«Բրաբիոն»-ը «երկնագույնների» քարոզի՞չ

Արդեն մի քանի անգամ հետեւում ենք «Բրաբիոն»-ի հեռուստագովազդներին ու զանգվածային նախաձեռնություններին: Երբ այս՝ արդեն տխրահռչակ հիմնարկի կողմից հայտարարվեց, թե ով էշի վրա նստած գա «Բրաբիոն» կենտրոն, կստանա ծաղկեփունջ՝ իր սիրեցյալի համար, բավականին հետաքրքիր թվաց նախաձեռնությունը: Այն ե՛ւ հումոր, ե՛ւ իրապես զվարճալի պահեր էր ներառում:

Սակայն, սա ըստ ամենայնի, փորձնական խայծ էր «Բրաբիոն»-ի կողմից կազմակերպված, որպեսզի սկսի անարգել ու զանգվածաբար իր այլանդակ մտահաղացումներն իրականացնել:

Նախ՝ մարտի 8-ին, մերկ, միայն լողազգեստներով «տղամարդիկ» լցվել էին «Բրաբիոն», որպեսզի մի-մի անվճար ծաղկեփունջ տանեն իրենց «նանարներին»: Եվ «տղամարդիկ»-ն ու «նանարներին»-ը չակերտներում ենք դրել, որովհետեւ նորմալ տղամարդը քամակը բաց չէր գնա իր սիրեցյալի համար ձրի ծաղկեպսակ ստանալու թշվառ քայլին: Դա գրեթե մարմնավաճառության պես մի բան էր: Իսկ նորմալ աղջիկն էլ շնչակտուր իրեն չէր գցի հեռուստախցիկի առջեւ, որ «հիմնավորի», թե ինչպե՜ս է իրեն սիրում կողքին մերկ կանգնած ծաղկեփնջով «տղան» եւ ինչքա՜ն է ինքը փառավորված իր «ասպետի» սիրո «վեհ» դրսեւորմամբ եւ «հերոսական» արարքով…

Սա էլ մի կերպ մարսեցինք… Բայց «Բրաբիոն»-ի անբարոյականներն ավելի ոգեւորվեցին ու «գոմիկների» չհայտարարված շքերթ կազմակերպեցին Երեւանում: Արեցին այն, ինչը չեն համարձակվում անել համասեռականները: Դա կատարվեց ապրիլի 7-ին, երբ ինչպես հայտարարված էր վաղօրոք (հեռուստատեսություններն էլ մասնակցեցին այս անառակաբարո գովազդին)՝ եկան ու «Բրաբիոն»-ի դռանը հավաքվեցին կանանց հագուստներով, բարձրակրունկ կոշիկներով ու կեղծամներով «տղամարդիկ»: Վստահաբար, նման հագուկապով շքերթին անցյալ անգամ լողազգեստով ներկա եղած «տղամարդիկ» էլ չեն մասնակցել, ու եթե հատուկենտ ապուշներ եղած չլինեն պատահաբար, ապա այս ցուցահանդեսին հաստատ միայն «գոմիկներն» են մասնակցել, քանզի ծաղկեփնջերը ձեռքներին մի քանիսը հեռացան հենց իրար հետ… Երեւի նշելու համասեռականի օրը Հայաստանում: Իսկ այդ օրը մայրության տոնն էր:

Հիմա սրան ի՞նչ որակում տանք, այս «Բրաբիոն» կոչված հիմնարկի տերերը կամ գոմիկներ են կամ լեսբուհիներ: Թքած, եթե նույնիսկ այդպես է, թող իրար ծաղիկներ նվիրեն: Սակայն, ի՞նչ իրավունքով են նրանք ապականում անփորձ եւ մի քիչ էլ իրենց երեւակայող երիտասարդներին կամ խթանում արդեն որոշակի ապականվածների գործին:

Մենք դիմում ենք ՀՀ իշխանություններին, օրինապահ մարմիններին, այս անառակություն եւ համասեռականություն քարոզող միջոցառումներին վերջ տալու եւ սրանց կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար: Մեզ հետաքրքրում է նաեւ, թե ու՞մ հրահանգով են հեռուստաընկերությունները գովազդել «գոմիկների» օրենքով չարտոնված շքերթը:

Իսկ եթե «Բրաբիոն»-ն ուզում է շարունակել իր «սուրբ» գործը, ապա խորհուրդ ենք տալիս՝ հաջորդ անգամ իսկական տղամարդկանց կանչեն իրենց մոտ ու իրենց աշխատակցուհիներին պառկեցնեն նրանց առջեւ… ով հաղթի՝ «Բրաբիոն»-ը նվիրեն այդ «հերոսին»…

«Լուսանցք»-ի մշտական ընթերցողներ

Հ.Գ. – Նույնիսկ ամենալավագույն նախաձեռնությունը պետք է տեղավորվի բարոյականության սահմաններում, թե չէ սեփական գովազդի համար մի օր երկիրն էլ ծիծաղի առարկա կդարձնեն:

Լուսանցք» թիվ 13 (99), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։