էլի անակնկալի՞ գանք (ինչպես ՄԱԿ-ում հայտարարություն ստորագրելն իմանալիս) եւ իմանանք, որ հիմա էլ «գոմիկների» հանրապետություն են դարձրել մեր սրբազան երկիրը…

Ժամանակին, երբ ասողն ասում էր, թե մեր երկիրը համասեռականների պատանդ է դառնում, մարդիկ նեղվում էին, թե՝ ուրիշի անկողին չի կարելի մտնել… Հիմա այդ ուրիշները ոչ թե բոլորիս անկողիններն են ուզում մտնել, այլ՝ դեռ բոլորիս «հասկացնել», թե՝ ի՞նչ պիտի անենք մե՛ր անկողնում…

Ամեն սեռամոլագարի կամ էլ հոգեխեղվածի հետեւից (բառի բուն իմաստով) ընկնելով՝ մեր հայրենիքը հիվանդների հանգրվան ենք դարձնելու, նրանց համար՝ ախտի ու կեղտի, հերթական խրախճանքի ու այլասերվածության մի վայր:

Էլի ժամանակին, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն առաջարկեց, որ մի տեղ ստեղծեն Համասեռաշեն գյուղ ու թող դրանք այնտեղ հավաքվեն ու իրար ի՜նչ ուզում են անեն, մեզնից հեռու… Մեկ է՝ չեն բազմանալու…

Բայց չէ՜, չե՜ն ուզում, անպայման բոլորին պղծել են ուզում: Եթե մեր երկրի իշխանավորները մտածեն անգամ, որ այս կերպ դուրս կգան ճգնաժամից, ուրեմն ճգնաժամը կդառնա խրոնիկական…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 12 (98), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։