Տարիներ շարունակ սա էր ՌԴ֊ում ռուս֊թուրքական համառուսաստանյան եվրասիական գաղափարախոսության, եթե չասենք` “ռուսական ազգային” գաղափարաբանության ուսուցիչը֊գուրուն, անգամ կայսերապաշտ Պուտինի համար…
Ի սկզբանե էշի մեկն էր, սա ասել եմ այն պահից, երբ շատ տարիներ առաջ կարդացի, որ այս տխմարը Ռուսաստանի սահմանակից ոչ մի երկիր չէր “տեսնում” Թուրքիայի հետ սահմանի ԱՐԱՆՔՈՒՄ… թուրքն էր ռուսի միակ դաշնակիցը, եղբայրն ու բարեկամը…
Բայց ժամը եկավ… եւ սկսեց զռռալ իր բնությանը համահունչ։ Հիմա ձեր թյուրք(տարատեսակ)֊թաթարներն են ձեզ ուտելու ներսից… արդեն սկսել էին, փորձում եք դեմն առնել ադրբեջանցիներին հարյուր հազարներով հալածելով, բայց էլի թյուրքական “ազգեր” ունեք, դե թաթարբերի մասին էլ րասեն` Կազանը սարքել եք ՌԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈ ՈՎՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՄԱՅՐ…
Այստեղի՛ց սպասեք ՌԴ մասնատման հրահանգի ձայնը` ուղղված ՌԴ ներսի թյուրքական Ռուսաստանին, որ ձգվում է Ղրիմից մինչեւ Ալթայներ եւ Սախա֊Յակուտիա (Էրդողանի “Մեծ Թուրանի” երազախաբությունն էլ է հասնում այս կողները, ԱՊՀ֊ական թյուրքական Միջին Ասիան եւ չինական Ույղուրստանն էլ հետը)…
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող
* https://www.facebook.com/photo?fbid=769740468836992&set=a.109070228237356 – Թուրքական աշխարհ պրոպագանդող Ալեքսանդր Դուգինը հանկարծ նեղացել էր, որ Ալիեւն ու Էրդողանը իրենց наհույ են ուղարկել։
Բայց խնդիրը դա չէ, խնդիրը այն է, որ Նովոռուսսիայի կամ Եվրասիականության պրոպագանդիստը հենց ինքն էր վստահեցնում, որ թյուրքերը ռուսների միակ դաշնակիցն են ու ռուսները պետք է աշխատեն իրենց հետ եվրասիական տարածաշրջանում։
Ու ինչպես թելեգրամյան ալիքներից մեկն էր գրել. «Բայց արդեն ուշ է «Բորժոմի» խմելու համար. ձեռագրերը չեն այրվում, պրոադրբեջանական հոդվածները կախված են ինտերնետում, և բոլորը լավ հիշում են, թե ով էր նպատակային կերպով ռուսական հասարակությանը հանում Արցախի դեմ։
Եվ եթե Դուգինը պահանջում է հարցնել նրանցից, ովքեր կորստի մատնեցին Հարավային Կովկասը, ապա, ավելի լավ է, Ալեքսանդր Գելևիչ, սկսեք ինքներդ ձեզանից՝ գնացեք ФСБ և ազնվորեն ամեն ինչ խոստովանեք»։
Է՜խ Դուգին, իսկ մենք ասում էինք. «Թուրքի հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ բաց մի թող», իսկ մեկ այլ դեպքում ասում էինք. «թուրքն ընկնի, ոտքերդ կհամբուրի, կանգնի` գլուխդ կկտրի»…
* * *
https://iravunk.com/?p=320289&l=am&fbclid=IwY2xjawMI2p5leHRuA2FlbQIxMQABHhrZzFjO0J5ISeVvBieyx1vvD2TzGU9KdZFxK02p2rCcYYceTtLMyG5xNwbk_aem_hXa1FJ2kqPM-SGdltCyecA – Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի կնքումը ռուսական քաղաքականության խորը նվաստացումը և ձախողումն է․․․
Մեկնաբանելով վաշինգտոնյան փաստաթղթերը, ռուս փիլիսոփա, ազգայնական հատվածի ներկայացուցիչ Դուգինը հետեւյալ կարծիքն է հայտնել` «Վաշինգտոնում այս համաձայնագրի կնքումը մեր աննշանության վկայությունն է, որ մենք ոչինչ չենք վերահսկում նույնիսկ հետխորհրդային տարածքում»։ Ըստ Դուգինի.
«Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի կնքումը Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության խորը նվաստացումը և ձախողումն է։ Ռուսաստանը կորցրել է տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը, և դրա համար պատասխանատու որոշումները մնում են անպատիժ։ Ժամանակն է ընդունել սխալները և պահանջել արդարություն՝ մեծ տերության կարգավիճակը վերականգնելու համար:
Մենք արյուն չենք ուզում, բռնություն չենք ուզում, բայց արդարություն ենք ուզում։ Եվ երբ տեսնում ենք, որ մարդիկ լիովին անպատիժ են մնում Հարավային Կովկասում մեր քաղաքականության լիակատար ձախողման համար, դա նվաստացուցիչ է։ Վաշինգտոնում այս համաձայնագրի կնքումը մեր աննշանության վկայությունն է, որ մենք ոչինչ չենք վերահսկում նույնիսկ հետխորհրդային տարածքում։ Ո՞վ այս դեպքում մեզ հետ կհաշվի առնի ավելի բարձր մակարդակով։ Այս ցավը, այս վիրավորանքը, այս ապտակը պետք է ընկալվի հենց այսպես՝ որպես ապտակ մեզանից յուրաքանչյուրին, յուրաքանչյուր ռուս մարդուն։ Անիմաստ է ասել. «Որքա՜ն վատն են նրանք»։ Օրինակ՝ մենք ձեզ ասացինք, որ Փաշինյանը Սորոսի լակոտ է, իսկ Ալիևը՝ մի սրիկա, որը աշխատում է Էրդողանի համար և դավաճանում է մեր բարեկամությանը»։ Սրանք վեճեր չեն։ Ով էլ որ լինեն, դուք պետք է հարվածը դեմ առ դեմ ընդունեք։
Ինչպես իմ ընկեր Եվգենի Վսևոլոդովիչ Գոլովինն էր ասում. «Արտաքին աշխարհը պետք է ընկալել որպես հարված, պետք չէ խուսափել դրանից»։ Պետք չէ ասել. «Թող ատամը կոտրեն, այն վաղուց ցավում է, ես վաղուց եմ ուզում այն հեռացնել»։ Պետք չէ ցավը մեղմացնել։
Ալիևի և Փաշինյանի հետ կատարվածը մեր նվաստացումն է։ Հենց այդպես էլ պետք է ընկալվի։ Ավելի առողջարար է, ավելի ազնիվ։ Մենք պարտվեցինք։ Մենք սխալ թույլ տվեցինք՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատանքը վստահելով բացարձակապես սխալ մարդկանց։ Այս ամենը բացատրելու այլ ձև չկա։ Եվ եթե մենք սա չընկալենք որպես ձախողում, չընկալենք այս ցավը, մենք կդադարենք լինել ժողովուրդ և ինքնիշխան պետություն-քաղաքակրթություն։ Իհարկե, արդարություն է պետք։ Մենք Անհրաժեշտ է տեսանելի պատիժ նրանց նկատմամբ, ովքեր մեր երկիրը նման արդյունքի են հասցրել մեր մերձավոր արտասահմանում արտաքին քաղաքականության մեջ։
Ժամանակն է վերջ դնել դրան։ Ժամանակն է զբաղվել նրանց հետ, ովքեր պատասխանատու էին այս ուղղության համար, և սփյուռքի, և մեր այս ձախողման արտաքին լոբբիստների հետ։ Կա´մ մենք կայսրություն ենք, ինքնիշխան պետություն-քաղաքակրթություն։ Կա´մ մենք արժանի ենք այն ամենին, ինչ տեսանք Վաշինգտոնում, երբ մեր երկու «դաշնակիցները» լիզեցին մեր թշնամու կոշիկները։ Հետևաբար, եթե այս ամենի համար պատասխանատու մարդիկ անպատիժ մնան, ապա ես լավ լուր չունեմ։ Իհարկե, մենք մեծ ազգ ենք։ Բայց եթե մենք ձախողումը չընկալենք որպես ձախողում, դավաճանությունը՝ որպես դավաճանություն, նվաստացումը՝ որպես նվաստացում, ապա մենք ոչ մի կոպեկի արժեք չունենք»։
