Այս խորհուրդները ղեկավարվում են Հայ ազգայնականների Միացյալ խորհրդի կողմից․․․
Այս կառույցը փորձելու է՝
1, Մեկ միասնական նպատակի շուրջ համախմբել հայ հեթանոս/արիադավանների եւ հայ քրիստոնյաների այն հետեւոդներին, որոնք նպատակ ունեն ուժեղացնել հայ ազգայնականությունը, հիմք ընդունելով հայ լինելու, հայի ինքնությամբ ու հայրենիքի պաշտպանությամբ առաջնորդվելու առաջնահերթությունը։
Այսպես պետք է նպատակաուղղվի ներքին ու արտաքին թշնամիների դեմ համատեղ հաղթական պայքարը։
2․ Գտնել հաշտեցման եզրեր հեթանոսական/արիադավան եւ քրիստոնեական անցյալների միջեւ, քանի որ աշխարհում սրվում են հակամարտությունները նաեւ ազգային հավատների եւ միջազգային կրոնների ոլորտներում։
Տարիներ առաջ Դալայ Լաման ասեց, որ համաշխարհային կրոններն արդեն չեն կարողանում սպասարկել հավատավորների պահանջմունքները եւ մի նոր կրոն է ստեղծվելու՝ իշխող․․․
Որպեսզի մենք խուսափենք մի նոր արհավիրքից, պետք է պատրաստ լինենք։ ․․․երբ քրիստոնեությունը մտավ Հայաստան, հայ քրմերը մարտնչեցին․․․ բայց հասկանալով, որ էլ դեմն առնել այլեւս հնարավոր չէ, մտան այդ կրոնի մեջ եւ կարողացան պահպանել հայոց ավանդույթները, տոներն ու ծեսերը, դրանք նաեւ ,,տեղայնացնելով,,․․․ այլապես անգրագետ զանգվածը կլցվեր եւ Հայաստանի ապագան իսկապես կվտանգվեր հիմնովին։
Հիմա, երբ աշխարհաքաղաքական նպատակներով ,,օդում կախված,, ,,նոր կրոնը,, փորձի հաստատվել աշխարհում, մենք մեր ներսում հաշտեցման եզրեր գտնելով կդիմակայենք այդ խցկվող ուժին․․․
Եվ կգա քրիստոնյա հոգեւորականների՝ հեթանոս քրմերին ,, պարտքը տալու,, ժամանակը, ինչը թույլ կտա կործանվող կրոնը փոխարինել հայոց հավատով․․․
Սրանք իհարկե տեսակետներ են, ոմանց հետ կարող են չհամաձայնվել, բայց վերոնշյալ վտանգները կան՝ կրոնա-քաղաքական, ինչին պետք է պատրաստ լինենք ամեն դեպքում։
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող




Armenian