Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի / Հայ Արիական Միաբանության «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհրդի / Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման շնորհավորանքները․․․

Հավերժ փա՛ռք բոլոր ժամանակների բոլոր Նվիրյալ Հայորդիներին եւ Սրբազան Նահատակներին

Փա՛ռք ու Պատիվ 1990-2020թթ.Արցախյան 3 պատերազմներով եւ պետականակերտման ճանապարհով անցած իմ տարբեր տարիքի (3 սերունդ) մարտական ընկերներին, ովքեր մնացել են կանգուն եւ վստահաբար պատրաստ են հայրենատիրման եւս մեկ՝ ՎՃՌԱԿԱՆ կռվի, այս անգամ ՀԱՂԹԱԿԱՆ եւ նոր ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ հաջողություններով

Հայ Աստվածները մեզ առողջություն տան եւ մեզ հետ լինեն ՎԱՀԱԳՆԱԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Հավերժ փա՛ռք Արցախյան 3 պատերազմներում նահատակված, վիրավորված, անհետ կորած, գերեվարված, մեր թիկունքը պահած բոլոր հայորդի-հայուհիներին` Հայաստան-Արցախում, թե Սփյուռքում

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ` ՄԻ՛ՇՏ ՊԱՏՐԱՍՏ

Մի՛շտ Հայ Կամավորական,

Հայ Արիական Միաբանության առաջնորդ`

Արմեն Ավետիսյան

Հ․Գ․ – Հայ կամավորականները գործել են, երբ ազգային բանակ չենք ունեցել, գործել են նաեւ` երբ ունեցել ենք մեր պետական զինուժը

Հայ կամավորականները այսօր էլ պիտի գործեն ֊ պարզապես առաջին կարեւոր քայլն անող է պետք` թեկուզ մի նախապատրաստված խումբ, որն ունի որոշակի հնարավորություններիսկ նման խմբեր կան․..

Գործե՛լ է պետք…  

 * * *

Մայիսյան տոները՝ մեր հուշերը չեն միայն, մեր հայրենատիրության երաշխիք են, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ տանող ուղին․․․ – Հայ արիները նոր հաղթանակներ են մաղթում․․․

…Ասել ենք, որ մայիսյան տոների շարքում Ավարայրն իր բնույթով ճակատամարտ էր՝ մղված հանուն հոգեւոր եւ քաղաքական անկախության, իսկ Սարդարապատը վճռական մի կռիվ էր՝ հանուն պետության եւ ազգի ինքնապաշտպանության ու գոյատեւման: Շուշիի ճակատամարտն արդեն սրբազան հաղթանակ էր՝ ազատագրության ու հայրենատիրության, գալիք հաղթական ապագային ուղղված, որը փորձում են մոռացնել տալ, ապա ոչնչացնել անգամ որպես հուշ…

Շնորհավոր մայիսյան տոները, մենք այն չե՛նք մոռանա եւ չե՛նք ուրանա․․․

- Փա՜ռք քաջ նախնյաց, հայ զինվորականներին, որ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում նաեւ հակահայ ուժերի դեմ հաղթանակի եւ ազգին նոր թուրքական սպանդից փրկելու համար,

- Փա՜ռք Հայաստանի 1-ին հանրապետության ստեղծման հերոսներին, մասնակիցներին, որ մայիսի 28-ին վերաարժեւորեցին անկախ պետականության գաղափարը:

Շնորհավորում ենք նաեւ Երկրապահի – Երկիրը պահողների տոնը, բոլոր հայ ազատամարտիկներին ու կամավորականներին: Եվ հավերժ փա՜ռք ազգի բոլոր նահատակներին եւ զորացու՜մ ապրող քաջերին: Թո՜ղ մայիսյան փայլատակումները շարունակվեն վասն հայոց հողահավաքի ու ազգահավաքի:

Հայ Արիական Միաբանության

«Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդ

* * *

Ազգի Մարտունակությունը հավասարազոր է Ազգի Ինքնության ճանաչմանը, ինչն էլ հենց հուշում է` Ազգին ծառայել եւ՛ զենքով եւ՛ գրչով…

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շնորհավորել են ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ, որը առայժմ կկրենք որպես ՀԱՂԹԱԿԱՆ ՀՈՒՇ՝ ՀԱՂԹԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ունենալու ձգտումով

- Մեր հայրերին ու պապերին, որ մարդկության մի մեծ հատվածի հետ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում տարած հաղթանակի համար: Նրանք աշխարհակուլ եւ իրականում հակաարիական ուժերի դեմ կռվեցին իրապես արիաբար՝ տալով հարյուրավոր հերոսներ, տասնյակ բարձրաստիճան սպաներ ու մարտական գեներալներ, ինչպես նաեւ՝ 4 (նշվում է եւ ավելի) մարշալներ

Հայությունը փրկվեց նաեւ նոր թուրքական սպանդից, եւ կարող ենք հստակ ասել՝ ո՛չ միայն հայությունը:

- Փա՛ռք բոլոր հայ նահատակներին՝ Ավարայրից մինչ Սարդարապատ, Բեռլին հասած եւ Շուշին ազատագրած հերոսներին, նաեւ Արցախյան պատերազմի բոլոր քաջարի հայորդիներին, ինչպես կամավորական, այնպես էլ հայկական բանակի զինվորներին… – Փա՛ռք Հայքին ու Հային, փա՛ռք Հայ Աստվածներին, որ Վահագնյա ուժը ներդնեն Հայոց Ռազմուժի Երակներում, որ Հայն Աստվածային Զորությամբ ու Լիարժեք արժանանա այն համաշխարհային վաստակին, որին հասել է մաքառելով

Սպարապետ Նժդեհը այսօր էլ կասեր՝ հայը մարդկությանը տվել է ավելին, քան ստացել է երբեւէ

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբմբումը անհրաժեշտ են համարում հիշեցնել, որ 2016-ին, մին մայիսյան հաղթանակների նշումը, հայոց զինուժը մի նոր սխրանք գրանցեց, որը քառօրյա պատերազմ կոչվեց

Այստեղ հերոսաբար գործեցին արդեն հայկական կայացած բանակի 18-20-ամյա զինվորները եւ նրանց՝ տարիքով փոքր ինչ ավագ հրամանատարները: Այստեղ նույնպես եղան սխրանքներ, որոնք եւս ոսկե տառերով գրվեցին ինչպես մեր, այնպես էլ՝ համաշխարհային ռազմագիտական պատմության մեջ

Այսպես վկայվեց, որ հայոց հաղթանակած զինուժը իրավմամբ է համարվում տարածաշրջանի ամանապատրաստված ու մարտունակ բանակը: Եվ սա ասել ու ասում էին ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները:

Իսկ ինչի վերածեցին այս ԶՈՐԱՎՈՐ ԲԱՆԱԿԻՆ 2018թ․-ից սկսած ․․․ այսօր չխոսենք, բոլորս գիտենք, ցավոք․․․

Եվ հիմա մեր ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ կերտումն է, որը կշարունակի ՄԱՅԻՍԸ ԴԱՐՁՆԵԼ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ եւ ոչ միայն ՄԱՅԻՍԸ․․․

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

09,05,2025թ․ – քաղաքամայր Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։