Սնվի՛ր Ազգայինից` Ազգը Անմա՛հ է… / Ազգայինից Սնվող Անհատը` Ազգ է` Ազգի Մանրակերտը…

Ազգը երբեք չի՛ պարտվում / ազգուրաց չի՛ լինում / չի՛ հայրենալքում / չի՛ ձուլվում օտարին / չի՛ արժեզրկում մադկայինը, ազգայինն ու աստվածայինը (արարչականը)… / չի՛ հրաժարվում անցյալ֊ներկա֊ապագա հավերժակապից ֊ տիեզերակարգից…

Ազգը կա՛մ հաղթում է ֊ կա՛մ` տրոհվում (որից էլ ժողովուրդ եւ ազգի տականք հատվածներն են “ծնվել”).֊

* մարմինը նահատակվում է` մայր հողին կամ հուր կրակին միաձուլվելով` սլանալով հայր բնության գիրկը։

* միտքը սփռվում է հայրենիքում` միաձուլվելով ակունքից հոսող ջրին եւ հայրենաշունչ օդին ֊ եվ այդպես տրվում է հայրենաշունչ արեւաջերմ քամու ընթացքին` տարածվելով սերունդների մեջ։

* հոգին վեր է սլանում` արարչատուն, վերագտնելու իր տիեզերական սկիզբը, որ երկրային նահատակության հավերժապտույտից է ծնվում։

Ազգային ինքնության ծնունդը երկնա֊երկրային կյանք է վերաձուլում եւ Ազգը վերածնվում է երկրում ու հոգին հայր բնությունից իր մարմինն է վերցնում ֊ հայրենաշունչ քամին էլ իր միտքն է վերադարձնում։ Ամեն բան` ի շրջանս յուր…

Ազգը չի՛ մեռնում ֊ Ազգը Անմա՛հ է…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։