* * *
https://hraparak.am/post/3242a1b010d3936457c34cb948552e96?fbclid=IwY2xjawMKTEdleHRuA2FlbQIxMABicmlkETFiTGxyNmF3cXEwdTB1UmdSAR45f3HnJ_f_x_F29tkOZLxsmu6cz1cj_ewWV5bkO6wRdgxbZGqRWRHkzgIgXQ_aem_KzUf4EpDYcmCUR0wEuKQ-Q – ՍԱ ԱՊՏԱԿ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՌՈՒՍԻ ԴԵՄՔԻՆ. ԴՈՒԳԻՆԸ՝ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
«Ռուսական աշխարհի» գլխավոր գաղափարախոսներից մեկը՝ Ալեքսանդր Դուգինը, մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը՝ այս իրադարձությունն անվանելով «ռուսական քաղաքականության ձախողում Հարավային Կովկասում»։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի կնքումը Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության ձախողում է։ Ռուսաստանը կորցրել է ազդեցությունը տարածաշրջանում, իսկ մեղավորները մնում են անպատիժ։ Ժամանակն է ընդունել սխալները և վերականգնել մեծ տերության կարգավիճակը», – ասել է փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը։
Նա նշել է, որ այս փաստաթուղթը Ռուսաստանի անզորության նշան է.
«Այս համաձայնագիրը մեր անզորության ապացույցն է։ Մենք այլևս չենք վերահսկում նույնիսկ հետխորհրդային տարածքը։ Եթե մեզ այստեղ չեն հարգում, ո՞վ կհաշվի առնի մեզ հետ համաշխարհային ասպարեզում։ Սա պարզապես պարտություն չէ, այլ ապտակ է յուրաքանչյուր ռուսի դեմքին։
Դուք չեք կարող արդարանալ՝ մեղադրելով Փաշինյանին և Ալիևին։ Մենք պետք է խոստովանենք. մենք պարտվեցինք, որովհետև բանակցությունները վստահեցինք սխալ մարդկանց։ Եթե մենք սա չընկալենք որպես նվաստացում, մենք կդադարենք լինել ինքնիշխան քաղաքակրթություն։ Մեղավորները պետք է պատասխան տան», – ասել է նա։
Կրեմլի գաղափարախոսը նշել է, որ երկիրը կանգնած է ընտրության առաջ. կամ վերականգնել իր շահերը պաշտպանելու ունակ կայսրության կարգավիճակը, կամ հաշտվել ամոթի և «դաշնակիցների դավաճանության» հետ։ Առանց «արդարության», – նշել է նա, Ռուսաստանը ապագա չունի։
Սակայն սա հնչում է որպես խոստովանություն այն մասին, որ Ռուսաստանի «կայսերական կարգավիճակը» հիմնված էր ոչ թե դիվանագիտության կամ դաշինքների, այլ ճնշման և վախի վրա։ Եվ երբ դաշնակիցները ընտրում են խաղաղությունը՝ Մոսկվայից կախվածության փոխարեն, Կրեմլը դա անվանում է դավաճանություն։ Իրականում սա միայն շանտաժի և այլ երկրների շահերի անտեսման երկարատև քաղաքականության արդյունք է։




Armenian