Մեկ անգամ եւս կրկնում եմ հատուկ Պուտինի համար… Հերթական կայսերապաշտական հակազգայնականությունը․․․ Վլադիմիր Պուտինը շատ լավ գիտի նացիոնալիզմի (ազգայնականություն) եւ շովինիզմի (ազգայնամոլություն), առավել եւս՝ նացիզմի եւ ֆաշիզմի (հիտլերականություն) տարբերությունները, բայց հանուն իր կայսերական նկրտումների՝ դրանք միախառնում է, անտեսելով ՇՈՎԻՆԻԶՄԸ՝ ԱՅԼԱՄԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ, դա վերագրելով ՆԱՑԻՈՆԱԼԶՄԻՆ՝ ԱԶԳԱՅԻՆՈՎ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻ ԳՆԱԼՈՒ ՁԳՏՄԱՆ ՀԵՏ․․․

Մեկ անգամ եւս կրկնում եմ հատուկ Պուտինի համար

…ազգայնամոլությունը (շովինիզմ) ժողովրդավարության (այլեւս ամբոխավարության) աջակցությամբ վերստին փորձում է գրավել ազգայնականության (նացիոնալիզմ) քաղաքական ոլորտը… Ուկրաինական վայրագ նեոնացիստները (ինչպես Հայաստանի դեմ պատերազմած թուրքական արնախումները)՝ եվրա֊ամերիկյան ժողովրդավարների պաշտպանության տակ` ընդդեմ Ռուաստանի…

(այսպես թուրք-ադրբեջանական շովինիզմն էլ գործում է ընդդեմ Հայաստանի)

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ազգայնականության քաղաքական ոլորտը երկար ժամանակ է չի կայանում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում…

Ժողովրդավարական հռչակված ամբոխահաճ համակարգը աշխարհում վերածվել է ազգ, ազգային, ազգայնական բնական երեւույթների ու դրսեւորումների թշնամին ու արգելափակողը, քանի որ միայն այդպես է կարողանում պահպանել իր ապազգային ու անմարդկային համաշխարհային տիրապետությունը, իր հակաբնական արժեհամակարգը…

Հայաստանում էլ, անկախացումից ի վեր, շուրջ 30 տարի թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունները երկու քաղաքական բեւեռներում էլ արգելափակել են հայ ազգայնականների առաջխաղացումը` հայտաիարելով, թե ծայրահեղականները տեղ չունեն մեր կյանքում (իրականում` իրենց ազգահայրենաթալանին լծված կյանքը խորտակելու գործում)… 

…թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը տասնյակ տարիներ փոխարինելով մեկմեկու, առաջնորդվում են միջազգային օրենքներով ու իրավունք֊պարտականություններով եւ ստորադասում են ազգային օրենք֊իրավունք֊ավանդույթները…  

* * *

…այսօր էլ ազգայնամոլությունը  ժողովրդավարության (այլեւս ամբոխավարության) աջակցությամբ վերստին փորձում է գրավել ազգայնականության քաղաքական ոլորտը` միտումնավոր ազգայնական սկզբունքները քարոզչության միջոցներ դարձնելով եւ ապա դրանք գործնականում խեղելով ու վարկաբեկելով…

…ամբոխի վերածված ժողովուրդ֊զանգվածը հրճվանքով է տեղ բացում ազգայնամոլների համար, որպեսզի սրանք իրենց այլամերժ եւ արնախում գործունեությամբ վախ սերմանեն ամբոխների համար, որոնց կթվա, թե ազգայնականներն են դրանք … եւ ազգայնականությունից հեռու մնալու հետեւանքները պատրաստ կլինի արդեն… եւ ժողովրդավարություն ասվածի վերարտադրվելն ապահովված կլինի վերստին…

…այսօր ռուս֊ուկրաինական դեպքերի համապատկերում Եվրոպան, Արեւմուտքն ամբողջությամբ սատարում է ուկրաինական նեոնացիստներին, անգամ եվրոպական մի շարք երկրներից նեոնացիստներ են գալիս Ուկրաինա, որ ռուսական զինուժի դեմ կռվելով` հմտանան…

Ժողովրդավար Եվրոպան ու ժողովրդավարության հայր ԱՄՆ֊ն առանց վարանելու աջակցում են ուկրիանական ազգայնամոլությանը (շովինիզմ)` մի քանի նպատակ հետապնդելով.

- Զինելով եւ փողեր շպրտելով` ուկրիաինացի նացիստ֊շովինիստներին հնարավորության տալ իրենց եւ այլ ուկրաինացիների դիակների վրայով պարտության մատնել ռուսական բանակին։

Հետեւանքը կլինի հակառուսական Ուկրաինան, որի փորձը կարտահանվի Ռուսաստանի ռազմա֊քաղաքական միջազգային ազդեցության գոտի.. 

- Պարտվելու դեպքում կշարունակվի հակառուսական գիծը (գուցե ոչ միայն Մոսկվայի դեմ)` ուկրաինացի նացիստ֊շովինիստներին արդեն որպես ահաբեկիչներ գործածելով, որոնք կտեղակայվեն եվրոպական երկրներում եւ կսնվեն իրենց նեոնացիստներից…

- Երկու դեպքում էլ կվարկաբեկվի ազգայնականությունը (նացիոնալիզմ), քանի որ ուկրաինական ազգայնամոլները հանդես են գալիս որպես ազգայնականներ, ինչը կրկնում են արեւմտյան լրատվամիջոցները, զարմանալիորեն նաեւ` ռուսաստանյան։

Այս ամենը չի կարող չառնչվել նաեւ Հայաստանին, քանի որ ուզենք, թե չուզենք Հայաստանը համարվում է ռուսական ազդեցության գոտի… 

Անգամ եթե Երեւանը փոխի իր ազդեցության գոտին, միեւնույնն է կմտնի ազգայնամոլություն-ազգայնկյանություն կեղտոտ խաղի մեջ…

Բոլոր ՀՀ իշխանություններին ուղղակի կամ անուղղակի ասել, լսեցրել ու հնարավորինս հասկացրել ենք, որ իրական ազգայնականության դեմն առնելը ճանապարհ կբացի կա՛մ օտարահաճ խառնագեն “հայ” ազգայնականների, կա՛մ թերուս հայ ազգայնականների, կա՛մ հայ ազգայնամոլների առջեւ (գուցե նաեւ միասին բոլորի)…

Արդյունքը` հայ-հայամետ-հայակրոն-հայաստանակենտրոն ազգայնականության համար կլինի` 0 – լավագույն դեպքում…

Այսօր էլ այս խնդիրը առկա է հայ ազգայնական քաղաքական ոլորտում եւ նորից ճշմարիտ լուծման կարիք կա։ Կա նաեւ աշխարհում․․․ Եվ այդ խնդիրը ստեղծվում է արհեստականորեն – միտումնավոր․․․

* * *

Նրանց ասեմ, ովքեր կարծում են թե ես հակառուս եւ հակաամերիկացի եմ (հակառուսներն ու հակաամերիկացիները հենց Մոսկվայում եւ Վաշինգթոնում են նստած, որ մաքրարյուն ռուս եւ բնիկ ամերիկացի չեն թողել համարյա․․․, իմչպես հակասեմիթները հենց Թել-Ավիվում են նստած, որ սեմիթ արաբներին եւ այլոց տասնյակ տարիներ շարունակ ոչնչացնում են իրենց երկրներում)…

Ես բացարձակ հեռու եմ հակառուս կամ հակաամերիկացի / հակաեվրոպացի եւ այլ հակա֊ներից, միանշանակ։ Միայն եւ բացառապես հակաթուրք (բոլոր տեսակի) եմ եւ այն էլ` գենետիկորեն այլեւս։

Իմ բերած օրինակները այն բանի համար են, որ անգամ գերտերություններն են հորինած հայրենիքներ կերտում, որ առաջ տանեն իրենց շահերըիսկ մեր ԲՆՕՐՐԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ հանկարծ թուրքա֊ադրբեջանական պետության անձեռնմխելիության են վերածում, էլի իրենց քաղաքական խաղերի համար։

Ասածս այն է, որ բոլորն էլ լա՜վ գիտեն հային էլ, թուրքին ու ադրբեջանցուն էլ եւ այն, որ Հայկական Լեռնաշպարհը հայի բնօրրան-հայրենիքն էբայց

Իսկ հիմնական պատասխանատուն, որ մեր երկիրը վաճառքի է հանված, էլի պարզ ասել եմ` մեղավորըմերերկոտանի անասուններն են ազգադավորոնցից պետք է արագ ազատվելսա է ընդամենը

Մա՛հ ոսոխներին Հայոց

Փա՛ռք Հային ու Հայքին

* * *

Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ

Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի

* * *

…օրերս հակահայ Անգլիան եւ հայակեր Թուրքիան ֆինն֊ույղուրա֊թյուրքական լեզվաընտանիքի անդամ Էստոնիայում վերջին մշակումն են արել ազգադավի հետ

* * *

Պուտինն իր հակազգայնականության վերջին դասախոսությունում ազգայնական գաղափարաբանությունը հերթական անգամ ազգայնամոլության (շովինիզմի ու նացիզմի հետ) ,,խառնելուց,, բացի, խոսել է պատրիոտիզմի-հայրենասիրության մասին, իբր դա է պետք ՌԴ-ին եւ առհասարակ, ոչ թե ազգայնականություն․․․ Հայրենասիրությունը հզոր եւ կարեւոր ԷՈՒԹՅՈՒՆ է, – ՈԳԵՂԵՆՈՒԹՅՈՒՆ, իսկ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ պետա-քաղաքական ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է – ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԱՂԱՆԹ․․․ Ուղղակի կայսերապաշտները վախենում ենԱԶԳԱՅԻՆ ԷՈՒԹՅՈՒՆԻՑ եւ ուղղակի ԷՈՒԹՅՈՒՆ են քարոզում, որի տակ կարող են ներկայացնել այնպիսի հայրենիք, ինչպիսին ՈւԶԵՆ․․․Օրինակ՝ Ռուսական կայսրություն՝ ,,դեմոկրատական,, դեմքով․․․ Սա բոլոր կայսերապաշտների մոտ էլ կա, միայն ռուսական չէ, նաեւ ամերիկյան է, – եվրոատլանտյան․․․

Ինչեւէ, մեզ համար անգամ հայրենասիրությունն է քիչ, ինչպես Նժդեհն է ասել՝ հայրենապաշտ պիտի լինե՛նք՝ արյունախում թշնամիներով շրջապատված այս պայմաններում․․․

Իսկ նացիոնալիզմի ու շովինիզմի, նաեւ ռասիզմի ,,խառնակչությունները,, նոր չեն կիրառվում ազգամերժ ,,դեմոկրատական,, երկրների կայսերապաշտների կողմից․․․

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։